Շեշտ.am (shesht.am) - Feed

Գեղարքունիքում ադրբեջանցիների հեռանալուց հետո ռուս սահմանապահներ կտեղակայվեն. Ավինյան
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ:

Նրա խոսքով, սակայն, դա կարող է տեղի ունենալ, երբ ադրբեջանցիներն ամբողջությամբ հեռանան Հայաստանի Հանրապետության տարածքից:

Ավինյանը պնդել է, որ Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքերը չի զիջելու:

Ավելացրել է նաև, որ հակառակորդի զորքերի դուրսբերման հարցը քննարկվում է, և առաջիկայում սպասվում է բանակցությունների նոր փուլ:

Դոնբասում գարնանը թեժացում է սպասվում, իսկ ռուսական Սու-երը հարավում մասշտաբային թռիչքներ են իրականացնում
Դոնբասի հարցով բանակցությունների «Եռակողմ կոնտակտային խմբի» ուկրաինական պատվիրակության խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի նոր սրումն անխուսափելի է:

Ուկրաինական կողմի ներկայացուցչի կարծիքով` հակամարտության թեժացումը սպասվում է գարնան վերջին: Այս համատեքստում ուշագրավ է ռուսական Հարավային ռազմական շրջանի կողմից տարատեսակ զինատեսակների կիրառմամբ զորավարժությունների պարբերականությունը: ՌԴ հարավային մարզերում ավելի հաճախակի են դարձել անօդաչուներով ու կործանիչներով իրականացվող աննախադեպ վարժանքները:

Այսպես, ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավիագնդերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների և Սու-30ՍՄ կործանիչների երկու էսկադրիլիաների անձնակազմերը Ռոստովի մարզում առաջին անգամ համատեղ թռիչքներ են իրականացրել` փոխգործակցելով ռադիոտեխնիկական ստորաբաժանումների հետ:

12 միավոր Սու-34 ինքնաթիռներից կազմված էսկադրիլիայի առաջ խնդիր է դրվել առնվազն 600 մետր բարձրությունից, Պ50Տ և Ս-13 122 մմ չկառավարվող հրթիռներից հրթիռառումբային հարվածներ հասցնել պայմանական հակառակորդի դիրքերին: Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմերն իրականացրել են կրակային և ռադիոէլեկտրոնային պատսպարում:

Հաղորդվում է, որ կազմակերպված գործողությունների շնորհիվ թիրախները հաջողությամբ ոչնչացվել են: Ընդհանուր առմամբ` համատեղ թռիչքներին մասնակցել են ՀՌՇ-ի Սու-34-ի և Սու-30ՍՄ-ի ավելի քան 20 անձնակազմեր: Յուրաքանչյուրն իրականացրել է առնվազն 7 թռիչք:

Հիշեցնենք` 2014թ. Ուկրաինայի արևելյան Դոնեցկ և Լուգանսկ շրջանները Կիևում կենտրոնական իշխանության փոփոխությունից հետո անկախության շարժում են սկսել: Ուկրաինան փորձել է նրանց զենքի ուժով վերադարձնել, սակայն հաջողության չի հասել: Կիևը Ռուսաստանին մեղադրում է Դոնբասի տարածքն օկուպացնելու մեջ, Կրեմլը հերքում է:

Նշվել են «Սուպեր-Սուխոյի» առաջին թռիչքի ժամկետները
Ռուսական կործանիչների խնդիրներից մեկը հիմնական բազմաթիվ բաղադրիչների նույնականացման բացակայությունն է: Խելամիտ ապագայում այն մասամբ կարող է լուծվել: Հայտնի է դարձել, որ մինչև այս տարվա ավարտը օդ պետք է բարձրանա մոդեռնիզացված Սու-30ՍՄ2-ը, որը ստացել է Սու-35Ս կործանիչի շարժիչները (ԱԼ-41-Ֆ1Ս): Սու-30-ի նոր տարբերակի առաջին թռիչքի ժամկետների վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա:

ԱԼ-41Ֆ1Ս-ն ունի բազմակողմանի կառավարում՝ ձգողականության վեկտորով: Ի տարբերություն ԱԼ-31ՖՊ շարժիչի, որը Սու-30ՍՄ-ի վրա է դրվում հիմնականում, ԱԼ-41Ֆ1Ս-ը հզորացված է 16%-ով: Ավիաշարժիչի պաշարը կրկնակի է մեծացված: Քաշը և չափերը չեն փոփոխվել:

ԱԼ-41Ֆ1Ս / © vpk.name

Վաստակավոր օդաչու-փորձարկող, գնդապետ Իգոր Մալիկի խոսքով՝ Սու-35-ի՝ ավելի հզոր շարժիչը քարշման ավելի մեծ պահուստ կապահովի: Դա նշանակում է ռազմամթերքի և սարքավորումների մեծացված քանակություն, որոնք ինքնաթիռը կարող է կրել:

Հաղորդվում է, որ կատարելագործված մեքենան ապագայում ստանալու է ռադիոտեղորոշման նոր կայանք: Պաշտպանության նախարարության կազմում գտնվող բոլոր Սու-30ՍՄ-ները ցանկանում են հասցնել նոր չափորոշչի:

Ներկայումս Սու-30ՍՄ-ները և Սու-35Ս-երը Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի հիմնական կործանիչներն են: ՕՏՈւ-երն ունեն ավելի քան 90 այդպիսի ինքնաթիռ: Բացի այդ՝ Սու-30-ի արտահանվող տարբեր տեսակներ են հայտնի: Հնդկասանն, օրինակ, պատվիրել է 200 միավորից ավելի Սու-30ՄԿԻ: Հայաստանի զինված ուժերն, ինչպես հայտնի է, ունեն 4 միավոր Սու-30ՍՄ, նոր խմբաքանակի գնման գործընթացն ընթացքի մեջ է:

Սու-30ՄԿԻ / © airwar

Սու-30ՍՄ-ը ռուսաֆիկացաված տարբերակն է, իսկ ընդհանուր առմամբ այն խորհրդային Սու-27-ի զարգացած մոդելն է: 12 հենակների վրա Սու-30ՍՄ-ը կարող է տեղափոխել մինչև 8 տոննա մարտական ծանրաբեռնվածություն: Կործանիչն ունի ռազմամթերքի մեծ հնարավորություն, ներառյալ՝ «երկինք-երկինք», «երկինք-երկիր» դասի հրթիռներ և կառավարվող ռումբեր:

Ապագայում Սու-27-ի բոլոր տարբերակները, որոնք Ռուսաստանի ՌՕՈւ-ն է շահագործում, կարող են փոխարինվել հինգերորդ սերնդի Սու-57 հեռանկարային կործանիչով: Սերիական առաջին մեքենան նախատեսվում էր զորքերին հանձնել դեռ նախորդ տարի, սակայն փորձարկումների ժամանակ այն կործանվեց:

2020թ. օգոստոսի դրությամբ ռուսական ավիաշինարարները մոտ էին Սու-57-ի երկրորդ սերիայի աշխատանքների ավարտին: Մինչև 2027թ.-ը ՌԴ ՕՏՈւ-երը պետք է ստանան 76 միավոր Սու-57:

Հայաստանի կողմից ՍՈւ-30ՍՄ-ի ձեռքբերումը համարել են «Ադրբեջանի համար վատ նորություն»
Մալթացի վերլուծաբան Բաբաք Թաղվեյը հայտարարել է, որ Հայաստանի Ռազմաօդային ուժերը, Ռուսաստանից գնելով ՍՈւ-30ՍՄ կործանիչները, Անդրկովկասի օդային տարածությունում գերակայություն են ձեռք բերել:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողից 4 նոր, գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների ձեռքբերումը վատ նորություն է Ադրբեջանի համար:

https://twitter.com/BabakTaghvaee/status/1211039673063280643

Վերլուծաբանի խոսքով՝ քանի դեռ Հայաստանը դառնում է 4+ սերնդի կործանիչների օպերատոր, Ադրբեջանը փորձում է շահագործման մեջ պահել իր ՄիԳ-29-ները: Թաղվեյը նշել է, որ Ադրբեջանի ՌՕՈւ-ն այսպիսի առաջադեմ կործանիչներ չեն կարող գնել ոչ Ռուսաստանի, որ Արևմուտքից: Նրանց միակ համարժեքը չինական JF-17-ն է:

Առաջին 4 ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան են առաքվել դեկտեմբերի 27-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Էրեբունի օդանավակայանում դիմավորել են ինքնաթիռները և նստել դրանցից մեկի խցիկը: Փաշինյանն այս կործանիչներն անվանել է տարվա լավագույն ձեռքբերումը: Հաղորդվել է, որ հայկական Զինված ուժերը պատրաստվում են գնել ևս 8 ՍՈւ-30ՍՄ: Մինչ այդ ՀՀ ԶՈւ-ի ամենաառաջադեմ ինքնաթիռը 2000-ականներին գնված ՍՈւ-27-ն էր:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/585156175551495/

Ադրբեջանական Ռազմաօդային ուժերի կործանիչ ավիացիան բաղկացած է հիմնականում խորհրդային արտադրության ՄիԳ-29-երից՝ մեծ մասն Ուկրաինայից գնված: Հայկական կողմի գնումներից հետո տեղեկություններ են տարածվել, թե Բաքուն մտադիր է Ռուսաստանից գնել ավելի կատարելագործված՝ 5-րդ սերնդի ՍՈւ-57 ինքնաթիռները: Հաղորդվել է, որ այդ ուղղությամբ քննարկումներն ընթանում են բարձր մակարդակով:

ՍՈւ-30ՍՄ (սերիական մոդեռնիզացված) կործանիչները բազմաթիրախ են, նախատեսված օդում գերակայության հասնելու համար: Այս մոդելն իրենց զինանոցում ունեն ինչպես մոտ դաշնակիցները՝ Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, այնպես էլ հեռավոր Վենեսուելան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մալայզիան և աֆրիկյան մի շարք երկրներ:

ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներն արդեն Հայաստանում են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների ներկայացմանը: Ինքնաթիռները կատարել են ցուցադրական թռիչք: Տեսանյութում երևում է, որ դրանք 4-ն են (ինչպես և սպասվում էր):

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/585156175551495/

Նիկոլ Փաշինյանը նաև պարգևատրել է ռուս օդաչուներին՝ խոստանալով թռիչք իրականացնել ՍՈւ-30ՍՄ-ով: Վարչապետը նշել է, որ այն արդեն նախատեսված է:

Վարչապետն ինքնաթիռների գնումը համարել է տարվա կարևորագույն ձեռքբերումը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին շնորհավորել է, որ իրադարձությունը երազանք էր և նվեր` նախարար Դավիթ Տոնոյանի ծնդդյան օրվա կապակցությամբ:

https://www.facebook.com/arcrun/posts/2693944583974466

Հիշեցնենք` վերջին փորձարկումը մոտ 10 օր առաջ իրականացվել է Նովոսիբիրսկում՝ Տոլմաչյովոյի օդանավակայանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետագայում նախատեսվում է ևս 8-ը գնել:

Այսօր նաև հաղորդվել է այլ զինատեսակի ձեռքբերման մասին: Խոսքը հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակի մասին է:

https://youtu.be/nNqRpk28SWw
Վարչապետին ներկայացվել են «Օսա ԱԿ» ԶՀՀ-ները / ©gov.am

Վարչապետը նշել է, որ զենիթահրթիռային համալիրները տեղում մոդեռնիզացվելու են ձեռք բերված մյուս զինատեսակների հետ՝ անխոցելի է դարձնելով Հայաստանի օդային սահմանները:

ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանին հանձնելուց առաջ վերջին փորձարկումն են անցել
Համացանցում տարածվել են հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Զինված ուժերին մատակարարվելիք ՍՈւ-30ՍՄ-ների փորձարկումներից լուսանկարներ: Ռուսական արտադրության կործանիչների վրա երևում է Հայաստանի Ռազմաօդային ուժերի խորհրդանիշը:

https://www.facebook.com/LeonidNersisyan/posts/2821713794543686

Հաղորդվում է, որ վերջին փորձարկումն իրականացվում է Նովոսիբիրսկում՝ Տոլմաչյովոյի օդանավակայանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է 4 միավոր ՍՈւ-30ՍՄ կործանիչ, հետագայում նախատեսվում է ևս 8-ը գնել:

https://www.facebook.com/tgkarapetyan/posts/2753459388053764

ՍՈւ-30ՍՄ կործանիչների արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար: Այն հանդիսանում է երկնքում գերակայություն ունեցող ռազմատեխնիկա: Արտադրվում է 1992թ.-ից, թռիչքի հեռավորությունը 3000 կմ է: Կործանիչը բազմաթիրախ է, կարող է զարգացնել մինչև 2120 կմ/ժ արագություն:

Պարզապես պետք է հնարավորություն տալ մեր օդաչուներին՝ ցույց տալ իրենց բոլոր կարողությունները. հարցազրույց փորձառու մասնագետի հետ
Պահեստազորի փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյանը 1988թ. ավարտել է Սարատովի ավիացիոն ռազմական օդաչուների բարձրագույն ուսումնարանը: Մեր զրուցակիցը կանգնած է եղել ՀՀ ռազմաօդային ուժերի ստեղծման ակունքներում և ԽՍՀՄ փլուզումից հետո անմիջապես ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Արցախյան առաջին պատերազմում, 26 տարեկանում, նշանակվել է զորամասի հրամանատարի՝ թռիչքների գծով տեղակալ:

Իրականացրել է բազմաթիվ մարտական թռիչքներ՝ մարտական կիրառությամբ, տեղափոխել է վիրավորների, ռազմական նշանակության բեռներ, կատարել է նաև հատուկ նշանակության թռիչքներ: 1997թ.-ից տարածաշրջանում միակ ավիավերանորոգման զորամասի (ձեռնարկության) հրամանատարն է եղել և 17 տարի ղեկավարել է այն: Այդ ընթացքում նշված ձեռնարկության ջանքերով վերանորոգվել և թռիչքային ռեսուրսի երկարաձգմամբ շարք է վերադարձվել Հայաստանի գրեթե ամբողջ ավիապարկը: Զորացրվել է սեփական կամքով՝ 2014թ.:

— Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 26 տարեկան էիք, նշանակում է՝ զորացրման ժամանակ 50 տարեկան չկայիք: Հայաստանում Ձեր մակարդակի մասնագետներն այդքան շա՞տ են, որ Ձեզ թույլատրեցին հեռանալ: Ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ 2014-ին հեռացաք:

— Պատճառները մի քանիսն էին: Թույլ տվեք՝ մանրամասները չներկայացնեմ. ես հարցազրույցին չեմ համաձայնել, որպեսզի սկսեմ քննադատել իմ նախկին ղեկավարությանը: Առավել ևս՝ չեմ ցանկանում դա անել մեզ համար այս ծանր օրերին, երբ մեր մարտական ընկերների գերեզմանները դեռ թարմ են: Եթե կարճ՝ մենք ունեինք սկզբունքային տարբեր դիրքորոշումներ որոշ հարցերի վերաբերյալ: Կնախընտրեի ավելի շատ խոսել անելիքների մասին, քան՝ նախկին սխալների:

— Ամեն դեպքում՝ որոշ մանրամասների ծանոթանալու անհրաժեշտություն մեր ընթերցողն ունի: Կասե՞ք՝ Հայաստանի ԶՈւ-ում ներկայումս քանի՞ գործող օդաչու կա, ովքեր Արցախյան առաջին պատերազմից իրական մարտական փորձառություն ունեն: Մեր տեղեկություններով՝ այդպիսիք պարզապես չկան: Կհաստատե՞ք այս տեղեկությունը:

— Շատերը զորացրվեցին, մի քանիսը մինչ օրս թռիչքներ են իրականացնում քաղաքացիական ավիացիայի տարբեր ավիաընկերություններում: Ավելին մեկնաբանել չեմ կարող:

— Շատ լավ: Այդ դեպքում՝ հարց Սու-30-ների մասին. շատերն են քննադատում դրանց ձեռքբերումը: Հարցնում են՝ ինչո՞ւ դրանք այդպես էլ չեն կիրառվել ըստ նշանակության: Ի՞նչ եք կարծում:

