Շեշտ.am (shesht.am) - Feed

#AraratChallenge․ մեկնարկել է համաշխարհային մարդասիրական նոր շարժում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge համաշխարհային շարժման մեկնարկի մասին:

Նախաձեռնության հաղորդմամբ, նվիրատվություններն ուղղվելու են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։

Շարժումը մեկնարկել է այսօր՝ համայն մարդկությանը հրավիրելով միանալու այդ շարժմանը, նվիրաբերելու թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար՝ ապրելու երկրորդ հնարավորություն տալով խոցելի եւ չքավորության մեջ գտնվող մարդկանց:

https://youtu.be/aP5HPwJRuo8

Շարժման կարգախոսի՝ #AraratChallenge-ի ընտրությունը նախաձեռնության հիմնադիրները բացատրել են նրանով, որ կարիքավորներին երկրորդ կյանքի շնորհումը նման է Նոյյան տապանի պատմությանը՝ երբ նոր կյանքի հնարավորություն ստացած մարդկությունը հանգրվանեց Արարատի վրա։  Այդ պատճառով նաև հիմա սրբազան լեռը կարող է իր շուրջը հավաքել սրտացավ մարդկանց՝ փրկելու հարյուրավոր կյանքեր։

«Ավրորա»-յի հիմնադիրները նշել են նաև, որ 100 հազարավոր հայ որբերի փրկել են կարեկից մարդիկ։ Դրանից 100 տարի հետո Ցեղասպանությունը վերապրածների անունից ստեղծվել է «Ավրորա» նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։

https://youtu.be/t16255y-WvY