Շեշտ.am (shesht.am) - Feed

Toyota Yerevan-ի աշխատակիցները զգուշացվել են՝ ցույցերին չմասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից
Այսօր բազմաթիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ընդդիմադիր գործիչներին պատկանող ընկերություններն իրենց աշխատակիցներին ստիպում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող միջոցառումներին:

Եվ ահա՝ Toyota Yerevan ընկերության (ըստ որոշ տեղեկությունների՝ պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն) աշխատակից Գոռ Մելիքբեկյանն իր աշխատավայրի «վերևների» (նրա խոսքով՝ ոչ ղեկավարության) կողմից նման պահանջի մասին է բարձրաձայնել: Այդ մասին գրառում է կատարել նաև նրա կինը:

Գոռ Մելիքբեկյանը և նրա գործընկերները զգուշացվել են, որ կհեռացվեն, եթե չմասնակցեն Հանրապետության հրապարակի այսօրվա ցույցերին:

Մելիքբեկյանն անձամբ մեկնաբանել է, որ միջադեպի մասին պատմում է՝ համարելով կարևոր, որպեսզի հասարակությունը տեղեկանա հանրահավաքի կազմակերպման մակարդակի մասին: Նրա խոսքով՝ «մարդկանց օրվա հացի փողից զրկելու մեթոդով են տանում հանրահավաքի»: Նշել է, որ մյուս աշխատակիցները, ովքեր մասնակցել են ցույցերին, ստիպված են մասնակցել, ոչ իրենց կամքով, «հացի խնդրով» պայմանավորված:

Նրա խոսքով՝ բողոքի ցույցերին մասնակցելու պահանջը մերժելուց հետո իրեն ասել են, որ այլևս չի կարող կազմակերպությունում աշխատել: Մելիքբեկյանը վստահ է, որ «վերևից» եկած հրահանգ է, քանի որ չորս տարի աշխատել է տվյալ կազմակերպությունում և նման խնդիրներ երբեք չեն ծագել: Ընկերությունը տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել:

Հավելենք, որ այսօրինակ դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ նշելով, որ մի շարք պետական ու մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են իրենց աշխատակիցներին և պարտադրում են դուրս գալ փողոց:

DW-ն «Փաշինյանի իշխանությանը սպառնացող 5 վտանգները» վերտառությամբ հոդված է հրապարակել
Հայաստանում սիրում են բողոքել: Բողոքում են կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ... Հեռուստաալիքների, թերթերի ու տեղեկատվական կայքերի մեծ մասը հետևողաբար քննադատում է իշխանություններին:

2018թ. վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նշանակալից փոփոխությունների բացակայությունն արտահայտվում է քաղաքացիների տրամադրության վրա, որոնց մի մասը կասկածում է, թե դրական տեղաշարժեր ընդհանրապես հնարավոր են: Այս հանգամանքը կարող է սասանել նոր իշխանությունների դեռևս ամուր դիրքերը: Բայց ոչ միայն դա:

Սպառնալիք 1. Պարտվածների ակտիվացումը

Սարգսյանը հարկադրված էր հեռանալ՝ ամբողջ աշխարհում սկիզբ առած զանգվածային ցույցերի ճնշման ներքո: Վարչապետ դարձավ ընդդիմադիր շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ձևավորեց կառավարություն և խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ստացավ լոյալ խորհրդարան: «Մերժված» Հանրապետական կուսակցությունը չհաղթահարեց 5 տոկոսի շեմը և հանդես է գալիս որպես ոչ խորհրդարանական ընդդիմություն: Այժմ այն նախաձեռնում է «համաժողովրդական դժգոհություն», հիմնականում ԶԼՄ-ներով ու սոցցանցերով հայտարարելով, որ Փաշինյանը երկրում բռնատիրություն է հաստատել, կործանել է տնտեսությունը, տանուլ է տալիս Արցախյան հակամարտության բանակցությունները...

Հանրապետականներին աջակցում է նախկինում նրա հետ կոալիցիա կազմած «Դաշնակցությունը», որը նույնպես չի անցել խորհրդարան: Իշխանությունների նկատմամբ քննադատություններին միացել են նաև 10-յակ փոքր կուսակցություններ ու նորաստեղծ կազմակերպություններ, որոնք, սակայն, հեռու են Փաշինյանի դեմ միավորվելուց:

Քաղաքագետ Արմեն Մինասյանի կարծիքով՝ ընթանում է պարտվածների ու «հեղափոխությունից դժգոհների» վերախմբավորում, հետաքրքրությունների նոր խմբերի ձևավորում, որոնք աստիճանաբար ակտիվացնում են իրենց գործողություններն ընդդեմ իշխանությունների: Օրինակ, ստեղծվել են «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանն աջակցության համակարգող խորհուրդը», «Վերնատուն» կազմակերպությունը՝ օրերս Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, և այլն:

Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան / ©A1Plus

Մինասյանը DW-ի հետ զրույցում նշել է, որ հակազդեցությունը որոշակի ժամանակ լատենտ էր, բայց այդ փուլն անցել է, և գործընթացներն աստիճանաբար դառնում են ավելի շոշափելի ու հրապարակային: Հայաստանում բաց, մրցակցային քաղաքական համակարգ է, նշանակում է՝ դիմադրությունն անքակտելի մաս է: Ընդդիմության գործունեությունն այսօր դրական է գնահատում Հայաստանի բնակչության 1/4-ը (ըստ Gallup International ասոցիացիայի վերջին հարցման):

Սպառնալիք 2. Պաշտոնյաների նկատմամբ անվստահությունը

Ընդհանուր առմամբ՝ գործող իշխանությունների նկատմամբ վստահությունը տպավորիչ է: Gallup International-ի հետազոտության համաձայն՝ վարչապետի աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 83%-ը, կառավարությանը՝ 55%-ը, իսկ խորհրդարանին՝ 43%-ը:

Փաստաբանների պալատի անդամ Դավիթ Սանդուխչյանը նշել է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ բարձր վստահությանը՝ բնակչության մեծ մասը վերապահումով է մոտենում ընդհանուր պետական համակարգին: Նրա խոսքով՝ պետհամակարգի ցածր արդյունավետությունից դժգոհ են ոչ միայն քաղաքացիները, այլև հենց վարչապետը: Նա հայտարարել է, որ վերջին հաջողությունները գրանցվել են ի հեճուկս պետական ինստիտուտների աշխատանքի, որոնք ոչ միայն չեն նպաստում զարգացմանը, այլև կառավարության նախաձեռնություններին դիմադրում են:

Իրավաբանը նշել է, որ ստացվում է՝ Հայաստանում բյուրոկրատիայի միջին կամ ստորին ինչ-որ մակարդակում փոփոխությունները բոյկոտի են ենթարկվում, թեև պահանջված են քաղաքացիների ու շուկայի կողմից, կառավարության կողմից են աջակցություն ստանում, սակայն ձեռնտու չեն բյուրոկրատական շրջանակների մեծամասնությանը: Նրա խոսքով՝ անհնար էր մեկ ժամում փոխել ամբողջ համակարգը, և վերջինս աշխատում է հին փորձով՝ հին տերերի հետ:

Սանդուխչյանը մատնանշում է կառավարության 3 գլխավոր խնդիրները՝ փոփոխությունների ռազմավարության, արդյունավետ համակարգ ստեղծելու ծրագրի ու դատական համակարգի բարեփոխման տեսլականի բացակայությունը:

Իրավաբանի խոսքով՝ 2020թ. շրջադարձային է լինելու. կամ կառավարությանը կհաջողվի տեղաշարժել բարեփոխումները՝ արդյունավետ ռազմավարության մշակման հաշվին, կամ նոր իշխանությունները դե-ֆակտո կհանդիսանա բարեփոխումներ իրականացնելու ապաշնորհ և կանցնի պաշտպանության՝ պատրաստվելով 2023թ. հերթական ընտրություններին, ընդ որում՝ ցածր վստահության պայմաններում:

Սպառնալիք 3. Սպասումային ճգնաժամ

Քաղաքագետ Արմեն Մինասյանի խոսքով՝ երկրորդ սցենարին նպաստում է հանգամանքների շարքը: Մեկը՝ սպասումների ճգնաժամն է: Ամեն ինչ ու միանգամից ստանալ ակնկալողները մեկուկես տարի հետո իրենց խաբված են համարում: Էյֆորիան նախկին իշխանություններից հետզհետե սահեց դեպի նախին ղեկավարների նկատմամբ հետապնդումները:

Փորձագետն ընդգծել է, որ ձերբակալված է ֆինանսների նախկին նախարարը, գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի դեմ (կալանք է դրվել նրա գույքի վրա), նրա եղբայրների ու եղբորորդիների դեմ, որոնցից մեկին օրերս Պրահայից տեղափոխեցին Երևան: Հետախուզում է հայտարարվել մի շարք գեներալների նկատմամբ, որոնք ապաստանել են Ռուսաստանում: Փորձագետի խոսքով՝ եթե նախկինում մարդիկ խուսափում էին բացահայտ համակրանք հայտնել Քոչարյանի կամ Սարգսյանի նկատմամբ, ապա այժմ այդպես չէ:

Սպառնալիք 4. Պոպուլիզմ և ոչ կոմպետենտություն

Մյուս հանգամանքն իշխանությունների սխալներն են՝ կապված գործի չիմացության, կադրերի անբավարարության ու կառավարման ցածր արդյունավետության հետ:

Մինասյանի կարծիքով՝ իշխանությունը համակարգային խնդիրներին լրջորեն չի արձագանքում, գործում է տեղային, իսկ լավ մտածված որոշումների փոխարեն ձեռնարկում է պոպուլիստական միջոցառումներ: Ձերբակալություններից բացի, դրանք կուտակային կենսաթոշակային համակարգի տոկոսների, հարկերի նվազեցումներն են և այլն:

Նրա խոսքով՝ Փաշինյանը ներկայումս քիչ հնարավորություններ ունի հասարակության սպասումների ճգնաժամի ու քաղաքական հակառակորդների տիրույթում ընթացող գործընթացների վրա ազդելու: Նա պետք է կենտրոնանա իր թիմի վրա, զբաղվի կադրերով ու արդյունավետ կառավարմամբ:

Սպառնալիք 5. Տեղեկատվական հակակամպանիա

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ հայ հասարակությունում դիմադրության մասին խոսակցություններն իրադրության խեղաթյուրում են: Այդպիսի տպավորություն, ըստ Մեհրաբյանի, ստեղծում է աղմկալից ագրեսիվ կամպանիան՝ ընդդեմ իշխանությունների և մասնավորապես նրա տարբեր քայլերի: Պրոպագանդան իրենից ենթադրում է հիբրիդային պատերազմի տարրեր ՝ փաստերի միտումնավոր աղավաղմամբ:

Ռուբեն Մեհրաբյան / ©AIISA

Նրա խոսքով՝ դասական իմաստով քաղաքական դիմադրություն չկա: Երկրում ընթանում է քաղաքական դաշտի վերաձևավորում: Մասնավորապես, ակտիվացել են ազդեցության տարբեր խմբեր, առաջին հերթին՝ նախկին նախագահ Քոչարյանի և նրան հաջորդած Սարգսյանի շրջանակներից:

Ներկայումս ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արագությամբ ու հաջողությամբ կգործեն հակակոռուպցիոն մարմինները, կիրականացվեն դատական իշխանության բարեփոխումները, կկարգավորվի մեդիադաշտը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Նոր իշխանությունը նյարդայնանում է

Իշխանություններն առայժմ միայն հաշվետվություն են ներկայացնում: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, գրեթե ամեն օր ուղիղ եթերով անդրադառնում է բոլոր հարցերին, որոնք հնչեցնում են քննադատները: Նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց «նեղություն չէին տալիս»՝ հանդես գալու պարզաբանումներով, այդ թվում և՝ թե իրենց երեխաներին որտեղի՞ց միլիոնավոր դոլարներ, հյուրանոցներ ու ռեստորանային ցանցեր, ընկերություններ, հեռուստաալիքներ: Ներկայիս իշխանություններն իրենց ավելի բաց են դրսևորում, բայց կանխման փուլում աշխատելը չի հաջողվում:

Ընդդիմության ճնշումը Փաշինյանի վրա նրա կողմնակիցներին հարկադրում է ձևավորել սեփական շարժումները: Այսպես, ընդամենը վերջերս մեկնարկեց թավշյա հեղափոխության առաջնորդների աջակցության հասարակական-քաղաքական նախաձեռնությունը՝ «Հանուն հանրապետությանը»:

ԱԽ քարտուղարը մեկնաբանել է նոր ռազմավարության անհրաժեշտությունը
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ մշակվում է Ազգային անվտանգության նոր ռազմավարություն։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ գործող Ռազմավարությունն ընդունվել է 2007թ․, մինչդեռ վերջին 12 տարում Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում խորքային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել: Տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը։

Արմեն Գրիգորյանը լրջագույն փոփոխություններ են համարել Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները՝ Իրանի դեմ պատժամիջոցներով հանդերձ, Մերձավորարևելյան տարածաշրջաններին վերաբերող փոփոխությունները, Ապրիլյան պատերազմը և դրա կրկնությունը բացառելու անհրաժեշտությունը:

Հայաստանի դառնալը ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները Գրիգորյանի կարծիքով նույնպես նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն են առաջացրել։:

Միաժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ բազմաթիվ փոփոխություններին զուգահեռ՝ կան իրողություններ, որոնք մնացել են անփոփոխ: Այստեղ Գրիգորյանն առանձնացրել է Արցախյան հիմնահարցը, փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականությունը, հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքը և այլն։

Արմեն Գրիգորյանն ընդգծել է մեր երկրում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումներին արձագանքող և ճկուն փաստաթղթի անհրաժեշտությունը։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ եւ ԱԽ քարտուղարին հանձնարարվել է ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը, ապա՝ ԱԺ հաստատմանը: