Շեշտ.am (shesht.am) - Feed

Android սմարթֆոնների վրա որոշ ետնանկարների տեղադրման ժամանակ խափանում են հայտնաբերել
Սոցցանցերում լուսանկար են հրապարակել, որն Android սմարթֆոնների վրա խափանումներ է առաջացնում: Խնդիրը ծագում է, երբ օգտատերը նկարը որպես ետնանկար է սահմանում:

Խափանումը հայտնաբերած օգտատերը հետևորդներին կոչ է արել բնապատկերը որպես սմարթֆոնի ետնանկար չտեղադրել (հատկապես Samsung-ների դեպքում) և խորհուրդ է տվել մերժել այն ուղարկողներին:

Այդուհանդերձ՝ որոշ օգտատերեր նրան չեն լսել և տեղադրել են: Մենք նույնպես հորդորում ենք չփորձել:

https://twitter.com/pegasaie/statuses/1266987052253446150
Սա ամենամեծ սխալն է, որ ես տեսել եմ: Փորձել եմ նույնիսկ անվտանգ ռեժիմը, բայց՝ ապարդյուն: Ստիպված զրոյացրել եմ տվյալները:

https://twitter.com/vamsiexplores/statuses/1266945696336195584
Գրողը տանի, ախպերիկ: Քարացել է: Ինչպե՞ս վերադարձնել սովորական կարգավիճակի:

https://twitter.com/seb3153/statuses/1266968321733296138
Ցավոք՝ սա Android-ի խնդիր է: Ազդում է նաև Pixel-ի վրա:

9toMac-ի հեղինակ Բեն Սկունը փորձարկում է արել Google Pixel 2-ով: Նրա սմարթֆոնը սկսել է պարբերաբար միանալ-անջատվել. վերբեռնումը նույնպես չի օգնում: Նրա դիտարկմամբ՝ խափանումը մեկնարկել է նկարը ետնանկար դարձնելու պահին: Նրա բացահայտման պահին Google Photo-յում խնդիր չի եղել:

https://youtu.be/wPdZ2eGMZE0
Փորձարկում / © 9to5Google

Սակայն խնդիրը ոչ բոլոր սմարթֆոնների վրա է ի հայտ գալիս: Ice Universe-ի հրապարակումը մեկնաբանողներից մի քանիսի սարքավորումները շարունակել են աշխատել առանց խափանման: Փորձարկում է կատարել նաև Android Authority-ի հեղինակը. նրա Huawei Mate 20 Pro-ն շարունակել է կայուն աշխատել:

https://twitter.com/SnazzyQ/statuses/1266987940976013312
Հրաշալի տեսք ունի: Շնորհակալություն ետնանկարի համար:

https://twitter.com/pegasaie/statuses/1267042027000168450
Ոչինչ տեղի չի ունենում իմ vivo-յի հետ:

Խափանման հնարավոր պատճառը կարող է լինել sRGB գունային գամայի անհստակ արտահայտումը: Նկարը ձևակերպված է RGB-ով, ուստի համակարգը չի կարող հստակ արտահայտել այն, ինչի հետևանքով էլ խափանում է առաջանում: 9toMac-ն ուշադրություն է դարձրել, որ թեստավորման ժամանակ խնդիր է առաջացել Android 10-ով սարքավորումների վրա, իսկ Android 11-ի դեպքում այն չի եղել:

Ice Universe-ը նկարը ներբեռնել է Weibo-յում և նշել, որ սոցցանցն ինքնուրույն փոփոխել է գույները՝ դարձնելով «անվտանգ»: Դրանից եզրակացրել է, որ խնդիրը կապված է գամմայի հետ:

https://twitter.com/UniverseIce/statuses/1266961384501153794
Երբ փորձեցի Weibo-յում ներբեռնել օրիգինալ նկարը (ձախ կողմում), հայտնաբերեցի, որ գույները փոխվեցին (աջ կողմում): Նկարը դարձավ անվտանգ: Սակայն Twitter-ում ներբեռնելիս բնօրինակը միևնույն է՝ գույնը չի փոխում՝ մնալով վնասակար, ուստի կարծում եմ՝ դա կապված է գունային գամմայի հետ:

Հաղորդվում է, որ Samsung-ն արդեն տեղյակ է խնդրի մասին և կարգավորելու է մոտ ապագայում: Google-ի արձագանքի մասին չի հաղորդվում:

ИзоИзоляция. Մեկուսացածները վերստեղծել են հայտնի նկարիչների աշխատանքների կարանտինային տարբերակները
Ամեն ինչ սկսվեց Instagram-ում՝ որպես հասարակ կատակ. կարանտինում ձանձրացող օգտատերերը հայտնի նկարիչների աշխատանքները կրկնօրինակում են տան պայմաններում՝ բոլոր հնարավոր միջոցներով: Այդպես հայտնվել է #изоизоляция ֆլեշմոբը, որին միացել են նաև ռուսաստանցիները: Ստորև ներկայացված են որոշ նմուշներ:

1930 - «Փոքրիկ ածխավաճառուհին», Խուլիո Ռոմերո դե Տորես:

2020 - «Կինը կարտոֆիլ է մաքրում կարանտինի ժամանակ», Սվետլանա Հիլկո:

1537 - Հենրիխ VIII Անգլիացի», Հանս Հոլբեյն:

2020 - «Հենրիխ VIII Անգլիացին՝ ինքնամեկուսացած», Անդրեյ Շարապա:

1880-1885 - «Բալետի պարուհին կապում է մատնապարը», Էդգար Դեգա:

2020 - «Բալետի պարուհին՝ մեկուսացած», Անաստասիա Նովիկովա:

1887 - «Արևածաղիկներ», Վինսենտ վան Գոգ:

2020 - «Արևածաղիկներ», Նատալյա Սվիրիդովա (արևածաղկի յուղ, զուգարանի գորգիկ, պահածոներ, փաթեթավորման տուփ, մակարոն):

1925-1926 - «Ռուսական Վեներա», Բորիս Կուստոդիև:

2020 - «Ռուսական Վեներան կարանտինում», Նատաշա Կայչուկ (ցախավել, խալաթ, դույլ):

1503 - «Այզելուորտյան Մոնա Լիզա», Լեոանարդո դա Վինչի:

2020 - «Այզելուորտյան Մոնա Լիզան կարանտինում», Մարտա Տյուզովա:

Մ.թ.ա. 1-ին դար - «Օլիմպիական Զևս», Ֆիդիաս (կրկնօրինակ):

2020 - «Զևսը տանը մեկուսացած», անկրկնելի բնօրինակ՝ Ինիկ Վալենտիկից:

1662 - «Արքայադուստր Մարգարիտա Թերեզան», անհայտ:

2020 - «Արքայադուստր Մարգարիտա Թերեզան կարանտինում», Նատալյա Կապիտանովա:

1621 - «Ընտանեկան նկար», Անտոնիս վան Դեյք:

2020 - «Ընտանեկան պատկեր` կարանտինում», Յուլիա Պանֆիլովա. ամուսնու թևքածալը և օձիքը թղթից են, կնոջ օձիքը՝ զուգարանի թղթից, երեխան մոր կանաչ հագուստով է:

1642 - «Հովիվտ լայն գլխարկով և ձեռնափայտով», Իսահակ վան Օստադե:

2020 - «Ինքնամեկուսացված հովիվ», Լարիսա Դրանգաի:

1901 - «Օշինդրի սիրահարը», Պաբլո Պիկասո:

2020 - «Գեղեցիկ խմելը չե՛ս արգելի», Ժան Գրիցֆելդտ:

1952 - «Կրկին երկու», Ֆյոդոր Ռեշետնիկով:

2020 - «Կրկին երկու՝ հեռավար ուսուցմամբ», Դարյա Լեբեդյանսկայա:

1894 - «Սանրվողը», Պյեռ Օգյուստ Ռենուար:

2020 - «Սանրվողը կարանտինում», Յանա Շտիլման:

1893 - «Ճիչ», Էդվարդ Մունկ, Ստվարաթուղթ, յուղ, տեմպերա, գունամատիտ:

2020 - «Ինքնամեկուսացած ճիչ», Սվետլանա Սլիժեն. անկողին, սվիտեր, բլուզ, տաբատ, վերնաշապիկ, սև շապիկներ, զուգագուլպա, գուլպաներ, մաշիկներ:

1660 - «Զվարճասերները», Յան Ստեն:

2020 - «Կարանտինային զվարճասերներ», Դմիտրի Կոլեսնիկով:

1594 - «Գաբրիել դ'Էստրեն քրոջ հետ», անհայտ:

2020 - «Գաբրիել դ'Էստրեն քրոջ հետ, կարանտինում», Մարինա Իվանովա:

1951 - «Աճպարարը (ինքնանկար, չորս ձեռքերով)», Ռենե Մագրիթ:

2020 - «Աճպարարը կարանտինում», Սլավա Սմոտկին:

1881 - «Նկարչի աշխատասենյակում», Կոնստանտին Մակովսկի:

2020 - «Նկարչի աշխատասենյակում՝ կորոնավիրուսի համաճարակի օրերին», Նատալիա Դեյնգել:

1489-1490 - Կնգումով տիկինը», Լեոնարդո դա Վինչի:

2020 - «Աման առնետի հետ», Քսենիա Գլադկովա»:

1647-1651 - «Վեներան հայելու առաջ», Դիեգո Վելասկես:

2020 - «Ինքնամեկուսացած Վեներան», Ջուլի Պրիկ:

1533-1536 - «Անգլիայի թագուհի Աննա Բոլեյն», անհայտ նկարիչ:

2020 - «Անգլիայի Աննա Բոլեյն թագուհին՝ կարանտինում», Շանի Գոլդշտեյն:

1945 - «Դիմակ», Ֆրիդա Կալո:

2020 - «Կարանտինային դիմակ», Մարգարիտա Կլոչկովա:

1635-1640 - «Աստծո գառ», Ֆրանսիսկո դե Սուրբարան:

2020 - «Աստծո գառը կարանտինում», Վալենտինա Վալենտինա: Գառնուկի դերում՝ Ռամզես կատուն:

1793 - «Մարատի մահը», Ժակ Լուի Դավիդ:

2020 - «Մարատի մահը կարանտինի ժամանակ», Մայա Վիսանդ:

1808 - «Վալպինսոնի լողասերը», Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր:

2020 - «Ինքնամեկուսացած լողասերը», Մարիա Սոկոլով:

1938-1943 - «Լույսի ու խավարի միջև», Մարկ Շագալ:

2020 - «Լույսի ու խավարի միջև», Միխայիլ Կեսլեր:

1514 - «Դրամափոխները», Քվենտին Մասեյս:

2020 - «Դրամափոխներն իրենց տանը», Ջուլիա Վոլինեց:

1964 - «Մարդու որդին», Ռենե Մագրիտ:

2020 - «Մարդու որդին կարանտինում», Օլգա Գոլովենկո. սալաթաման, անձրևանոցի նարնջագույն պատյան, խոնավ սավան, համբերատար ամուսին:

1889 - «Ինքնանկար՝ կտրված ականջով ու ծխամորճով», Վինսենտ Վան Գոգ:

2020 - «Ինքնանկար կարանտինում», Նիկոլայ Նենարոկոմով:

1881 - «Մ.Պ.Մուսորգսկու դիմանկարը», Իլյա Ռեպին:

2020 - «Մոդեստ Մուսորգսկին կարանտինում», Դենիս Կովալենկո:

Գաղափարին աջակցել է կալիֆորնիական Getty նկարչական թանգարանը և այլք:

Եթե դուք էլ ունեք նման «գլուխգործոցներ», ուղարկեք. անպայման կհրապարակենք:

29 տարեկանում մահացել է DeviantArt-ի աստղը. համացանցային նկարիչները նրա հիշատակը հարգել են նկարներով
Փետրվարի 9-ին մահացել է չինական ծագմամբ կանադացի նկարչուհի Ցին Հանը: Համացանցում նա առավել հայտնի է Qinni անվամբ. դրա ներքո աղջիկը սկզբում դարձել էր DeviantArt-ի աստղ, ապա իր աշխատանքներով հռչակ էր ձեռք բերել Instagram-ում և այլ սոցցանցերում:

Հանը մահացել է 29 տարեկան հասակում՝ սրտի 4 վիրահատությունից և քաղցկեղի դեմ պայքարից հետո: Համացանցային նկարիչները նրա հիշատակը հարգել են աղջկա ոճով՝ դրանով ցույց տալով, թե Qinni-ն ինչքանով է ազդել ժամանակակից հեղինակների հանրության վրա:

Qinni-ի պատմությունը սերտորեն կապ ունի DeviantArt-ի հետ: Այն համացանցային նկարիչների, իլյուստրատորների և դիզայներների համար հայտնի հարթակ է: Աղջիկը կայքի մասին տեղեկացել էր ընկերներից, ովքեր նրան հրավիրել էին հանրություն: 2006-2007թթ. նա դարձել էր առաջին համացանցային նկարիչներից մեկը, ում աշխատանքները հայտնի էին դարձել DeviantArt-ում և նրանից դուրս: Այդ ժամանակ աղջիկը դեռ սովորում էր գեղարվեստի դպրոցում:

Qinni-ի աշխատանքները ճանաչում են ստացել նկարիչների հանրությունում: 12 տարվա ընթացքում նրա իլյուստրացիաները դիտվել են ավելի քան երեք միլիոն անգամ: DeviantArt-ին հետևել են հաջողություններն Instagram-ում և Twitter-ում, բայց աղջիկն ընդգծել է իր առաջին կայքի կարևորությունը: Նրա խոսքով՝ DeviantArt-ը նրա համար վայր էր, որտեղ ստացել է աջակցություն և վստահություն: Հանրության շնորհիվ նա ուժերը հավաքել է և ծնողներին վստահեցրել, որ ցանկանում է պրոֆեսիոնալ նկարչուհի դառնալ:

https://instagram.com/p/B5bWD4WHP29

https://instagram.com/p/BZCGwk3FJSy

https://instagram.com/p/BH_dghNgaL0

https://instagram.com/p/BXV8vIelUPB

https://instagram.com/p/BkQelFhhG28

Qinni-ն իրականացրել է իր երազանքը. բացի իր սեփական էջերից, նա իլյուստրատոր է աշխատել ամերիկյան Titmouse ընկերությունում: 2017թ. փետրվարին DeviantArt-ի ղեկավարությունը նրան հատուկ պարգև է շնորհել՝ «հետևողականություն և օգնության մեկնելու պատրաստամություն»: Դրա համար նրան գնահատել են նկարիչների հանրությունում:

Ցին Հանի աշխատանքներին հնարավոր էր նաև պատահաբար հանդիպել: Օրինակ՝ մեմերի միջոցով: Մի անգամ աղջիկն իր առաջ խնդիր է դրել՝ օրական մեկ իլյուստրացիա տեղադրել: Բայց դրա վրա ծախսվել է այնքան ժամանակ, որ նկարչուհին այդ մասին բողոքել է՝ սեփական արցունքների մեջ պառկած մարդու կատակ-նկարով: Այդ նկարին դեռ կարելի է հանդիպել սոցցանցերում:

Qinni-ն բացահայտ պատմել է իր առողջական խնդիրների մասին, ինչն արտահայտվել է նրա աշխատանքներում: 2015թ. նա հետևորդների հետ կիսվել է լուրով, որ իր մոտ սրտի գենետիկ հիվանդություն են հայտնաբերել: Հաջորդ երեք տարիներին նա բաց սրտի չորս վիրահատություն է տարել, ինչից հետո ուժ է գտել կատակելու սոցցանցերում իր վերքերի վերաբերյալ և խորհուրդ է տվել Google-ում բժշկական տեղեկություններ չփնտրել:

https://instagram.com/p/1_GixADkj2

https://instagram.com/p/BXlaAq6Fy1O

https://instagram.com/p/BUKoTPtgKkD

https://instagram.com/p/BLX0FrHgWUX

https://instagram.com/p/BnWy7SzB0IW

2019թ. դեկտեմբերին Ցին Հանը հայտարարել է, որ, բացի սրտի հիվանդությունից, նրա մոտ ախտորոշվել է նաև չորրորդ կարգի ֆիբրոզային սարկոմա: Բժիշկների գնահատմամբ՝ նկարչուհին մեկ-մեկուկես տարվա կյանք ունի: Qinni-ն, ինչպես սովորաբար, փորձել է այդ մասին կատակել սոցցանցերում՝ ծաղրելով սեփական մահվան արագությունը:

Սակայն ուժերը բավականին արագ են դավաճանել աղջկան. մեկ ամիս անց նա գրել է. «Զգում եմ, որ մարմինս հանձնվում է»:

https://twitter.com/QinniArt/statuses/1210744693572526085
Այսօր ծանոթացա ախտորոշմանը: Քաղցկեղ, չորրորդ կարգ, բժիշկն ասել է, որ ինձ մնացել է մեկ-մեկուկես տարի: Հեյ, ընկերներ, ինչպե՞ս դադարեմ պատահական ճչալ, լոլ:

https://twitter.com/QinniArt/statuses/1223693022216327168
Մեկնաբանություն. «RIP»: Qinni. «Ես դեռ չեմ մահացել»:

https://twitter.com/QinniArt/statuses/1218988464609226752
Դե, կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա, առնվազն իմ սքեչ-մեմը հավերժ կապրի համացանցում:

https://twitter.com/QinniArt/statuses/1219385477783900161
Քիմիաթերապիայից առաջ մազերս կտրել եմ: Կարծում եմ՝ մեծ մասը փրկել եմ:

https://twitter.com/QinniArt/statuses/1225518691632193536
Թվում է՝ հանձնվում եմ, բայց մարմինս այնքան է թուլացել, որ մայրս չի կարող օգնել՝ մեքենայից տուն հասնեմ: Հատկապես մեկշաբաթյա քիմիաթերապիայից հետո: Անկեղծ ասած՝ տխրել եմ, որ ոտքերս այդքան շուտ են հրաժարվել: Ամեն ինչ կարգին է, ես կվերադարձնեմ ուժերս: Ես պարտավոր եմ:

Վերջին օրերին Հանը շարունակել է նկարել: Նրա ախտորոշումը կրկին արտահայտվել է նկարներում: Փետրվարի 6-ին լացող աղջկա նկար է հրապարակել՝ «Փխրունը» գրառմամբ:

https://twitter.com/QinniArt/statuses/1219734791018303490

https://twitter.com/QinniArt/statuses/1225177056830345217

Վերջին նկարի հրապարակումից երեք օր անց նկարչուհու ընկերները հաղորդել են, որ Qinni-ն մահացել է: Այդ մասին հայտարարվել է նաև DeviantArt-ի պաշտոնական հաշիվներում: Համացանցային նկարիչները նրա հիշատակը հարգել են սեփական նկարներով: Շատերը խոստովանել են, որ մեծացել են Հանի նկարներով կամ օգտվել են նրա խորհուրդներից. աղջիկը 12 տարվա ընթացքում երիտասարդ իլյուստրատորների համար կողմնորոշիչ էր:

Աշխատանքները հրապարակվել են #galaxiesforqinni հեշթեգով: Բազմաթիվ նկարներում նկատելի են Qinni-ի աշխատանքների որոշակի կրկնություններ՝ աստղեր և ոսկե ձկներ:

https://twitter.com/loishh/statuses/1226926724702724096
Նկար՝ Qinni-ի պատվին: Դա այնքան անարդար է, որ նման տաղանդով և մեծ ապագայով մարդն այլևս մեզ հետ չէ: Կցանկանայի ավելի շատ ծանոթանալու հնարավորություն ունենալ: Հանգչիր խաղաղությամբ, առանձնահատուկ, նուրբ, տաղանդավոր և հրաշալի Qinni:

https://twitter.com/fols800/statuses/1226888927983828993
Qinni, շնորհակալություն, որ շատերի համար ոգեշնչող ես եղել և մինչև վերջ մնացել ես ուժեղ: Հանգչիր խաղաղությամբ աստղերի շարքում և ավելի պայծառ շողա:

https://twitter.com/DushiRox/statuses/1227045972670328832
Հույս ունեմ՝ աստղերի մեջ կգտնես հանգստությունդ, Qinni, շնորհակալություն ամեն ինչի համար:

https://twitter.com/Kari_Yordanova/statuses/1226961271741976579
Շնորհակալություն, որ ոգեշնչել ես գնալ երազների հետևից, երբեք չհանձնվել և ժպտալ, չնայած ամեն ինչի: Դու միշտ մեզ հետ կլինես:

https://twitter.com/Elentori/statuses/1227024354212503552
Խոսքեր չունեմ, Qinni-ն հրաշալի մարդ էր և նկարչուհի: Տխրում եմ, որ նա այլևս մեզ հետ չէ: Իմ սիրտը նրա ընտանիքի ու հարազատների հետ է: Նա կապրի մեր սրտերում այնպես, ինչպես նրա աշխատանքները կոգեշնչել ապագա սերունդներին:

https://twitter.com/circlejourney/statuses/1226893587658371073
Ահաբեկված եմ Qinni-ի մասին լուրերից: Նա ավելի քան տասը տարի ոգեշնչող էր:

https://twitter.com/HellyonWorks/statuses/1226936548844822530
Հանգչիր խաղաղությամբ, Qinni, շնորհակալություն ամեն ինչի համար:

Հայկական PicsArt-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների 20-յակում է
Հայկական PicsArt-ը հայտնվել է 2019թ. աշխարհում ամենաշատ ներբեռնված հավելվածների 20-յակում: Այն ներբեռնվել է ավելի քան 150 մլն անգամ՝ վիճակագրական աղյուսակում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: PicsArt-ը զիջել է WhatsApp-ին, TikTok-ին, Messenger-ին, Facebook֊ին և այլ հավելվածների, բայց գերազանցել է Twitter-ին, Amazon-ին, Uber-ին և այլն:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2528296727490707

Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված PicsArt հավելվածը նախատեսված է լուսանկարներ խմբագրելու համար: Այն միաժամանակ նաև նկարչության հավելված է և սոցիալական ցանց։ Հավելվածով հնարավոր է լուսանկարել և խմբագրել նկարները, աշխատանքներով կիսվել PicsArt հարթակում, ինչպես նաև Facebook-ում և Instagram-ում։

Հավելվածը հասանելի է iOS, Android և Windows Mobile օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Windows 8.1 և բարձր բարձր համակարգերով համակարգիչների համար: PicsArt-ը հիմնադրվել է 2011թ.՝ Հովհաննես Ավոյանի ու Արտավազդ Մեհրաբյանի կողմից:

Հայաստանում նույնպես նշեցին Հելոուինը
Հոկտեմբերի 31-ին աշխարհում նշվում էր Հելոուինը: Այդ օրն ավանդաբար մարդիկ հագնում են սարսափելի կամ զվարճալի հագուստ: Տարբեր կերպարանքներով մարդկանց համացանցում շատ կարելի է հանդիպել: Մենք հավաքել են սոցցանցերի հայկական տիրույթում տեղ գտած «տոնակատարությունները»:

https://www.facebook.com/photo.php?fbid=124391595642542&set=a.111146496967052&type=3&theater

Ոմանց համար Հելոուին է նաև վարկեր ունենալը.

https://www.facebook.com/VahagnDilbaryan/posts/2780766295308873

https://www.instagram.com/p/B4Sg6myBcpW/

https://www.facebook.com/photo.php?fbid=2473654016051756&set=a.502939736456537&type=3&theater

https://www.facebook.com/madextreme/posts/10215587304175849

Օգտատերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի նկարն է տեղադրել` որպես հելոուինյան նկար.

https://www.facebook.com/photo.php?fbid=2506249552774752&set=a.419748094758252&type=3&theater

https://www.facebook.com/photo.php?fbid=2511761878911701&set=a.393599550727955&type=3&theater

https://www.instagram.com/p/B4SeERnB8Rk/

https://www.facebook.com/armlinkarmenian/videos/2772967492737970/

Կան նաև այսպիսի նկարներ.

https://www.facebook.com/photo.php?fbid=975249539486925&set=a.200884046923482&type=3&theater

https://www.instagram.com/p/B4ShBitBdrh/

https://www.facebook.com/photo.php?fbid=10219380941655259&set=a.10200688152947224&type=3&theater

https://www.facebook.com/azatutyun/videos/2125603020872620/

https://www.instagram.com/p/B4S0nw0nTMy/

https://www.facebook.com/GSluxurybeauty/photos/a.1327185274082520/1664415527026158/?type=3

https://www.facebook.com/photo.php?fbid=819625955134819&set=a.106771029753652&type=3&theater

https://www.facebook.com/AndranikAvetisyan.Blog/photos/a.108977960460203/147106809980651/?type=3&theater

https://www.facebook.com/photo.php?fbid=2568952866724289&set=a.1504113433208243&type=3&theater

Հելոուինի տոնը նշում են նաև գովազդային նպատակներով.

https://www.facebook.com/level3levelup/photos/a.103644874315580/143683226978411/?type=3&theater

https://www.instagram.com/p/B4RWED4n0fv/

https://www.facebook.com/aida.ordinyan/posts/1896722793806014

https://www.instagram.com/p/B4VKIM0BT2T/

https://www.facebook.com/photo.php?fbid=2546365985477614&set=a.372792546168313&type=3&theater

Մի քանի միլիոն եվրո արժողությամբ Նախավերածննդի գլուխգործոցը հայտնաբերվել է ֆրանսիական տներից մեկում
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կոմպյեն քաղաքի տներից մեկի խոհանոցում վառարանի վերևում տարիներ շարունակ նկար է կախված եղել: Տանտիրուհին կարծել է, թե ինչ-որ հինավուրց սրբապատկեր է:

Որոշ ժամանակ առաջ նա որոշել է նկարը տանել տեղի հնահավաքի մոտ՝ գինն իմանալու: Պարզվել է, որ «սրբապատկերի» հեղինակը ֆլորենցիացի գեղանկարիչ Չիմաբուեն է (իրական անունը՝ Չեննի դի Պեպո)՝ Նախավերածննդի նշանավոր նկարիչներից մեկը և Ջոտտոյի ուսուցիչը:

Մշակութաբանները ենթադրում են, որ Կոմպյենի տան նկարը Չիմաբուեն ստեղծել է 1280թ.: Այն երկփեղկ է, յուրաքանչյուր մասը բաղկացած է չորսական պատկերներից, որոնցում պատկերված են Քրիստոսի տառապանքներն ու խաչելությունը:

Մինչ օրս համարվել է, որ պահպանվել է միայն երկու պատկեր՝ մեկը՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում, մյուսը՝ Ֆրիկի հավաքածուում (Նյու Յորք): Ընդ որում՝ Լոնդոնում գտնվող «Աստվածամայրը՝ նործնի և զույգ հրեշտակների հետ» հատվածը դարեր շարունակ համարվել է կորսված: Այն հայտնաբերվել է 2000թ., երբ ազնվականներից մեկը Սուֆֆոլկ կոմսության իր կալվածքում:

Կոմպյենի ոչ մեծ նկարում (25,8 սմ x 20,3 սմ) պատկերված է Քրիստոսը՝ շրջապատված իրեն ծաղրող մարդկանցով: Տանտիրուհին տեղեկություն չի ունեցել, թե Չիմաբուեի հեղինակած գլուխգործոցը որտեղից է հայտվել իր տանը:

«Ծաղրանք Քրիստոսին» նկարը կներկայացվի ֆրանսիական Actaeon աճուրդին՝ Սանլիս քաղաքում հոկտեմբերի 27-ին: Նկարի համար նախատեսվում է ստանալ 4-6 մլն եվրո:

Տեսողական խաբկանք. գունավոր թվացող սև ու սպիտակ նկար
Կարծում եք՝ նկարը գունավո՞ր է։ Ոչ, իրականում սև ու սպիտակ նկար է՝ գունավոր գծերով։ Հենց գծերն էլ տեսողական խաբկանք են առաջացնում։

Նկարները գունավոր են երևում հատկապես ոչ մեծ էկրան ունեցող սմարթֆոններում, բայց բավական է մեծացնել, և իրականությունն ի հայտ է գալիս։

https://www.reddit.com/r/BeAmazed/comments/ci7x6r/this_photo_is_actually_black_and_white_only_the/

Ոմանք նշում են, որ տեսողական խաբկանքի պատճառը միայն ուղեղը չի.

https://twitter.com/KTrzeszczkowski/status/1155443028770861056?s=20

Մասնագետների համոզմամբ՝ JPEG ֆորմատով պահպանված նկարը վատ է խտացված եւ դրա պատճառով գունավոր նկարները սև ու սպիտակ տարրերի հետ համադրվում են։