Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանը Թուրքիայի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի:

Գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալուն, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելուն, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների:

Նշվում է, որ, ՀՀ կառավարության պնդմամբ, Թուրքիան խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ՄԻԵԴ են ներկայացվել նաև բազմաթիվ և ծավալուն ապացույցներ, որոնց հավաստմամբ` Թուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք է մատակարարել, ինչպես նաև այլ միջոցներով ներգրավվել է հակամարտությանը:

19 անձ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցիների կողմից. Արտակ Զեյնալյանն անուններ է հրապարակել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են ՄԻԵԴ:

Զեյնալյանի հաղորդմամբ` 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Նրանցից 19-ի անունները ներկայացված են ստորև.

Քաղաքացիական անձինք`1. Էդուարդ Շահգելդյան2. Արսեն Ղարախանյան3. Բենիկ Հակոբյան4. Էլենա Հակոբյան5. Սերժիկ Վարդանյան6. Էլլա Վարդանյան7. Գենադի Պետրոսյան8. Յուրիկ Ասրյան9. Միշա Մովսիսյան10. Անահիտ Մովսիսյան11. Նինա Դավթյան12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`13. Էրիկ Մխիթարյան14. Գագիկ Մկրտչյան15. Արայիկ Պողոսյան16. Վարդգես Ղազարյան17. Յուրի Ադամյան18. Արթուր Մանվելյան19. Նարեկ Բաբայան

Արտակ Զեյնալյանի խոսքով` գերության մեջ հայտնված անձինք խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ի՞նչ միջանկյալ որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը Թուրքիայի նկատմամբ
Հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունն իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Որոշման պահանջը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությամբ և պատերազմական գործողություններին շարունակական մասնակցությամբ:

Որոշման համաձայն՝ Դատարանը վերահաստատել է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, կոչ արել զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Նշվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, որին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել՝ պատիժը շարունակելու փոխարեն: Ընդգծվում է, որ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։

Համաձայն վճռի՝ Ադրբեջանը կատարված ծախսերի համար դիմումատուներին պետք է վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ (մոտ 18,5 հազար դոլար)։ Նշվում է, Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրվել։

Դիմումը ՄԻԵԴ ներկայացրել են ՀՀ քաղաքացիներ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը (վերջինս այժմ մահացած է, նրա փոխարեն հանդես են գալիս Մինասյանի այրին և նրանց երկու երեխաները): Գուրգեն Մարգարյանը Մինասյանի քրոջ որդին էր:

2004թ. Հայկ Մակուչյանը և Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից կազմակերպված անգլերենի դասընթացին: Դասընթացին մասնակցել են նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր պետությունից երկուական մասնակից:

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը, ով մասնակցում էր դասընթացին, կացնահարելով սպանել է քնած Գուրգեն Մինասյանին։ Սաֆարովը փորձել է ներխուժել նաև Մակուչյանի սենյակ:

Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել է բացառապես դաժան և կանխամտածված սպանության և սպանության նախապատրաստման համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ: Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը չի զղջացել՝ խոստովանելով, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին՝ իր հայկական ծագման պատճառով: Սաֆարովը նշել է նաև, որ դասընթացի հայ մասնակիցներն իրեն ծաղրել են:

2012թ․ Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով Սաֆարովն արտահանձնվել է՝ պատժի մնացած մասը կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն: Սակայն Ադրբեջանում Սաֆարովը նախագահական ներում է ստացել, ազատ արձակվել ու ստացել մայորի կոչում, բնակարան և ութ տարվա աշխատավարձ:

Նշվում է, որ Ադրբեջանը պատասխանատու էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) համար, քանի որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի զինծառայողի կողմից, և քանի որ նրան շնորհվել է ներում, ինչը կանխել է նրա պատժի լրիվ կատարումը: Դիմումատուները դժգոհել են, որ Հունգարիան նույնպես խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը`տրամադրելով և կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ հայցը՝ առանց համապատասխան պատշաճ պարտավորություններ ձեռք բերելու, որ նա կկրի իր պատիժն Ադրբեջանում:

Դիմումատուները նաև պնդել են, որ հարձակումը եղել է էթնիկ դրդապատճառներով ատելության հանցագործություն, որն Ադրբեջանի կառավարությունն ընդունել էր` ներում շնորհելով և խրախուսելով

ՄԻԵԴ-ի աննախադեպ վճիռը. Հայաստանը պետք է 1,6 մլն եվրո վճարի
Վարդանյանների ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Հաղորդվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Յուրի Վարդանյանի տունը ճանաչվել է հանրային գերակա շահ և փոխանցվել պետությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի առանձնահատկությունն այն է, որ վճարվելիք գումարն ավելին է, քան մինչ օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռևս 2016թ․ այս գործի շրջանակներում կայացրած որոշման մեջ Եվրադատարանը շեշտել էր, որ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Հայտնի է, որ Հեղափոխությունից հետո Մկրտումյանը հրաժարական է տվել:

Հավելենք, որ նախնական պահանջով փոխհատուցման չափը 11,441,939 եվրո է եղել դիմումատուի կողմից՝ 2011թ․, իսկ 2017թ․ փոփոխված տարբերակում՝ մոտ 5,2 մլն եվրո։ Վարդանյանների գործը ՄԻԵԴ-ում վարում էր Վահե Գրիգորյանը, ով վերջերս ԱԺ-ի կողմից ընտրվել էր ՍԴ դատավոր։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Ռ․Քոչարյանի գործի շրջանակներում Եվրոպական դատարանին ուղղված հարցմանը, նշել է, որ ՄԻԵԴ-ն այս և նախորդ՝ 2018թ․ աշնանը հրապարակված վճիռներով արդեն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից լուրջ գնահատականներ է տվել ոչ միայն 2008թ․ մարտի 1-ին, այլ անգամ 2004թ․ ապրիլի 13-ի կոլցո օպերացիային։ Սաֆարյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ն անընդհատ հիշեցնում է, թե ով է եղել ՀՀ երկրոդ նախագահը։

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1046739835531515