Շեշտ.am (shesht.am) - Feed

Արհեստական բանականությունը սովորել է հայտնաբերել վտանգավոր վարորդներին
Ամեն տարի ավտոմոբիլային վթարների հետևանքով ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվում: Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը վտանգավոր վարումն է և վարորդի անուշադրությունը: Ոմանք քնում են ղեկին կամ խոսում են հեռախոսով՝ շեղվելով ճանապարհային իրավիճակից: Բազմաթիվ միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է համարվում նման վարքի բացառումը:

Համարանիշերի առանձնացման սկզբունքը / © MDPI

Էդիտ Քոուենի, Մալայայի և Մելբուրնի համալսարանների հետազոտողները աշխատանք են հրապարակել, որտեղ պատմել են իրենց նոր ալգորիթմի մասին, որը մեքենաների հոսքի մեջ կարող է հայտնաբերել վտանգավոր վարորդներ: Ի սկզբանե հետազոտողները ձգտել են ստեղծել ծրագիր, որը հստակ կարձանագրեր համարանիշերը եղանակային ցանկացած պայմանների, նույնիսկ՝ թույլ լուսավորության կամ հորդառատ անձրևի դեպքում: Այդպիսի ալգորիթմն արդարացրել է իրեն և ընդամենը վայրկյանից էլ քիչ ժամանակում մշակել է ստացված տեղեկատվությունը:

Ալգորիթմ / © MDPI

Ուսուցման ընտրողության համար գիտնականներն օգտագործել են մալայզիական մայրուղու ճանապարհային տեսախցիկների ձայնագրությունները: Յուրաքանչյուր պատկերում հետազոտողներն ընդգծել են հետաքրքրող հատվածը: Ապա ծրագիրն առանձնացրել է այդ հատվածի օբյեկտները և դրանք օգտագործել ուսուցման համար: Հեղինակները ստուգել են համարանիշերի որոշման ճշտությունը և նեյրոնային ցանցի միջոցով աշխատանքը համակարգել են:

Արդյունքում գիտնականներն ալգորիթմ են ստացել, որից գործնականում հնարավոր չէ համարանիշերը թաքցնել: Հեղինակները ծրագիրը կապակցել են այլ նեյրոցանցի հետ, որը կարող է ճանաչել ղեկին նստած մարդկանց դեմքերը: Այդ երկրորդ նեյրոցանցը նաև կարող է հստակեցնել՝ մարդը ամրակապվա՞ծ է, հեռախոսո՞վ է խոսում, թե՞ քնած է: Բացի այդ՝ նշված երկու ծրագրերին կարելի է ավելացնել նաև երրորդը, որը վերլուծում է վարորդի մանևրները և որոշում վարորդի մեքենավարման վտանգավորության աստիճանը: Աշխատելով համատեղ՝ այդ ալգորիթմները կարող են ստեղծել այն վարորդների բազա, որոնց վարքը ճանապարհներին կարող է վտանգ ներկայացնել մյուսների կյանքի համար:

Այս տարի արդեն 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց ոչ ոք բալային համակարգով չի զրկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող թեմաներից մեկին՝ ճանապարհային երթևեկության տուգանային միավորների («բալային համակարգ») խնդրին: Ի պատասխան դրանց անհամաչափության մասին բարձրաձայնումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունվարի 1-ից սկսած բալային համակարգի պատճառով ոչ մի վարորդ վարորդական իրավունքից չի զրկվել:

Վարչապետի խոսքով՝ մինչ օրս 311 վարորդ է զրկվել վարորդական իրավունքից, բայց բոլորն էլ կոպիտ խախտումների հետևանք են: Ըստ վիճակագրության՝ վարորդներից 27-ը վարորդական իրավունքից զրկվել են ավտոմեքենան առանց պետհամարանիշի վարելու համար: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել հատկապես ոչ սթափ վիճակում վարելու դեպքերին. 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի՝ սթափության վիճակի զննությունից խուսափելու, իսկ 180 հոգի վարորդական իրավունքից զրկվել է խմածության 0.5 միլիգրամից ավելի (մոտ կես շիշ օղի) չափի համար:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/507906853197085/

ՃՈ հրահանգին չենթարկվելու և փախուստի դիմելու համար վարորդական իրավունքից զրկվել են 2-ը, առանց հիմնավորման հատուկ ազդանշան և փարոսիկներ տեղադրելու համար՝ 3 հոգի: Վարչապետը նշել է, որ 77 հոգու նկատմամբ, բացի վարորդական իրավունքից զրկումը, նաև քրեական գործեր են հարուցվել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, համաձայն ոստիկանության կանխատեսումների, բալային համակարգի կիրառման արդյունքում վարորդական իրավունքից հավանական զրկումներ տեղի կունենան մարտի վերջ - ապրիլ սկզբներին: Վարչապետի խոսքով՝ առաջին զրկումներն արձանագրվելուց հետո համապատասխան վերլուծություն կիրականացվի՝ իրավիճակը գնահատելու և ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու նպատակով:

«Երբ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք հասկանալու համար, թե ինչ անենք, որ հանրային անվտանգությունն ավելի բարձր մակարդակի լինի»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է իրականացվող փոփոխությունների արդյունքում հանրային անվտանգության մակարդակի բարձրացումը՝ կոչ անելով պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել օրենքը: Փաշինյանն ընդգծել է, որ, չնայած 2019թ. ընթացքում շուրջ 150 հազար մեքենաների ներմուծմանը, վթարների քանակը հունվար-փետրվար ժամանակահատվածի համար նախորդ տարվա համեմատ նվազել է:

list-ում «բալ» են վաճառում. միջին գինը 60 հազար դրամ է
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Ճանապարհային երթևեկության նոր կանոնները, մասնավորապես՝ տուգանային միավորները (բալեր): Նոր կարգի համաձայն՝ խախտումների դիմաց դրամային տուգանքից բացի վարորդից հանվելու է համապատասխան միավոր: Դրանք սպառելուց հետո վարորդական իրավունքի վկայականը կասեցվում է:

Փոփոխությունները և սահմանված միավորները բերված են ստորև:

https://www.facebook.com/AVlawyersfirm/photos/a.104853880951110/143366803766484/?type=3

Վարորդների մի մասը դժգոհություն է հայտնել «բալային» նոր համակարգի վերաբերյալ: Նրանք հիմնականում բարձրաձայնել են Երևան քաղաքում կայանման և ճանապարհային կահավորման խնդիրների մասին, որոնց պատճառով հնարավոր է կարճ ժամանակով զրկվել միավորներից: Հիշեցնենք՝ 1 տարվա համար տրամադրվում է 9 բալ:

Այս թեմայի շուրջ քննարկումներին զուգահեռ list.am կայքում հայտնվել են հայտարարություններ, որտեղ «վաճառվում են բալեր»:

Բալի վաճառքի հայտարարություն / ©list.am

Դրանց գները տատանվում են 50-75 հազար դրամի սահմաններում՝ 1 բալի համար:

Բալի վաճառքի հայտարարություն / ©list.am

Այս առնչությամբ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշել է, որ թեև «բալ վաճառելն» ապօրինի է (սխալ տեղեկության հաղորդում), սակայն տեխնիկապես հնարավոր է:

Բալի վաճառքի հայտարարություն / ©list.am

Ոլորտի այլ ներկայացուցիչներ ևս նշել են, որ բալերի վաճառքի մասին հայտարարությունը կատակ է, սակայն հնարավոր է: Պարզապես դա օրենքով արգելված գործողություն է, հատկապես երբ իրական վարորդի փոխարեն ոստիկանություն ներկայանա այլ՝ գուցե և՝ գումարի դիմաց պատրաստակամություն հայտնած անձ:

ԱՄՆ-ում ակտիվ ավտոպիլոտով Tesla-ն հարվածել է 2 մեքենայի և շարունակել ընթացքը
Վարորդն ավտոպիլոտը միացրել էր՝ հետևում նստած շանը ստուգելու համար: Ոստիկանությունը խորհուրդ է տալիս ամեն դեպքում ուշադիր լինել մեքենան վարելիս՝ լիովին չվստահելով նրա ինքնակառավարմանը:

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում ավտոպիլոտ համակարգը միացված վիճակով Tesla-ն բախվել է ոստիկանական մեքենային և ճամփեզրին կայանած մեքենային: Էլեկտրոմոբիլը շարունակել է ընթացքը, մինչև ոստիկաններից մեկը կանգնացրել է այն:

https://www.facebook.com/connecticutstatepolice/posts/2559517627610906

Ոստիկանները թիվ 95 մայրուղու վրա սպասելիս են եղել քարշակի՝ վնասված մեքենան հեռացնելու համար, երբ նրանց մեքենային հետևից հարվածել է 2018թ. արտադրության Tesla Model 3-ը: Ոստիկանական և մյուս՝ վնասված մեքենային հարվածելուց հետո էլեկտրոմոբիլը շարունակել է ընթացքը:

Tesla-ի վարորդը ոստիկանությանը պատմել է, որ ակտիվացրել է ավտոպիլոտը (առանց վարորդի համակարգ), որպեսզի հետևի նստարանին նստած շանը ստուգի:  Վարորդին մեղադրել են անմիտ պահվածքի և վտանգ ստեղծելու մեջ: Հաղորդվում է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Նահանգային ոստիկանությունը նշել է, որ թեև մի շարք մեքենաներ օժտված են ինքնաշխատ հնարավորություններով, նրանցից ոչ մեկն ամբողջապես ավտոմատացված չէ և չի հանդիսանում ինքնակառավարվող: Նրանց խոսքով՝ ընթացքի ժամանակ ցանկացած մեքենա վարորդի կողմից պահանջում է ամբողջական ուշադրություն:

Ազգային ժողովն ընդունեց «բալային համակարգի» նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 60 կողմ, 36 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որոնցով ճանապարհային երթևեկությունում ներդրվում է այսպես կոչված «բալային համակարգը»:

Այն ենթադրում է դրամական տուգանքներից բացի նաև տուգանային միավորների կիրառում: Նախագիծը դրական եզրակացություն էր ստացել դեռևս սեպտեմբերին: Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները դեմ են քվեարկել փոփոխություններին:

Տուգանային միավորների սկզբունքը

Նախագծի հեղինակի հիմնավորմամբ՝ այս փոփոխությունների արդյունքում կարգազանց վարորդները դուրս կմղվեն երթևեկությունից: Նախատեսվում է, որ հաճախակի խախտումներ կատարող վարորդների նվազեցումը կբերի ՃՏՊ-ների և դրանց հետ նաև զոհերի ու վիրավորների թվի նվազմանը: Միաժամանակ՝ կբեռնաթափվեն նաև փողոցները:

Վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահին վարորդին տրամադրվում է 9 միավոր: Դրանից 1 տարվա ընթացքում նվազեցվում են 0,5, 1, 2, 3 և 4 միավորներ՝ համապատասխան խախտումների դեպքում: Վկայական ունեցող վարորդներին ևս ամեն տարի տրվում է 9 միավոր: Նախորդ տարվա չմարված միավորները չեն գումարվում հաջորդ տարվա միավորներին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխության համաձայն՝ տուգանային միավորի չափը սահմանվում է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Դրանցից են, օրինակ, արագությունը գերազանցելը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը:

Տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքի վկայականից (ապաակտիվանում է): 6 ամիս հետո 9 միավորը վերականգնվում է: 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում 1 տարով է ապաակտիվանում վկայականը: Տուգանային միավորների ներդրմանը զուգահեռ՝ մի շարք խախտումների համար դրամային տուգանքի չափը նվազել է, քանի որ խնդիրը «բյուջեն լցնելը չէ, այլ՝ կյանքեր փրկելը»:

Ինչպե՞ս կիմանան՝ ո՞վ է ղեկին

Եթե տուգանային միավորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, ապա դրանով նախատեսվող տուգանային միավորների կիրառման որոշ մանրամասներ կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով:

Մասնավորապես, հարց է առաջանում, թե ինչպե՞ս են կիրառվելու տուգանային միավորների մեքենայի վարորդի նկատմամբ: Օրինակ՝ մեքենայի սեփականատերը վարորդը չէ. այս դեպքում, համաձայն կատարված փոփոխության, սահմանվում է տրանսպորտային միջոցի հստակ շահագործող, ում նկատմամբ էլ կիրառվելու է տույժը:

Այսպես, եթե մեքենայի սեփականատերը չունի այն վարելու իրավունքը, ապա հաշվառելիս ներկայացնում է շահագործողի մասին տվյալներ: Տույժերն ու տուգանային միավորները կատարվում են վերջինիս նկատմամբ: Սեփականատերը պարտավոր է ներկայացնել 1 շահագործողի: Վերջինի փոփոխության դեպքում ներկայացվում է նոր շահագործող: Եթե նա չկա, ապա մեքենան չի հաշվառվում:

Ստացվում է, որ անկախ նրանից, թե ով կլինի մեքենայի ղեկին, տուգանային միավորները կիրառվելու են սեփականատիրոջ, իսկ նրա՝ վարելու իրավունք չունենալու դեպքում հաշվառված շահագործողի նկատմամբ:

Միավորների կամ իրավունքի վերականգնում

Կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում վարորդն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում 2 միավորը վերականգնվում է: Նման քննություն հնարավոր է հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:

Տուգանային միավորները սպառելուց հետո մեքենան վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում կասեցված իրավունքը վերականգնվում է:

Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը կարող է ժամկետից շուտ վերականգնել կասեցված իրավունքը՝ դրական հանձնելով արդեն ոչ միայն տեսական, այլև գործնական քննությունները:

Հավելենք, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ տվյալ պահին վարորդական վկայական ունեցողները կստանան 9 միավոր՝ մեկ տարի ժամկետով:

Ոստիկանները վարորդների մոտից դանակներ են գտել, մի մասը վարորդական վկայական չի ունեցել
ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 21-ին հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանության Երևանի վարչության, տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Նշվում է, որ տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։ Ոստիկանությունը հաղորդում է, որ ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։

https://youtu.be/FXOPMM7p0mY
Ուժեղացված ծառայություն / ©police.am

Հիշեցնենք՝ օրեր առաջ դերասան Արտյոմ Կարապետյանն ահազանգել էր, որ երթուղայինի վարորդն իրեն սպառնացել է դանակով: Նա դեպքից հետո որոշել էր իր մոտ նույնպես դանակ պահել՝ անվտանգության համար:

https://www.facebook.com/newsamtv/videos/1166971063493508/

Դերասանի հայտարարությանն արագ արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը.

https://www.facebook.com/hrach.hakobyan.33/posts/10156983750593585

Թեև Ոստիկանությունը հետևողականորեն իրականացրել է ուժեղացված ծառայությունը, սակայն Կարապետյանը նոր հայտարարություն է արել: Նա նշել է, որ իրեն ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դեպքից հետո սպառնացել է՝ ներկայանով վարորդի եղբոր տղա:

ՈՒշադրություն՝ տեքստում կա հայհոյանք.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2399186190342246&id=100007526658038

Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում նշել էին, որ պետք էր հայտնաբերել դերասանին սպառնացող վարորդին, ինչի մասին Ոստիկանությունը տեղեկություն չի հաղորդում: Ուշագրավ է, որ այժմ օգտատերերն ուրախ են, որ եղբորորդու միջոցով վարորդը կհայտնաբերվի:

Ավտոպիլոտ համակարգը փրկել է արջերի ընտանիքին. պատմում է Tesla-յի վարորդը
Tesla 3-ի սեփականատեր Էնդրյու Ուիթլը պատմել է, որ երեկոյան Մոնտանա նահանգի Գլեյշեր ազգային պարկի մոտակա ճանապարհի վրա հայտնված արջերն ու նրանց ձագերը փրկվել վրաերթից:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ միացված է եղել ավտոպիլոտ համակարգը (առանց վարորդի), և մեքենան կարողացել է նույնիսկ մթության մեջ ճանաչել շարժվող մարմինները և կանգ առնել:

Tesla-յի վարորդը պատմել է, թե ինչպես է մայր արջն այդ ժամանակ ցատկել մեքենայի և ձագերի միջև՝ պաշտպանելու վերջիններին: Արջը վարորդին է նայել այնքան ժամանակ, մինչև մեքենան հետընթաց շարժվել է:

https://youtu.be/RKN1NE2S-vA
Ավտոպիլոտը փրկում է արջերին / ©Andrew Whittle

Ուիթլը գոհունակություն է հայտնել Dashcam ֆունկցիային, որը տեսանկարահանել է տեղի ունեցածը:

Մաթեմատիկոսները պարզել են` որտեղ է մեքենան կայանելու ամենալավ տեղը
Մաթեմատիկան կարող է կանխատեսել աստղերի և մոլորակների շարժումները, բնության ռիթմը և օգնել ստեղծելու բարդ հաշվողական համակարգեր: Բայց այս գիտությունն ընդունակ է պատասխանելու նաև կենցաղային հարցերին: Օրինակ՝ որտեղ է մեքենան կայանելն ավելի լավ՝ առաջին իսկ պատահած տեղո՞ւմ, թե՞ փնտրել ելքին ավելի մոտ հատված:

Գիտնականների համոզմամբ՝ լավագույն կայանատեղին այն է, որը կրճատում է կայանատեղիում անցկացվող ժամանակը: Այնպես որ՝ մուտքի մոտ կայանելը հրաշալի է, եթե երկար չեք սպասելու, մինչև այնտեղ տեղ ազատվի: Ժամանակը կրճատելու համար արդյունավետ վարորդը պետք է որոշի, թե որտեղ կայանի:

Իրենց աշխատությունում գիտնականները դիտարկել են կատարելագործված միաշար կայանատեղիում կայանման երեք հասարակ ռազմավարություններ: Այնտեղ կարելի է մտնել մի կողմից և դուրս գալ միայն հակառակ կողմից: Առաջին իսկ հասանելի տեղում կանգնող վարորդները հետևում են գիտնականների սահմանած «հեզ ռազմավարությանը»: Նրանք ժամանակ չեն կորցնում կայանատեղի որոնելու համար: Նրանք, ովքեր կայանում են մուտքի մոտ, ունեն «օպտիմիստական ռազմավարություն»: Նրանք հասնում են մինչև մուտքի մոտ և վերադառնում մոտակա ազատ տեղը:

«Ողջախոհ» վարորդներն ընտրում են միջին տարբերակը: Նրանք անցնում են առաջին ազատ տեղի մոտով՝ նախընտրելով մեկ այլ տեղ՝ գոնե երկրորդը: Երբ գտնում են ելքի մոտ հարմար տեղ, զբաղեցնում են այն: Եթե մուտքի և ամենավերջում կանգնած մեքենայի միջև տեղ չի գտնվում, ողջախոհ վարորդը վերադառնում է այնտեղ, որտեղ կկանգներ «հեզաբարո» վարորդը:

Չնայած այս երեք ռազմավարությունների պարզունակությանը՝ հեղինակները ստիպված են եղել օգտագործել մի շարք մեթոդներ՝ դրանց արժանիքները հաշվարկելու համար: Պարզվել է, որ «հեզ» ստրատեգիան արտահայտել է այն դինամիկան, որը դիտարկվում է կենդանի բջիջների ներքին կմախքը կազմող միկրոխողովակներում: Միկրոխողովակների երկարության չափման հավասարումը նմանապես նկարագրել է «հեզ» ավտոմեքենաների շղթան, որոնք հավաքվում են տարածքի ամենավերջում:

«Օպտիմիստական ռազմավարության» մոդելավորման համար հեղինակները դիֆերենցիալ հավասարում են գրել: Երբ նրանք սկսել են մաթեմատիկորեն արտահայտել այդ սցենարը, նկատել են խելամիտ տարբերանշան, որն էականորեն նվազեցրել է դիտարկվող տարբերակները: Գիտնականների խոսքով՝ ողջախոհ ռազմավարությունը սկզբում շատ բարդ է թվացել՝ նկատի ունենալով տարբերակների մեծ քանակը: Հեղինակները մոտեցել են դրան՝ ստեղծելով համակարգչային մոդել, որը թույլ է տալիս հաշվարկել մեքենաների միջին կոմպակտությունը և ազատ տեղերի պահանջվող քանակը:

Եվ ո՞րն է ամենալավ ռազմավարությունը: Ինչպես ենթադրում է անվանումը՝ ողջախոհը: Ընդհանուր առմամբ՝ այն թույլ է տալիս վարորդներին ծախսելու ամենաքիչ ժամանակը: Հեզ ռազմավարությունը, պարզվեց, ծիծաղաշարժ ապարդյունն է, քանի որ շատ տեղեր, որոնք մնացել են չզբաղեցված, թույլ էին տալիս քիչ ժամանակ ծախսել կայանատեղիից դուրս գալու համար:

Կներդրվի բալային համակարգ. նոր մոտեցում ՃԵ կանոնների խախտումներին
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է Ճանապարհային երթևեկության կանոններին վերաբերող օրենքներում մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Այն մշակվել է Կառավարության կողմից, և Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք է տվել:

Մի շարք փոփոխությունների շարքում ուշագրավ է Բալային համակարգի ներդրման առաջարկը: Այն նախատեսում է որոշակի կանոնների խախտումների դեպքում տուգանքների չափերի նվազեցում, փոխարենը՝ բալային համակարգով վարորդներից միավորների պակասեցում:

Ինչպե՞ս է գործելու միավորների համակարգը

Այսպես, վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից վարորդին տրամադրվում է 9 միավոր: ՃԵԿ խախտում կատարելու դեպքում միավորներից պակասեցվում են համապատասխան միավորներ: Օրենքով նախատեսվում է որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառել 0,5, 1, 2, 3 և առավելագույն 4 տուգանային միավոր:

Միավորները սպառելու դեպքում նախատեսվում է վարորդի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնել 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում, տարվա մեջ մեկ անգամ, վարորդը կարող է վերահանձնել վարորդական իրավունքի ստացման տեսական քննությունը և վերականգնել իրավունքը: Նույն տարում երկրորդ անգամ միավորները սպառելու դեպքում վարորդը կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով:

Նշվում է, որ 6 և ավել միավորներ սպառած վարորդները նույնպես կարող են հանձնել քննություն և վերականգնել 2 միավոր: Միավորները վերաբերելու են մոտ 20 խախտումներին, որոնցից են արագության գերազանցումը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը և այլն. առավել ծանր հետևանքներ առաջացնող խախտումները:

Նախագծով առաջարկվող բալային համակարգը չի կիրառվելու օտարերկրյա պետհամարանիշով մեքենաների նկատմամբ. վերջիններիս դեպքում կգործեն ներկայիս կարգավորումները:

Նոր մոտեցման ազդեցությունը

Կառավարության նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով՝ բալային համակարգի ներդրումը նպատակ ունի երթևեկությունից հեռացնել անբարեխիղճ վարորդներին:

Պատգամավորների այն հարցադրումներին, թե ինչո՞ւ են բալային համակարգի ներդրմանը զուգահեռ նվազեցվում տուգանքի չափերը, փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ Կառավարության մոտեցումը ենթադրում է ոչ թե վարորդներին տուգանում և դրա միջոցով բյուջեի համալրում, այլ երթևեկության կարգավորում, խախտումների և դրանց հետևանքով վթարների ու մահացությունների էական նվազեցում:

Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ներկայիս գործող կարգավորումները վարորդների մոտ միայն ֆինանսական պարտավորություններ են առաջացնում, մինչդեռ նոր նախագծով ակնկալվում է երթևեկության կարգավորում: Պատգամավորների հարցադրմանը, թե արդյո՞ք ճանապարհների վիճակը և գծանշումների մակարդակը համապատասխանում են ներկայացվող պահանջներին, ոստիկանապետի տեղակալը հայտնել է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունումից 6 ամիս հետո: Այդ ընթացքում նախատեսվում է կատարել ճանապարհների գույքագրում, առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Հիշեցնենք, դեռևս հուլիս ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, և Ոստիկանությունից պահանջել է անհանդուրժողականություն դրսևորել ու կոշտ միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ վարորդների նկատմամբ։

Քննարկվել են երթևեկության կարգավորման հնարավոր տարբերակները
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետի, ոստիկանապետի, Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության և այլ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել։

Քննարկում վարչապետի մոտ

Քննարկվել են երթևեկության կարգավորման  և համակարգային փոփոխությունների խնդիրները։ Ներկայացված առաջարկությունների հիմնական շեշտադրումները հետևյալն են եղել․

— ՃԵԿ կանխարգելում և վերահսկում. փոքր տարիքից երեխաներին ՃԵԿ պարտադիր ուսուցում մանկապարտեզում, դպրոցում։

— Փողոցների կահավորման ժամանակակից և առավել արդյունավետ տարբերակների կիրառում։

— Վարորդական վկայականների քննության հանձնման ընթացակարգի ամբողջական փոփոխություն։

— Սոցիալական գովազդներ։

— Ոստիկանության աշխատելաոճի փոփոխություն, աշխատակիցների ավելացում, նաև խրախուսանքների կիրառում՝ որպես աշխատանքի մոտիվացիա։

— Տեխզննման անցկացման ընթացակարգի փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ներմուծվող վնասված մեքենաների տեխզզնման  ավելի խիստ կարգով  անցկացում։

— Վարորդ-հետիոտն գործողությունների վտանգավորության աստիճանի վերաբերյալ  տարանջատումներ՝ օրենսդրական կարգավորմամբ։

— Հատուկ համարանիշերով մեքենաների արտոնյալ կարգավիճակի կարգավորում՝ օրենքի առաջ բոլորը  հավասար են սկզբունքով։

— ՀՀ ողջ տարածքում ՃԵ նշանների, գծանշումների կարգավորում, ամբողջական և համակարգված կահավորում։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր հերթին առաջարկել է ներդնել հատուկ բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների արձանագրած ՃԵԿ խախտումների հիման վրա արձանագրություններ կազմելու համակարգ։

https://www.youtube.com/watch?v=cla-UnE-AuE&fbclid=IwAR0PrUE-mRqmbiartP0Elcf9gWrMGiWmxgXlEnoW7mQ1KatPvbjuNoUk_0w

Կառավարությունը նախաձեռնել է  բալային համակարգի ներդրում, որը թույլ է տալու նվազեցնել տուգանքների չափերը, բայց կարգազանց վարորդներին վկայականից զրկելու մեխանիզմ է իրենց ենթադրում։

Ծրագրեր են մշակվել նաև Երևանի քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ավելի վաղ նշել էր, որ կա քաղաքային ոստիկանություն ստեղծելու նպատակահարմարություն, ինչն օրենսդրական փոփոխություն է ենթադրում:

Այս հարցին նույնպես անդրադարձ է եղել․ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության միաձուլման արդյունքում լրիվ նոր, տեխնիկապես հագեցած Պարեկային ոստիկանության (Patrol Police) ստեղծում, որը պետք է լուծի ոստիկանների պրոֆեսիոնալիզմի և մոտիվացվածության առկա խնդիրները:

Երևանի քաղաքապետի դիրքորոշման համաձայն՝ խնդրին ամբողջական լուծում տալու համար պետք է ունենալ նորմալ հանրային տրանսպորտ և այդ դեպքում միայն երթևեկությունը հնարավոր կլինի բեռնաթափել։

Հետիոտնային 3D անցում՝ Երևանում

Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է քաղաքապետարանի կողմից ՃԵ-ին առնչվող նորամուծությունն ազդարարող լուսանկար։ Ըստ նրա՝ Սբ․ Գր․ Լուսավորիչ փողոցի վրա փորձնական գծվում է հետիոտնային 3D անցում։ Այն նպատակ ունի նվազեցնելու արագությունը՝ վարորդի համար տեսողական պատրանք ստեղծելով, թե առջևում արգելք կա։ 3D գծանշումը ստիպում է նվազեցնել արագությունը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216238698625883&id=1405208089

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն անդրադարձել է ճանապարհային երթևեկության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ փոփոխություններն անհրաժեշտ արդյունք կարող են ապահովել միայն իրավաբանական և սոցիալական կարգավորումների համադրմամբ։ Փոխոստիկանապետը անվտանգության ապահովման հարցում ոստիկանության հսկողությունը համարել է անհրաժեշտ, բայց ոչ բավարար՝ կարևորելով հասարակական գիտակցությունն այս հարցում։

https://www.facebook.com/hovhannes.qocharyan.16/posts/1659873810811787

Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության կարգավորման շուրջ քննարկումները ծավալվեցին վերջին շրջանում Երևանում և Հանրապետության ողջ տարածքում գրանցված մեծ թվով ողբերգական ավտովթարներից հետո։