Շեշտ.am (shesht.am) - Feed

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը՝ Sepahcybery-ն, քարտեզ է հրապարակել՝ ուշագրավ գրառմամբ:

Իրանական աղբյուրը, մասնավորապես, տեղեկացնում է, որ Թուրքիան և Բաքուն (Ադրբեջանն Իրանում անվանում են «Բաքվի պետություն») մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզի վրա:

Ինչպես նշվում է, այդ երկրները դրանով նպատակ ունեին արգելափակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, սակայն «չգիտեին, որ պետք չէ շտապել»: Աղբյուրը դարձվածային արտահայտությամբ ավարտել է հրապարակումը՝ շեշտելով. «Քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»:

Հիշեցնենք, որ Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին թուրք-ադրբեջանական կողմին միջանցքի տրամադրմանը՝ իր համար կարմիր գիծ հայտարարելով տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական դրության ցանկացած փոփոխություն:

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է
Վանի պատմագիտական հոդվածների, հետազոտությունների և զարգացման ասոցիացիայի անդամ Զեյնալ Աբիդին Չելեբին հայտարարել է, որ (ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող, խմբ.) Վանա լիճն աստիճանաբար ցամաքում է տապի և տեղումների սակավության պատճառով, սակայն կան ավելի լուրջ պատճառներ:

Նրա խոսքով՝ լճի մակարդակի նվազման ամենագլխավոր պատճառը կառուցված ամբարտակներն ու հիդրոէլեկտրակայաններն են: Չելեբին շեշտել է, որ իշխանությունները «վատ քաղաքականություն են իրականացնում լճի տարածքում, որտեղ 3 մլն մարդ է բնակվում, ինչը փոքր թվաքանակ չէ»:

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի գիտնական Մուստաֆա Աքուսի խոսքով՝ լճի ափամերձ եզրագիծը 2020թ.-ի համեմատ նահանջել է 1 կմ-ով: Տեղագրագետ (գեոդեզիստ) Ալի Դեմիրն առավել անհանգստացնող տեղեկություններ է հրապարակել. ըստ նրա՝ լճի տարածքում իր աշխատանքի վերջին 7 տարվա ընթացքում նման դեպք չի գրանցվել: Ներկայումս, ինչպես նշում է, ջրի մակարդակն ընկել է 22-23 մետրով: Համոզված է, որ հաջորդ տարի վիճակն էլ ավելի է վատթարանալու:

https://youtu.be/0f9Ea77g-nw
Վանա լիճը ցամաքում է / © Rudaw

Ինչպես հաղորդվում է, Վանա լճի մակարդակի անկումը հանգեցրել է տարբեր թռչնատեսակների միգրացիայի: Ջրի ցամաքման հետևանքով բացվել են բազմաթիվ դամբարաններ ու գերեզմաններ:

Տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյանի համոզմամբ՝ Վանա լճի ցամաքումը թուրքական իշխանությունների կողմից քրդերի նկատմամբ «ջրային պատերազմի» դրսևորում է: Նրա խոսքով՝ քրդական բնակչության նկատմամբ «ջրային պատերազմը» նպատակ ունի խորացնել քուրդ ազգաբնակչության սոցիալական, մարդասիրական խնդիրները, նրանց զրկել ազգային-ազատագրական պայքարի հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Վանա լճի տարածքում հայ բնակչությունը գաղթել և կոտորվել է ցեղասպանության ժամանակ:

Բոսֆորի նեղուցում ռուսական և թուրքական նավեր են բախվել
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Բոսֆորի նեղուցում բախվել են ռուսական «Ռուսիչ-10» և թուրքական «Թահսին Իմամօղլու» բեռնատար նավերը: Ինչպես նշվում է, ռուսական 128 մետրանոց լաստանավը Բուրսա նահանգի Գեմլիքի շրջանից վերադառնալիս է եղել դեպի Ռուսաստան: Թուրքական 90 մետրանոց նավը Քոջաելի նահանգից շարժվելիս է եղել դեպի Սև ծովի ափին գտնվող Կարադենիզ Էրեղլի նավահանգիստ:

Հաղորդվում է, որ բախման հետևանքով տուժածներ չկան. նավերն են միայն վնասվածքներ ստացել: Դեպքի վայր են մեկնել ցամաքային պահպանության երեք նավակներ և քարշակող 14 նավ:

Նախնական տվյալներով՝ Սև ծովի և Միջերկրական ծովի միախառնման հատվածում գտնվող նեղուցում նավերի բախման պատճառը թուրքական լաստանավի ղեկային կառավարման համակարգի խափանումն է:

Թուրքիան ռազմատեխնիկա է կուտակում Իրանի հետ սահմանին
Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են հրապարակվել, ըստ որոնց՝ թուրքական կողմը ռազմական տեխնիկա ու զինծառայողներ է տեղակայում Իրանի հետ սահմանին: Համարվում է, որ Անկարան սրանով պատասխանում է Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի երկայնքով իրանական ԻՀՊԿ-ի և բանակի ստորաբաժանումների կուտակումներին ու զորավարժություններին:

Հաղորդվում է, որ Իրանի հետ սահմանին Թուրքիան կենտրոնացրել է նաև ռմբակոծիչներ և Բայրաքթար անօդաչուներ:

Ընդհանուր առմամբ՝ թուրք-իրանական լարվածությունը տարածաշրջանում նոր թափ է հավաքում: Ադրբեջանաիրանական՝ նախորդ օրերի հակամարտությունն այսօր արդեն փոխարինվել է թուրքական ներգրավմամբ, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում:

Հերթական լարվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև. ի՞նչ սպասել
Վերջին շաբաթներում ռուս-թուրքական հարաբերությունները որոշակիորեն սրվել են: Նախ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով թուրքմենական նավթի տարանցման ծավալների մեծացման վերաբերյալ պայմանավորվածությունը հանգեցնելու է Ռուսաստանի տարածքով դրանց հոսքի կրկնակի նվազմանը: Այլ կերպ՝ Թուրքիայի դերակատարումը, որպես տարանցիկ երկիր, մեծանում է Ռուսաստանի հաշվին:

Երկրորդ հանգամանքը, որը լարվածություն է առաջացնում Մոսկվայի և Անկարայի միջև, Ղրիմի հարցն է և, մասնավորապես, Էրդողանի հայտարարությունը ՌԴ խորհրդարանական ընտրությունների անցկացումը թերակղզում ճչանաչելու վերաբերյալ: Մոսկվայում դա «ցավալի» են ընդունել և խոստացել են «համապատասխան եզրակացություններ» անել:

Երրորդ. Պուտինն ավելի հայտարարել է Սիրիայում օտարերկրյա զինված ուժերի ապօրինի գտնվելու մասին՝ նկատի ունենալով Թուրքիային և ԱՄՆ-ին: Էրդողանը, իր հերթին, Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպման նախաշեմին լրացուցիչ ուժեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք (Իդլիբ):

Ինչպես հաղորդվում է, այս համատեքստում Ռուսաստանն արմատապես փոխելու է իր դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններում, և դա վերաբերում է ոչ միայն Իդլիբին, այլև Արցախի կարգավիճակի հարցին: Ռուս-թուրքական «բարի» հարաբերությունների դարաշրջանի ավարտի մասին ազդարարում են նաև այլ աղբյուրներ:

Համարվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը Ռուսաստանի համար թանկ կարժենա. Արևմուտքի հետ առճակատման պայմաններում Մոսկվան, գուցե, չցանկանա կորցնել Անկարայի նման արժեքավոր գործընկերոջը: Ռուսաստանն, ինչպես նշվում է, մտադիր չէ բացահայտ դիմակայության գնալ ընդդեմ Թուրքիայի, որն իր հերթին չի խորշում խաղադրույքները բարձրացնելիս:

Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմն ամեն դեպքում նախընտրում է կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման թեմայի վրա:

Կարծիք կա, որ նրանք կրկին համաձայնության են գալու, ինչպես նախկինում. Ռուսաստանն ու Թուրքիան «արևմտակենտրոնական աշխարհակարգում ռևիզիոնիստներ են» և մեկը մյուսի կարիքն ունեն:

Բայց ժամանակ առ ժամանակ նրանց միջև «մրցակցային հարաբերություններ» են զարգանում՝ բնականոն հարաբերություններին զուգահեռ: Ներկայումս, ինչպես նշվում է, հենց «մրցակցայինն» է գերակշռում:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա Ռուսաստանն այս փուլում չի կարող իրեն հակաթուրքական և հակաադրբեջանական գործողություններ թույլ տալ, քանի որ կվտանգվի Արցախում նրա խաղաղապահ զորախմբի ներկայությունը: Համարվում է, որ Ռուսաստանն արցախյան խնդրում շարունակելու է «լողալ», քանի դեռ դա հնարավոր է:

Ենթադրվում է, որ որոշակի փուլում ռուս-թուրքական հարաբերությունները կանցնեն «թույլատրելի գծերը», ինչից հետո բախումն անխուսափելի կլինի: Սակայն կարծիք կա, որ դրա նախաձեռնողը ոչ թե Մոսկվան է լինելու, այլ՝ Անկարան: Իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես նշվում է, դեռևս ծայրահեղ բնույթ չի կրում:

Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հայաստանին
Թուրքիայի Քոնյա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին շրջանակներում կայացել է այդ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ ուշագրավ հայտարարություններ են հնչել, մասնավորապես՝ Հայաստանին ուղղված:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքները թուրքական կողմը համարում է սպառնալիք նաև իր նկատմամբ: Նա Հայաստանին կոչ է արել «չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը, թույլ չտալ սխալներ»: Աքարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կպահպանվի հրադադարը և կապահովվի կայունություն:

Թուրք նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան այլ երկրների սահմանները խախտելու մտադրություն չունի, սակայն «ոչ մի դեպքում, ոչ ցամաքում, ոչ օդում, ոչ էլ ծովում, թույլ չի տա խախտել իր և իր ընկերների ու եղբայրների իրավունքները»:

Արցախի դեմ պատերազմը կազմակերպած գեներալը Բաքվում Թուրքիայի ներկայացուցիչ է նշանակվել
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` Բաքվում թուրքական հրամանատարության հատուկ խումբ է ստեղծվել, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում:

Հատուկ խմբի ղեկավար է նշանակվել Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման ղեկավար գեներալ Բախտիյար Էրսայը: Թուրքական հրամանատարությունում են նաև գեներալներ Աբդուլլահ Գաթըրջըն, Էնդեր Գյուները (շտաբի պետն է լինելու), Զաքարիյա Յալչընը (Բաքվում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդ):

Բախտիյար Էրսայը հայտնի է որպես 2020թ. աշնանն Արցախի դեմ պատերազմի կազմակերպիչներից մեկը: Որոշ տեղեկությունների համաձայն` Էրսայը պատերազմի ժամանակ անձամբ է ղեկավարել Ադրբեջանի գլխավոր շտաբը: Նաև նշվում է, որ Անկարան այդ ժամանակ չէր վստահում ադրբեջանցի գեներալներին` նրանց կասկածելով Մոսկվայի հետ համագործակցության մեջ:

Ինչո՞ւ է Թուրքիան ամրապնդում իր դիրքերն Աֆղանստանում
Վերջին ամսիներին և, հատկապես, վերջին օրերին համաշխարհային տեղեկատվական գործակալություններում ամենաշատ հրապարակվող թեման Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներն են:

Բազմաթիվ փորձագետներ փորձում են հասկանալ, թե ի վերջո ինչ ընթացք կունենան իրադարձություններն այդ երկրում ամերիկացիների հեռանալուց հետո: Համարվում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանն առավել խորը ներքաղաքական ճգնաժամում է հայտնվել, որի հետևանքով գործող կառավարությունը չի կարողացել պահպանել իշխանությունը, և հաստատվել է քաղաքական նոր ռեժիմ` թալիբների գլխավորությամբ:

Միևնույն ժամանակ, Աֆղանստանում գրեթե աննկատ կերպով իր դիրքերն է ամրապնդում Թուրքիան: Մասնավորապես, ամերիկյան կողմն Անկարային է փոխանցել վերահսկողությունը Քաբուլի օդանավակայանի նկատմամբ, որն աֆղանական օդային գլխավոր դարպասն է:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Թուրքիան իրականացնելու է Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունն ու կառավարումը, ինչպես նաև հսկելու է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը: Սակայն փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Անկարան Աֆղանստանում հեռուն գնացող ծրագրեր ունի, ինչի մասին Թուրքիայում չեն թաքցնում:

Արաբական աղբյուրներից մեկի հաղորդմամբ` դրանով Էրդողանը շարունակում է էքսպանսիայի քաղաքականությունը` «գնալով Օսմանյան կայսրության վերստեղծման երազանքի հետևից»: Այս դեպքում, ինչպես նշվում է, Քաբուլի օդանավակայանում հաստատվելով` Թուրքիան ռազմավարական կարևոր քայլ է կատարում, ինչն Անկարայի համար հարթակ է ապահովելու տարածաշրջանում իր ռազմական հնարավորությունները ծավալելու համար:

Համարվում է նաև (ըստ արևմտյան մամուլի), որ Թուրքիան նախատեսում է առաջիկայում աֆղանական օդանավակայանում տեղակայել հետախուզահարվածային Բայրաքթար-ՏԲ2 անօդաչուներ: Արաբական աղբյուրների վկայմամբ` Անկարան մտադիր է Աֆղանստանում խնդիրների իրականացման նպատակով ներգրավել վարձկանների, այդ թվում` սիրիացի զինյալների: Շեշտվում է, որ Թուրքիան ավելի վաղ նրանց օգտագործել է Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում:

Ընդգծվում է, որ իրադարձությունների այդօրինակ զարգացումը չի նպաստելու տարածաշրջանային անվտանգությանը, այլ` ընդհակառակը, ապակայունացնելու է` կտրուկ արձագանքներ ունենալով ոչ միայն Աֆղանստանում, այլև` նրանից դուրս:

Ինչպես նշվում է, այս հարցի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի Հնդկաստանը, որը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումն այդ տարածաշրջանում դիտարկում է որպես իր ազգային անվտանգությանը իրական սպառնալիք: Նյու Դելիում դատապարտում են Անկարայի քաղաքականությունը: Հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական սերտ համագործակցությունը Պակիստանի հետ, Ջամմու և Քաշմիր նահանգների հարցում նրա կողմից բացահայտ աջակցությունն Իսլամաբադին` Հնդաստանը, ինչպես նշվում է, ստիպված է լինելու միջոցներ ձեռնարկել այդ վտանգի չեզոքացման ուղղությամբ:

Համարվում է, որ Անկարայի գործողությունները, որոնք առաջին հայացքից ուղղված են Աֆղանստանում իրադրության կարգավորմանը, իրականում կարող են հանգեցնել ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

ՌԴ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Թուրքիա` ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության Բե-200 «երկկենցաղ» ինքնաթիռը կործանվել էր Թուրքիայի հարավ-արևելքում` Քահրամանմարաշի տարածքում, անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ: Անձնակազմի բոլոր անդամները` 5 ռուս զինծառայողներ և 3 թուրք ներկայացուցիչներ, զոհվել են:

https://youtu.be/Ug2qtVG15q4
Բե-200 ինքնաթիռ է կործանվել Թուրքիայում / © РБК

Հայտնի է, որ ինքնաթիռն օդ էր բարձրացել Ադանայից և հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում Ըլըջայի շրջանում: Տեղի ունեցածի պատճառները դեռևս անհայտ են:  Ինչպես հաղորդվում է, դեպքի վայր են ուղևորվել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հանձնաժողովը և Անկարայում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցներ:

Ուշագրավ է, որ այս մոդելի ինքնաթիռ շահագործման պատմության մեջ առաջին անգամ է կործանվում: Ինքնաթիռը ստեղծվել էր 1990-ականներին: Թուրքիա էր տեղափոխվել հուլիսի 8-ին` Վլադիմիր Պուտինի հրամանով:

Ռուսաստանը Թուրքիայում 2-րդ ատոմակայանը կկառուցի
Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում երկրորդ ատոմակայանը կառուցել, այս անգամ` Սև ծովի ափին գտնվող Սինոպ նահանգում: Ինչպես հաղորդվում է, կառուցվելու են դեպի ԱԷԿ տանող 15 կմ-անոց ճանապարհ և ջրամատակարարման ջրանցքներ:

Հայտնի է, որ այս ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռ 2018թ.-ից: Ճանապարհի և ջրանցքների կառուցումը կազմում է 7,3 մլն դոլար: «Սինոպ» ատոմակայանի կառուցումը նախատեսված է ավարտել 2023թ.:

Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, թե այս ատոմակայանը կառուցելու է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունը: Սակայն ճապոնացիները դուրս են եկել ծրագրից, և հավանական է համարվում, որ այն ավարտին հասցնի ռուսական կողմը:

Նշենք, որ Ռուսաստանը Թուրքիայում արդեն կառուցում է «Աքքույու» ԱԷԿ-ը, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Այն արժենալու է շուրջ 20 մլրդ դոլար, որի 99%-ի վճարման պարտավորությունը ստանձնել է «Ռոսատոմը»: «Աքքույուն» ունենալու է չորս էներգաբլոկներ, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 4800 ՄՎտ:

Հաղորդվում է, որ Անկարան հետաքրքրված է ատոմային էներգետիկայի ոլորտի զարգացմամբ, այդ պատճառով թուրքերը կառուցելու են երկրորդ, հնարավոր է նաև` երրորդ էլեկտրակայանը: Փորձագիտական կարծիքի համաձայն` ֆրանս-ճապոնական ATMEA-1 տեխնոլոգիան արդեն անհեռանկարային է, և «Ռոսատոմն» ունի այս ոլորտում թուրքական կողմի համար հետաքրքիր առաջարկներ: