Շեշտ.am (shesht.am) - Feed

Երևանի քաղաքապետը մտադիր է հեռանալ քաղաքականությունից և ընտրություններից հետո լքել երկիրը. Sputnik
Sputnik Armenia-ն, վկայակոչելով Հայկ Մարությանի շրջապատից իր աղբյուրին, հաղորդում է, որ Երևանի քաղաքապետը զղջում է քաղաքականություն մտնելու համար, քանի որ այդպես էլ չի ցանկացել իրականացնել բազմաթիվ ծրագրեր:

Նշվում է, որ նրա պաշտոնական աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան նախկին` դերասանական հոնորարները: Քաղաքապետը նույնիսկ ստիպված է եղել վաճառել Չեխիայի իր սեփականությունը (Մարությանի կինն այնտեղից է):

Հիշեցնենք, որ հայկական մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի միջև լարված հարաբերությունների մասին: Աղբյուրի հաղորդմամբ` Մարությանը մտադիր է ընտրություններից հետո լքել Հայաստանը:

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այս տեղեկությունները` դրանք անվանելով «դեղին մամուլ»:

Երևանը 6 ամսվա ընթացքում 161 հատ 8,6 մետրանոց նոր ավտոբուսներ կունենա
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե ինչ տեսք են ունենալու նոր ավտոբուսները:

Քաղաքապետն արդեն ստորագրել է 161 հատ 8,6 մետրանոց քաղաքային նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։ Նրա խոսքով` CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։

Մարությանը նշել է, որ ավտոբուսների մատակարարումը կիրականացվի 6 ամսվա ընթացքում: Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով և հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

Հայկ Մարությանը շեշտել է, որ տրանսպորտային բարեփոխումն ընթանում է նախանշված ժամանակացույցի համաձայն։

Թանկացման հարց չի քննարկվում. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ տարածված լուրերի մասին
Շեշտ.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը։  Քաղաքապետը խոսել էր մայրաքաղաքում առկա խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված աշխատանքների մասին՝ նշելով, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ միայն փոփոխություններից հետո։

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն անդրադարձել է տարածված տեղեկություններին, ըստ որոնց նախատեսվում է քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216282588443101&id=1405208089

Հակոբ Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում եւ խնդրել է հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Հավելենք, որ ուղեվարձի թանկացման անխուսափելիության մասին հայտարարություն էր արել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Վերջինս նույնպես նշել էր, որ թանկացումը հնարավոր է միայն տրանսպորտային նոր ցանցի ներդրումից հետո։

https://youtu.be/ZXQfaW4nA-U

Երևանի քաղաքապետն ուղևորավարձի թանկացումը մտադիր է իրականացնել տրանսպորտը նորացնելուց հետո
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Civilnet-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում առկա խնդիրներին։ Խոսել է նաև դրանց լուծմանն ուղղված աշխատանքների մասին։

Հանրային տրանսպորտի ուղևորավարձի թանկացման դեմ բուռն պայքար մղած քաղաքապետը նշել է, որ այն կարող է թանկանալ միայն փոփոխություններից հետո։ Մարությանն անթույլատրելի է համարել մինչև երթուղային տրանսպորտի փոխումը խոսել վճարի բարձրացման մասին։

Քաղաքապետն, անդրադառնալով քաղաքային տրանսպորտի վիճակի պատճառների մասին, նշել է, որ երթուղային համակարգում փոփոխությունները կտևեն նվազագույնը երկու տարի։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը դեռևս 2013թ․ հանրային տրանսպորտի ուղևորավարձի թանկացման դեմ բողոքողների առաջին շարքերում էր։ Նա իր մեքենայով քաղաքացիներին անվճար էր տեղափոխում՝ նշելով, որ ամոթ է 150 դրամ վճարելը, քանի որ մարդիկ չունեն այդ ավել 50-ը։

https://youtu.be/K1HW_NGKkJ8

Հավելենք նաև, որ այսօր Երևանում փորձնական գործարկվել է նոր ավտոբուս։

https://www.facebook.com/SargsyanAshot/posts/2448881485158760
Երևանի Ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից