Շեշտ.am (shesht.am) - Feed

Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացու են դատում
Ադրբեջանական լրատվամիջոցներից հայտնի է դարձել, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է Ռուսաստանի քաղաքացու քրեական գործով դատավարությունը։ Էդուարդ Դուբակովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» և «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Հիշեցնենք, որ մինչ օրս Ադրբեջանում «չեն հայտնաբերվել» Հայաստանի տարածքում Նախիջևանի կողմից արձակված հրթիռից ռուսական ուղղաթիռի խոցման և երկու օդաչուների մահվան մեղավորները: Սակայն Բաքվի իշխանությունները դրա փոխարեն շարունակում են իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինծառայողների դատավարությունները:

Ավելի վաղ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Եվլեկչեչյանին։ Բացի նրանից` Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը, ինչպես հաղորդվում է, դատում է ավելի քան ևս մեկ տասնյակ հայերի։ Ադրբեջանական իշխանությունները նրանց ներկայացնում են որպես «ձերբակալվածներ», այլ ոչ թե` ռազմագերիներ:

Հիշեցնենք նաև, որ Ալիևը թուրք գործընկերոջ ու նրա կնոջ ներկայությամբ հայտարարել էր մեծ թվով հայ գերիների պահման մասին, որոնք, նրա խոստովանությամբ, պահվում են հայկական կողմից ցանկալի զիջումների հասնելու համար, այդ թվում` ականապատ դաշտերի քարտեզների:

Դատախազն «ուղղակի վիրավորանքների» համար հայհոյել է Դավիթ Պետրոսյանին
Դավիթ Պետրոսյանը պատմել է, որ այդ օրը պետք է ցուցադրվեր այն տեսանյութը, որտեղ իրեն և իր ընկերներին ուղղված ամենածանր վիրավորանքներն ու սեռական բնույթի հայհոյանքներն են հնչում։ Դավիթի խոսքով՝ դատախազը տեսանյութի դիտման ժամանակ վիրավորանքները փորձել է որակել որպես «ուղղակի վիրավորանքներ» ու նշել, որ դրանք գործի հետ կապ չունեն: Դատախազը, ինչպես հաղորդվում է, հեգնանքով նշել է, որ եթե հաճելի է այդ ամենը կրկին լսել, կարող են շարունակել դիտել։ Դավիթը պատասխանել է, որ եթե ուղղակի վիրավորանքներ են, նույնն իրեն է ասում: Դրանից հետո «սառնասիրտ, օրենքը շատ սիրող» դատախազը նիստերի դահլիճում հայհոյել է Պետրոսյանին: Դատարանը վերջինիս կոչ է արել հարգել դատարանը և տոն չբարձրացնել:

https://www.facebook.com/davidpetrosyan.david/posts/4897850260228887
Դավիթ Պետրոսյանի գրառումը

Դավիթ Պետրոսյանը դժգոհել է ԱԱԾ-ի, Ոստիկանության ու Քննչականի գործողություններից՝ նրանց մեղադրելով անգործության, անպատասխանատվության և «գործ կարելու» մեջ: Պետրոսյանն օրվա իշխանություններին նույնպես մեղադրել է անգործության մեջ:

Պետրոսյանն ավելացրել է. «Մարդ ամեն ինչ կարող է կորցնել, բայց ինքասիրությունն ու արժանապատվությունը չեք կարող վերցնել»։ Հիշեցնենք՝ Դավիթ Պետրոսյանի և նրա ընկերների նկատմամբ դատական գործընթացը մեկնարկել է ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի հիման վրա:

Դատարանում փոխարինել են «թմրավաճառ-կատվին»
Տուլայի մարզում շարունակվում է Էդուարդ Դոլգինցևի (ձերբակալված ИК №6) դատարավարությունը: Նա կատվին վարժեցրել է թմրանյութ առաքել բանտ: Մեղադրյալի փաստաբան Դմիտրի Սոտնիկովը վստահեցնում է, որ կենդանի «իրեղեն ապացույցը» փախել է վանդակից, և պետական մեղադրողը նրան փոխարինել է նորով:

Փաստաբանը պատմել է, որ նախապես միջնորդություն են ներկայացրել՝ բոլոր իրեղեն ապացույցները՝ մեքենան, կատուն, թմրանյութը և վզկապը, ներկայացնելու համար, որպեսզի հետաքննչական փորձարկում իրականացնեն: Անհրաժեշտ էր տեսնել, թե ինչպես է կատուն իրեն դրսևորում վզկապով, պահում է թմրանյութին համարժեք բեռը, թե՝ ոչ:

Սակայն դատարանը հետաքննչական փորձից հրաժարվել է: Փաստաբանը խնդրել է դատարանում ցույց տալ կատվին, սակայն, նրա համոզմամբ, այլ կատվի են բերել: Նա նշել է, որ իր պաշտպանյալի կատվի ոտքերը սպիտակ էին, բայց իրենց ցուցադրվել է առջևի ձախ ոտքը գծավոր կատու: Իրենց կատվի քիթն ամբողջությամբ սպիտակ է եղել, իսկ ներկայացվածինը՝ գծավոր:

Այս կապակցությամբ հնչակ գանգատները հաշվի առնելով՝ դատարանն ընդմիջում է վերցրել՝ մինչև նոյեմբերի 14-ը:

Նաիրի Հունանյանի դիմումը դատարան չի ներկայացվի
«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը 20 տարի պատիժը կրելուց հետո այս տարվա սեպտեմբերին վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացրել:

Սեպտեմբերի 19-ին Հունանյանի վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ բացասական զեկույց էր ներկայացրել Քրեակատարողական ծառայությունը: Հոկտեմբերի 23-ին բացասական զեկույց էր ներկայացրել նաև Պրոբացիայի ծառայությունը:

Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ այս 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել Նաիրի Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը չներկայացնել դատարան:

https://www.facebook.com/mojarmenia/posts/2456097757837471

Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նախարարության հրապարակման համաձայն՝ եթե քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկվի, ապա հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ դիմում ներկայացնի:

Նախարարության հաղորդմամբ՝ եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ դիմում ներկայացնի:

https://youtu.be/eFlnsxDXqhQ
1999թ. հոկտեմբերի 27-ի ձայնագրությունը / ©Aravot Daily

Նաիրի Հունանյանը մի խումբ անձանց հետ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում էր գործել Ազգային ժողովի վրա՝ սպանելով ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազդեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, վիրավորել 8 մարդու: Ահաբեկչությունն իրականացնողներից մեկը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, մյուսները՝ ցմահ:

Քոչարյանը կմնա կալանքի տակ. (upd.)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով անցնող, 2008թ. սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված եզրակացության հիման վրա նախկին նախագահին ազատ արձակելու միջնորդությունը:

https://youtu.be/BYNYcqhe4Oo
Դատավորն ընթերցում է որոշումը / ©Noyan Tapan LIVE

Դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակել է որոշման ներածական և եզրափակիչ մասերը:

https://www.facebook.com/100032916811089/videos/154099505697276/

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ) սեպտեմբերի 12-ին էր քննվել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, որտեղ ներկա էին նաև Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը:

UPD. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշման հարապակումից հետո շարունակել է գործի քննությունը: Այնուհետև դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, հրապարակվելու է նախկին նախագահի պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական որոշումը: Պաշտպաններն այս անգամ դիմել են գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ՝ գրավի չափ չնշելով, այլ թողնելով դատարանի հայեցողությանը:

Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի) կայացավ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստ: Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն կողմերը չեն ներկայացրել:

Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված եզրակացությունից հետո սա առաջին նիստն էր, որտեղ քննվում էր նաև Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ երկրորդ նախագահի ազատ արձակման պահանջով:  Նիստին մասնակցում էին նաև Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների իրավահաջորդները:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում այսօր չի հրապարակել: Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը փակված է հայտարարել՝ հաջորդը նշանակելով սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

ՄԻԵԴ-ի աննախադեպ վճիռը. Հայաստանը պետք է 1,6 մլն եվրո վճարի
Վարդանյանների ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Հաղորդվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Յուրի Վարդանյանի տունը ճանաչվել է հանրային գերակա շահ և փոխանցվել պետությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի առանձնահատկությունն այն է, որ վճարվելիք գումարն ավելին է, քան մինչ օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռևս 2016թ․ այս գործի շրջանակներում կայացրած որոշման մեջ Եվրադատարանը շեշտել էր, որ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Հայտնի է, որ Հեղափոխությունից հետո Մկրտումյանը հրաժարական է տվել:

Հավելենք, որ նախնական պահանջով փոխհատուցման չափը 11,441,939 եվրո է եղել դիմումատուի կողմից՝ 2011թ․, իսկ 2017թ․ փոփոխված տարբերակում՝ մոտ 5,2 մլն եվրո։ Վարդանյանների գործը ՄԻԵԴ-ում վարում էր Վահե Գրիգորյանը, ով վերջերս ԱԺ-ի կողմից ընտրվել էր ՍԴ դատավոր։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Ռ․Քոչարյանի գործի շրջանակներում Եվրոպական դատարանին ուղղված հարցմանը, նշել է, որ ՄԻԵԴ-ն այս և նախորդ՝ 2018թ․ աշնանը հրապարակված վճիռներով արդեն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից լուրջ գնահատականներ է տվել ոչ միայն 2008թ․ մարտի 1-ին, այլ անգամ 2004թ․ ապրիլի 13-ի կոլցո օպերացիային։ Սաֆարյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ն անընդհատ հիշեցնում է, թե ով է եղել ՀՀ երկրոդ նախագահը։

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1046739835531515