Շեշտ.am (shesht.am) - Feed

Եվրոպան չի ցանկանում կորցնել վրացական «Արևելքի դարպասը»
Վերջին շրջանում Վրաստանն ակտիվ կերպով բանակցություններ է վարում հարավկովկասյան տարածաշրջանի հարևանների հետ` տրանսպորտային հաղորդակցության զարգացման վերաբերյալ: Համարվում է, որ բացի զբոսաշրջային հոսքի ավելացման և առևտրային ուղիների ընդլայնման հարցում Թբիլիսիի հետաքրքրությունները, այդ հանգամանքը վրաց ղեկավարության համար կարևոր գործոն է եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններում:

Ինտեգրացիոն գործընթացների հաջողման դեպքում Վրաստանը, առանց վիզայի ռեժիմից բացի, կունենա Եվրոպական շուկայի հասանելության առավել շահավետ պայմաններ: Դա կնշանակի նաև ապրանքների դյուրին մատակարարում Եվրամիությունից դեպի Կովկաս:

ԵՄ երկրները և Վրաստանի հարևանները, ինչպես նշվում է, հետաքրքրված են այդ ռազմավարության իրագործմամբ, և այդ նպատակով ներդնում են բոլոր հնարավոր ջանքերը: Երևանի և Բաքվի օրակարգում արդեն առկա է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման օրակարգ, իսկ Բրյուսելը ձգտում է կարգավորել Վրաստանի քաղաքական իրավիճակը:

Եվրոպական Միությունը, ինչպես համարվում է, չի շտապում Վրաստանին ընդունել իր շարքերը, քանզի այնտեղ չի տեսնում այնպիսի ղեկավարների, որոնք կկարողանան երկարաժամկետ հուսալի համագործակցություն ապահովել: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները կարողանում են պնդել սեփական հեռանկարայինությունը:

Պատահական չէ, որ ԵՄ-ը ձգտում է Թբիլիսիին ներքաշել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եվրոպացի քաղաքագետների կարծիքով` տարածաշրջանային խաղացողների աչքին բարձրացնելով Վրաստանի հեղինակությունը` Եվրամիությունը նաև սեփական դիրքերը կամրապնդի Հարավային Կովկասում:

Վրաստանի իշխանությունները, գիտակցելով իրավիճակի շահավետությունը, ջանքեր են գործադրում` ի ցույց դնելով «Արևելքի դարպաս» դառնալու պատրաստակամություն: Իր հերթին ԵՄ-ը չի հրաժարվում այդ ծրագրից: Ուստի ենթադրվում է, որ կշարունակի պաշտպանել իր ներդրումները Կովկասում` աջակցելով Թբիլիսիին այնքան ժամանակ, քանի դեռ ծախսերը չեն գերազանցել հնարավոր եկամուտները:

Ռուսաստանը վճարում է` իր վրա չհարձակվելու երաշխիքի դիմաց. Ծատուրյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին Էրդողանի հայտարարությունը` նշելով, որ նման հարց չեն քննարկել, «իսկ շշուկները չեն մեկնաբանում»:

Քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի խոսքով` եթե ՌԴ ԱԳ նախարարը տեղյակ չէ սուլթանի և մինիսուլթանի ծրագրերի մասին, ապա ՌԴ-ի գործերն Անդրկովկասում ավելի վատ են, քան համարվում է: Իսկ եթե Լավրովը տեղյակ է Էրդողանի ծրագրերի մասին և համաձայն է նրա հետ, ապա Կրեմլը, Ծատուրյանի կարծիքով, շարունակում է իր հակաիրանական և հակաչինական արտաքին քաղաքականությունը, որը նաև հակաամերիկյան բնույթ ունի:

«Ռեալիստի» գլխավոր խմբագիրը պատահական չի համարում, որ Ջո Բայդենը ոչ միայն Վրադիմիր Պուտինին հիշեցրել է ռուս-չինական սահմանների երկարության մասին: Թեև ռուսական մամուլը մեկնաբանել է, թե Բայդենը նկատի է ունեցել, որ ՌԴ-ը պետք է «անջատվի» ՉԺՀ-ից, այլ, Ծատուրյանի խոսքով, իրականում Կրեմլին կոչ է արել չխոչընդոտել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՉԺՀ-ի հետաքրքրություններին, զբաղվել սեփական տնտեսության զարգացմամբ, որպեսզի դուրս չմնա միջազգային քաղաքականությունից:

Ծատուրյանն առանձնացրել է նաև տարածաշրջանում ռուսական դիրքորոշման մի շարք կետեր.

1. Պուտին-Էրդողան տանդեմում առաջնորդողը սուլթանն է:

2. Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային զիջել ամբողջ Հարավային Կովկասը, քանի որ Պուտինը, Ալիևը և Փաշինյանն օրինականացրել են թուրքական ռազմական ներկայությունն Արցախում` ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

3. «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն աշխարհաքաղաքական «տուրք» է, որը Կրեմլը վճարում է Ռուսաստանի վրա չհարձակվելու երաշխիքի դիմաց: Ընդ որում` Արարատի մարզում ռուսական ուղղաթիռի խոցումն Անկարայի կողմից Մոսկվային ուղղված ուղիղ սպառնալիք է:

4. Եթե Կրեմլը շարունակի Անդրկովկասում վարել անգլաթուրքական կուրս ընդդեմ Իրանի և Չինաստանի, ապա իր դեմ է միավորում ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Չինաստանին ու Իրանին: Եթե Կրեմլը հրաժարվի անգլաթուրքական կուրսից, ապա իր դեմ կտրամադրի միայն Լոնդոնին և Անկարային, որոնք կարող են չեզոքացվել նշված քառյակի ջանքերով:

Թուրքիան մեծացնում է իր ռազմական և քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում
Բազմաթիվ վերլուծաբաններ վերջին շրջանում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիան ուժգնացնում է իր ռազմական և քաղաքական ներկայությունը Ռուսաստանի «քթի տակ» գտնվող երկրներում` Հարավային Կովկասում: Ակնհայտ է համարվում, որ այդ երկիրը հավակնում է առաջատար դիրքեր ձեռք բերել այս տարածաշրջանում, ընդ որում` չսահմանափակվելով Ադրբեջանով, որի նկատմամբ իրականացվում է «Երկու պետություն, մեկ ժողովուրդ» սկզբունքը:

Այդ սկզբունքը Թուրքիան նոր քայլերով անընդմեջ ամրապնդում է: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը զուգահեռ` Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի զինված ուժերի հետ հերթական զորավարժությունների անցկացման և Բայրաքթար անօդաչուների արտադրության տեխնոլոգիան «կրտսեր եղբորը» փոխանցելու մասին:

Ազդեցության տարածման արտաքին քաղաքականությունն իրականացվում է նաև Վրաստանում, որին Թուրքիան ակտիվորեն փորձում է ներքաշել իր տիրույթը: Այդ քաղաքականության արդյունքներն արդեն ակնհայտ են Աջարիայում, իսկ Վրաստանի վարչապետի` օրերս կատարած այցը Անկարա, ինչպես նշվում է, ահազանգ էր «Մեծ եղբոր» կարգավիճակով Թուրքիայի դիրքավորման մասին:

Երկու երկրների պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Էրդողանի և Ղարիբաշվիլիի հանդիպման ժամանակ խոսվել է նաև «Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացման» մասին: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ հակառուսական նույնատիպ ձևակերպումներ թուրքական կողմն անում էր Ուկրաինայի հետ մերձեցման շրջանում և ներկայումս շարունակվում է «Ղրիմի հարցի» համատեքստում:

Թուրք-վրացական բանակցություններից հետո հայտարարվել էր, որ Թուրքիան մտադիր է իր հովանու ներքո միավորել հարավկովկասյան բոլոր երեք պետություններին, այդ թվում` Հայաստանին: Էրդողանը, մասնավորապես, նշել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությանը:

Ենթադրվում է, որ այդ երեք երկրների «միավորման» կենտրոնը կդառնա Թբիլիսին, իհարկե` թուրքական վերահսկողության կամ «մեծեղբայրության» ներքո: Սակայն հարցադրում է հնչում, թե Հայաստա՞նն այդ «առաջարկին» ինչպես կարձագանքի: