Շեշտ.am (shesht.am) - Feed

Ուկրաինան և Ռուսաստանը վերսկսել են բանակցությունները Աբու Դաբիում
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը հայտնել է, որ բանակցությունների երրորդ փուլի բացմանը ներկա է եղել արտգործնախարար Աբդալլա բին Զայեդ Ալ Նահյանը։ Նա ասել է, որ Էմիրությունները պատրաստ են օգնել կողմերին մոտեցնել դիրքորոշումները։

ԱՄՆ-ը հանդիպմանը ներկայացրել են հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ Ուկրաինայի պատվիրակությունը՝ Ռուստեմ Ումերովը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Կիևի պատվիրակությունը հանդիպել է նաև եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ Reuters-ի տվյալներով՝ եռակողմ բանակցություններից առաջ այդ առանձին հանդիպմանը մասնակցել են նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները և ամերիկացի բանագնացները։

Առաջին օրվանից հետո Զելենսկին, ինչպես հաղորդում է Reuters-ը, քննարկումն անվանել է կառուցողական։ Նրա խոսքով՝ պատվիրակությունը խոսել է նաև լարվածությունը նվազեցնելու քայլերի և այն մասին, թե ինչպես պետք է երկարաժամկետ գործեն Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ասել է, որ նախ պետք է համաձայնեցնել Եվրոպայի անվտանգության ընդհանուր սկզբունքները, ապա անցնել պատերազմի կարգավորմանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախորդ օրը հակառակ հերթականությունն էր առաջարկել՝ նախ հրադադար, ապա ավելի լայն քննարկում։

Առաջին օրվա ավարտին համատեղ հայտարարություն չէր հրապարակվել։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակից Associated Press-ին հայտնել են, որ պատվիրակությունները չորեքշաբթի կշարունակեն բանակցությունները։

ADNOC-ի ղեկավար․ նավթի համաշխարհային պաշարները նվազել են գրեթե 1 միլիարդ բարելով
Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ալ Ջաբերը նշել է, որ որոշ շուկաներում դիզելային վառելիքի պաշարները տարվա այս ժամանակահատվածի համար վերջին 35 տարվա ամենացածր մակարդակին են։ Նրա գնահատմամբ՝ այլ շուկաներում հեղուկացված բնական գազի մատակարարման պակասը հասնում է 600 միլիարդ խորանարդ ֆուտի։

Թանկացել է նաև էներգակիրների տեղափոխումը։ Ալ Ջաբերի խոսքով՝ մինչ խափանումները փոխադրման և լոգիստիկայի ծախսերը կազմում էին մեկ բարելի արժեքի 5 տոկոսից պակաս, իսկ այժմ գերազանցում են 30 տոկոսը։

ADNOC-ի ղեկավարը շեշտել է, որ էներգետիկ անվտանգությունն այլևս չի կարող չափվել միայն արդյունահանման վայրում․ անհրաժեշտ է հաշվի առնել նաև՝ արդյոք մատակարարումը հասնում է սպառողին։ Նա առաջարկել է ընդլայնել ռազմավարական պահեստարանները, ավելացնել նավթամթերքի պաշարներն ու սպառման շուկաներին մոտ զարգացնել վերամշակման ճկուն հզորություններ։

Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքով մատակարարման խափանումները մի շարք շուկաներում դիզելի գները հասցրել են ռեկորդային մակարդակների՝ ավելացնելով գնաճի և կենսապահովման ծախսերի ռիսկերը։

Մատակարարման լարվածության պայմաններում Միջազգային էներգետիկ գործակալության կառավարող խորհուրդը հոկտեմբերի 15-ին համաձայնել էր արագացնել մարտին ստանձնած պարտավորություններով նախատեսված պահուստների մնացած ծավալների բացթողումը, այդ թվում՝ ավելի քան 20 միլիոն բարել դիզելային վառելիք։ Այդ պահին, գործակալության տվյալներով, շուկա էր հանվել մոտ 330 միլիոն բարել, իսկ մնացած շուրջ 100 միլիոնի բացթողումը դեռ պետք է ավարտվեր։

Հայաստանն ու արաբական երկրներն աստղագիտության ոլորտում կարող են համագործակցել
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին պաշտոնական այցով հյուրընկալվել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում:

Հաղորդվում է, որ Արեգ Միքայելյանը ներկայացրել է հայկական աստղադիտարանի ներկայիս գործունեությունն ու կարգավիճակը, քննարկվել են համագործակցության հնարավորությունները:

Շեշտվել է, որ Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոնն է, ընդգծվել է ԱՄԷ-ի և Հայաստանի միջև գործընկերության հետագա խորացման հարցում գիտության զարգացման կարևորությունը և այդ համատեքստում քննարկվել են արաբական երկրների և Բյուրականի աստղադիտարանի միջև համագործակցության հնարավոր ձևերը:

Հանդիման ավարտին, ինչպես նշվում է, հյուրերը ճանաչողական այց են ունեցել աստղադիտարանի տարածքում՝ այցելելով Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ: ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև գրառում է կատարել հատուկ հյուրերի գրանցամատյանում։