Շեշտ.am (shesht.am) - Feed

Բաքուն անհանգիստ է ՌԴ ԱԳ փոխնախարարի պաշտոնում ՀՀ-ում նախկին դեսպանի առաջադրմամբ
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն այլ պաշտոն է ստացել՝ Դաշնային խորհրդում։ Նրա փոխարեն քննարկվում է 3 թեկնածուների առաջադրման հարցը, որոնցից ամենահավանականը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն է։

Կարասինն օգոստոսի 23-ին կդառնա 70 տարեկան։ Օրենքով՝ նա այլևս չի կարող շարունակել ղեկավարել արտաքին գերատեսչության այն ուղղությունը, որը զբաղվում է հիմնականում հակամարտություններով։ Դրանք են՝ Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի հակամարտությունները, Բելառուսի հետ առևտրային վեճերը, Վրաստանի հետ հարաբերությունները և այլն։

Արտաքին գործերի փոխնախարարին են վերապահված նաև հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, արտասահմանում գտնվող հայրենակիցների հետ աշխատանքները, պատասխանատու է Դաշնային ժողովի պալատների միջև փոխգործակցության, ռուսական Կաթոլիկ եկեղեցու և հասարակական կազմակերպությունների հետ կապերի, ինչպես նաև նախարարության օրենսդիր գործունեության համար։

Ադրբեջանական աղբյուրներին առավել անհանգստացրել է այն հանգամանքը, որ հատկապես Արցախյան հարցով զբաղվող փոխնախարարի պաշտոնում առաջադրվել է քաղաքական գործիչ, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանում։

Բաքվի իշխանությունների մտահոգությունն իրենց աղբյուրներում արտահայտվում է Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտությունը տալիս է Հայաստանում նախկին դեսպանի ձեռքը և նմանատիպ այլ գլխագրերում։  Տարածվող լուրերում բազմիցս շեշտվում է, որ Վոլինկինը երկար տարիներ աշխատել է Հայաստանում։

Իվան Վոլինկին

Իվան Վոլինկինը 1981թ․-ից աշխատել է արտաքին գերատեսչությունում՝ Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Վրաստանում և Մակեդոնիայում գտնվող ԽՍՀՄ և ՌԴ ներկայացուցչություններում։ 2009-2013թթ․ եղել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի օգնականը, նախարարության գլխավոր քարտուղարության փոխտնօրենը։

2013-2018թթ․ Իվան Վոլինկինը հանդիսացել է Ռուսաստանի արտաքին և լիազոր դեսպանը Հայաստանում։ Ներկայումս նա ղեկավարում է նախարարության կոնսուլային դեպարտամենտը։