Շեշտ.am (shesht.am) - Feed

Մոսկվայի օդանավակայանում բեռնակիրները 57 մլն ռուբլի արժեքով ոսկու ձուլակտորներ են գտել և հանձնել ոստիկաններին
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում բեռնակիրները ոսկու երկու ձուլակտոր են գտել: Հաղորդվում է, որ դրանք պատկանում են Կրասնոյարսկի գունավոր մետաղների գործարանին:

Ձուլակտորները պատրաստվել են Մոսկվայից ուղարկել Լոնդոն: Բեռնման ժամանակ օդանավակայանի աշխատակիցները բեռնասայլակից վայր են գցել ձուլակտորների պայուսակը: Ավելի ուշ դրանք հայտնաբերել են այլ բեռնակիրներ և հանձնել ոստիկաններին:

25,5 կիլոգրամ քաշով ձուլակտորների արժեքը 57,9 մլն ռուբլի է (մոտ 750 հազար դոլար): Շերեմետևոյի մամուլի ծառայության տվյալներով՝ բեռն ամբողջ ծավալով հասցվել է պատվիրատուին:

Առաքման գրություն / © РЕН ТВ

Հաղորդվել է, որ ռուսական բանկերը մեծացրել են Լոնդոն մատակարարվող թանկարժեք մետաղների ծավալը: Փորձագետների համոզմամբ՝ դա կարող է պայմանավորված լինել «Բրեքզիթի» հետ կապված զգուշավորությամբ:

Մարտի 27-ից Ռուսաստանը սահմանափակում է օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ: Սահմանափակումները չեն վերաբերում այն չվերթներին, որոնք իրականացվում են ՌԴ քաղաքացիներին այլ երկրներից տարհանելու համար: Նման միջոցառումները ձեռնարկվել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Շերեմետևոյում ավտոսանդուղքը հարվածել է ինքնաթիռին
Շերեմետևո օդանավակայանում ինքնագնաց սանդուղքը հարվածել է Մոսկվա-Երևան չվերթին նախապատրաստվող, Nordwind ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռին։

Վերջին շաբաթվա ընթացքում սա Nordwind ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չվերթի օդանավի հետ կապված երկրորդ պատահարն է։

Հիշեցնենք, հուլիսի 19-ին նույնպես ուղևորները Երևան էին տեղափոխվել պահեստային ինքնաթիռով, քանի որ չվերթն իրականացնող օդանավում միացել էին ծխապատման ազդանշանները։ Ինքնաթիռի ներսում զգացվել էր տհաճ հոտ, թռիչքը կասեցվել էր։ Փչվող սանդուղքով տարհանվող ուղևորները վնասվածքներ էին ստացել։

Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորներին տարհանել են. կան տուժածներ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի օդանավը ծխի հոտի պատճառով ընդհատել էթռիչքը:

Հաղորդվում է, որ ողևորներին տարհանել են փչվող սանդուղքի միջոցով:  Տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Օդանավում հրդեհ չի բռնկվել:

https://youtu.be/-f6k59FrBgw

Ավիաընկերության հաղորդմամբ, Մոսկվայի ժամանակով 01։00-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթ-ը մեկնարկած ինքնաթիռում կողմնակի հոտ է զգացվել։ 01։03-ին օդաչուների խցիկում ծխի ազդանշանը միանալուց հետո դեռևս թռիչքուղու վրա գտնվող օդանավի հրամանատարը ցամաքային ծառայությանը զեկուցել է արտակարգ իրավիճակի մասին և որոշում կայացրել կասեցնել թռիչքը։

Թռիչքը պետք է իրականացներ Boeing 737 օդանավը: Սակայն պատահարի պատճառով Մոսկվա-Երեւան չվերթը կայացել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով:

Օդանավակայանի տվյալներով՝ օդանավում եղել է 179 մարդ (162 մեծահասակ, 11 երեխա եւ 6 անձնակազմ): Մինչդեռ ՌԴ ԱԻՆ-ը հաղորդել է, որ օդանավում եղել է 187 մարդ։

UPD. ՌԴ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է օդանավում առաջացած ծխի պատճառները։ Միաժամանակ հետաքննություն է իրականացնում նաև Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը, որը պլանային ստուգումներ է իրականացնում Շերեմետևոյի ամբողջ ցամաքային ծառայությունում։ Հետազոտություններ է անցկացնում նաև Ռոսավիացիայի հատուկ հանձնաժողովը։ Ռուսական տրանսպորտային վերահսկողության ծառայությունը նույնպես ստուգումներ է սկսել։

Հաղորդվել է, որ ինքնաթիռն անցել է մինչթռիչքային բոլոր ստուգումները, թերություններն չեն հայտնաբերվել։

UPD 2. Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։ Չվերթի ուղևորներից ևս 19-ը հրաժարվել են այլընտրանքային թռիչքից։