Շեշտ.am (shesht.am) - Feed

Վնասակար խորհուրդներ. ինչպե՞ս չպետք է դաստիարակել շանը
Խուսափել անասնաբույժից

Բազմաթիվ տերեր իրենց շներին անասնաբույժի են տանում միայն խիստ անհրաժեշտության ու ակնհայտ խնդրի դեպքում: Սակայն միշտ չէ, որ հիվանդությունն ախտանշաններով է արտահայտվում՝ հիմնականում նախնական փուլերում:

Եթե ցանկանում եք չվնասել ձեր կենդանուն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նրան անասնաբույժի տանել տարին մեկ անգամ, հետևել պատվաստումների ժամանակացույցին: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում ինքնուրույն չբուժել, հատկապես՝ մարդկանց համար նախատեսված դեղերով:

Փակվել սեփական աշխարհում

Որքան շունը հնարավորություն ունենա ծանոթանալու արտաքին աշխարհի և նրա բնակիչների հետ, այնքան շատ հավանական կլինի, որ նա կդառնա սիրալիր ու հանգիստ: Հակառակ դեպքում՝ շանը մեկուսացնելով, նա սկսում է վախենալ փողոցի կենդանիներից, հյուրերից ու նույնիսկ սեփական ստվերից:

Սա, իհարկե, կինոլոգների համար հաճախորդ ապահովելու լավ տարբերակ է, սակայն նման երևույթից խուսափելու նպատակով շանն անհրաժեշտ է թույլ տալ ծանոթանալ տարբեր հոտերի, ձայների ու մարմինների: Հաճախ փոխեք զբոսանքի երթուղին, ծանոթացրեք հարևան ընտանի կենդանիների հետ:

Մի՛ շարժվիր

Կամ քի՛չ շարժվիր: Կամ երբ զբոսանքը վերածվում է շանը «զուգարան ուղեկցելու» համար կատարվող պարտադրված գործողության: Սակայն կենդանուն այդ կերպ զրկում ենք կուտակված էներգիան արտահայտելու հնարավորությունից: Դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն նրա մկանների ու հոդերի, այլև շան հոգեբանական առողջության վրա:

Մի մոռացեք, որ զբոսանքի տևողությունն ու ակտիվության տեսակը կախված են շան տեսակից: Փոքրիկ տերյերի կամ պինչերի համար օրվա մեջ 1-1,5 ժամ զբոսնելն էլ բավական է, իսկ լաբրադորի կամ հովվաշան համար մի քանի ժամ զբոսնելուց բացի՝ պետք է նաև ֆիզիկական վարժություններ անելու հնարավորություն ընձեռնել:

Սերն արտահայտել ուտելիքի միջոցով

Օրինակ՝ հոգատարորեն սեղանի տակը նետել այն ուտելիքի կտորը, որն ամբողջ ընտանիքն է ուտում: Այդպիսով շունը ոչ միայն կվարժվի մուրացկանությանը, այլև կվտանգվի նրա առողջությունը. մարդկանց սննդում մեծ է աղի, համեմունքների ու յուղի պարունակությունը:

Մյուս ծայրահեղությունը կենդանուն հում մսով կերակրելն է, որպես իսկական գիշետիչ: Այդ «բնական» մոտեցումը նույնպես օգտակար չէ. կհանգեցնեն աղեստամոքսային հիվանդությունների ու մակաբույծների առաջացման:

«Սիրո արտահայտման» մեկ այլ սխալ միջոց է կերակրելն ըստ անհրաժեշտության՝ հաճախակի: Դա իր հերթին կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարմանը, սրտի, երիկամների և լյարդի հիվանդության: Մասնագետները խորհուրդ են տալիս կենդանուն կերակրել հավասարակշռված սննդակարգով, սնվելու ռեժիմը խստորեն պահպանել:

Քիթը խթել խոտի մեջ

Այդ պատկերը գլխում ծագում է, երբ խոսք է գնում շների կամ կատուների դաստիարակության մասին: Սակայն իրականում այն կյանքի կոչելն անմիտ է և նույնիսկ վնասակար: Շները դժվարությամբ են կապ տեսնում իրենց գործողությունների և դրանց նկատմամբ հետագա արձագանքի միջև: Ուստի դաստիարակության տվյալ մեթոդը կարող է առաջացնել սթրես և տիրոջ նկատմամբ անվստահություն:

Անհամապատասխան վայրում «զուգարան գնալը» ոչ միշտ է վատ վարքի կամ անդաստիարակության նշան: Նման վարքը կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, օրինակ՝ բարձր անհանգստությամբ կամ միզաքարային հիվանդությամբ: Այդ դեպքում շանն անհրաժեշտ է ոչ թե դաստիարակել, այլ՝ բժշկի տանել:

Ձայնը բարձրացնել

Նաև՝ ձեռք բարձրացնել: Դրանք կենդանիների հետ շփման լավագույն մեթոդները չեն: Շների վարժեցման ժամանակ այդ մեթոդի փոխարեն խորհուրդ են տալիս կիրառել «բլիթի» մեթոդով: Այդօրինակ մոտեցումը ոչ միայն հարգալից է, այլև՝ արդյունավետ:

Ապացուցվել է, որ շները կարող են մարդուց վարակվել կորոնավիրուսով
Առաջին երկու շները, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, պոմերանյան շպիցն ու գերմանական հովվաշունն են: Նրանք ամենայն հավանականությամբ վարակվել են իրենց տերերից: Շների մոտ հայտնաբերվել են վիրուսային ՌՆԹ և SARS-CoV-2-ի հակամարմիններ: Բացի այդ` շներից մեկի մոտ դեռևս կենդանի վիրուս է շրջանառվել: Հետազոտությունն իրականացրել են Հոնկոնգի համալսարանի համաճարակաբանները:

Շների մոտ վիրուսային գենետիկական հաջորդականության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք նույնական են մարդու մոտ հայտնաբերվածների հետ: Գենետիկական նման կապը վստահաբար հաստատում է տերերից կենդանիներին վարակի փոխանցման փաստը: Հետազոտությունը ցույց չի տվել ոչ մի ապացույց այն բանի, որ շները կարող են վիրուսը փոխանցել այլ կենդանիների կամ մարդկանց: Սակայն գիտնականների ձեռքի տակ տվյալները դեռևս բավարար չեն հստակեցնելու, թե որ ուղղությամբ կարող է վիրուսը տարածվել:

Նշվում է, որ մարդուց շանը վարակի փոխանցման հավանականությունը մեծ չէ: Վարակված տերերի հետ բնակվող, գիտնականների կողմից դիտարկվող 15 շներից միայն 2-ն են վարակվել SARS-CoV-2-ով: Ախտանշանները նույնպես բարդ չեն եղել: Սակայն մարդուց կենդանուն և հակառակը վարակի փոխանցման հանգամանքը պետք է հստակեցվի՝ վարակի բռնկումների կանխարգելման ու կանխատեսման համար:

Սա մարդկանց հետ շփում ունեցած կենդանիների վարակվածության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ SARS-CoV-2 վիրուս է հայտնաբերվել 3 ընտանի կատուների մոտ՝ 1-ը՝ Հոնկոնգում, 2-ը՝ ԱՄՆ-ում: Կորոնավիրուսի թեստավորման դրական արդյունք է արձանագրվել նաև Նյու Յորքի կենդանաբանական այգու 4 վագրերի ու 3 առյուծների մոտ:

Նոր տվյալները հաստատում են ապրիլին արված հետազոտության արդյունքները, երբ չինացի հետազոտողները միտումնավոր վարակել էին շներին: Գիտնականները Covid-19-ով վարակված մարդկանց խորհուրդ են տալիս ընտանի կենդանիներին խնամելիս դիմակ կրել և, հնարավորության դեպքում, սահմանափակել անմիջական շփումը:

Հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել կորոնավիրուսի փոխանցման ուղիները: Արդեն հաստատվել է, որ SARS-CoV-2-ը մարդկային պոպուլյացիայում է հայտնվել չղջիկներից, բայց բացառված չէ, որ կատուներն ու շները կարող էին փոխանցման ճանապարհին միջանկյալ օղակ հանդիսանալ. չէ՞ որ Չինաստանում այդ կենդանիների միսը սննդակարգի բավականին պահանջված բաղադրիչ է:

Գիտնականները նաև ցանկանում են հասկանալ՝ արդյո՞ք Covid-19-ի՝ մարդկանց բնորոշ ախտանշանները կարող են ի հայտ գալ նաև շների մոտ: Օրինակ, կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ նկատվում է հոտառության կորուստ: Դա կարող է ազդել հատուկ վարժեցված շների վրա, որոնք հոտառությամբ հայտնաբերում են պայթուցիչ, թմրանյութ կամ արգելված այլ նյութեր:

Ուշագրավ է, որ մի քանի ամիս առաջ ռուսական համաճարակաբանական կենտրոնի մասնագետներից Վիկտոր Մալեևը նշել էր, որ կատուներին ու շներին մարդու համար SARS-CoV-2-ի վարակի հավանական աղբյուր չպետք է համարել: Նրա խոսքով՝ այդ կենդանիները կարող են այնպիսի կորոնավիրուսների վարակակիր լինել, որոնք մարդու համար վտանգավոր չեն:

Աշխարհի միակ «ուլիկագոճիաշունը». տարօրինակ կենդանու պատրանքն օգտատերերի համար գլուխկոտրուկ է դարձել
Սոցցանցերում տարածվում են կենդանու լուսանկարներ, որը հասկանալն առաջին հայացքից բարդ է: Օպտիկական պատրանքի պատճառով մարդիկ լուսանկարում տեսնում են քուռակ, գոճի կամ ուլիկ, բայց ոչ՝ իրական հերոսին: Լուսանկարում իրականում շուն է:

Փետրվարի սկզբին Reddit և Twitter կայքերում տարածում է ստացել տարօրինակ կենդանու լուսանկարը, որը լրջորեն մոլորեցրել է օգտատերերին: 3Pelca ռեդդիտորը գրել է. «Սրա հետ ի՞նչն այն չէ»: Հրապարակումը ստացել է 17 հազար Up Vote: Կադրում անկողնուն պառկած է քառոտանի, որի տեսակը միանգամից հասկանալն այնքան էլ հեշտ չէ:

https://www.reddit.com/r/confusing_perspective/comments/exsbkq/whats_wrong_with_him/
Ի՞նչը նրա հետ այն չէ:

Դուք նո՞ւյնպես չհասկացաք, թե ով է նկարում: Մի անհանգստացեք, կայքի օգտատերերը նույնպես միանգամից չեն հասկացել. նրանց թվացել է, թե կադրում ինչ-որ երկկճղակավոր է:

https://www.reddit.com/r/confusing_perspective/comments/exsbkq/whats_wrong_with_him/fgbwmj0?utm_source=share&utm_medium=web2x
Ես կարծեցի՝ հորթուկ է:

https://www.reddit.com/r/confusing_perspective/comments/exsbkq/whats_wrong_with_him/fgdjdwn?utm_source=share&utm_medium=web2x
Ես մտածեցի՝ թաթերով խոզ է:

Այլ օգտատերեր ևս «գլուխ են կոտրել»՝ նկարում տեսնելով միայն դեֆորմացված և սարսափելի կենդանու. ոչ գառնուկ է, ոչ էլ՝ քուռնակ: Նրանց օգնության են հասել սրտացավ ռեդդիտորներ:

https://www.reddit.com/r/confusing_perspective/comments/exsbkq/whats_wrong_with_him/fgbwiw5?utm_source=share&utm_medium=web2x
Ականջն ինձ շփոթեցրեց, և ես կարծեցի, թե դեֆորմացված խոզուկ է:

https://www.reddit.com/r/confusing_perspective/comments/exsbkq/whats_wrong_with_him/fge3u1e?utm_source=share&utm_medium=web2x
Սա շուն է՝ գլուխը շրջած. «ականջը» նրա «մռութն» է:

Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն նկատել շանը, թվիթերյան օգտատերերը լուսանկարում նշումներ են կատարել:

Քիթ, ականգ

https://twitter.com/AliceVillamar/status/1224024064437751809

Բայց նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինքնուրույն են գլուխ հանել, խոստովանել են, որ դրանից իրենք չեն թեթևացել: Թվում է՝ նկարն արժանի է հայտնվելու անիծյալ նկարների շարքում, այսինքն՝ այնպիսի նկարներից է, որոնք տհաճ զգացողություն են առաջացնում:

https://www.reddit.com/r/WhatsWrongWithYourDog/comments/ey6i2j/took_me_a_minute_micro_horse_nope_just_a/
Ինձ 1 րոպե է զբաղեցրել: Ձիո՞ւկ է: Ոչ, անճշտություն է:

https://www.reddit.com/r/WhatsWrongWithYourDog/comments/ey6i2j/took_me_a_minute_micro_horse_nope_just_a/fgfr3ec?utm_source=share&utm_medium=web2x
Նույնիսկ այն բանից հետո, երբ իմացա, թե ինչ է, միևնույն է՝ ինձ անիծված եմ զգում՝ սա տեսնելով:

Իսկ նրանց համար, ովքեր դեռ ցավի պակաս ունեն, կան ավելի վատ նկարներ, որտեղ երաշխավորված է, որ շուն չեք գտնի:

https://twitter.com/Caseiro__/status/1224023451536691200

https://twitter.com/MarceloSicupira/status/1224062543523696640

Ձեր ուղեղը դեռ չի՞ կոտրվել: Հնարավոր է՝ 2017թ. օպտիկական պատրանքը կօգնի ձեզ այդ հարցում: Ի դեպ՝ օգտատերերից մեկն այն անվանել էր «շնահորթաուլիկ»:

https://twitter.com/eduardoclopes/status/1224163876771680256
Ինչո՞ւ է իմ ուղեղին այդքան ժամանակ պահանջվել, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում նկարում:

Սպիտակ շան նկարը Reddit-ում հայտնվել է դեռևս 2019թ., բայց այն ժամանակ շատ չի տարածվել: Սկզբում ընդամենը 102 միավոր է վաստակել. հավանաբար մարդիկ չեն էլ մտածել, որ այնտեղ շուն է: Հրապարակման հեղինակ mmmckinnell-ը բացատրել է, որ շան անունը Դուգ է, որին վերցրել է կացարանից: Կենդանին ապրում է Ալյասկայի Վալդիզ քաղաքում: Հեղինակը գրել է, որ թեև շունը ֆոտոսիրահար չէ, հաճախ հիշեցնում է մուտանտ-հորթուկի:

2019թ. օգոստոսին մարդիկ գլուխ էին կոտրում օպտիկական պատրանքի համար, որում հնարավոր էր միաժամանակ տեսնել թռչնի և ճագարի: Բայց օգտատերերն ամեն դեպքում գլխի են ընկել, թե իրականում որ կենդանին էր:

Հազարավոր կատուներ ու շներ Յուհանում ոչնչացման եզրին են. նրանց կյանքը կամավորների ձեռքում է
2019-nCoV կորոնավիրուսը ոչ միայն մարդկային դժբախտությունների, անհանգստությունների, տնտեսական խնդիրների, այլև ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ է դարձել: Դրան նպաստել են նաև չափազանցված լուրերն ու չհիմնավորված շշուկները:

Կորոնավիրուսը ոչ միայն հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, այլև ընտանի կենդանիների: Յուհանի բնակիչները մի քանի օրով հեռացել են՝ Նոր տարին նշելու, բայց արդեն վերադառնալ չեն կարողացել: Քաղաքն արգելափակել են կարանտինի շրջանակներում, իսկ շուրջ 50 հազար շներ ու կատուներ մնացել են առանց տերերի: Նրանց օգնության են մեկնել կամավորները: Հոգատար մարդիկ փորձում են փրկել անօգնական կենդանիներին:

Կարանտինի գերիները

Չինաստանում Նոր տարին նշում են հունվարի 25-ին: Նախօրեին Յուհանի բնակիչները մեկնել են հարազատների մոտ՝ միասին տոնելու: Ամանորից առաջ քաղաքը լքել է շուրջ 5 մլն մարդ: Նրանցից էին երկու կատուների տերերը, ովքեր նախատեսել էին սիրելի կենդանիներին միայնակ թողնել ընդամենը 3 օրով:

Յուհանի քաղաքային իշխանությունները հունվարի 23-ին քաղաքի ելքերն ու մուտքերն ամբողջությամբ փակել են: Պատճառը կորոնավիրուսի բռնկումն էր: Իսկ դրա օջախը հենց Յուհան քաղաքում էր:

Այդպես կատուները մնացել են առանց հացի ու ջրի: Զույգը չի կարողացել վերադառնալ տուն, ուստի կամավոր Լաո Մաոյին է խնդրել հետևել կենդանիներին: Մաոն պողպատե խողովակով բարձրացել է տուն, բազմոցի տակ հայտնաբերել է սոված, բայց ողջ մնացած կատուներին: Կամավորը կերակրել է կաթնասուններին և տեսակապով զանգահարել տերերին: Վերջիններս չեն կարողացել զսպել հուզմունքը:

Քաղաքի մուտքերը փակելու պատճառով դժբախտացել են ոչ միայն կատուները: Յուհանում անտեր է մնացել ընդհանուր 50 հազար ընտանի կենդանիներ: Շատերը կամավորներ են գտնում և խնդրում են իրենց տուն գնալ՝ կերակրելու սոված կենդանիներին:

43-ամյա Մաոն խոստովանել է, որ իրենց խմբում կամավորները հունվարի 25-ից փրկել են 1000-ից ավել ընտանի կենդանիների: Այդ օրերին իր հեռախոսը չի դադարել զանգել. հարկադրված քիչ է քնել:

https://twitter.com/MothershipSG/status/1224544288337358849
Յուհանի կամավորները 6 օրում փրկել են տանը մնացած 300 կենդանիների:

Բուժել. ոչնչացնել չի կարելի

Սակայն ոչ բոլոր զույգերին ու կատուներին է հաջողությունը ժպտացել: Բնակիչներից մեկը կատվին կորցրել է՝ քաղաքից չհեռանալով: Նրան պառկեցրել են հիվանդանոցում` կորոնավիրուսի կասկածով: Իսկ տունը պետք էր ախտահանել:

Տղամարդը պայմանավորվել է ընկերության ղեկավարի հետ, որ կենդանուն պատշգամբում կթողնեն, իսկ հետո նրան ծանոթը կվերցնի: Ախտորոշումը չի հաստատվել, պացիենտը դուրս է գրվել, բայց կատուն ընկերոջ մոտ չի եղել: Ավելի ուշ պարզվել է, որ կազմակերպության աշխատակիցները կատվին փաթեթավորել են և ողջ-ողջ թաղել: Կարծես՝ այնպես են վախեցել կորոնավիրուսից, որ չեն զղջացել անպաշտպան կենդանուն:

Կազմակերպությունում հայտնել են, որ գործել են վարակային հիվանդությունների դեմ պայքարի օրենքներով: Դրանցում իշխանությունները թույլատրել են ոչնչացնել վարակված վայրի կենդանիներին, անասուններին ու թռչուններին:

Շշուկների ու հորինվածքների ուժը

Կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերաճել է իսկական պատմության: Մարդիկ գնում են բժշկական դիմակներ, սպանում են կենդանիներին ու վախենում են տնից դուրս գալ:

https://twitter.com/5chinstobe/status/1221030994838310914
Եթե իմ կատուները գիտեն՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից՝ դիմակ դնելով ու ձեռքերը լվանալով, ապա ինչո՞ւ մարդիկ դա չգիտեն:ՀԳ. Կրել բժշկական դիմակ, իսկ ձեռքերը լվանալ ոչ թե թքով, այլ՝ օճառով:

Ինչ-որ պահի չինական սոցցանցերում սկսել են գրել, որ ընտանի կենդանիները կարող են վարակակիրներ լինել: Դրանից հետո կենդանապաշտպանների խմբերը հաղորդել են, որ մեկ շաբաթվա ընթացքում փողոցներում լքված կատուների ու շների թիվն աճել է: Բացի այդ, համացանցում հաղորդվել է կենդանիների սպանությունների մասին, տեղադրվել են լուսանկարներ:

Հիվանդացածների թվով երկրորդ քաղաք Սյույչանում որոշել են ավելի հեռուն գնալ: Այնտեղ իշխանություններն արգելել են շների հետ փողոց դուրս գալ՝ խոստանալով, որ արգելքը խախտողների կենդանիները կոչնչացվել:

Ոմանք ամեն դեպքում չեն կարողացել կենդանիներին փակել չորս պատի մեջ և նրանց համար հատուկ դիմակներ են գնել: Ինչ-որ մեկը նույնիսկ սկսել է սովորեցնել դա:

Բեյջինգ Վան Ֆենյուանը պատմել է, որ հարևանների կողմից իր շան նկատմամբ ատելությունը կարող է անհանգստացնի իրեն: Նա չի գտել կենդանիների համար դիմակներ, ուստի ինքնուրույն է պատրաստել՝ թղթե բաժակից:

https://twitter.com/ElancoEU/status/1223235468806017025
Կարո՞ղ են կենդանիները կորոնավիրուս տարածել. շների դիմակների վաճառքը մեծ տարածում է ստանում:

Դժվար թե այդպիսի կատակն անհրաժեշտ էր շանը: Սակայն նա, ով դա հնարել է, ակնհայտորեն անժամանակ ընկել է չափազանցված լուրերի ալիքի տակ:

https://twitter.com/haroldgater/status/1223323995216453634
Շների՝ մեծ պահանջարկ ունեցող դիմակներ՝ վիրուսից պաշտպանվելու համար:

Չինաստանի PETA Asia Կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպության մամուլի քարտուղար Կիտ Գոն հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ապացույցներ չկան շների ու կատուների վարակվածության մասին: Նրա խոսքով՝ թշնամիներն ապրում են արտադրական կեղտող ֆերմաներում, սպանդանոցներում ու մսի շուկաներում:

Մասնագետը եզրափակել է, որ եթե մարդիկ կարողանան զսպել իրենց սննդակարգում` առանց մսի, ապա մարդկությունը կարող է ապագայում խուսափել նման դժբախտություններից:

Շունը պատռել է տիրոջ անձնագիրը՝ թույլ չտալով մեկնել Յուհան և փրկելով նրա կյանքը
Ֆեյսբուքյան օգտատերը հրապարակել է քրքրված անձնագրի լուսանկարները, և հիմա բոլորը նրան հաջողակ են համարում: Բանն այն է, որ վնասված անձնագրով նա չի կարողացել տոմս գնել և մեկնել չինական Յուհան քաղաք. այն նույն քաղաքը, որտեղից հենց այնպես դուրս գալը դժվար է:

Հունվարի 13-ին շների արարքներին նվիրված խմբում հայտնվել է Թայվանի (ՉԺՀ-ի՝ վերջինից անջատվելու և անկախության ձգտող նահանգ) բնակչի հրապարակումը:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795242039844/?type=3&theater

Աղջիկը պատմել է, որ տուն վերադառնալիս հայտնաբերել է, որ Կիմի անունով շունը մեղավոր հայացքով պառկած է պատառոտված անձնագրի կողքին:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795198706515/?type=3&theater

Անձնագիրն այնպես է վնասված եղել, որ արդեն անպիտան էր. պետք էր վերականգնել: Շունը կերել էր որոշ էջեր, մյուսները ծամծմել ու պոկել էր:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795248706510/?type=3&theater

Աղջկա համար շատ անցանկալի երևույթ էր տեղի ունեցել, քանի որ նա նախատեսել էր մեկնել չինական Յուհան քաղաք՝ հարազատներին այցի, և պատրաստվում էր տոմսերը գնել: Հիասթափվելով՝ հրապարակել էր լուսանկարները՝ մարդկանց կոչ անելով ցավակցել իրեն: Սակայն շուտով հրապարակման տակ հայտնվեցին շնորհավորանքներ:

Բանն այն է, որ Յուհանում է դեկտեմբերի վերջին բռնկվել նախկինում անհայտ տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսը: Այդ մասին մենք արդեն մանրամասն տեղեկացրել ենք:

Հունվարի 13-ին այդ մասին տեղեկությունները դեռ նոր-նոր էին հրապարակվում: Միայն քչերն էին հասկանում, որ աղջկան հաջողությունը ժպտացել է՝ անձնագրից զրկվելով:

Հաջորդ օրը Կիմիի տերը կրկին գրառում է կատարել՝ նվիրված իր սիրելի կենդանուն:

https://www.facebook.com/kimi0611/photos/pcb.883796502039718/883795285373173/?type=3&theater

Սա պատահականությո՞ւն է, թե՞ Կիմին իսկապես խելացի է. դժվար է պատասխանել: Բայց հստակ է, որ իր արարքով շունը, հնարավոր է, իսկապես փրկել է տիրուհուն:

Ներկայումս Յուհանը վերածվել է փակ քաղաքի: Իսկ համաճարակն արդեն դուրս է եկել քաղաքի սահմաններից և շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում:

Ֆլորիդայում շունն «առևանգել» է մեքենան և մոտ 1 ժամ շրջանաձև վարել այն
Տերը շանը կողպել է մեքենայում, երբ  դուրս է եկել ճանապարհը ճշտելու: Կենդանին որոշել է օգտվել առիթից և «շրջագայել»:

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Պորտ-Սենտ-Լուսի քաղաքում ոստիկանները ժամանել են մեքենայի տիրոջ ահազանգով: Վերջինս հայտնել էր, որ շանը կողպել է մեքենայի մեջ: Մեքենայում կողպված շունը նստել է ղեկին և ինչ-որ կերպ հետընթաց կատարել:

https://www.facebook.com/PortStLuciePolice/videos/496896797584189/

Մեքենան սկսել է դանդաղ շարժվել տեղից՝ շրջանաձև պտտվելով շուրջ մեկ ժամ: Տերն ահազանգել է ոստիկանություն, երբ հասկացել է, որ ինքնուրույն չի կարող դադարեցնել մեքենայի ընթացքը:

Մեքենայի տերը ոստիկաններին պատմել է, որ ճանապարհին մոլորվել է և մտել փակուղի: Այնուհետև կանգնեցրել է մեքենան և դուրս եկել՝ ճանապարհը հարցնելու: Մեքենայի դռները փակել է՝ Մաքսին թողնելով ներսում:

https://youtu.be/ooKPCFNAw98
Շունը մեքենա է վարում / ©News4JAX

Ոստիկանները մեքենան կանգնեցրել են այն պահին, երբ արդեն թեթև վնասվածքներ էր ստացել: Դեպքի հետևանքով տուժել է մեկ փաստային արկղ: Մյուս ներկաներն ուղղակի փոքր-ինչ վախեցել են:

ԱՄՆ-ում շունը լիզելով վարակել է տիրոջը. ձեռքը մասամբ անդամահատել են
Ամերիկուհի Մարի Թրեյները սկզբում թուլություն և տճահ զգացողություններ է ունեցել: Նա մտածել է, թե գրիպ է և որոշել է պառկել-հանգստանալ: Բայց քնած ժամանակ Մարիի ամուսինը մի քանի անգամ չափել է ջերմությունը և նկատել, որ նախ՝ այն չափազանց բարձրանում է, ապա` կտրուկ իջնում մինչև 34°C:

Ամուսինը շտապօգնություն է կանչել, կնոջը հոսպիտալացրել են: Բժիշկները պարզել են, որ կնոջ մոտ գանգրենա է ձեռքի այն հատվածում, որտեղ Մարիի շունը լիզել է: Սկսվել է ինտենսիվ բուժումը:

Երկու օր անց բժիշկները դիմել են սեդացիայի (դեղերի միջոցով արհեստական կոմայի մեջ են գցել): Մի քանի օր անց կինն արթնացել է մասնակի անդամահատված ձեռքով: Սկզբում բժիշկները փորձել են չգնալ այդ քայլին, հեռացնել միայն տրոմբները, որոնք Capnocytophaga բակտերիաների պատճառով էին առաջացել: Սակայն հիվանդությունն արագ տարածում է ունեցել, բժիշկները ստիպված դիմել են ծայրահեղության:

Բժիշկները տեղեկացրել են, որ օրգանիզմի այսպիսի ծանր արձագանքը նմանատիպ բակտերիաներին հազվադեպ է, պատահում է միլիոնից մոտավորապես մեկի հետ: Այն նաև անկանխատեսելի է. մարդը կարող է շնից վարակվել այդ բակտերիաներով՝ դրանց ազդեցությանը ենթարկվելով տարիներ շարունակ, և չզգալ բացասական հետևանքները, բայց բավական է իմունային համակարգը թուլանա, և դրանք գլուխ են բարձրացնում:

Հատկանշական է, որ շների 74 տոկոսի բերանում բակտերիաներ կան, սակայն իրենք՝ կենդանիները, դրանից չեն հիվանդանում: Կատուները նույնպես Capnocytophaga տեսակի միկրոօրգանիզմներ են կրում, բայց ավելի քիչ են փոխանցում մարդկանց: Կենդանիների հետ շփվող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հիվանդանում, սակայն խայթվածները կամ թույլ իմունային համակարգ ունեցողները կարող են վարակվել կենդանիներից:

Հավելյալ տեղեկություն

Գանգրենան (փտախտ) բակտերիաների գործունեության հետևանքով մարդու օրգանիզմի կենդանի հյուսվածքների մահացումն է: Վնասված հատվածները սովորաբար սևանում կամ մուգ գույն են ստանում` պայմանավորված հյուսվածքների ոչնչացման հետևանքով առանձնացող ծծմբաջրածնի և արյան հեմոգլոբինի երկաթի փոխազդեցությամբ: Գանգրենան կարող է իրեն ծնող բակտերիաների հետ տարածվել ամբողջ մարմնով, այդ պատճառով դրա դեմ պայքարի լավագույն միջոցը վնասված հյուսվածքների հեռացումն է և հակաբակտերիալ թերապիան:

Շները կպաշտպանեն այլմոլորակայիններից. մեմն աշխատել է
Օրեր առաջ ամերիկյան Oklahoma City Animal Welfare կենդանիների կացարանի ղեկավարությունը Facebook-ում հրապարակել էր ալյումինե շապիկներով շների նկարներ:

Նախաձեռնողներն օգտատերերին առաջարկել էին սեպտեմբերի 20-ին «Գոտի 51» ռազմաբազայի վրա հարձակվելու փոխարեն գրոհել կացարանը` շներին իրենց տուն տանելով: Ալյումինե շապիկների շնորհիվ կացարանի շներն իրենց նոր տերերին «պաշտպանելու էին» բազայի այլմոլորակայիններից:

«Գրոհեք մեր կացարանը. մեր հիանալի կենդանիները պատրաստ են ձեզ պաշտպանել «Գոտի 51»-ի այլմոլորակայիններից» հրապարակումը մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն նկատել են Reddit-ում, ուր մեծ աջակցություն է ստացել: Այս պատմության մասին խոսել են նաև այլ խոշոր լրատվականներ:

https://www.facebook.com/OKCanimalwelfare/posts/2321815751241021

Կացարանի այս նախաձեռնության հեղինակ Նատալի Վինֆրին պատմել է, որ շների համար տերեր գտնելու համար միշտ է փորձել օգտագործել մեմեր, սակայն նրա հրապարակումները տարածում չեն ստացել: Սա լավագույնն էր: Դրանով հեղինակը ցանկացել է հասարակության ուշադրությունը գրավել իր նպատակի վրա և կաթնասուններին նոր տներ ուղարկել:

Մեկ օրվա ընթացքում 22 շուն նոր բնակարան է տեղափոխվել, ինչը մեծ ձեռքբերում է:

Վինֆրին նշել է, որ մյուս շրջանների բնակիչները ևս կարող են աջակցել իրենց նախաձեռնությանը`այցելելով մոտակա կացարան: Նա լիահույս է, որ իր հրապարակմամբ ոգևորված սոցցանցերի օգտատերերը ոգևորված են իր հրապարակմամբ և շներին իրենց մոտակայքի կացարաններից կվերցնեն: Նախաձեռնողները շնորհակալություն են հայտնել #StormTheShelter հեշթեգի աջակցության համար:

Կացարանի անձնակազմը կազմակերպել է նաև հանգանակություն` հավաքելով ավելի քան 2,5 հազար դոլար: Նախաձեռնությունն ամեն օր հրապարակում է կենդանիների և նրանց նոր տերերի նկարները:

https://www.facebook.com/OKCanimalwelfare/photos/a.498228883599726/2323954904360439/?type=3&theater