— Ժամանակակից նոր տեխնիկայի ձեռքբերումը ոլորտի անհրաժեշտ և անքակտելի գործընթաց է: Սակայն, իմ անձնական կարծիքով, նշված տեխնիկայի ձեռքբերումը ժամանակավրեպ էր, քանի որ անհրաժեշտ էր նախ և առաջ իրականացնել ավիացիոն պարկի հիմնական մասի կապիտալ վերանորոգման և մոդեռնիզացման աշխատանքները և դրան զուգահեռ՝ ավիապարկի թարմացումը: 4+ սերնդի ինքնաթիռների ձեռքբերումը պետք է կատարվի մյուս զորատեսակների զարգացմանը և համալրմանը համաչափ:

Այս պատերազմում դրանց՝ ըստ նշանակության լիարժեք չկիրառելը մի քանի պատճառներ կարող է ունենալ. ամենաէականը, կարծում եմ, այդ տեխնիկայի յուրացման և մյուս զորատեսակների ու համակարգերի հետ ներդաշնակեցման կարճ ժամանակահատվածն
էր: Հավելեմ, որ թանկարժեք տեխնիկան նաև թանկ սպասարկում է պահանջում: Հուսով եմ՝ այդ ամենը գնահատվել է գնումն իրականացնելիս՝ հաշվի առնելով նաև պետության տնտեսական բաղադրիչը:

Փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյան

— Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում ռազմական ավիացիայի ներկայիս վիճակը:

— Պատերազմը, ցավոք, ցույց տվեց բանակի բոլոր թույլ և ուժեղ կողմերը: Կատարված աշխատանքը գնահատվում է արդյունքով. չկա՞ արդյունք, ուրեմն վիճակն այնքան էլ լավ չէ: Հարցին առավել մանրամասն անդրադառնալու համար անհրաժեշտ եմ համարում ավելի լավ ծանոթանալ ոլորտի ներկայիս իրավիճակին. «բազմոցային փորձագետ» լինելը, քննադատելը շատ հեշտ է: Մինչդեռ ոլորտն այսօր աջակցության կարիք ունի, ոչ թե՝ պախարակման:

— Այս պահին ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն ունի ավիացիան:

— Ընդհանրապես, ոչ միայն ավիացիայում, այլև ամբողջ բանակում անհրաժեշտ բարեփոխումների մասին խոսելիս, ինչպես նշեցի, պետք է քաջածանոթ լինել առկա իրավիճակին: Բանակը շատ նուրբ ու զգայուն մարմին է, այստեղ փորձարկումներն անթույլատրելի են, իսկ ձախողումները՝ կործանարար: Ուստի ցանկացած փոփոխություն պետք է լինի բազմակի կշռադատված, հիմնված մասնագիտական պնդումների և փորձի վրա:

Որոշ էական խնդիրներ
կարող եմ նշել, որոնք գոյություն են ունեցել իշխանության բոլոր կառույցներում և որոնք, ըստ իս, չեն վերացել: Դրանք են՝ ծանոթ-բարեկամների միջոցով ծառայության մեջ առաջընթացը, համընդհանուր անարդարությունը, կադրերի ընտրության անհասկանալի սկզբունքը, ինչը վերջնարդյունքում, իմ կարծիքով, բացասական դերակատարություն ունեցավ այս ռազմական գործողություններում:

Կցանկանայի նաև հատուկ շեշտել ապագա ավիացիոն մասնագետների պատրաստման գործընթացում առկա խնդիրները: Որպես մեկ օրինակ՝ գիշերային թռիչքների և բարդ օդերևութաբանական պայմաններում թռիչքների իրականացմանը հատկացվող ոչ բավարար ուշադրությունը մեր օդաչուներին հնարավորություն չի տալիս լիովին բացահայտել իրենց հմտություններն ու կարողությունները՝ բարձրակարգ մասնագետներ դառնալու համար: Նրանց պետք է ավելին տրամադրել՝ հետագայում, անհրաժեշտության դեպքում, ավելին պահանջելու համար:

Փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյան

— Համապատասխան առաջարկի դեպքում՝ պատրա՞ստ եք աջակցություն ցուցաբերել պաշտպանական գերատեսչությանը՝ Ձեր մատնանշած խնդիրների վերացման աշխատանքներում: Ունե՞ք մարտական ընկերներ, ովքեր Ձեզ հետ միասին ցանկություն կունենան ներգրավվել այդ աշխատանքներին:

— Համապատասխան առաջարկի դեպքում, իհարկե, ես առանց վարանելու իմ աջակցությունը կցուցաբերեմ ոլորտի խնդիրների լուծման աշխատանքներում: Թեև երիտասարդ տարիներս նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը, ավիացիայի զարգացմանը, սակայն մեր պաշտպանունակության բարձրացման հարցում տարիքն էական չէ, հատկապես, երբ կա բավարար պոտենցիալ, առկա են բավական ուժ ու եռանդ: Ունենք բավարար մասնագետներ, որոնք ևս, առաջարկի դեպքում, ինձ պես, մեծ սիրով կլծվեն հայրենիքին ծառայելու գործին: Ինչպես արդեն նշեցի՝ քննադատելու փոխարեն պետք է կանգնել ոլորտի կողքին ու ամեն կերպ աջակցել նրա կարգավորմանը:

— Ըստ Ձեզ՝ Արցախյան առաջին պատերազմի և այս պատերազմի պայմաններում փոխվե՞լ է արդյոք ավիացիայի դերակատարումը:

— Ավիացիան, որպես զորատեսակ, ցանկացած պատերազմի ժամանակ ունեցել է իր ուրույն դերակատարումը: Խնդիրը, սակայն, և՛ Արցախյան առաջին, և, հատկապես, այս պատերազմի ժամանակ նրա ճիշտ և արդյունավետ օգտագործման մեջ է:

Հիմնական տարբերությունը, թերևս, այն է, որ այսօր մեր հակառակորդն ավելի շատ առավելություն ունի օդուժի ոլորտում: Ուստի մենք պետք է ձգտենք վերականգնել հավասարակշռությունը: Դրա անհնարինության դեպքում առնվազն պետք է ունեցած հնարավորությունները՝ ինչպես՝ տեխնիկայի, այնպես էլ՝ մասնագետների առումով, ամենաարդյունավետ կերպով օգտագործել:

— Ի՞նչ ուղերձ կհղեիք ավիացիայի երիտասարդ մասնագետներին, կա՞ն առանձնահատուկ խորհուրդներ:

— Օդաչուի մասնագիտությունը շատ բարդ, պատասխանատու, բայց և՝ պատվաբեր մասնագիտություն է: Սա ֆանատների և ընտրյալների մասնագիտություն է, և այստեղ պատահական մարդիկ չպետք է հայտնվեն:

Ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանում կլինեն դեկտեմբերին կամ 2020թ. սկզբին
Ազգային ժողովում 2020թ. պետբյուջեի քննարկումից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ռուսական արտադրության ՍՈւ-30ՍՄ բազմագործառույթ կործանիչները Հայաստան կհասնեն այս տարվա վերջին կամ 2020թ. հունվար-փետրվար ամիսներին:

Պաշտպանության նախարարը, լրագրողների հարցերին ի պատասխան, նշել է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվում են հիմնականում նոր և արդիականացված զինատեսակներ: Տոնոյանի խոսքով՝ այդպիսի զինատեսակները ձեռք են բերվել 2019թ., շարունակվելու է նաև 2020թ.՝ պայմանագրային և վարկային ծրագրերի միջոցով: Նախարարն ակնարկել է, որ նոր զինատեսակները ձեռք են բերվելու 4 երկրներից:

https://youtu.be/Qx52kXtvmmU
ՍՈւ-30ՍՄ կործանիչի մասին / ©ԶԻՆՈՒԺ MEDIA

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որպես Պաշտպանության նախարար կցանկանար պետբուջեն 2-3 անգամ մեծ լիներ, բայց առկա տնտեսական հնարավորությունների պայմաններում էլ այն բավարար է, որպեսզի ԶՈւ-ը պատշաճ ձևով արձագանքեն բոլոր մարտահրավերներին:

Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է 4 միավոր ՍՈւ-30ՍՄ կործանիչներ: Պաշտպանության նախարարը հայտնել էր, որ նախատեսվում է ձեռք բերել ընդհանուր 12 միավոր՝ այսինքն՝ 1 էսկադրիլիա կործանիչ: