Շեշտ.am (shesht.am) - Feed

Զբոսաշրջության զարգացման համար կծախսվի 105 միլիոն դրամ
Վարչապետի աշխատակազմից ստացված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կառավարությունը «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններով 105 մլն դրամ հատկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին։

Նպատակը զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացումն է։ Այս տարվա բյուջեի եկամուտների գերակատարման արդյունքում գրեթե կրկնապատկվում են 2019 թ. պետբյուջեով զբոսաշրջության զարգացման համար նախատեսված միջոցները:

Էկոնոմիայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է 105 մլն դրամով նախատեսված աշխատանքների ուղղությունները. 1․ 15 մլն դրամը հատկացվելու է 2 տիպային նախագծման աշխատանքներն իրականացնելու համար․ ա․ կկառուցվեն միանման և ֆունկցիոնալ նվազագույն չափանիշներին բավարարող մարզային ճանապարհային կայաններ, բ․ կստեղծվի հայտնի զբոսաշրջային ուղղություններին/կառույցներին կից տարածքներում անհրաժեշտ բոլոր հիմնական չափանիշներին համապատասխան միջավայր: 2․ Մյուս՝ 90 մլն դրամն ուղղվելու է թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, մարքեթինգային միջոցառումների ծավալմանը:

Ինչո՞ւ են ընտրվել հենց այս երկրները

Էկոնոմիայի նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 19.7 տոկոսով։ Հայաստանի զբոսաշրջային ուղղությունը հետաքրքրություն է ներկայացնում է ՌԴ զբոսաշրջիկի համար: Այդ պատճառով Ռուսաստանը թիրախավորվել է մարքեթինգային միջոցառումների ծավալման համար։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Վրաստանում կատարվող մարքեթինգային ուղղությունը Վրաստանի գործընկերների հետ համատեղ պայմանավորվածության արդյունք է, որն աշխատանքային կարգով քննարկվել է նաև հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ՝ Վրաստանի զբոսաշրջության կառույցի ղեկավարի հետ:

Այդ ֆորումի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Հայաստանում ստեղծելու պայմաններ, որպեսզի Հայաստան առաջինը այցելող զբոսաշրջիկը՝ որպես երկրորդ ուղղություն, տեղեկանա Վրաստանում զբոսաշրջային հնարավորությունների մասին, և Վրաստան այցելած զբոսաշրջիկը որպես երկրորդ ուղղություն տեղեկացված լինի Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին:

Նախարարի խոսքով՝ մեծ թվով զբոսաշրջիկներ Բագրատաշենով այցելում են հատկապես Հայաստանի հյուսիսային շրջաններ, երբեմն նաև Երևան, և այդ համատեղված զբոսաշրջային այցի պրոդուկտն է, որ առավելապես ներկայանում է եվրոպական, որոշ դեպքերում նաև՝ ռուսաստանյան զբոսաշրջիկներին:

Չինաստանի դեպքում որոշվել է ավելի ակտիվ մարքեթինգային արշավ իրականացնել։ Չինաստան ստորագրվել է առանց վիզայի մուտքի փաստաթուղթը, որը վավերացման ընթացակարգերն անցնելուց հետո էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի: Նախարարը շեշտել է, որ գրեթե զրոյական վիճակից 2 տարվա ընթացքում Չինաստանից կա արդեն մոտ 10000 զբոսաշրջիկ 2018 թ. ընթացքում, իսկ այս տարվա ընթացքում աճի որոշակի դինամիկա նկատվում է:

Առաջին կիսամյակի արդյունքները

Էկոնոմիկայի նախարարի հաղորդմամբ՝ 2019թ․ առաջին կեսին 12.8 տոկոս զբոսաշրջային այցերի աճ է գրանցվել: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ Կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստան ժամանած տուրիստներն այս տարի $120 մլն-ով ավելի են ծախսել, քան նախորդ տարի։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ օտարերկրացիների ժամանումները 14.4 տոկոսով են ավելացել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2362558907397824

Տարընթերցում չլինելու համար վարչապետը նշել է, որ տվյալները վերցրել է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից։ Թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ օտարերկրացին միշտ չէ, որ միայն զբոսաշրջության նպատակով է գալիս, կա նաև գործարար այցելություն: Վարչապետը կարևորել է, որ աճում է նաև գործարար նպատակներով Հայաստան եկած օտարերկրացիների թիվը:

Ըստ հաշվարկների՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում մոտավորապես $880 է ծախսում, որը նախորդ տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշել էր, որ արտասահմանյան բանկային քարտերով նախորդ տարվա համեմատ 80%-ով ավելի շատ վճարումներ են կատարվել սննդի կետերում, 32%-ով շատ՝ հյուրանոցներում, 36%-ով ավելի՝ զբոսաշրջային գործակալություններում եւ 74%-ով ավելի՝ սուպերմարկետներում։