Շեշտ.am (shesht.am) - Feed

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվում է շահագործման
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահներն Արցախում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում, ավաններ են կառուցում: Շինաշխատանքները մեծ թափով ընթանում են նաև Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում:

Բեգլարյանը նշել է, որ մեծ ծավալի շինարարություն արդեն իրականացվել է, և օդանավակայանը պատրաստվում է շահագործման: Նախատեսվում է, որ օդանավակայանից կիրականացվեն ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական թռիչքներ` հումանիտար նպատակներով:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ որոշակի քաղաքական հարցեր կան, որոնք եռակողմ քննարկումների օրակարգում են: Սակայն, Բեգլարյանի խոսքով, կա դրական միտում և հիմք: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հարցն ամբողջապես կլուծվի:

Արցախի նախկին ՄԻՊ-ը դժվարացել է վերագործարկման հնարավոր ժամկետներ նշել, բայց վստահեցրել է, որ շահագործման դեպքում Ստեփանակերտ-Մոսկվա քաղաքացիական թռիչքների իրականացումը տեխնիկական հարց է:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի նախկին խորհրդական Դավիթ Բաբայանն ավելի վաղ հայտարարել էր, որ օդանավակայանը պատերազմի օրերին թիրախավորվել է հակառակարդի կողմից, սակայն լուրջ վնասներ չի կրել: Նա հնարավոր էր համարել, որ օդանավակայանը կարող է շահագործվել մինչև 2020թ. ավարտը:

Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին
Արցախի քննչական կոմիտեի հաղորդմամբ` նախորդ գիշեր Ստեփանակերտում` Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, հայտնաբերվել է 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը: Նրա գլխի հատվածում եղել է հրազենային վնասվածք, աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

Տեղեկություններ կան, որ Արթուր Ապրեսյանը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցն է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ապրեսյանն ինքնասպան է եղել:

Հաղորդվում է, որ հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նախաքննությունը շարունակվում է:

Ստեփանակերտի օդանավակայանն առաջիկայում կարող է շահագործվել
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ակնկալվում է՝ Ստեփանակերտի օդանավակայանը կվերաբացվի և կլինելի ոչ միայն ռազմական, այլև՝ քաղաքացիական նշանակության։ Նրա խոսքով՝ օդանավակայանը պետք է ծառայի որպես տրանսպորտային հանգույց, ապաշրջափակման, հաղորդակցության վերաբացման կարևոր օբյեկտներից մեկը:

Բաբայանը նշել է, որ օդանավակայանի գործարկումն Արցախի վերականգնման անհրաժեշտության տեսակետից չափազանց կարևոր նշանակություն ունի: Նա հնարավոր է համարել, որ օդանավակայանն այս տարի արդեն կարող է շահագործվել:

Արցախի նախագահի խորհրդականի հաղորդմամբ՝ օդանավակայանը պատերազմի օրերին թիրախավորվել է հակառակարդի կողմից, սակայն լուրջ վնասներ չի կրել. հնարավոր է արագ վերականգնել և շահագործել:

Փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոյի խոսքով՝ Երևանի Էրեբունի օդանավակայանից Ստեփանակերտ հեռավորությունը 320 կմ է: Սկզբնական շրջանում ռուս խաղաղապահներն այս ճանապարհով են տեղափոխվել Արցախ: Ավելի ուշ՝ նոյեմբերի 28-ից, կիրառվել է նաև Ադրբեջանի տարածքով մինչև Բարդա ձգվող երկաթուղին: Այդուհանդերձ՝ տարվա մեջ 2 անգամ անձնակազմի հերթափոխ կատարելու և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման համար սա բավականին հեռու, ծախսատար և ժամանակատար է:

Մինչդեռ Ստեփանակերտից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը, Խրոլենկոյի խոսքով, կարող է ընդունել նաև ռազմատրանսպորտային ծանր ավիացիան:

Օդանավակայանի թռիչքները դադարել են 1990-ականների պատերազմի ժամանակ: Առկա և հետագայում կառուցված ենթակառուցվածքները վնասներ են կրել 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական հարվածներից: Օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղին 2,2 կմ է: Տեղանքը թույլ է տալիս այն երկարացնել 1 կմ-ով, կողքից կառուցել երկրորդը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պատրաստ էր նաև 2011թ., սակայն մայիսի 9-ին նախատեսված գործարկումն անորոծ ժամկետով հետաձգվեց: Ադրբեջանը սպառնացել էր ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Դրան ի պատասխան` Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևորը: Այն այդպես էլ չկայացավ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին որոշ զինատեսակներ վաճառելու արգելքի առաջարկը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած առաջարկին: Դրանով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի տեխնիկայի փոխանցում Բաքվին, որը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու համար: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի կայքը:

Կոնգրեսականի առաջարկած փոփոխությունները նախատեսվում է սահմանել 2020 ֆինանսական տարվա ազգային պաշտպանությունը կարգավորող օրենքում: Աղբյուրի հաղորդմամբ, փոփոխությունների առաջարկին աջակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Շպայերը, փոխնախագահ Ադամ Շիֆը:

«Ինչպիսի կարծիք էլ ունենաք Արցախի քաղաքական կարգավիճակի մասին, քաղաքացիական օդանավը խոցելու սպառնալիքն անընդունելի է» ,- ԹԵՐԹ.am-ի հաղորդմամբ` նշել է Շերմանը:

ԱԼԻՔ օրաթերթի փոխանցմամբ` կոնգրեսականը հայտարարել է, որ չպէտք է Ադրբեջանին թույլ տալ՝ սպառնալ հարևաններին: Աղբյուրի հաղորդմամբ` Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը ողջունել է Շերմանի նախաձեռնությունը` հրապարակելով հետևյալ ցուցանակը.

Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի շնորհակալությունը Բրեդ Շերմանին / © anca.org

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսված էր շահագործման հանձնել դեռևս 2011թ. մայիսի 9-ին: Սակայն հետաձգվեց մինչև տարվա վերջ, ապա` 2012-ի գարուն, ու այդպես շարունակ: Մինչ օրս այն ենթարկվում է ադրբեջանական սպառնալիքներին, թե կհարվածի այստեղից թռչող ցանկացած ինքնաթիռի:

Պատճառն, ըստ լուրերի, 2011թ. մարտի 31-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր, որ ինքը կլինի այդ օդանավակայանից թռչող ինքնաթիռի առաջին ուղևորը: 2013թ. նախագահական ընտրություններից առաջ Սարգսյանը վերահաստատեց իր մտադրությունը` տեխնիկական խնդիրներով պատճառաբանելով չշահագործումը:

Փաստն այն է, որ մինչ օրս Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական ինքնաթիռի թռիչք չի իրականացվել, ինչի պատճառն Ադրբեջանի քաղաքականությունն է: