Շեշտ.am (shesht.am) - Feed

ԱՄՆ-ն արգելափակել է Պաղեստինի և Իսրայելի միջև կրակի դադարեցման մասին ՄԱԿ ԱԽ համատեղ հայտարարությունը
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը, որով Գազայի հատվածում հակամարտող պաղեստինյան և իսրայելական կողմերին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ էր արվում, արգելափակվել է ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների United Airlines և ֆրանսիական Air France ավիաընկերությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել են դեպի Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ նախատեսված բոլոր չվերթները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ռազմական դաշնակից ԱՄՆ-ի վարչակազմը ոչ միայն չեզոքություն է ցուցաբերում պաղեստինաիսրայելական ռազմական հակամարտությունում, այլև նամակ է հղել Պաղեստինի ղեկավարությանը:

Վերջին տվյալներով` փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվում է: Տեղեկություններ են տարածվում, որ իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի արդյունավետությունը նվազել է. Գազայի հատվածից արձակված հրթիռներն ընկնում են իսրայելական քաղաքների, այդ թվում` մայրաքաղաքի բնակելի շենքերի վրա:

Թուրքերին օգնած Իսրայելն այսօր թուրքերից է պաշտպանվում․ Հայաստանը զգուշացնում էր
Դեռևս ամիսներ առաջ Իսրայելը մեծ ծավալներով զինում էր Ադրբեջանին՝ Արցախի դեմ պատերազմի համար, իսկ Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը նույնիսկ առաջարկել էր մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Այդ օգնությունից ՀՀ իշխանությունները հրաժարվեցին՝ հայտարարելով, որ Իսրայելը թող այդ օգնությունը վարձկաններին ուղարկի, որոնց Թուրքիան տեղափոխում է Արցախ և որոնց Իսրայելն ու Անկարան զինում են։ Այդ մասին նշել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ Իսրայելին խորհուրդ տալով սատանայի (թուրքերի) հետ համագործակցության սխալ ճանապարհը չընտրել։

Ինչպես հիշեցնում են՝ աշնանը հրեաները թուրքերի հետ միասին 44 օրվա ընթացքում արեցին ամեն ինչ, որպեսզի ավելի քան 4 հազար հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք զոհվեն, շուրջ 10 հազարը վիրավորվեն, իսկ ներկայումս Թուրքիան Իսրայելի դեմ է։ Նշվում է, որ մի քանի հարյուր մլն դոլար վաստակելու համար հայկական հազարավոր ընտանիքներ են դժբախտացել, բայց դրա արդյունքում Թուրքիայի հետ հարաբերությունները չեն ջերմացել։

Համարվում է, որ ներկայումս Թուրքիան Իրանից առավել աջակցելու է արաբների գործողություններին՝ պատշպանելով սեփական շահերը, որոնք ոչ մի առնչություն չունեն Իսրայելի հետ։ Մեծ հաշվով՝ Հայաստանի հետաքրքրությունների տիրույթում նույնպես չպետք է լինի Իսրայելը, սակայն նրա կործանումն այնքանով ձեռնտու կլինի, որ Ադրբեջանը կզրկվի զենքի հիմնական մատակարարից։

Աղբյուրը զարմանալի չի համարում, որ առաջիկայում Արցախի դեմ իսրայելական զենքերով կռված վարձկանները հայտնվեն Իսրայելի սահմաններին։

Մերձավոր Արևելքն այնպիսի բարդ տարածաշրջան է, որ Արցախում տեղի ունեցածն անպայման ազդեցություն ունենալու է Իսրայելում տեղի ունեցածի վրա։ Արցախյան պատերազմը ցույց է տվել, որ Իսրայելն ու Արցախը մեկ սխալի պետություն են, հարցն այն է՝ Իսրայելն այդ սխալը թո՞ւյլ է տվել, թե՞ ապագայում թույլ կտա՝ խաղարկելով Թուրքիայի հետ։ Վերջինը, ինչպես սպասվում է, իր խոսքը Պաղեստինում դեռ կասի։

Հայերը լավ հարաբերություններ ունեն ինչպես հրեաների, այնպես էլ պաղեստինցիների հետ։ Պաղեստինում կան հայկական եկեղեցիներ, կենտրոններ և այլն։ Նրանց հնարավոր չէ մեղադրել թուրքերի հետ համագործակցության մեջ, քանի որ Պաղեստինը պատրաստ է ընդունել ցանկացածի աջակցությունը՝ հանուն իր ժողովրդի անվտանգության։

Ուշագրավ է նաև, որ Գազայի 400 քառ․կմ-անոց տարածքում ստեղծվում են հզոր զինատեսակներ, մինչդեռ Հայաստանը, ինչպես նշվում է, իր 40 հազար քառ․կմ տարածքում 26 տարի չկարողացավ ապահովել անհրաժեշտ սպառազինության արտադրությունը։

Համարվում է, որ Հայաստանի իշխանություններն ավելորդ անգամ չպետք է մասնակցեն հակամարտությանը, հատկապես երբ նրանցից ոչինչ կախված չէ, իսկ Իսրայելում և Պաղեստինում հայերի թիվն այնքան է նվազել, որ նրանք նույնպես որոշիչ դերակատարում չեն կարող ունենալ այս հարցում։

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հրթիռակոծում են միմյանց. գիշերը լայնածավալ հարձակում է սպասվում
Որոշ տեղեկությունների համաձայն` Իսրայելի զինված ուժերն այս գիշեր լայնածավալ հարձակում են սկսելու Գազայի հատվածի ուղղությամբ: Հաղորդվում է, որ պաղեստինցիներով բնակեցված շրջանի վրա գրոհն ուղեկցվելու է օդային հարվածներով, ինչպես նաև զրահատանկային և հետևակային ստորաբաժանումների կիրառմամբ:

Դրա հետ է կապվում նաև այն, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Գազային սահմանակից 80 կմ-անոց հատվածում հայտարարել է արտակարգ դրության գոտի` առաջիկա 2 օրերի համար:

Միևնույն ժամանակ, այլ աղբյուրների համաձայն, պաղեստինյան բոլոր խմբավորումները պատրաստվում են համատեղ գրոհ իրականացնել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի վրա:

Իսկ մինչ այդ` Իսրայելը, ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների, հրթիռակոծել է այդ շրջանը: Հաղորդվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Ավելի վաղ տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է հրեական պետության «երկաթե գմբեթ» համակարգը որսում Գազայից արձակված հրթիռները: Նշվում է, որ դրանց մեծ մասը ոչնչացվել են երկնքում:

Գազային հատվածից հրթիռակոծությունները սկսվել են այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել շրջանը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ուղղված վերջնագիրը, որով Իսրայելը պահանջել է ուժերը հետ քաշել Արևելյան Երուսաղեմի այն թաղամասերից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են տեղի ունենում արաբ բնակչության և հրեական պետության իրավապահների միջև:

Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 40 հրթիռների պատասխանատվությունն արդեն ՀԱՄԱՍ-ը ստանձնել է: Դրանց հետևաքով զոհերի և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել:

Հավելենք, որ բախումների պատճառ են դարձել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում տեղի ոստիկանության գործողությունները, որոնք փորձել են ցրել հավաքված ամբոխին` կիրառելով նաև ռետինե փամփուշտներ: Հարյուրավոր ցուցարարներ վիրավորում են ստացել: