Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանի 61 հազար քաղաքացի պետք է լքի Ռուսաստանը
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքների խստացման հետևանքով Ռուսաստանում ապօրինաբար գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն այդ երկիրը:

Աշխատանքային միգրացիայի հարցերով «Հայկական կարիտաս» հասարակական կազմակերպության փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով` նախնական տվյալներով` միգրացիոն օրենքների խստացման հետևանքով Հայաստանի շուրջ 61000 քաղաքացի մինչև հունիսի 15-ը ստիպված է լքել Ռուսաստանը: Բեժանյանը չի բացառել, որ թիվը կարող է իրականում ավելի մեծ լինել:

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկել է աշխատանքային միգրանտների համար ID քարտեր սահմանել և նրանց արտոնագրերն էլեկտրոնային դարձնել
Հարկը վճարելու համար աշխատակիցը պետք է էլեկտրոնային արտոնագիր լրացնի: Հարկը չվճարելու դեպքում նրան սկզբում ծանուցում է ուղարկվելու՝ 15 օրվա ընթացքում պարտավորությունները կատարելու պահանջով: Հրաժարվելու դեպքում իշխանությունները կարող են նրան արգելել աշխատել Ռուսաստանում կամ արտաքսել երկրից:

Միգրանտների գործատուները պարտավորվում են գրանցվել հատուկ կայքում և լրացնել հայտարարություն՝ օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ընդգրկվելու մասին: Աշխատողների իրավունքների պաշտպանության համար իշխանությունները նախատեսում են ստեղծել անբարեխիղճ գործատուների առանձին ռեեստր:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներից մատնահետք վերցնել և ստեղծել հատուկ ID քարտեր՝ օտարերկրացիների անձնական տվյալներով: Հաղորդվում է, որ օրենքի նախագծում նկարագրվելու են օտարերկրացիներին աշխատանքի ընդունման պայմանները, օրինակ՝ վարձատրության չափը չպետք է գերազանցի տվյալ ոլորտի միջին աշխատավարձից:

Ֆիքսված կանխավճարային վճարն աշխատանքային միգրանտների համար գործում է 2015թ.-ից, առանց դրա հնարավոր չէ աշխատանքային արտոնագիր ստանալ: Նշվում է, որ ներկայումս ՆԳՆ-ն ցանկանում է այդ արտոնագիրը դարձնել էլեկտրոնային, բայց վճարի չափի փոփոխություն չի նախատեսվում:

Արտոնագրի գործողության ժամկետը 12 ամիս է: Արժեքը կախված է շրջանից: Մոսկվայում, օրինակ, վճարի չափը 5341 ռուբլի է (ամսական), Մերձմոսկվայում՝ 5092 ռուբլի, Սանկտ Պետերբուրգում՝ 3993 ռուբլի: Հաղորդվում է, որ 2019թ. առաջին կիսամյակում աշխատանքի նպատակով 2,4 մլն օտարերկրացի է ժամանել Ռուսաստան: Աշխատանքային միգրանտների մեծ մասն ԱՊՀ երկրներից են: Առաջին եռյակում են Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը:

Հայաստանից Ռուսաստան արտագաղթողների թիվն աճել է
Ռուսաստանում 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է ներգաղթի կտրուկ աճ՝ գերազանցելով նախորդ 10 տարիների տվյալները։

Նշված ժամանակահատվածում, համաձայն Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի տվյալների, դեպի Ռուսաստան ներգաղթի հոսքն աճել է՝ հասնելով 98 հազարի։

Նախորդ տարվա նույն ամիսներին այդ թիվը եղել է 57,1 հազար։ Մեծ թիվ են կազմում հատկապես Հայաստանից եւ Ուկրաինայից տեղափոխվածները. 2019 առաջին 4 ամիսներին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12,8 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 4,9 հազար մարդ։

Ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն՝ 2019թ. հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան մեկնածների թիվը գերազանցել է 49 հազարը։ Ռուսաստան հիմնականում արտագաղթում են Ղազախստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից եւ Հայաստանից։ Դեպի Ռուսաստան արտագաղթը նվազել է Բելոռուսից եւ Մոլդովայից։

Փորձագետների համոզմամբ` ներհոսքի մեծ թիվը պայմանավորված է 2018թ․ ներգաղթյալների չհաշվառմամբ, երբ միգրացիոն հոսքն ամենացածրն էր՝ 125 հազար մարդ։ Հնարավոր է՝ կտրուկ փոփոխություններն ընթացիկ տարում հաշվառման մեթոդիկայի նոր՝ ավելի դյուրին սկզբունքների կիրառության արդյունքում ավելի մեծ ցուցանիշներ արձանագրեն։

Դեռևս հունվարին կատարված ուսումնասիրությունը կանխատեսում էր, որ  կառավարման համակարգում փոփոխությունների ու օպտիմալացման հետևանքով գործազրկության զգալի աճ տեղի կունենա, ինչը կհանգեցնի արտագաղթողների թվի աճի։

Նշվում է, որ Հայաստանը 25 տարի աշխարհին մատակարարում է աշխատուժ եւ ինտելեկտ։ Մեկնողները որպես միգրացիայի պատճառ նշում են մեր երկրում հեռանկարների բացակայությունը, սոցիալական անարդարությունը, բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, քաղաքական դաշտի լճացումը եւ այլն։