Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը քննարկվում է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հաղորդմամբ` «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության զարգացման ուղղությամբ Հայաստանի և Ղրղզստանի դեղագործների ներգրավման հարցը Հանձնաժողովի օրակարգում է:

Նշվում է, որ առաջիկայում պատվաստանյութի արտադրություն է սկսվելու նաև Բելառուսում: Արտադրության տեղակայման վերաբերյալ փոխգործակցության համաձայնություններն արդեն ստորագրված են, համապատասխան տեխնոլոգիաների փոխանցումը մեկնարկել է:

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, ԵՏՀ հարթակում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը:

ԵՏՀ-ում նշում են, որ պատվաստանյութի համատեղ արտադրության զարգացումը քննարկման հիմնական թեմա է եղել ԵՏՀ արդյունաբերության և գյուղարդյունաբերական համալիրի հարցերով նախարար, Կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանի և Եվրասիական զարգացման բանկի ղեկավարության հանդիպման ժամանակ:

Արտակ Քամալյանը հայտնել է, որ դեռ վաղ է խոսել ժամկետների համագործակցության ձևաչափի մասին, սակայն նախարարն ընդգծել է այդ խնդրի օպերատիվ լուծման կարևորությունը:

Հայաստանն ու Իրանը մասին կարտադրեն դեղեր ու բժշկական սարքեր
Երևանում կայացել է ՀՀ Առողջապահության նախարարի և Հայաստանում ԻԻՀ դեսպանի հանդիպումը, որին ներկա է եղել նաև դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: Կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Նախարար Թորոսյանը և դեսպան Զոհուրին քննարկել են դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով երկու երկրների առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների և բուժանձնակազմերի միջև տեսակոնֆերանսներ կազմակերպել Covid-19-ի համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել՝ անկախ երկրում ստեղծված պայմաններից: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը և հույս է հայտնել, որ համատեղ պայքարի արդյունքում Իրանն ու Հայաստանը կկարողանան հաղթահարել համավարակը:

Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրվել, ինչի կապակցությամբ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրի դեսպանին:

Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին շեշտել է. «Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար»: Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ Հայաստանի և Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան: Դեսպանը նաև ցանկություն է հայտնել, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքին Զոհուրին ակնկալում է հասնել առաջիկա 5-6 ամիսների ընթացքում:

Բրիտանական ընկերությունն արտադրել է բութ ծայրով դանակներ՝ սառը զենքով հանցագործությունների աճի պատճառով
Խոհանոցային պարագաներ արտադրող Viners բրիտանական ընկերությունը թողարկել է բութ ծայրով դանակների հավաքածու: Այդպիսի դիզայնի անհրաժեշտությունն ընկերությունը բացատրել է սառը զենքով իրականացվող հանցագործությունների քանակի աճով:

Սառը զենքի կիրառմամբ հարձակումների քանակի պատճառով բրիտանական իշխանությունները խոհանոցային դանակները դասակարգել են հարձակողական զենքերի շարքին: Այդ պատճառով արտադրողների մի մասը դադարեցրել է դանակների վաճառքը: Սրանով պայմանավորված՝ ընկերությունը մշակել է դանակների հավաքածու, որը պահպանում է իր նշանակությունը խոհարարների համար և անվտանգ կլինի օգտագործման մեջ:

Assure collection դանակների հավաքածու / ©Viners

Դանակների հավաքածուն ստացել է Assure collection անվանումը: Նրա մշակման գործընթացում ընկերությունը խորհրդակցել է 1700 օգտագործողների հետ: Դանակները պատրաստված են դասական չժանգոտվող պողպատից: 4 դանակից բաղկացած հավաքածուն վաճառվում է 15,99 ֆունտ ստեռլինգով (մոտ 10 հազար դրամ): Առանձին դանակները հնարավոր է գնել 3,99 կամ 5,99 ֆունտով:

2019թ. հոկտեմբերին բրիտանական ոստիկանությունը հաղորդել է 12 ամիսների ընթացքում դանակով կամ այլ սառը զենքով հարձակման 44 հազար դեպքի մասին: Այն 7%-ով ավելի բարձր է 2018թ.-ի համեմատ և առավելագույն ցուցանիշն է՝ սկսած 2011թ.-ից:

Tesla-ն 2019թ. ավելի շատ էլեկտրոմոբիլ է վաճառել, քան նախորդ 2 տարիներին միասին
Tesla-ն 2019թ. ընթացքում վաճառել է 367,5 հազար էլեկտրոմոբիլ. սա ընկերության համար պատմական ցուցանիշ է: Թեև Tesla-ն չի արդարացրել 400 հազարի հասցնելու իր սպասումները, սակայն գերազանցել է իր առաջ դրած նպատակի նվազագույն շեմը՝ 360 հազարը:

Tesla ընկերությունը չի համագործակցում ավտոսրահների հետ: Այստեղ հաշվված են միայն այն մեքենաները, որոնք անմիջապես առաքվել են գնորդին՝ գնումից և փաստաթղթերի ձևակերպումից հետո: Արտադրողի տվյալներով՝ միայն 2019թ. 4-րդ քառորդին վաճառվել է 92,5 հազար հատ Model 3s: Հաղորդվել է նաև, որ Ամանորից առաջ Շանհայում բացված գործարանն արդեն հազար հատ Tesla է թողարկել:

2019թ.-ը Tesla-ն մեկնարկել էր առաջին քառորդում 702 մլն դոլար վնասով: Ընկերությունը նաև բախվել էր ակցիաների փոխարժեքի անկմանը՝ իջնելով մինչև 180 դոլար/հատ: Սա վերջին 3 տարիների ամենավատ արդյունքն է: 2020թ.-ը Tesla-ն մեկնարկել է 400 դոլարանոց ակցիաներով:

Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ, որոնք կճանաչվեն աշխարհում
Շվեյցարահայ միլիոնատեր Վարդան Սրմաքեշը մտադիր է ավարտին հասցնել մաքուր ոսկու նախագիծը: Նա 5 տարի առաջ ցանկություն էր հայտնել Հայաստանում հիմնելու բանկային ոսկու ձուլակտորների արտադրություն և ՀՀ Կենտրոնական բանկի հետ հուշագիր էր ստորագրել: Նախորդ տարիներին բանակցություններ է վարել սարքավորումների մատակարարների և միջազգային սերտիֆիկացնող կազմակերպությունների հետ:

Հաղորդվում է, որ ոսկու ձուլակտոր արտադրելը հավասար է դոլար կամ եվրո տպագրելուն: Դա նշանակում է վճարային համակարգի ներդնում, որը կկիրառվի ամբողջ ֆինանսական աշխարհում՝ Լոնդոնի, Չիկագոյի և Տոկիոյի բորսաներում, ներդրումային հիմնադրամներում, տարբեր երկրների կենտրոնական և առևտրային բանկերում: Իսկ միջազգային սերտիֆիկացումն անհրաժեշտ է այս ամբողջ համակարգում ճանաչում ունենալու համար: Սերտիֆիկացնող կառույցներից ամենահեղինակավորը գտնվում է Լոնդոնում (LBMA ասոցիացիա), ինչպես նաև Չիկագոյի (CME), Դուբայի (DMCC) և Տոկիոյի (TOCOM) բիրժաներում:

Սրմաքեշը նույնիսկ որոշել է՝ եթե այս գործընթացում բանակցությունները չհաջողվեն, ապա Հայաստանը, միևնույնն է, կթողարկի ձուլակտորներ՝ սեփական կնիքով: Նրա խոսքով՝ սերտիֆիկացում չունենալը չի ազդի գործարանի կառուցման վրա:

Գործարարը նաև հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են սեփական սերտիֆիկացնող լաբորատորիան հիմնել՝ ներգրավելով Շվեյցարիայի լավագույն տեխնոլոգիաներն ու մասնագետներին, ճշգրտությունը հայտնի է ամբողջ աշխարհում, ուստի լաբորատորիան առանց դժվարության կարող է ստանալ միջազգային հավատարմագրում (ակրեդիտացիա):

Վարդան Սրմաքեշ, Նիկոլ Փաշինյան / ©armeniasputnik.am

Հայաստանում տարեկան արդյունահանվում է շուրջ 3 տոննա ոսկի: Այն հանգամանքը, որ ձեռնարկությունը քիչ հանքանյութի դեպքում կարող է շահույթ չունենալ կամ այն շատ քիչ լինի, Սրմաքեշին չի անհանգստացնում: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում հումք կարելի է ձեռք բերել Վրաստանից կամ նույնիսկ Աֆրիկայից, իսկ պատրաստի արտադրանքի չափերը տեղափոխման համար լուրջ խնդիր չեն ներկայացնում:

Ոսկու զտման ժամանակ օգտագործվում են մի շարք ռեակտիվներ՝ քիմիական հակազդակներ: Շրջակա միջավայրի նկատմամբ վտանգը բացառելու նպատակով շվեյցարական ընկերությունները գործարանի էկոլոգիական գնահատում կիրականացնեն: Իտալական ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում կարգավորված է նաև սարքավորումների մատակարարման հարցը:

Մնում է շինության կառուցումը, ինչի փորձ Սրմաքեշն ունի. Նա իր գործընկերոջ՝ Ֆրանկ Մյուլլերի հետ, Ժնևի մոտակայքում ժամացույցների արտադրամաս են կառուցել՝ հետագայում ընդարձակելով: Գործարարը տեղեկացրել է, որ ներկայումս գործարանի տեղի վերաբերյալ բանակցություններն են տարվում:

Ցուկերբերգի մարտահրավերն ընդունված է. հայազգի նորարարը կարտադրի Zuklight զարթուցիչներ
Այս տարվա ապրիլին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ կնոջ համար լուսային զարթուցիչ է հնարել։ Ֆեյսբուք-ի հիմնադիրն այլ նախաձեռնողներին առաջարկել էր գաղափարն անվճար օգտագործել։

Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Գրեգ Հովհաննիսյանի կողմից ԱՄՆ Նյու Ջերսիում հիմնադրված Premier Integrated Technologies ընկերությունը որոշել է  արտադրել գաջեթը։

Հունիսի կեսերին հայազգի նորարարը Kickstarter-ում սկսել էր գումար հավաքել նախաձեռնության համար՝ մեկ ամսում հավաքելով շուրջ 114 հազար դոլար։

Zuklight անվանումը ստացած զարթուցիչների նախնական պատվերներն ընկերությունը խոստանում է հովանավորներին տրամադրել ս․թ․ նոյեմբերին։

Ի՞նչ է Zuklight-ը

Փայտե տուփ հիշեցնող զարթուցիչն աշխատելու է հետևյալ սկզբունքով․ առավոտյան ժամը 6-7-ի հատվածում ներքևի հատվածում թույլ լույս է վառվում։ Երբ այն վառվում է, նշանակում է՝ վեր կենալու ժամանակն է, իսկ եթե լույսը չի վառվում, ուրեմն դեռ կարելի է քնել։

Արտաքին տեսքից այն գրեթե չի տարբերվելու Ցուկերբերգի ստեղծած նախատիպից, բայց նորարարները մտադիր են կատարելագործել սարքը։ Հաղորդվում է, որ օգտագործողը հատուկ ծրագրի միջոցով կկարողանա ընտրել լույսի պայծառությունն ու գույնը, ինչպես նաև գաջեթի աշխատանքի գրաֆիկը։ Չափերը լինելու են՝ 12,7սմ x 12,7սմ x 8սմ:

Zucklight-ի կառավարում՝ սմարթֆոնով / ©forbes.ru

Նախատեսվում է թողարկել 3 գույնի սարք՝ 3 համալրումներով․ 1․Zuklight Lite (գինը՝ $29)․ այս մոդելը լինելու ամենասարակը՝ հիմնական գործառույթներով։ 2․ Zuklight Plus (գինը՝ $39)․ սա համալրված է լինելու սմարթֆոնների լիցքավորման անլար համակարգով։ 3․Zuklight Pro (գինը՝ $89)․ ամենակատարելագործված մոդելը․ ջերմաստիճանի, խոնավության և ածխաթթու գազի մակարդակի ներդրված ցուցիչով։

Արտադրող ընկերության ղեկավարը նշել է, որ առաջին պատվերների առաքումից հետո մտադիր են կազմակերպել մասշտաբային արտադրություն և սարքը համալրել ձայնային օգնականների՝ Alexa և Google Home ծառայություններով։ Այդպիսով Zuklight-ը կդառնա խելացի տների սիրելի բաղադրիչը։

Premier Integrated Technologies-ի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն մի շարք դիստրիբյուտորների կողմից համագործակցության առաջարկներ կան։ Հստակ անուններ Գրեգ Հովհաննիսյանը չի նշել։

Ինչպե՞ս առաջացավ գաղափարը

Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե ինչպես է ծագել նման սարք ստեղծելու գաղափարը։

Ֆեյսբուքի հիմնադիրի կինը՝ Պրիսցիլլա Չանը, երկու երեխաների՝ 2 և 3 ու կես տարեկան դուստրերի ծնվելուց հետո հանգիստ չի քնել․ ոչ թե նրա համար, որ երեխաները լալիս են, այլ հաճախ iPhone-ով ժամն է նայել, ապա պառկել ու չի կարողացել քնել՝ սպասելով մինչև լուսանալը։

Ցուկերբերգն այս խնդիրը լուծել է որպես ինժեներ․ նա կնոջ համար հնարել է լուսային զարթուցիչ, որը ժամը ցույց չի տալիս, պարզապես լուսավորությամբ հուշում է, թե երբ է պետք արթնանալ։

Ֆեյսբուքի հիմնադիրը նշել է, որ գյուտը աշխատել է, բայց մտադիր չէ սերիական արտադրություն իրականացնել․ նա հրապարակել է սարքի լուսանկարն ու կոնցեպցիան՝ նորարարական այլ ընկերություններին առաջարկելով աշխատել գաղափարի վրա։

https://www.instagram.com/p/BwxCPidhe0V/?utm_source=ig_embed