Շեշտ.am (shesht.am) - Feed

Աֆղանստանից փախստականների անվերահսկելի հոսքի վտանգ կա
Արտաքին գործերի ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովի խոսքով` Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով փախստականների հետ կապված իրավիճակը լրջորեն կսրվի, եթե այնտեղ սոցիալ-տնտեսական վիճակն արագորեն վատթարանա:

Կորտունովը հիշեցրել է, որ արդեն մի շարք միջազգային կազմակերպություններ կարծիք են հայտնել, որ Աֆղանստանում սով է սպասվում, հատկապես եթե միջազգային դոնորների կողմից այդ երկրին մարդասիրական աջակցության ցուցաբերումը հապաղի: Աֆղանստանը, ինչպես նշել է, չի կարող ինքնուրույն ապահովել սննդամթերքի, դեղորայքի ու բուժսպասարկման պահանջները: Այդ պատճառով փախստականների հետ կապված իրավիճակի սրումը Կորտունովը խիստ հավանական է համարել:

Արտաքին գործերի ռուսական խորհրդի ղեկավարի դիտարկմամբ` Աֆղանստանից փախստականներն ավանդաբար դեպի հյուսիս ու հարավ են շարժվում, սակայն չի բացառել, որ նրանք ներթափանցեն նաև Կենտրոնական Ասիա:

Աֆղան փախստականների համար, ընդհանրապես, հիմնական ուղղությունը Պակիստանն է եղել, որտեղ ներկայումս միլիոնավոր աֆղաններ են բնակվում: Շիա աֆղանների համար արտագաղթի միակ ուղղությունն Իրանն է: Փախստականների հոսքի մի մասը հասնում է Թուրքիա, որտեղ վերջին տարիներին շուրջ 300 հազար աֆղան է հաստատվել:

Ինչպես այլ տարածաշրջաններից, այնպես էլ Աֆղանստանից փախչողների համար ամենացանկալի ուղղությունը Եվրամիությունն է, որտեղ քաղաքական ապաստան ստանալու համար մոտ 630-650 հազար աֆղան է դիմել: Կորտունովի համոզմամբ` այս ցուցանիշներն առաջիկայում կարող են կտրուկ աճել:

Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, Կորտունովի կարծիքով` Տաջիկստանի հետ սահմանը շարունակելու է հզորացվել նաև հետագայում: Նա հնարավոր է համարել սահմանի հատման փորձերը, որոնք կարող են շատանալ:

Հավելենք, որ ՌԴ ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր Աֆղանստանից փախստականների անվերահսկելի հոսքի վտանգի մասին:

«Թալիբները» լրջագույն կորուստներ են կրում. NRF (upd)
Աֆղանստանի ժողովրդական դիմակայության ճակատի (NRF) թվիթերյան էջում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի` նախորդ գիշերվա ընթացքում Պանջշերի մոտակայքում թեժ մարտեր են ընթացել: Ահաբեկչական հռչակված «Թալիբանը», որն Աֆղանստանում իշխանափոխություն է իրականացրել, չորս ուղղություններով հարձակվել է Պանջշերի շրջանի վրա` գործի դնելով լավագույն ուժերն ու ծանր հրետանին, սակայն անհաջողության է մատնվել` կրելով մեծ թվով կորուստներ:

https://twitter.com/NA2NRF/status/1433717194316263429

Հաղորդվում է, որ դիմակայության ուժերը Ահմադ Մասուդի գլխավորությամբ չորս շրջան են ազատագրել Բադախշանում, որտեղ ավելի քան 200 թալիբներ գերի են ընկել: Թալիբները Հավաքայում երկու ուղղությամբ հայտնվել են շրջափակման մեջ. դիմակայության ուժերն Անդարաբի և Շոթուլ նահանգի կողմից` թիկունքից, գրոհել են թալիբների դիրքերը:

Փարվան նահանգի ռազմավարական Սալանգ շրջանը և Փարվան-Չարիքար նահանգի մայրաքաղաքը ներկայումս Դիմակայության վերահսկողության ներքո են:

Միաժամանակ նշվում է, որ Թահար նահանգում, որն Ահմադ Շահ Մասուդի օրոք դիմակայության ուժերի կենտրոնն է եղել, ապստամբել է թալիբների դեմ:

UPD 1. Հակասական տեղեկություններ են ստացվում. «Թալիբանը» հայտարարում է Փանջշերի գրավման մասին և Քաբուլի իրենց կողմնակիցներին կոչ անում հաղթանակը տոնել առանց կրակոցների, մինչդեռ Դիմակայությունը հերքում է այդ լուրերը:

UPD 2. Փանջշերի դիմակայության ուժերի առաջնորդը հերքել է թալիբների հաջողության մասին լուրերը` նշելով, որ դրանք տարածվում են պակիստանյան ԶԼՄ-ներում:

https://twitter.com/Mohsood123/status/1433830559336239107

Նշենք նաև, որ Փանջշերի անկման մասին տեղեկություններն ակտիվորեն տարածում են նաև թուրքական կայքերը:

Ինչո՞ւ է Թուրքիան ամրապնդում իր դիրքերն Աֆղանստանում
Վերջին ամսիներին և, հատկապես, վերջին օրերին համաշխարհային տեղեկատվական գործակալություններում ամենաշատ հրապարակվող թեման Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներն են:

Բազմաթիվ փորձագետներ փորձում են հասկանալ, թե ի վերջո ինչ ընթացք կունենան իրադարձություններն այդ երկրում ամերիկացիների հեռանալուց հետո: Համարվում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանն առավել խորը ներքաղաքական ճգնաժամում է հայտնվել, որի հետևանքով գործող կառավարությունը չի կարողացել պահպանել իշխանությունը, և հաստատվել է քաղաքական նոր ռեժիմ` թալիբների գլխավորությամբ:

Միևնույն ժամանակ, Աֆղանստանում գրեթե աննկատ կերպով իր դիրքերն է ամրապնդում Թուրքիան: Մասնավորապես, ամերիկյան կողմն Անկարային է փոխանցել վերահսկողությունը Քաբուլի օդանավակայանի նկատմամբ, որն աֆղանական օդային գլխավոր դարպասն է:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Թուրքիան իրականացնելու է Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունն ու կառավարումը, ինչպես նաև հսկելու է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը: Սակայն փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Անկարան Աֆղանստանում հեռուն գնացող ծրագրեր ունի, ինչի մասին Թուրքիայում չեն թաքցնում:

Արաբական աղբյուրներից մեկի հաղորդմամբ` դրանով Էրդողանը շարունակում է էքսպանսիայի քաղաքականությունը` «գնալով Օսմանյան կայսրության վերստեղծման երազանքի հետևից»: Այս դեպքում, ինչպես նշվում է, Քաբուլի օդանավակայանում հաստատվելով` Թուրքիան ռազմավարական կարևոր քայլ է կատարում, ինչն Անկարայի համար հարթակ է ապահովելու տարածաշրջանում իր ռազմական հնարավորությունները ծավալելու համար:

Համարվում է նաև (ըստ արևմտյան մամուլի), որ Թուրքիան նախատեսում է առաջիկայում աֆղանական օդանավակայանում տեղակայել հետախուզահարվածային Բայրաքթար-ՏԲ2 անօդաչուներ: Արաբական աղբյուրների վկայմամբ` Անկարան մտադիր է Աֆղանստանում խնդիրների իրականացման նպատակով ներգրավել վարձկանների, այդ թվում` սիրիացի զինյալների: Շեշտվում է, որ Թուրքիան ավելի վաղ նրանց օգտագործել է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում:

Ընդգծվում է, որ իրադարձությունների այդօրինակ զարգացումը չի նպաստելու տարածաշրջանային անվտանգությանը, այլ` ընդհակառակը, ապակայունացնելու է` կտրուկ արձագանքներ ունենալով ոչ միայն Աֆղանստանում, այլև` նրանից դուրս:

Ինչպես նշվում է, այս հարցի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի Հնդկաստանը, որը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումն այդ տարածաշրջանում դիտարկում է որպես իր ազգային անվտանգությանը իրական սպառնալիք: Նյու Դելիում դատապարտում են Անկարայի քաղաքականությունը: Հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական սերտ համագործակցությունը Պակիստանի հետ, Ջամմու և Քաշմիր նահանգների հարցում նրա կողմից բացահայտ աջակցությունն Իսլամաբադին` Հնդաստանը, ինչպես նշվում է, ստիպված է լինելու միջոցներ ձեռնարկել այդ վտանգի չեզոքացման ուղղությամբ:

Համարվում է, որ Անկարայի գործողությունները, որոնք առաջին հայացքից ուղղված են Աֆղանստանում իրադրության կարգավորմանը, իրականում կարող են հանգեցնել ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Թյուրքական բանակի ստեղծում. «սխալ թարգմանությո՞ւն», թե իրական վտանգ հասցեատերերի համար
Վերջին օրերին փորձագիտական շրջանակներում արդիական են դարձել Թուրքիայի և Ադրբեջանի բանակային հնարավոր համատեղ միավորման ստեղծման մասին խոսակցությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, թե այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:

Ռուսական տիրույթում կտրուկ արձագանքեցին այդ տեղեկությանը, Էրդողանին համեմատեցին Հիտլերի հետ: Թեև դրանից հետո ադրբեջանական մամուլը հերքեց լուրը` պատճառաբանելով, թե թուրք պաշտոնյայի խոսքերը «սխալ են թարգմանվել», սակայն շարունակում է քննարկվել` իսկապե՞ս «սխալ թարգմանություն» էր, թե՞ հատուկ էր արված: Այս դեպքում հարցադրում է հնչում` ո՞ւմ էր այն ուղղված:

Ռուսական կողմում Թուրքիայի վերաբերյալ գնահատականները հակասական են: Եթե որոշ պաշտոնյաներ ու փորձագետներ թյուրքական համատեղ բանակի ստեղծման հնարավորությանը կտրուկ արձագանքեցին` Անկարայից եկող վտանգի մասին ահազանգելով, ապա մյուսները համարում են, թե թուրքական վտանգը չափազանցված է: Կասկածի տակ է դրվում նաև նախկին խորհրդային որոշ երկրների կողմից իրենք ինքնիշխանությունը Թուրքիային զիջելու հնարավորությունը:

Ինչպես նշում է վերլուծաբան Մարժեցկին, հետխորհրդային ոչ բոլոր երկրների կընդդիմանան Մոսկվային, սակայն Աֆղանստանում ստեղծված իրավիճակը «սուլթանի» համար նոր հնարավորություններ է ստեղծում: Թուրքական զորքերը շարունակում են մնալ Քաբուլում, իսկ այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումները թուրքերի համար կարող են հիմք ծառայել` թյուրքալեզու պետությունների պաշտպանական դաշինք ստեղծելու համար:

Այս դեպքում, ինչպես շեշտվում է, նախկին խորհրդային երկրներից մի քանիսի ղեկավարները կարող են իրենց իշխանության և պետական անվտանգության համար զգուշանալ թալիբների հարձակումից` աջակցություն հայցելով Անկարայից: Այս դեպքում նրանք Մոսկվային չեն հակադրվի, այլ կհիմնավորեն Աֆղանստանից իսլամիստների հարձակումներին դիմակայելու անհրաժեշտությամբ:

Համարվում է, որ տվյալ պարագայում թուրքական խորհրդարանի խոսնակի հայտարարության «սխալ թարգմանությունը» կարող էր ուղղված լինել ոչ միայն Երևանին ու Կրեմլին, այլև` Կենտրոնական Ասիայի երկրներին:

Թալիբները պաշտոնապես նախազգուշացրել են Թուրքիային` սպառնալով «ջիհադով»
«Թալիբան» շարժումը, որը մի շարք երկրներում ահաբեկչական է հայտարարված, պաշտոնական հայտարարությունը է տարածել Աֆղանստանում թուրքական զորքերի ներկայության վերաբերյալ:

Թալիբների հայտարարության համաձայն` թուրքական ներկայությունն Աֆղանստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ոտնահարում է և հակասում է աֆղանական ազգային շահերին: Շարժման ղեկավարները Թուրքիային կոչ են արել դուրս բերել ուժերը մայրաքաղաք Քաբուլից, հակառակ դեպքում դա համարվելու է օկուպացիա:

Թալիբների հայտարարությունը / © IEA

Պահաջը չկատարելու դեպքում թալիբները խոստացել են «ջիհադն» ուղղել Թուրքիայի դեմ: «Թալիբանի» հայտարարության համաձայն` հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր «միջամտում են այլոց գործերին» և կայացնում են անընդունելի որոշում:

Ուշագրավ է հայտարարության 7-րդ կետը, ըստ որի` թուրքերի հետ շփումներ արդեն տեղի են ունեցել, և հայտարարվել է, որ առանց թալիբների համաձայնության որոշումներ չեն կայացվելու:

Հիշեցնենք` Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը` դրանով փաստացի ռազմական ներկայություն հաստատելով Աֆղանստանում:

Տաջիկստանը դիմել է ՀԱՊԿ-ին. Հայաստանում ուշադիր հետևում են Կազմակերպության արձագանքին
Տաջիկստանի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են ՀԱՊԿ-ին:  Կազմակերպությունում այդ երկրի մշտական ներկայացուցիչը մյուս անդամներին տեղեկացրել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կտրուկ վատթարացման մասին: Նշվել է, որ թալիբները հարձակումներ են գործում սահմանամերձ աֆղանական կոմիսարիատների վրա, որոնց ծառայողները ստիպված ապաստանում են Տաջիկստանում` հատելով սահմանը:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կարգադրությամբ հայտարարվել է 20 հազար պահեստազորայինների մոբիլիզացիա: Սակայն իշխանությունները նշել են, որ միայնակ չեն կարող ապահովել սահմանների անվտանգությունը:

Հայտնի է, որ ներկայումս թալիբների վերահսկողության ներքո գտնվող աֆղանական տարածքի հետ Տաջիկստանի ընդհանուր սահմանը 910 կմ է (ընդհանուր սահմանի շուրջ 80%-ը):

Աֆղանստանից ամերիկյան և նրանց դաշնակից զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում իրավիճակը շարունակում է բարդանալ: Ահաբեկչական հայտարարված «Թալիբան» շարժումը վերահսկողություն է հաստատել երկրի տարածքի 1/3-ի նկատմամբ:

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ ներկայացուցիչներն արդեն տեղում են, ուսումնասիրում են իրավիճակը: Պաշտոնապես հայտարարվել է, որ Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերելու Տաջիկստանին:

Այս իրադարձություններից հետո հայկական տեղեկատվական հարթակներում խոսվում է Տաջիկստանին հավանական աջակցության և Հայաստանին մերժելու մասին: Համարվում է, որ եթե ՀԱՊԿ-ը աջակցի Տաջիկստանին, ապա Հայաստանում այդ կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական կլինի:

Սակայն նշվում է, որ ՀԱՊԿ-ը նույն վերաբերմունքին կարժանանա նաև Տաջիկստանին մերժելու դեպքում, քանի որ այն լիովին կճանաչվի որպես «անպիտան» կազմակերպություն:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ադրբեջանցի զինվորականների կողմից հայկական սահմանը հատելը և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելը համարել էր «սահմանային միջադեպ» և հայտարարել, թե «կրակոցներ չկան, զոհեր չկան»: Մինչդեռ հայկական կողմից մեկ զինծառայող է սպանվել, կան վիրավորներ, գերեվարվածներ, հափշտակվել են անասուններ և մոտ 1000 ադրբեջանցիներ շարունակում են գտնվել ՀՀ տարածքում: