Շեշտ.am (shesht.am) - Feed

Թբիլիսիում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցերը
Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները Թբիլիսիում քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ` Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին անդրադարձել են նաև միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հետ կապված նոր հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը, ինչպես նշվում է, խոսել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կարևորության մասին` շեշտելով, որ դա Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար նոր հնարավորություններ կընձեռի:

ԱԳ նախարարները պնդել են, որ երկու երկրների միջև երկխոսության ակտիվացումն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը:

ՀՀ ԱԳ նախարարը վրաց կառավարությանը շնորհակալություն է հայտնել 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար` հավելելով, որ Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց` խախտելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Միրզոյանը Զալկալիանիին ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտոլվ, որ դա խաթարում է տարածաշրջանային կայունությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Եվրամիությունը կաջակցի հայկական «Հյուսիս-Հարավին», Սյունիքի մարզին և 3 այլ ուղենիշային ծրագրերի
Բրյուսելում հուլիսի 2-ին ներկայացված փաստաթուղթը ենթադրում է Եվրամիության կողմից մինչև 2025թ. Հայաստանում շուրջ 1,5 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրերի իրականացում:

Համաձայն Եվրահանձնաժողովի ծրագրի` նախ 500 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրվելու շուրջ 30 հազար մանր ու միջին ձեռնարկությունների` նպաստելով կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը:

Ինչպես նշվում է, կորոնավիրուսային համավարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է: Ուստի առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, ուշադրություն է դարձվելու հատկապես կին ձեռներեցներին:

Հյուսիս-Հարավ ծրագիրը նույնպես չի շրջանցվել. ուղենշային երկրորդ ծրագրով Եվրամիությունը նախատեսում է խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին: Այս նպատակով ներդրվելու է մոտ 600 մլն եվրո: Ինչպես նշվում է, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն է տալու սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ:

Երրորդ ծրագիրը նախատեսում է ներդրումներ թվային վերափոխման, նորարարությունների, գիտության ու տեխնիկայի ոլորտում` ընդհանուր 300 մլն եվրո արժեքով: Հիմնավորման համաձայն` թեպետ Հայաստանն ունի տեղեկատվական հզոր ներուժ, և ոլորտը վերջին տարիներին գրեթե 20 տոկոս աճ է գրանցել, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հավելյալ աջակցություն է անհրաժեշտ:

Ուղենշային չորրորդ ծրագրով նախատեսվում է Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդում: Համարվում է, որ աջակցության կարիք ունի հատկապես Սյունիքի մարզը, որը, ինչպես նշվում է, բավարար չափով զարգացած չէ և ունի հաղորդակցման աղքատ ուղիներ: Այս հատվածում շեշտվում է, որ Սյունիքի մարզը զգալիորեն տուժել է 2020թ. պատերազմի հետևանքով: Ծրագրի այս հատվածի ներդրումային արժեքը 80 մլն եվրո է:

Հինգերորդ ուղենիշային ծրագիրը նախատեսում է ներդրումներ հանուն կանաչ Երևանի` էներգիան առավել արդյունավետ օգտագործելու և էկոլոգիապես անվտանգ ավտոբուսներ կիրառելու նպատակով: Մայրաքաղաքում կյանքի որակի բարելավման համար հատկացվելու է ընդհանուր 120 մլն եվրո: Ծրագիրը ներառելու է նաև Երևանում թափոնների կառավարում ու աղբամշակմանն ուղղած մի շարք միջոցառումների իրականացում:

Քաջարանի հատվածում աննախադեպ երկարությամբ երկու թունելներ կկառուցվեն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ հուլիսին Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության տենդեր է հայտարարվելու:

Նրա խոսքով` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի այս հատվածում կառուցվելու են երկու, աննախադեպ երկարությամբ թունելներ, որոնցով հնարավոր կլինի Սիսիանից դուրս գալ անմիջապես Քաջարան, ապա` Ագարակ և Իրանի սահման:

Նոր կառուցվող ճանապարհը, ինչպես նշվում է, վրացական սահմանից իրանական սահման ձգվող ավտոճանապարհը կրճատելու է 60 կմ-ով` 550-ի փոխարեն դառնալով 490 կմ: