Շեշտ.am (shesht.am) - Feed

Արդյո՞ք համընկնում են Հայաստանի և ՀԱՊԿ-ի առաջնահերթությունները
Հայաստանն շուտով ստանձնելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Երևանն ավելի վաղ ՀԱՊԿ գործընկերներին արդեն ծանուցել է առաջիկա տարվա ընթացքում կազմակերպության ռազմական ուղղվածության զարգացման՝ իր կողմից մշակված առաջնահերթությունների մասին:

ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի քաղաքական, ռազմական և ռազմավարական օրակարգը միայն մեկ երկրի առաջնահերթությունների հիման վրա չի ձևավորվում, այլ՝ հաշվի են առնվում կազմակերպության ընդհանուր շահերը: Մարկարովի համոզմամբ՝ Միջին Ասիայում և Կովկասում ՀԱՊԿ-ի սահմաններին ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ հայկական կողմն ու ռազմական դաշինքն իրենց առաջնահերթություններն ունեն, որոնք միշտ չէ, որ համընկնում են:

Հայաստանի դեպքում, ինչպես նշում է, խնդիրը նախ կապված է անվտանգության հանգամանքի և Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակի հետ: Հնարավորության դեպքում Երևանը ներկայացնելու է իր դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ՝ առաջ մղելով իր օրակարգը:

Մարկարովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի բոլոր անդամ-պետություններին հուզող հարցը Միջին Ասիայում ստեղծված իրավիճակն է՝ կապված Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատման հետ: Սա, ինչպես նշում է, կազմակերպության միջինասիական երկրների համար այնքանով է առաջնային, որ կարող է վերաճել ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ մարդասիրական, միգրացիոն և այլ խնդիրների:

ՀԱՊԿ երկրների համար, Մարկարովի կարծիքով, կարևոր են նաև ռուս-բելառուսական հարաբերությունները, երկու երկրների միջև մշակված 28 փաստաթղթերը, փոխադարձ ինտեգրացիան:

Այսպիսով, Մարկարովի դիտարկմամբ, Հայաստանը, մի կողմից, ունի սեփական ռազմավարական առաջնահերթությունները, մյուս կողմից կազմակերպությունն ընդհանուր առմամբ ունի էր առաջնահերթությունները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա ՀԱՊԿ անդամ-երկրներից յուրաքանչյուրը, Մարկարովի խոսքով, Բաքվի հետ յուրովի է փոխհարաբերվում: Ղազախստանը, օրինակ, միշտ չէ, որ նույն դիրքորոշումն է արտահայտում, ինչ՝ Հայաստանը: Նույն կերպ՝ նաև Բելառուսը (հատկապես Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում):

Այս պարագայում, ինչպես նշում է, Երևանը ստիպված է առաջարկել հնարավոր լուծումներ, որոնք կարող են կոմպրոմիսային բնույթ կրել, բայց չեն կարող Հայաստանի ու ՀԱՊԿ-ի համար անվտանգության առումով կոմպրոմիսային ու այլընտրանքային լինել:

Մյուս կողմից, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի շեշտմամբ, Հայաստանը համագործակցության այլ ձևաչափեր ունի Ռուսաստանի հետ, որոնք կարող է գործի դնել, պահանջել և կիրառել՝ հատկապես անվտանգության հետ կապված այն խնդիրների լուծման նպատակով, որոնք ներկայումս Հայաստանի համար խիստ արդիական են:

Ռուսաստանի ՊՆ-ում չեն բացառել Սիրիայի անդամակցումը ՀԱՊԿ-ին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության բանակի Գլխավոր ռազմաքաղաքական վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Սիրիան կարող է անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Ռուս բարձրաստիճան զինվորականի խոսքով` դա կարող է տեղի ունենալ, եթե ձեռնտու համարվի ինչպես Սիրիայի, այնպես էլ` կազմակերպության անդամ-պետությունների համար:

Կարտապոլովը շեշտել է, որ Սիրիայի անդամակցումը ՀԱՊԿ-ին հնարավոր է այնքանով, որ «կանոնադրությունը դոգմա չէ», և այն, ըստ զինվորականի, պետք է համապատասխանի ստեղծված իրավիճակին: Ընդհանուր առմամբ` Կարտապոլովը չի բացառել, որ դա հնարավոր է:

ՀԱՊԿ-ի ապագան կարող է լուրջ հարցականի տակ դրվել. Սաֆրաստյան
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով Թուրքիան և Ադրբեջանը  փորձում են որոշ կարևոր հարցերում զիջումների հասնել: Ակադեմիկոսի դիտարկմամբ` այդ կարևոր հարցերից են` Արցախի կարգավիճակը և Հայաստանի սահմանները:

Սաֆրաստյանի համոզմամբ` Արցախի դեմ սանձազերծած պատերազմից Թուրքիան ցանկալի արդյունքները չստացավ: Պատերազմ հրահրելով, ինչպես նշում է, Անկարան նպատակ ուներ ստեղծել իրավիճակ, որի պարագայում Արցախի շուրջ կտեղակայվեին ռուս-թուրքական համատեղ խառը խաղաղապահ ուժեր, ինչպես Սիրիայում, բայց ռուսական կողմը դա թույլ չտվեց:

Թուրքիան, Սաֆրաստյանի համոզմամբ, այդ կերպ փորձելու էր մուտք գործել Հայաստան` դադարեցնելով նրա գոյությունը որպես ինքնուրույն պետություն: Չստանալով դա` թուրքերը հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից:

Անդրադառնալով ՀԱՊԿ դիրքորոշմանը` Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծում է, որ եթե ՀԱՊԿ-ն այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր հիմնարար գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, ապա այդ կազմակերպության ապագան լուրջ հարցականի տակ կդրվի:

Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան վտանգ է ներկայացնում ոչ միայն մոտ հարևանների, այլև` Բալկանյան թերակղզու, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի և այլ հեռավոր տարածաշրջանների, այդ թվում նաև` Ռուսաստանի համար: Թուրքիան, նրա խոսքով, փորձում է թուլացնել ռուսական պետականությունը:

Որպես վերջինի դրսևորում` Սաֆրաստյանը մատնանշում է թուրքական քաղաքականությունն Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բալկանյաններում: Բացի այդ, ինչպես նշում է, Լիբիայում Թուրքիան ու Ռուսաստանը հակադիր բևեռներում են գտնվում:

Թուրքագետը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ գալու է մի պահ, որ նա ավելի վճռական հակազդի Թուրքիային:

Տաջիկստանը դիմել է ՀԱՊԿ-ին. Հայաստանում ուշադիր հետևում են Կազմակերպության արձագանքին
Տաջիկստանի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են ՀԱՊԿ-ին:  Կազմակերպությունում այդ երկրի մշտական ներկայացուցիչը մյուս անդամներին տեղեկացրել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կտրուկ վատթարացման մասին: Նշվել է, որ թալիբները հարձակումներ են գործում սահմանամերձ աֆղանական կոմիսարիատների վրա, որոնց ծառայողները ստիպված ապաստանում են Տաջիկստանում` հատելով սահմանը:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կարգադրությամբ հայտարարվել է 20 հազար պահեստազորայինների մոբիլիզացիա: Սակայն իշխանությունները նշել են, որ միայնակ չեն կարող ապահովել սահմանների անվտանգությունը:

Հայտնի է, որ ներկայումս թալիբների վերահսկողության ներքո գտնվող աֆղանական տարածքի հետ Տաջիկստանի ընդհանուր սահմանը 910 կմ է (ընդհանուր սահմանի շուրջ 80%-ը):

Աֆղանստանից ամերիկյան և նրանց դաշնակից զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում իրավիճակը շարունակում է բարդանալ: Ահաբեկչական հայտարարված «Թալիբան» շարժումը վերահսկողություն է հաստատել երկրի տարածքի 1/3-ի նկատմամբ:

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ ներկայացուցիչներն արդեն տեղում են, ուսումնասիրում են իրավիճակը: Պաշտոնապես հայտարարվել է, որ Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերելու Տաջիկստանին:

Այս իրադարձություններից հետո հայկական տեղեկատվական հարթակներում խոսվում է Տաջիկստանին հավանական աջակցության և Հայաստանին մերժելու մասին: Համարվում է, որ եթե ՀԱՊԿ-ը աջակցի Տաջիկստանին, ապա Հայաստանում այդ կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական կլինի:

Սակայն նշվում է, որ ՀԱՊԿ-ը նույն վերաբերմունքին կարժանանա նաև Տաջիկստանին մերժելու դեպքում, քանի որ այն լիովին կճանաչվի որպես «անպիտան» կազմակերպություն:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ադրբեջանցի զինվորականների կողմից հայկական սահմանը հատելը և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելը համարել էր «սահմանային միջադեպ» և հայտարարել, թե «կրակոցներ չկան, զոհեր չկան»: Մինչդեռ հայկական կողմից մեկ զինծառայող է սպանվել, կան վիրավորներ, գերեվարվածներ, հափշտակվել են անասուններ և մոտ 1000 ադրբեջանցիներ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում:

Հայաստանի հարավում ընդամենը «սահմանային միջադեպ է». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ սահմանային նոր հատվածներում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է» և չի համապատասխանում հավաքական պաշտպանության վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին:

Ստանիսլավ Զասի խոսքով` ՀԱՊԿ-ը գործում է միայն անդամ-երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի, հարձակման դեպքում: Հայ-ադրբեջանական սահմանին, նրա պնդմամբ, «սահմանային միջադեպ է, կրակոցներ չկան, զոհեր չկան, հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով»:

Զասի գնահատմամբ` հակամարտության էսկալացիա չի դիտարկվում, սակայն առաջիկայում անհրաժեշտ կլինի լուծել սահմանային հարցը, վիճելի հարցերը, նրա խոսքով, պետք է քննարկել «սեղանի շուրջ»:

ՀԱՊԿ ԳՔ-ը նաև նշել է, որ Հայաստանի կողմից մայիսին ներկայացված դիմումից հետո Կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ: Նրա խոսքով` քննարկումներ են ընթացել արտգործնախարարների հետ:

Զասի վստահեցմամբ` ՀԱՊԿ-ը մշտապես դիտարկում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը: Դիտորդական խմբի ստեղծման մասին որոշում, սակայն, չի կայացվել: Կազմակերպությունը, գլխավոր քարտուղարի խոսքով, անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է տարբեր աղբյուրներից, այդ թվում` հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:

ՀԱՊԿ-ի «Որոտ-2021» զորավարժությունը կանցկացվի Հայաստանի տարածքում
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ հունիսի 1-3-ը Երևանում կայացել են շտաբային բանակցություններ, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ կայանալիք «Որոտ-2021» հատուկ վարժանքների նախապատրաստմանը:

Ինչպես հաղորդվում է, բանակցությունների ընթացքում կայացված որոշման համաձայն` «Որոտ-2021» զորավարժությունները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության տարածքում: Երկու փուլով անցկացվելիք վարժանքներին ներգրավելու են զրահատեխնիկա, հատուկ ավտոտրանսպորտ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ծառայողական-հետախուզական շներ:

Նշվում է, որ բանակցություններին մասնակցել են Հայաստանի ոստիկանության, շահագրգիռ այլ նախարարությունների ու մարմինների, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների ներքին զորքերի, Տաջիկստանի նախագահի ենթակայությամբ գործող` թմրամիջոցների վերահսկման գործակալության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

ՀԱՊԿ-ից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայետդինը հայտնել է, որ Կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` նշելով, որ խորհրդակցությունները շարունակվում են:

Մամուլի քարտուղարի հիշեցմամբ` նախորդ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցների ձեռնարկում, առաջին հերթին` քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների առումով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու հարցը, եթե ՀԱՊԿ-ի գործիքակազմը չլուծի սահմանային խնդիրը: Բացի այդ` նա նշել է, որ Հայաստանին չի բավարարում ՀԱՊԿ-ի արագաշարժությունը: Փաշինյանը նաև շեշտել է, որ Կազմակերպությունը և նրա անդամները հրապարակային դիրքորոշում չեն հայտնել:

Հայաստանն արդեն ՀԱՊԿ-ին կարող է դիմել 4-րդ հոդվածով
Հայաստանի Անվտագության խորհրդի քարտուղարը, պատասխանելով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականներին հարված հասնելու վերաբերյալ հարցին, նշել է, որ դա կախված է բազմաթիվ հանգամանքներից:

Արմեն Գրիգորյանի խոսքով` խաղաղ և դիվանագիտական մեթոդներով հարցի լուծման ուղիները սպառվում են, և մոտենում է ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածով այդ կազմակերպությանը դիմելու անհրաժեշտությունը:

Համարվում է, որ Պայմանագրի առանցքային դրույթը 4-րդ հոդվածն է, ըստ որի` եթե անդամ-պետություններից որևէ մեկն այլ երկրի կամ երկրների խմբի կողմից ենթարկվում է ագրեսիայի, ապա դա դիտարկվում է որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր անդամ-պետությունների նկատմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։