Շեշտ.am (shesht.am) - Feed

Lockheed Martin-ը ներկայացրել է Գերմանիայի առաջին F-35A կործանիչը
Գերմանիայի առաջին F-35A-ի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Lockheed Martin-ի Ֆորտ Ուերթի գործարանում։ Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի և ԱՄՆ-ի պետական ու ռազմական ներկայացուցիչներ։ «35+01» համարով ինքնաթիռը Գերմանիայի համար արտադրված առաջին F-35A-ն է։

Կործանիչի առաջին թռիչքը տեղի էր ունեցել դրանից տասը օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, նույն՝ Ֆորտ Ուերթի արտադրական համալիրից։ F-35A-ն հինգերորդ սերնդի մեկտեղանոց բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որի առանձնահատկություններից են ռադարային նկատելիության նվազեցման տեխնոլոգիաները, զարգացած սենսորները և տարբեր համակարգերից ստացվող տվյալների միավորումը օդաչուի համար միասնական մարտավարական պատկերի մեջ։

Գերմանիան 35 F-35A գնելու որոշումը կայացրել է 2022 թվականին։ Դրանք նախատեսված են Tornado ինքնաթիռներին փոխարինելու համար։ Բունդեսվերը նախատեսում է Tornado-ների շահագործումն ավարտել 2030 թվականին։ F-35A-ների գնումը կապված է նաև ՆԱՏՕ-ի միջուկային մասնակցության ծրագրում Գերմանիայի պարտավորությունների շարունակականության ապահովման հետ։

Առաջին ութ F-35A-ները սկզբնական փուլում Գերմանիա չեն տեղափոխվի։ Դրանք կմնան ԱՄՆ-ում և կօգտագործվեն գերմանացի օդաչուների պատրաստման համար Արկանզասի Էբինգ ավիաբազայում։ Գերմանական տեխնիկական և լոգիստիկ անձնակազմի ուսուցման մի մասն անցկացվում է նաև Ֆլորիդայի Էգլին ռազմաօդային բազայում։

Առաջին F-35A-ների ժամանումը Գերմանիա նախատեսված է 2027 թվականի վերջին։ Դրանք տեղակայվելու են Ռայնլանդ Պֆալց երկրամասի Բյուխել ավիաբազայում, որտեղ նոր կործանիչների համար համապատասխան ենթակառուցվածք է ստեղծվում։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարության համաձայն՝ F-35A ստորաբաժանումների լիարժեք օպերատիվ պատրաստվածությանը նախատեսվում է հասնել 2029 թվականին։ Մինչ այդ նոր կործանիչների ներդրումն ու Tornado-ների աստիճանական դուրսբերումը որոշ ժամանակ կընթանան զուգահեռ։

F-35A-ն կարող է զարգացնել մինչև Մախ 1,6 արագություն՝ մոտ 1930 կմ/ժ։ Ինքնաթիռը նախատեսված է սովորական թռիչքուղիներից շահագործման համար և Գերմանիայի ռազմաօդային ուժերում գործելու է նաև Eurofighter կործանիչների հետ միասին։

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով / © Lockheed Martin

ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել ռուսական «Պանցիրը»` ԱԹՍ-ների դեմ պայքարում (upd.)
ՆԱՏՕ-ի օդային ուժերի առաջնային փորձի միասնական կենտրոնը (Joint Air Power Competence Centre, JAPCC) իր զեկույցում բարձր է գնահատել ռուսական «Պանցիր-Ս» զենիթային համալիրները` նշելով, որ հրթիռափողային ՀՕՊ համակարգը կատարյալ միջոց է ցանկացած տեսակի ռազմական անօդաչուների դեմ պայքարի համար:

Փաստաթղթում շեշտվում է, որ «Պանցիր-Ս»-ը կարող է արդյունավետ պայքար մղել բոլոր տիրույթներում` ինչպես փոքր, այնպես էլ մարտավարական ռազմական անօդաչու թռչող սարքերի դեմ:

Բացի այդ, ՆԱՏՕ-ի փորձագետների գնահատմամբ, ռուսական համակարգը նաև թույլ է տալիս ՀՕՊ մշտական զորամասերում փակել խոշորածավալ ԱԹՍ-ների դիմակայության հատուկ համակարգերի և փոքր դրոնների դիմակայության համալիրների միջև առկա տարածությունը:

Նշվում է, որ իր բնութագրի շնորհիվ «Պանցիր-Ս»-ը հնարավոր է արդյունավետ օգտագործել ինչպես ինքնաթիռներից և ուղղաթիռներից կետային պաշտպանության, այնպես էլ հակառակորդի գերճշգրիտ զինատեսակներից ՀՕՊ հեռահար համակարգերի պաշտպանության համար:

Զեկույցում ՆԱՏՕ-ի մասնագետները եզրակացնում են, որ «Պանցիրը» և անօդաչուների դեմ պայքարի նույնատիպ համալիրները այլ համակարգերի հետ փոխգործակցության մեջ մարտի դաշտում աճող վտանգ են ներկայացնում դաշնակցային ուժերի համար և պետք է չեզոքացվեն` մինչև ռազմական գործողությունների կիզակետում հայտնվելը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական փորձագետները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան սիրիական Իդլիբի շրջանում «Գարնանային վահան» ռազմագործողության ժամանակ կարողացել է մեկ միավոր «Պանցիր» ոչնչացնել: ՆԱՏՕ-ականները սա կարևորագույն, հաջողված գործողություն են համարում:

UPD. Թուրքական ՊՆ-ի հետ կապված հարթակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է Լիբիայում «Պանցիր-Ս1/Է» ԶՀՓՀ-ի ոչնչացումը «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ի միջոցով: Ռուսական համալիրը, ինչպես երևում է, մարտական վիճակում չի գտնվել, այլ` փոխադրման:

«Պանցիր-Ս1»-ի ոչնչացումը թուրքական «Բայրաքթարի» հարվածից / © ClashReport

Տեսանյութի միջոցով թուրքական կողմն, ըստ էության, արձագանքել է ՆԱՏՕ-ի վերոնշյալ զեկույցին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որ գնեց ռուսական Ս-400 ԶՀՀ-ը
Ռուսական Ս-400 (Տրիումֆ) զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներն առաքվել են Անկարայի նահանգում գտնվող Մյուրթեդ ավիաբազա։ Սա 2017թ․ կնքված պայմանագրի պայմաններով Անկարային տրամադրվող համալիրների առաջին խմբաքանակն է։

Թուրքիան ստանալու է 4 դիվիզիոն տեխնիկա՝ ընդհանուր 2,5 մլրդ դոլար արժողությամբ։ Դրանով Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի առաջին պետությունը, որը Ռուսաստանից գնել է Ս-400 զենիթահրթիռային համալիրները։

Թուրքական հեռուստաընկերություններն ուղիղ եթերում ցուցադրել են մատակարարման գործընթացը։

https://www.youtube.com/watch?v=nGQVSy56nL4

Ս-400-ների մասին խոսվում է դեռ 2016թ․-ից։ Թուրքիան չենթարկվեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պահանջներին, ինչի պատճառով Դոնալդ Թրամփի որոշմամբ կասեցվեց F-35 կործանիչների մատակարարումն Անկարա։ ԱՄՆ նախագահը սպառնաց նաև այլ պատժամիջոցներով (CAATSA) ։

Միաժամանակ, Վաշինգտոնն Էրդողանին առաջարկում էր գնել ամերիկյան Patriot համակարգեր։ Թուրքական իշխանությունները, սակայն, չհրաժարվելով ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող սպառազինությունից, չեղյալ չարեցին 2017թ․ Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը։ Քննարկվում էր նաև համալիրները ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայելու հարցը։

Ավելի վաղ արված ուսումնասիրության համաձայն, Թուրքիան Ս-400 ԶՀ համալիրի շրջանակներում ցույց տվեց, որ չի պատրաստվում հանդես գալ միայն ՆԱՏՕ-ի կամ նրա առանձին անդամների շահերից ելնելով, այլ կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն: