Շեշտ.am (shesht.am) - Feed

Եվրամիությունը կօգնի կարճ ժամկետում վերականգնել Հայաստանի տնտեսությունը
Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Երևանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի գլխավոր գործընկերն է: Նա բարձր է գնահատել հայկական կողմի պատրաստակամությունը` մի շարք բարեփոխումների իրականացման վերաբերյալ:

Վարհեիի խոսքով` Երևանում քննարկելու է համաճարակի, Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Ընդգծել է, որ Հայաստանը տնտեսական զարգացման համար չի կարող ժամանակ կորցնել, այդ պատճառով բոլոր քաղաքացիները պետք է պատվաստվեն:

Եվրահանձնակատարը ցավակցություն է հայտնել 2020թ. աշնանը Արցախի դեմ պատերազմի հետևանքով զոհվածների կապակցությամբ: Ռազմական գործողությունների հետևանքով տուժածների աջակցության նպատակով Եվրամիությունը 9-10 մլն եվրո է հատկացրել: Վարհեիի խոսքով` ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկրի վերականգնմանը:

Եվրամիության ներկայացուցիչը նաև ներկայացրել է հետկորոնավիրուսային զարգացման ծրագիր, որը կօգնի հնարավորինս արագ վերականգնել աշխատատեղերն ու տնտեսությունը:

Նրա խոսքով` ԵՄ-ն մտադիր է առևտրային կապերի ուղիներ ստեղծել, որոնք կկապեն Եվրամիության տարածաշրջանները, ինչի նպատակով ամբողջ տարածաշրջանին 10 մլրդ եվրո է հատկացվելու:

Հայաստանի համար Եվրամիությունը հինգ ծրագիր է առանձնացրել, որոնք, ինչպես նշվում է, կարող են փոխել մարդկանց կյանքը: Դրանց իրականացման համար 4,5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 2,6 մլրդ եվրո է հատկացվելու:

Perseverance-ին հետևելու առցանց ծառայություն է ստեղծվել
Eyes on the Solar System ծառայության միջոցով յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ տիեզերական գործակալության թիմի անդամ: Ծրագրում առկա են մեծաթիվ գործառույթներ: Հնարավոր է ոչ միայն դիտել թռիչքը, այլև սարքավորումը համեմատել երկնային այլ մարմինների հետ, մանրամասն դիտարկել դրանք: Ծրագիրն ունի նաև 3D  ռեժիմ, որով նույնպես կարելի է դիտել թռիչքը: Այս դեպքում միայն հատուկ ակնոցներ են անհրաժեշտ:

Mars 2020 առաքելության նախագծման և տեղորոշման մենեջեր Ֆերնանդո Աբիլեյրան նշել է, որ Արեգակնային համակարգն այդ ծառայության միջոցով դիտելիս հետագծի վերաբերյալ նույն տվյալներն են երևում, որոնք տեղորոշման անձնակազմն օգտագործում է Perseverance-ի ուղղությունը Մարսի վրա կարգավորելու համար: Նրա խոսքով՝ այս ծառայությունն այն վայրն է, որտեղ հնարավոր է ճամփորդել գործակալության անձնակազմի հետ միասին:

Հավելենք, որ երբ Perseverance-ը հասնի Մարսին, վայրէջք է կատարելու Ջեզերո խառնարանի մոտ: Այնուհետև ռովերն աշխատանքներ է տանելու՝ Կարմիր մոլորակի վրա մանրէների կյանք որոնելու ուղղությամբ:

Perseveranc-ի ընթացքին հետևելուց բացի՝ ծառայությունը նախատեսում է է նաև Արեգակնային համակարգի այլ մարմինների ուսումնասիրություն: Գիսավորներ, մոլորակներ, աստղեր և տիեզերական սարքավորումներ. այդ ամենն առկա է Eyes on the Solar System-ում: Ամենաուշագրավ հնարավորություններից մեկն այն է, որ կարելի է ոչ միայն իրական ժամանակում տեսնել տիեզերքը, այլև դիտել անցյալն ու նույնիսկ ապագան: Ծրագիրը տրամադրում է արխիվային տվյալներ և տիեզերագնացների կանխատեսումներ:

Սարքավորումները դեպի Կարմիր մոլորակ են ուղևորվել 2020թ. հուլիսի վերջին և տեղ կհասնեն շուրջ 7 ամսվա թռիչքից հետո՝ 2021թ. փետրվարին:

Ներկայացվել են ժողովրդագրության վիճակի բարելավման նոր ծրագրերը
Այսօր Կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Փոխվարչապետը նշել է, որ Կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։ Տևական ժամանակ ընթացող քննարկումների արդյունքներով արձանագրվել է, որ Հանրապետության ղեկավարությունը 2020թ.-ից ժողովրդագրության ոլորտում էական փոփոխություններ է կատարելու, որի նպատակն, ըստ Տիգրան Ավինյանի, այն է, որպեսզի 2021թ.-ից սկսած երկրի բնակչությունը հնարավորություն ու ցանկություն ունենա՝ միջինը 3 երեխա ունենալու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է այս պահի դրությամբ քննարկումների ընթացքում մշակված ծրագիրը, որի հիմնական կետերն են.

1. Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնալու է 300 հազար դրամ՝ ավելանալով 6 անգամ.

2. Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը ներկայումս 150 հազար դրամ է (մինչև 2018թ. 50 հազար դրամ էր), դառնալու է 300 հազար դրամ։

3. Ներկայումս աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը կազմում է 18 000 դրամ. փոփոխությունների արդյունքում բարձրացվելու շուրջ 41 տոկոսով՝ դարձնելով 25 500 դրամ։

4. Սահմանվելու է գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի նոր տեսակ. մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ՝ մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:

5. Փուլ առ փուլ վերացվելու է «մանկապարտեզի հերթ» հասկացողությունը: Ներդրվելու է նոր մեխանիզմ, որով աշխատող ծնողը հնարավորություն կունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում կազմակերպել իր երեխայի խնամքը: Այսինքն, նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ընդլայնվելու են երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունները. համավճարի տարբերակով ժամը 08:30-ից մինչև 19:00-ը կազմակերպվելու է երեխաների խնամքը:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2293813794256361

Փոխվարչապետը որպես ամենակարևոր դրույթ է համարել երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելուն ուղղված ծրագրերը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ 2020թ. մեկնարկելու են հավակնոտ ծրագրեր: Ըստ դրանց՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում՝ պայմանավորված երեխայի ծնունդով:

Փոխվարչապետը նշել է, որ աշխատանքներ են տարվելու մարզային բնակավայրերում բնակարանաշինությունը խթանելու համար։ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը միայն սկիզբն են:

Intel-ը սկսել է օգտագործել հայկական krisp-ի տեխնոլոգիան
Intel ընկերությունն իր թվիթերյան էջում հրապարակում է տարածել՝ հայտնելով աղմուկի նվազեցման տեխնոլոգիայի կիրառման մեկնարկի մասին: Այս հարցում ընկերությունը սկսել է համագործակցել հայկական krisp ստարտափի հեղինակների հետ:

https://twitter.com/IntelSoftware/status/1172559583551905792

Հաղորդվում է, որ դեռևս մինչև krisp-ի պաշտոնական թողարկումը, նրա հեղինակների կողմից ստեղծված աղմուկը նվազեցնող հավելվածը ներբեռնվել է ավելի քան 40 հազար անգամ՝ 600 ծրագրերի, այդ թվում և՝ խաղերի, պոդքաստների և կոնֆերանսների ձայնագրման համար:

Krisp հավելվածը նախատեսված է զանգերի ժամանակ շրջապատի աղմուկի մեկուսացման ու հեռահաղորդակցության որակի բարելավման համար։ Բազմամարդ միջավայրում զանգահարելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել Krisp-ը. շրջապատի աղմուկը զանգին չի խոչընդոտի։

Սկզբում անհետանում են երեխաները, հետո աճում են բեխերը. ընտանեկան էմոձին ջնջելը Google-ում հեշտ չէ
Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության վերլուծական տվյալների փորձագետ Բրուկ ՈՒոթսոնը հայտնաբերել է, որ Google-ի ծրագրերում ընտանեկան էմոձիները (սմայլիկ) ջնջելն այդքան էլ հեշտ չէ: ?‍?‍?‍?Սկզբում հերթով պետք է ազատվել էմոձիում պատկերված մարդկանցից:

https://twitter.com/brookLYNevery1/status/1167087999630434304?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1167087999630434304&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fshapito%2F2019%2F08%2F30%2Fsperva-ischeznut-deti-potom-vyrastut-usy-v-google-nelzya-prosto-tak-udalit-emodzi-semi-iz-chetyreh-chelovek%3Futm_source%3Dfacebook%26utm_medium%3Dmain%26fbclid%3DIwAR3H3v7kkhVAb3Gfjs03BJDOf81TFvzGyjB82nhpz8b92bGWEhkQ0rwjVV0

Ուոթսոնի խոսքով՝ Google-ն ընտանեկան ամբողջ էմոձին չի ջնջում, այլ հերթականությամբ սպանում է ընտանիքի անդամներին՝  սկզբում՝ երեխաներին, վերջում՝ հորը:

Եթե 4 հոգուց բաղկացած ընտանիքի էմոձին տեղադրենք «Փաստաթղթում», «Աղյուսակում», «Ֆորմայում», «Ներկայացման» մեջ, ապա «Delete» կոճակը սեղմելու դեպքում ընտանիքի անդամները հերթով կհեռացվեն՝ սկզբում երեխաները:

Սա աշխատում է ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ հոմոսեքսուալների դեպքում. կարևորը՝ ընտանիքի անդամները 4-ը լինեն: Հետաքրքրական է, որ տարասեռ ընտանիքներում վերջում տղամարդն է հեռացվում:

Առաջին երեխայի հեռացվելուց հետո ծնողները դեռ նույն երջանիկ տեսքն ունեն:

Ընտանիքի բոլոր անդամները / ©meduza.io

Երեխաներից մեկը ջնջվել է / ©meduza.io

Իսկ ահա բոլոր երեխաներին ջնջելուց հետո ընտանիքի հայրը դառնում է բեխերով:

Երեխաները հեռացվել են, հայրը բեխեր ունի / ©meduza.io

Հայրը վերջում է հեռացվում / ©meduza.io

Եվ միայն վերջին անդամին հեռացնելուց հետո է էմոձին ամբողջությամբ ջնջվում տեքստից:

Instagram-ը թաքցնում է Like-երը. թարմացումը փորձարկվում է
Instagram-ը փորձարկում է թարմացված ծրագիրը, որտեղ միայն հեղինակը կարող է տեսնել, թե քանի հավանում ունեն իր նկարներն ու հոլովակները։ Մյուս օգտատերերն ու գովազդատուները ստիպված են լինելու գուշակել հրապարակումների հայտնիության մասին տվյալները։

Instagram-ը հուլիսի 17-ին հայտարարել է, որ փորձարկում է ծրագրի թարմացումը։ Նախկինի նման հնարավոր է սեղմել սրտիկի վրա, սակայն հնարավոր չէ տեսնել, թե էլ ովքեր են դա արել։ Հավանումների քանակը կարող է տեսնել միայն տվյալն նկարը կամ հոլովակը հրապարակած օգտատերը։ Ընկերությունն այս փոփոխությունը բացատրել է նկարով, որ այս դեպքում օգտատերերի ընկերները կկենտրոնանան ոչ թե հավանումների քանակի, այլ հենց նկարի կամ հոլովակի վրա։

https://twitter.com/instagram/status/1151605657642029056

Instagram-ը փորձարկումն իրականացնում է դեռևս 7 երկրում՝ Կանադա, Իտալիա, Բրազիլիա, Իռլանդիա, Ճապոնիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա։

Instagram-ը չի հայտնում՝ փորձարկումը մյուս երկրներում կիրականացնի, թե՝ ոչ։ Մասնակի փոփոխություններ փորձարկվում են․ օրինակ, Ռուսաստանում Մաքսիմ Գալկինն է հանդիպել առանց հավանումների հրապարակման։ Այս առիթով հումորիստը նշել է, որ սա կարևոր փոփոխություն էր, քանի որ մարդիկ արդեն կախվածություն էին ձեռք բերել հավանումներից։ Նրա խոսքով, սա դրական առումով մեծ դեր կարող է խաղալ բազմաթիվ մարդկանց և հատկապես պատանիների հոգեկանի վրա։

https://www.instagram.com/p/Bzfi0S6HUiy/

Նոր Զելանդիայի բնակիչներից մեկը պատմել է, թե իր նկարի տակ նշված է, որ այն ինչ-որ հետևորդի է դուր գալիս, մյուս հավանումները և ուրիշների նշումի տակ են թաքնված։ Սեղմելով այդ հղման վրա՝ երևում են հավանողները։

Իսկ ուրիշների նկարների և հոլովակների տակ օգտատերը կարող է հավանում դնել, բայց չի կարող տեսնել այլոց հավանումները։

Հարված՝ գովազդատուներին

Instagram-ի թարմացումը ծանր հարված է ինֆլյուենս-մարքեթինգին։ Այս կարծիքին է Belong մարքեթինգային գործակալության համահիմնադիր Քսյուշա Դուկալիսը։ Նրա համոզմամբ, առաջինը կտուժեն սկսնակ ինֆլյուենսները (նրանք, ովքեր մեծ քանակությամբ հետևորդներ ունեն  և դրանով են գումար վաստակում)։

#Sekta իդեալական մարմնի դպրոցում, ընդհակառակը, վտանգ չեն տեսնում թարմացման հարցում։ Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը նշել է, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում լսարանին և այդ առումով հանգիստ են։ Ընթերցողին առաջին հերթին հետաքրքիր է թեման։ Նադեժդա Գորելիկովայի խոսքով, ռազմավարական տվյալները հիմնական շեշտադրումը չեն գործընկեր ընտրելիս, իրենք դիտարկում են բրենդի կարևորությունը և թե ինչքանով է բրենդը տարածված ԶԼՄ-ներում, ինչպիսի սոցիալական փորձ ունի։

Բլոգգեր Ռուսլան Զախարկինը (94,5 հազ․ հետևորդ) դատի է տվել Instagram-ին և բողոք է ներկայացրել Ռոսկոմնադզորին։ Նրա նշել է, որ գովազդ դնելով է վաստակում, իսկ հավանումները չտեսնելը կազդի իր եկամտի վրա։ Բլոգգերը որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջում է 500 հազ․ ռուբլի։ Նրա հայտարարությունը դեռևս չի դիտարկվել։

FaceApp-ը 10 օրում միլիոնավոր դոլարներ է վաստակել
Բջջային հեռախոսների օգտատերերի կողմից հանրահայտ դարձած ծրագիրը ներբեռնվել է 6,5 մլն անգամ։ Ամենաշատը Android համակարգից է ներբեռնվել՝ 4,5 մլն անգամ։ iPhone-ի օգտատերերը ներբեռնել են 2 մլն անգամ։ Արդյունքում, FaceApp-ն առաջնային դիրքեր է գրավել App Store և Play Market ծրագրերում։

Ծրագիրն առաջ է անցել նաև ամենապահանջված Instagram-ից․ հուլիսի 17-ին վերջինս ներբեռնվել է մոտ 1 մլն անգամ, մինչդեռ FaceApp-ը՝ 1,6 մլն։

Մարդկանց ծերացնող ծրագիրն ու նրան ուղեկցող ֆիլտրերն անվճար են։ Ընդլայնված և առանց գովազդի տարբերակի արժեքը 290 ռուբլի է՝ 1 ամսվա համար և 1490 ռուբլի՝ 1 տարվա։ Շահույթի մեծ մասն ապահովել են iPhone-ի օգտատերերը՝ 746 հազար դոլար, իսկ 254 հազարը Android-ից է ստացվել, չնայած այն հանգամանքին, որ վերջինից ավելի շատ էր ներբեռնվել։

Անվտանգության մասին

Նախորդ օրերին FaceApp-ի վտանգավորության վերաբերյալ խոսակցություններ էին սկսվել։ ԱՄՆ քաղաքացիները նկատել էին, որ ծրագիրը նկարները հեռախոսում չի փոփոխում, այլ վերբեռնում է և մշակումն իրականացնում նեյրոցանցի միջոցով։ Ռուս նորարարների կողմից ստեղծված լինելու հանգամանքը ենթադրությունների տեղիք տվեց, որ ծրագիրի նպատակը ամերիկացիների պատկերները հավաքելն է։

TechCrunch-ի և Forbes-ի լրագրողներն ուսումնասիրել էին զգուշացումները և հայտարարել, որ տվյալները պահվում են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան սերվերներում։

Նույն օրը երեկոյան FaceApp-ի նախաձեռնողները մեկնաբանել են TechCrunch-ի հայտարարությունը՝ նշելով, որ ծրագիրն ամբողջությամբ անվտանգ է։ Հիմնադիրները պատմել են, որ ծրագիրը վերբեռնում է միայն ընտրված լուսանկարները, որոնց մեծ մասը 48 ժամ հետո ջնջվում է։ Նաև ընդգծել են, որ գրանցում չի պահանջվում, ուստի մշակողները չեն կարող նույնականացնել անձին նկարների հետ։

Հուլիսի 18-ին նախաձեռնողներն արդեն ծրագրում ավելացրել են տեղեկացումն այն մասին, որ նկարները վերբեռնվում են սերվերում։

FaceApp-կարող է ծերացնել / ©lifehacker.ru