Շեշտ.am (shesht.am) - Feed

Ադրբեջանի պահանջը կատարվել է. քաղաքագետը` ճանապարհի փակման-բացման պատճառների մասին
Ինչպես հայտնի է, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները, որոնք ադրբեջանցիները փակել էին օգոստոսի 25-ի երեկոյան, վերաբացվել են։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ճանապարհի փակումը պատճառաբանել էր, իբր, հայ զինծառայողների կողմից այդ հատվածում ադրբեջանցու դանակահարելու տեղեկությամբ, ինչը Երևանը պաշտոնապես հերքել է: Սակայն շարունակվում են քննարկումները ճանապարհի փակման իրական պատճառների վերաբերյալ:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ` ճանապարհը փակելով ադրբեջանցիները պահանջ են դրել, որը հայկական կողմն իրականացրել է: Մասնավորապես, ինչպես նշում է, Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, ինչպես նաև երկու գյուղերը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին:

Դանիելյանի խոսքով` պահանջը կատարվել է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 21 կիլոմետրն Ադրբեջանի տարածք է, որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց երկու գյուղերը` օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։

Տարընթերցումները բացառելու նպատակով, շեշտում է քաղաքագետը, Հայաստանի վարչապետի խոսքերը հստակեցրել են որոշ նախարարներ ու պատգամավորներ։

Դանիելյանի պնդմամբ, այսպիսով, տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը։

Իրանական կողմը տուժել է Գորիս-Կապան ճանապարհի փակման հետևանքով
Իրանական լրատվական հարթակներում անդրադարձել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմավարական նշանակության Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը: Հիշեցնենք, որ նախորդ օրն ադրբեջանական ուժերը փակել էին միջպետական ճանապարհի այդ հատվածը, որը, վերջին տվյալներով, դեռ բաց չէ:

Մասնավորապես, իրանական կողմից հաղորդում են, որ ճանապարհը փակելու հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել իրանական ավելի քան 40 բեռնատար ու մարդատար մեքենաներ: Դրանք ժամեր անց դուրս են բերվել շրջափակումից, սակայն իրանական տասնյակ այլ մեքենաներ նույնպես չեն կարողացել շարունակել ընթացքը (ավելի ուշ վարորդներին ուղղորդել են շարժվել վերանորոգման ընթացքում գտնվող շրջանցող ճանապարհով, խմբ.):

Ճանապարհը և փակված հատվածները / © Azariha

Իրանական աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, փաստացի, փակել է Իրանից, Պարսից ծոցից դեպի Վրաստան ու Սև ծով գնացող հիմնական ճանապարհը, որից գլխավորապես իրանական բեռնատարներն են օգտվում` հայկականներից բացի:

Դժգոհելով ադրբեջանական կողմի նման պահվածքից` իրանական աղբյուրը շեշտում է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհն Իրանը չի փակել` «չնայած այդ թշնամական և նվաստացուցիչ գործողությանը»:

Նշվում է, որ Իրանը պետք է մտածի իր քաղաքացիների և տարանցիկ ուղիների պաշտպանության մասին, քանի որ երկրի սահմաններն ու առևտրային գործընթացները վտանգված են: Ենթադրություն կա, որ հայկական տարածքով իրականացվող փոխադրումներին խոչընդոտելու հետևանքով կարող է դոլարի արժեքը բարձրանալ` վնասելով իրանական տնտեսությանը:

Բաքուն թույլտվություն է խնդրում Ստեփանակերտից՝ Շուշիում հերթափոխ իրականացնելու համար
WarGonzo-ի տեղեկություններով՝ ադրբեջանական զինված ուժերը մինչ օրս ճանապարհային հաղորդակցություն չունեն դեպի իրենց վերահսկողության ներքո անցած Շուշի:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը հարկադրված է թույլտվություն խնդրել Ստեփանակերտից՝ Շուշիում տեղակայված զորքերի հերթափոխը Ֆիզուլի (Վարանդա)-Կարմիր Շուկա-Շուշի մայրուղով իրականացնելու համար: Ադրբեջանական շարասյուներն այդ երթուղով անցնում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ստորաբաժանումները թուրքական հատուկ ջոկատայինների և ահաբեկիչների հետ Շուշի էին հասել «Դժոխքի ձոր» անունը ստացած կիրճով: Այդ հատվածում նրանց կորուստները հսկայական են եղել, որից և՝ անվանումը: Թշնամական ուժերի ներխուժումը Շուշի մինչ օրս բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ադրբեջանական կողմի համար որևէ տրանսպորտային հավելյալ միջանցք տրամադրել, որը նախատեսված չէ համաձայնությամբ:

Քարվաճառի ճանապարհը վաղը չի փակվի, իսկ Բերձորը մնալու է հայկական. Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խոսքով՝ ռուսական կողմը 3 տարվա ընթացքում Բերձոր-Ստեփանակերտ նոր ճանապարհ է կառուցելու՝ շրջանցելով Շուշին: Բերձորը, Բաբայանի հաղորդմամբ, մնալու է Արցախի Հանրապետության կազմում:

https://youtu.be/fT_6VDgHKdU
Հարցազրույց Դավիթ Բաբայանի հետ / © Factor TV

Տեղի ունեցածի պատճառների վերաբերյալ հարցին Դավիթ Բաբայանը պատասխանել է, որ մեղավորին դրսում չպետք է փնտրենք. «Մենք ենք հիմնական մեղավորը»: Նրա խոսքով՝ քանի դեռ հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, Ստեփանակերտից գողություն է կատարում, ատելության մթնոլորտ է, խնդրի լուծում հնարավոր չէ: Բաբայանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համարել ունենալ սրտացավ ղեկավարություն, ովքեր Հայաստանն ու Արցախի փրկված հատվածը դուրս կբերեն ծանր կացությունից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվել է հայտարարություն, ըստ որի հրադադար է հաստատվել, Արցախում տեղակայվում են խաղաղապահ ուժեր, իսկ նոյեմբերի 15-ից Քարվաճառի, նոյեմբերի 20-ից՝ Աղդամի, դեկտեմբերի 1-ից Լաչինի շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

2019թ. Օսլոյում ոչ մի հետիոտն կամ հեծանվորդ վրաերթի չի ենթարկվել
2019թ. ընթացքում Նորվեգիայի ճանապարհներին ոչ մի երեխա չի զոհվել: Ազգային ճանապարհային վարչության տվյալներով՝ մայրաքաղաք Օսլոյում անցած տարվա ընթացքում տեղի է ունեցել ընդամենը մեկ ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահվան ելքով: Վարորդը մահացել է, երբ ավտոմեքենան բախվել է պատնեշին: Չի գրանցվել հետիոտնին կամ հեծանվորդին վրաերթի ենթարկելու ոչ մի ՃՏՊ:

Մահացության ցուցանիշը վերջին տասնամյակներում նվազել է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ Նորվեգիայում: 1970թ. սկանդինավյան երկրի ճանապարհներին զոհվել է 560 մարդ, որոնցից 101-ը՝ երեխաներ: 1985թ. 482 մարդ է զոհվել, իսկ 2019թ.՝ 110 մարդ: Օսլոյում 1975թ. ՃՏՊ-ներից զոհվել է 41 մարդ:

Ենթադրվում է, որ իրավիճակի բարելավմանը նպաստել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են քաղաքում թույլատրելի արագության զգալի նվազեցումը, Օսլոյի կենտրոնական թաղամասերում ավտոճանապարհների կրճատումը, ճանապարհների բարեկարգումն ու ավտոմեքենաների արդիականացումը: Բացի այդ, Նորվեգիայում առավել մեծ տարածում են ստանում հեծանիվները:

Մաթեմատիկոսները ճանապարհային խցանումները վերացնելու տարբերակներ են առաջարկել
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականներ Ալեքսանդր Կրիլատովը և Վիկտոր Զախարովն առաջարկել են մաթեմատիկական ալգորիթմի օգնությամբ պայքարել խցանումների դեմ: Նրանց հետազոտությունները հաստատում են, որ մեծ քաղաքում տրանսպորտային իրավիճակը բարելավելուն կարող են նպաստել ենթակառուցվածքների հավասարակշռված փոփոխությունները և միասնական նավիգացիոն համակարգը:

Քանի որ անձնական մեքենաներն ամբողջ աշխարհում են դառնում ավելի հասանելի, մեծ քաղաքներում հաճախ է առաջանում խցանման խնդիր: Այս հարցն ուսումնասիրվել է դեռևս 1950-ականներից, բայց վերջին տասնամյակում դարձել է առավել արդիական:

ՍՊբՊՀ-ի էներգետիկ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլատովը նշել է, որ Ռուսաստանում պատմականորեն ճանապարհային ենթևեկության կազմակերպումը դրված է տրանսպորտային ինժեներների ուսերին: Միաժամանակ, նրանք հիմնականում մասնագիտանում են առանձին հատվածների կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված հարցերում՝ չտիրապետելով թողունակության համակարգային բարձրացման ոլորտին: Նրա խոսքով՝ խցանման խնդրին տեղային լուծում տալուց հետո որոշ ժամանակ անց այն ծագում է մեկ այլ կետում:

Գիտնականները մշակել են տարանցման օպտիմալացման վերաբերյալ մաթեմատիկական նոր մոտեցումներ և ներկայացրել են դրանց իրագործման հնարավորությունները:

Նրանց ներկայացրած սկզբունքներն առաջարկել է անգլիացի մաթեմատիկոս և տրանսպորտային վերլուծաբան Ջոն Գլեն Վարդրոպը՝ 1952թ.: Առաջինը հավասարակշռության սկզբունքն է: Սա մաթեմատիկական կառուցվածք է, որը թույլ է տալիս մոդելավորել համակարգերը, տարանցումը՝ ենթադրելով, որ յուրաքանչյուր վարորդ բացառապես անձնական շահով է առաջնորդվում: Ուստի այս մոդելի ենթադրում է, որ տրանսպորտային հոսքի ցանկացած փոփոխության հիմքում պետք է լինի ավտոմեքենաների տերերի էգոիստական վարքը:

Երկրորդ սկզբունքը: Վարդրոպի համակարգային օպտիմումը: Այս սկզբունքը հաստատում է, որ առկա է տրանսպորտային բոլոր միջոցների դիրեկտիվ կառավարման հնարավորություն: Սակայն ուսումնասիրության հեղինակները հիմնվում են հենց առաջին սկզբունքի վրա: Նրանց կարծիքով՝ վարորդի վարքի վրա հնարավոր է ազդել ճանապարհային ենթակառուցվածքների փոփոխության միջոցով: Արդյունքի կանխատեսումը հնարավոր են համարում մաթեմատիկական մոդելով:

Հեղինակները նշում են, որ տրանսպորտային հոսքերի կառավարման վրա մեծ ազդեցություն են ունենում վարորդների նավիգացիոն համակարգերը: Նրանք կարծիքով՝ ամենաարդյունավետ իրավիճակն այն դեպքում է կլինի, երբ բոլոր վարորդները կիրառեն միևնույն համակարգը և նպատակահարմար ենթուղիների մասին տեղեկությունը մեկ կենտրոնից ստանան:

Տարանցման օպտիմալացումը հնարավոր է նաև ճանապարհների լայնացման կամ նեղացման հաշվին, ինչը կարևոր է հատկապես առկա ցանց ունեցող քաղաքներում: Այս պայմաններում հաճախ հնարավոր չէ մեծացնել խաչմերուկից խաչմերուկ հեռավորությունը, իսկ հանգույցներ կառուցելը նպատակագարմար չէ:

Կրիլատովի խոսքով՝ մաթեմատիկական մոտեցմամբ ապացուցվել է, որ ճանապարհային ցանցի բարելավման օպտիմալ տարբերակը կարևոր, շատ օգտագործվող ուղիների առավելագույն լայնացումն է, ընդ որում՝ ամբողջ երկայնքով, ոչ թե՝ ինչ-որ հատվածներում: Դրանից հետո պետք է անցնել մյուս ուղիներին՝ ըստ նշանակության: Արդյունքում կկրճատվի ենթևեկության միջին տևողությունն ընդհանուր ցանցում:

Այն դեպքում, երբ ճանապարհը ֆիզիկապես հնարավոր չէ մեծացնել, պետք է կիրառել այլ մեթոդներ: Օրինակ՝ ճանապարհի ամբողջ երկայնքով կայանման արգելում: Բացի այդ, գիտությունը կարող է օգնել էլեկտրատրանսպորտի համար առանձնացված ճանապարհների ստեղծման հարցում, եթե քաղաքապետարանը ցանկանա վարորդներին մոտիվացնել՝ անցնելու «կանաչ» մեքենայի: Հատուկ նրանց համար կարելի է ստեղծել առանձին ուղիներ:

Գիտնականը նշել է, որ ճանապարհների բարեկարգման համար տարեկան հսկայական գումարներ են հատկացվում: Տրանսպորտային հոսքի կարգավորման մաթեմատիկական թեորեմն առաջարկում է այդ միջոցների արդյունավետ կառավարման որոշումների հավաքածու: Ընդ որում՝ մաթեմատիկականն այս պարագայում վեր է ինժեներատնտեսական մոտեցումից, քանի որ թույլ է տալիս տրանսպորտային ցանցը դիտարկել ընդհանուր՝ հաշվի առնելով նրա առանձին տարրերի միջև փոխազդեցության օրենքները:

Մաթեմատիկական մոդելների կիրառման տարբերակներից մեկը կարող է լինել դրանց հիման վրա տրանսպորտային ցանցերի թվային կրկնօրինակների մշակումը: Դրանք տրանսպորտային ինժեներների ձեռքում խելացի ու օգտակար գործիքներ կհանդիսանան:

Պրոֆեսոր Վիկտոր Զախարովը հավելել է, որ թվային կրկնօրինակների ստեղծման և հոսքի օպտիմալացման համար դրանց կիրառման հաշվին հնարավոր կլինի հասնել հավասարակշռության՝ համակարգի օգտագործման պահանջարկի և ենթակառուցվածքների հնարավորությունների միջև: Գիտնականի խոսքով՝ տնտեսության թվայնացման պայմաններում սա շրջանցելը բարդ կլինի:

2020-ին Գյումրիի ճանապարհների համար 3 անգամ ավելի շատ գումար կհատկացվի
ՀՀ Կառավարությունը 2020թ. բյուջեով ճանապարհաշինությանը հատկացնելու է շուրջ 110.2 մլրդ դրամ: Այն ավելին է, քան 2015, 2016 և 2017 թվականներին այս ոլորտին հատկացված ընդհանուր գումարը: Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ այդ թիվը հավասար է 2018 և 2019 թվականների ընդհանուր ճանապարհաշինական բյուջեին:

https://www.facebook.com/armgovernment/posts/2738272376195809

Մասնավորապես, Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար հաջորդ տարի 2019թ.-ի համեմատ 3 անգամ ավելի շատ (9,4 մլրդ) գումար է հատկացվելու: Կառավարության հաղորդմամբ՝ 2020թ. «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար պետական բյուջեով հատկացվելու է 25,9 մլրդ դրամ: Այն 2,4 անգամ ավելի գումար, քան 2019թ.-ին:

https://www.facebook.com/armgovernment/videos/990685011307749/

Գյումրիի հետ կապված նաև հավելենք, որ Հայաստանի երկրորդ քաղաքը ճանաչվել է ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է:

Ազգային ժողովը 77 կողմ ձայնով ընդունեց «Ամենամեծ բյուջեի» նախագիծը
ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագծին ընդդիմադիր Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունները դեմ քվեարկեցին (37 դեմ):  Հայաստանի պատմության ընթացքում ամենամեծ պետբյուջեի նախագծի ընդունումը խորհրդարանականներն ու կառավարության անդամները ծափողջույններով ընդունեցին:

Հաջորդ տարվա պետբյուջեն, բացի աննախադեպ չափերը՝ եկամուտների և ծախսերի առումով, ունի մի շարք այլ առանձնահատկություններ, որոնցից մի քանիսը ներկայացնենք:

1. Դեֆիցիտը՝ սեփական միջոցներով. 2020թ. պետբյուջեի արդեն ընդունված նախագծով պակասորդը (դեֆիցիտը) կազմում է շուրջ 182 մլրդ դրամ: Ուշագրավ է, որ այս անգամ դեֆիցիտը բյուջետային աջակցության վարկով չի ֆինանսավորվելու: Ֆինանսների նախարարի խոսքով՝ այդպիսի վարկերը նախկինում տրամադրվել են Հայաստանին, քանի որ հանդիսացել է քիչ եկամուտ ունեցող պետություն: Ատոմ Ջանջուղազյանը հույս է հայտնել, որ այլևս այդ վարկատեսակի կարիքը Հայաստանը չի ունենա:

2. Պաշտպանություն. 2018թ.-ի համեմատ հաջորդ տարի պետբյուջեից ՀՀ պաշտպանության ապահովման նպատակով հատկացվելու է 25,3%-ով ավելի շատ միջոցներ: 2018թ. պաշտպանության ոլորտին հատկացվել է 247 մլրդ դրամ, իսկ 2020թ. ընդունված նախագծով այն ավելի քան 301 մլրդ դրամ է: 2019թ.-ի համեմատ այն էական տարբերություն չի կրել, քանի որ, ըստ վարչապետի, կա օրենսդրական կարգավորում, ըստ որի ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ 4%-ը:

3. Ճանապարհաշինություն. ՀՀ ճանապարհների կառուցման, բարեկարգման համար 2020թ. բյուջեով նախատեսվում է հատկացնել մոտ 125 մլրդ ՀՀ դրամ: Այն 2019թ. (58 մլրդ դրամ) համեմատ կրկնակի ավել է: Ուշագրավ է նաև, որ 2020թ. պետբյուջեով ճանապարհաշինությանը հատկացվելիք միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին՝ միասին, կամ 2018 և 2019 թվականներին՝ միասին, ճանապարհաշինությանը հատկացված միջոցների գումարին: Այս տարի արդեն կառուցվել է շուրջ 320կմ ճանապարհ, 2020թ. նախատեսվում է կառուցել 500կմ-ից ավելի:

4. Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ. էականորեն մեծացել է նաև սոցիալական ոլորտին հատկացվող միջոցների չափը: 2018թ. այս կապակցությամբ տրամադրվել է մոտ 425 մլրդ դրամ, 2019-ին՝ մոտ 454, իսկ 2020թ. պետբյուջեով նախատեսվում է շուրջ 500 մլրդ դրամ: Այս ոլորտում ներառված են սոցապահովության նպաստները, հիվանդության և հաշմանդամության, մայրության, երեխաների և ընտանեկան, հուղարկավորության, կրթական, մշակութային և սպորտային, բնակարանային նպաստներն, ինչպես նաև՝ կենսաթոշակները:

Բախում ցուցարարների և ոստիկանների միջև. Իջևանում լարված է. (upd.)
Տարածված տեղեկության համաձայն` այսօր ժամը 20:00-ի սահմաններում Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական Մ4 ճանապարհը: Հարյուրից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ:

Բողոքողները պահանջել են հանդիպում անտառից փայտ կտրելու հրամանն արձակած անձի հետ` հրաժարվելով ոստիկանության Իջևանի բաժնի պետի և Տավուշի մարզպետի հորդորներին ենթարկվելուց:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան: Փայտի վերավաճառքով զբաղվողները դժգոհում են, որ 1խմ-ի համար սահմանված է 16.800 դրամ, ինչն իրենց ձեռնտու չէ` ոչ վաճառելու, և ոչ էլ` գնել-վառելու համար:

Տավուշի մարզպետը բանակցում է ցուցարարների հետ / ©hetq.am

Տավուշի մարզպետարանը սոցիալական խնդիրը լուծելու համար 3 այլընտրանքային տարբերակ է առաջարկել, սակայն ցուցարարները հրաժարվել են:

Ներկաներից մեկի կողմից ցուցարարներին ծառերը հատելու մեջ մեղադրելուց հետո իրավիճակը լարվել է, բախում է տեղի ունեցել ոստիկանների և ճանապարհը փակողների միջև: Հաղորդված տեղեկության համաձայն` ցուցարարները դիմադրել են ոստիկանների կողմից ճանապարհը փակելու միջոցառումներին, քարերով հարվածներ են եղել, ոստիկանությունը նահանջել է: Մարմնական վնասվածք է ստացել 25 ոստիկան:

https://www.facebook.com/hetqonline/videos/719062688528517/?t=0

UPD 1. Իջևան է մեկնել ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Աղբյուրի հաղորդմամբ, ճանապարհը փակողների շարքերում վիրավորների մասին տեղեկություն չկա. նրանք հեռացվել տարածքից:

Ոստիկաններ / ©hetq.am

UPD 2. Ոստիկանապետը և ոստիկանության ղեկավար անձնակազմը բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։ Հաղորդվում է, որ ճանապարհը դեռ փակ է:

UPD 3. Որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այժմ ճանապարհը բաց է: Հաղորդվում է, որ Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի։

UPD 4. Դեպքի առիթով հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը.

https://www.facebook.com/1378368079150250/posts/2363712850615763/

Վարչապետը նշել է, որ ապօրինի ծառահատումները կասեցվելու ամենայն վճռականությամբ: Իսկ մեղավորները եւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները կպատժվեն խստությամբ:

UPD 5. Կառավարության նիստում քննարկվում է երեկվա դեպքերի հարցը.

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/378268169493241/

UPD 6. Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: