Շեշտ.am (shesht.am) - Feed

Զինված հակամարտությունները մուտք են գործում տիեզերք ու կիբերտարածություն
ՌԴ ՊՆ տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ աշխարհում լրջագույն մարտահրավերներն ու անվտանգության սպառնալիքներն արտահայտվում են մի քանի ուղղություններում:

Գեներալի խոսքով` նախ` ներկայումս դիտարկվում է նոր աշխարհակարգի ձևավորում, երկրները ներքաշվում են «նոր սառը պատերազմի» մեջ, պետությունները բաժանվում են «յուրայինների» և «օտարների»: Ընդ որում` «օտարները» հայեցակարգային փաստաթղթերում արձանագրվում են որպես հակառակորդները:

Երկրորդ. Ֆոմինի խոսքով` տեղի է ունենում միջազգային հարաբերությունների, անվտանգային կայացած համակարգերի փլուզում, նվազեցվում է միջազգային այն կազմակերպությունների դերակատարումը, որոնք անվտանգության ոլորտում կոլեկտիվ որոշումների ընդունման գործիքներ են:

Գեներալի խոսքով` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում համաշխարհային և տարածաշրջանային կայունության հիմքերը պայմանավորող միջազգային իրավունքի փոխարեն ստեղծվում է կարգ` հիմնված ինչ-որ կանոնների վրա, որոնք հայտնի չէ, թե ում կողմից են առաջ քաշվել և թե ովքեր են սատարում դրանց: Այդ կանոնները նաև ոչ մի տեղ գրված չեն և ձեռնտու են միայն նրանց, ովքեր հենց հնարել են այդ նոր կարգերը:

Երրորդ վտանգը, ինչպես նշել է գեներալ Ֆոմինը, նոր զինատեսակների ի հայտ գալն է, որոնք արմատապես փոխում են ուժերի հավասարակշռությունը ժամանակակից աշխարհում: Նրա խոսքով` սպառազինության մրցակցությունը մուտք է գործում նաև տիեզերք ու կիբերտարածություն: Գեներալը շեշտում է, որ դա հանգեցնելու է պատերազմի վարման սկզբունքների և մեթոդների փոփոխության:

Հայաստանն ուժեղ բանակ ստեղծելու գործում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմն ուժեղ բանակ ստեղծելու գործում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը:

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ վերջին 12 տարիներին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում իրականացված բարեփոխումների փորձն աշխարհում ամենահաջողվածն է:

Այդ գործընթացում Գրիգորյանն ընդգծել է բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգերի ներդնումը, ժամանակակից զինատեսակներով զինված ուժերը համալրելը, որոնց շնորհիվ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, Ռուսաստանն ունի աշխարհում ամենահզոր բանակներից մեկը:

Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը նույնպես կանցնի այդ ուղին և կունենա Հայկական հզոր բանակ:

Թուրքական էքսպանսիայի բրիտանական գաղտնիքները
ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Պրոխվատիլովի խոսքով` 2016թ. հեղաշրջման փորձից հետո տասնյակ ադմիրալների ձերբակալությունը, շուրջ երկու տասնյակի ցմահ ազատազրկումը ցույց տվեցին, որ Էրդողանը լիովին վերահսկում է իրավիճակը երկրում և մտադիր չէ դիրքերը զիջել զինվորականներին և քաղաքական էլիտաներին:

Այդ «վստահության» հիմքը, հեղինակի համոզմամբ, թուրք ղեկավարի սերտ կապերն են բրիտանական ՄԻ-6 հետախուզության ներկայիս ղեկավարի` Ռիչարդ Մուրի հետ: Նա երկար ժամանակ Ստամբուլում Միացյալ Թագավորության դեսպանն է եղել և հաճախակի է այցելում Թուրքիա: Մուրը համարվում է Էրդողանի ռազմավարության ոգեշնչողը:

Նշվում է, որ բրիտանական հետախուզությունն արդեն մի քանի հարյուրամյակ կազմավորում և իր շահերի համար է օգտագործում թուրքական գործակալական ցանցը:

Այս համատեքստում ռազմական գիտնականը պատմական անդրադարձ է կատարում` հիշեցնելով տարբեր ժամանակաշրջաններում բրիտանական հետախույզների կողմից Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում իրականացված գործողությունները:

Նշվում է, որ ներկայումս Մուրը և Բրիտանական թագի այլ ներկայացուցիչներ «Մեծ Թուրանի» ստեղծման ռազմավարության շրջանակներում շեշտադրում են կատարում միաժամանակ թուրքական ազգայնականության և իսլամի վրա: Ըստ բրիտանական ծրագրերի` Թուրքիան պետք է դառնա նոր «խալիֆայության» կենտրոնը, ընդ որում` ոչ միայն զուտ թուրքական: Այս ուղղությամբ առաջին քայլ է համարվում վերջերս կայացած «Թյուրքական խորհրդի» համաժողովը, որի անդամ են Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Հունգարիան` դիտորդի կարգավիճակով:

Վլադիմիր Պրոխվատիլովի խոսքով` Էրդողանի էքսպանսիան դեպի հյուսիս-արևելք, դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա առաջնահերթ ուղղություններ են: Նրա համոզմամբ` «Մեծ թուրքի» աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ծրագրերը եվրոպական ուղղությունում դեռևս անարդյունք են:

Իսրայելն իր քաղաքացիներին զգուշացրել է Ադրբեջանում ահաբեկչությունների վտանգի մասին
Իսրայելի հատուկ ծառայություններն իր քաղաքացիներին և հրեական մարմիններին նախազգուշացրել են Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին:

Հրեական պետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ստացել, ըստ որոնց` Բաքվում գտնվող ահաբեկչական խմբավորումները մտադիր են Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Վտանգը մեծ է, որ դրանք կարող են իրականցվել իսրայելական օբյեկտների վրա:

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով ստացված տեղեկությունները, իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգավորության մասին:

Հայաստանը և Իրաքը կհամագործակցեն ռազմական ոլորտում
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Հաղորդվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները: Դրանց թվում են` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Նշվում է, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԻՀ պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն: Փաստաթղթով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ:

Համաձայնությունը, ինչպես հաղորդվում է, նախատեսում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախապատրաստում և ստորագրում:

Քննարկվել են Սյունիքի մարզի անվտանգային խնդիրների լուծման հարցերը
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` նախօրեին երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց են ունեցել:

Հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողություններին վերաբերող հարցերից բացի, ինչպես նշվում է, քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված բազմաթիվ հարցեր։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Հարությունյանը և Գերասիմովը շոշափել են հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերի հարցը։

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը պայմանավորվել են օրակարգային հարցերի վերաբերյալ առավել հանգամանալից քննարկումների նպատակով առաջիկայում կազմակերպել Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան:

Հիշեցնենք` 2020թ. նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ Սյունիքի մարզի արևելյան սահմաններում տեղակայվել են ադրբեջանական ուժերը, որոնք մի շարք հատվածներում հայկական բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա են: Որոշ գյուղեր վերածվել են միջդիրքային տարածքների, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքով:

Ֆրանսիան Հայաստանին անվտանգության ոլորտում համագործակցության մի շարք ծրագրեր է առաջարկել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ֆրանսիայի դեսպանին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթը:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` նախարար Հարությունյանը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները:

Դեսպան Լաքոտը համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հայկական կողմին, որոնք ընդունվել են պաշտպանության նախարարի կողմից: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ պատերազմի ընթացքում և ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը մշտապես եղել է իր երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Նշել է, որ մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման ուղղությամբ:

ՊՆ հաղորդմամբ` նախարարի և դեսպանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` բանակում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում
Նախորդ օրը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու օրենսդիր մարմնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Վաղարշակ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը քննարկել են բանակի և անվտանգային հնարավորությունների ընդարձակմանը վերաբերող հարցեր:

Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ փետրվարի սկզբին նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժություններն անհանգստանալու տեղիք չպետք է տան: Նույն կերպ Քոչարյանը պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահի հնչեցրած ագրեսիվ հայտարարությունների վերաբերյալ հարցին:

https://youtu.be/J3WFYhpoxR0
Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին / © a1plus

Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարը նաև հայտնել է, որ բանակում առաջիկայում նախատեսվում են կառուցվածքային, ինչպես նաև կադրային փոփոխություններ:

Քոչարյանը տեղեկացրել է, որ նախօրեին եղել է Արցախում, ծանոթացել անվտանգային ոլորտում առկա խնդիրներին, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է իր տեսակետներն ու առաջարկություններ արել:

Ամենաանվտանգ երկրների շարքում Հայաստանը 11-րդ հորիզոնականում է
Numbeo ընկերության ամենամյա վիճակագրությունը վերաբերում է աշխարհի 135 երկրներում հանցագործությունների և անվտանգության մակարդակին:

Ըստ այդմ` հրապարակված սանդղակի առաջին հորիզոնականում Քաթարն է` հանցավորության 12,29 և անվտանգության 87,71 ցուցանիշներով: Անվտանգ երկրների առաջին տասնյակում են նաև Թայվանը, ԱՄԷ-ն, Օմանը, Մանի կղզիները, Շվեյցարիան, Հոնկոնգը, Սլովենիան, Ճապոնիան և Վրաստանը: 11-րդ հորիզոնականում Հայաստանն է` հանցավորության 23,35 և անվտանգության 76,65 ցուցանիշներով:

Հայաստանը 11-րդ հորիզոնականում է / © Numbeo

Աշխարհի հզոր պետություններից Չինաստանը 30-րդ տեղում է, Ռուսաստանը` 52, Միացյալ Թագավորությունը` 71, ԱՄՆ-ը` 80, Ֆրանսիան` 89:

Աշխարհի հզոր երկրները` ըստ անվտանգության ու հանցավորության ցուցանիշների / © Numbeo

Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանը 32-րդ հորիզոնականում է,  Թուրքիան` 51-րդ, Իրանը` 88-րդ: ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը 97-րդ, Բելառուսը` 114-րդ հորիզոնականում են:

Անվտանգության և հանցավորության ցուցանիշներով 135 երկրների շարքում վերջին հորիզոնականներն են զբաղեցնում Աֆղանստանը (132-րդ), Հարավային Աֆրիկան (133), Պապուա Նոր Գվինեան (134): Վենեսուելան հրապարակված ցանկում վերջին` 135-րդ հորիզոնականում է:

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Սյունիքում ռուսական նոր ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություն է տարածել` անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային իրավիճակին։

Մարուքյանը հիշեցրել է, որ դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ անհրաժեշտ է անվտանգային բնույթի նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ: Սյունիքի մարզում ի հայտ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված՝ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի հետ անվտանգային նոր պայմանագիրը կամ ռուսական նոր ռազմաբազան ինչպե՞ս կապահովի Սյունիքի անվտանգությունը։

Նրա խոսքով՝ Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն փոխել է Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Մարուքյանը հիշեցրել է նախորդ տասնամյակներում գոյություն ունեցած ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, խեղելով տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողնելով նոր քաղաքներ ու այլ տարածքներ։

Մարուքյանն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի Դաշնության որոշիչ դերակատարումը: «Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին». նշված է հայտարարությունում։

Էդմոն Մարուքյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը գտնվում են միևնույն անվտանգային գոտում: Լուսավոր Հայաստան կուսակցությունն առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ.

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.),

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.),

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.),

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.),

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։

Մարուքյանն առաջարկում է նոր պայմանագրում հատուկ տեղ հատկացնել Սյունիքի մարզի անվտանգությանը։ Նշվում է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխությունները Սյունիքում խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ է ստեղծել: Մարուքյանն այստեղ ընդգծում է Մեղրի քաղաքը և հարակից բնակավայրերը, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքերը, Գորիս քաղաքը և և մի շարք հարակից համայնքներ (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրներն Իրանին կապող Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղին, որոնք հայտնվել են ադրբեջանական ուժերի անմիջական դիտարկման գոտում:

Այս կապակցությամբ կուսակցության ղեկավարը կենսական անհրաժեշտություն է համարում Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ «Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր»:

Հայտարարությունում նշվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսել է առաջարկվող պայմանագրի և Սյունիքում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և պատրաստվում են ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը՝ քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումն առաջնային խնդիր գնահատելով: