Շեշտ.am (shesht.am) - Feed

Ամերիկյան ընկերությունը նախանշել է գերերկարակյաց մարտկոցներ՝ միջուկային թափոններից
Կալիֆորնիական NDB ընկերության հայտարարության համաձայն՝ նշված սարքավորումները ֆանտաստիկ չեն: Տեխնոլոգիան մշակվել է ընկերության ինժեներների կողմից:

Միջուկային թափոնները լուրջ խնդիր են ժամանակակից աշխարհի համար: Դրանք չափազանց տոքսիկ են, իսկ թափոնների անվտանգ օգտահանումը շատ բարդ է ու թանկարժեք: NDB-ում հաստատում են, որ այդ թափոնների մի մասը՝ միջուկային ռեակտորների գրաֆիտե առանցքները, հնարավոր է կիրառել:

Այդ նպատակով առաքցքի նյութը մաքրվում է մինչև ածխածին-14-ի մաքուր իզոտոպի ստացումը, ապա ճնշման ներքո վերածվում է նանոալմաստի: Այնուհետև ալմաստե ռադիոակտիվ շերտը ծածկվում է լաբորատորիայում ստացված ոչ ռադիոակտիվ ածխածին-12-ով: Նանոալմաստներն այդ համակարգում աշխատում են որպես կիսահաղորդիչ և ջերմանջատիչ, իսկ ածխածին-12-ը պաշտպանիչ ծածկույթի դեր է կատարում:

Մարտկոցային մեկ տարրում նանոալմաստե մի քանի շերտերը կոմբինացվում են ինտեգրալային սխեմայի և գերկոնդենսատորի հետ՝ լիցքի պահպանման և ակնթարթային բաշխման համար: NDB-ում պնդում են, որ նման տարրը կարող է ծավալվել մարտոցների ցանկացած չափորոշչի և ձևաչափի համար:

https://youtu.be/ksMXbhftBbM
Տեսանյութ՝ նանոալմաստե մարտկոցների աշխատանքի սկզբունքի մասին / © NDB Inc.

Մշակողների խոսքով՝ չնայած նրան, որ նման նանոալմաստե մարտկոցների արտադրության համար նախատեսվում է օգտագործել վտանգավոր թափոնները, սարքավորումների ճառագայթման մակարդակները մարդու մարմնի ճառագայթման մակարդակից ցածր են լինելու: Գները համապատասխանելու են նույն հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցների հետ:

Ընկերությունը նախատիպը դեռ չի թողարկել, սակայն հայտարարում է, որ կոնցեպցիայի աշխատունակության ապացույցներ ունի: NDB-ի ռազմավարական զարգացման տնօրեն Նիլ Նայքերը կոնցեպցիան համեմատել է այնպիսի iPhone-ի հետ, որը մեկ օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում լիցքավորման կարիք չունի:

Ընկերության հայտարարությունները հանդիպել են տեխնիկական շրջանակների զգուշավոր անհավատությանը: Ոմանք անհրաժեշտ են համարել նախ տեսնել վերջնական արդյունքը՝ չբավարարվելով խոսքերով: Մյուսներից նշել են, որ միջուկային էներգիայի վրա հիմնված մարտկոցների նախատիպերում էներքիան ավելի քիչ է, քան լիթիում-իոնային քիմիական մարտկոցներում:

Հեղինակների խոսքով՝ աշխատանքային առաջին նմուշը պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում:

«Ապագայի համացանցը»՝ RINA-ն, կստեղծվի Հայաստանում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարել է, որ Երևանում կբացվի RINA տեխնոլոգիայի` «ապագայի համացանցի» փորձնական առաջին կենտրոնն աշխարհում: Այդ առիթով ներկայացվել է RINArmenia նախագիծը:

Ֆրանսիական նորագույն տեխնոլոգիայի գործնական փորձարկումն իրականացնելու են հայ ցանցային ինժեներներն ու ծրագրավորողները։ Ֆրանսիացի մասնագետների աջակցությամբ վերապատրաստում անցնելուց հետո նրանք RINA-յի համար նոր ծրագրեր կգրեն՝ նոր համացանցը գործնականում կիրառելու համար: Ակնկալվում է, որ RINA-ն կդառնա TCP/IP պրոտոկոլի այլընտրանքը: Ներկայումս վերջինիս վրա է հիմնված այսօրվա համաշխարհային ինտերնետը։

e-Hayt տեխնոլոգիաների զարգացման հայ-ֆրանսիական հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն նշել է, որ թեև տեխնոլոգիան մշակվել է Ֆրանսիայում, բայց դեռևս չի փորձարկվել ոչ մի օպերատորի կողմից. դա առաջինը Հայաստանում կարվի: Նրա խոսքով՝ «ապագայի համացանցը» ստեղծելու համար անհրաժեշտ էր մի վայր, որտեղ անհնարինը կարող էր հնարավոր դառնալ: Պուի խոսքով՝ բացահայտել է, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է:

https://youtu.be/yZ-8TnXmCWs
Հայաստանն «ապագայի համացանցի» փորձագիտական կենտրոնն է դարձել / ©Լուրեր

Հայ և օտարերկրյա ուսանողներին ու կապի ինժեներներին նոր տեխնոլոգիան դասավանդելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան կժամանեն մասնագետներ: կապի ինժեներներին։ Հաղորդվում է, որ օպերատորների հետ փորձնական ցանցեր ստեղծելու ուղղությամբ բանակցություններ են տարվում։

RINArmenia-յի աշխատանքներին մասնակցող ինժեներ Դիդիե Կարեն հայտնել է, որ փորձարկումից և համապատասխան ծրագրերը մշակելուց հետո Հայաստան են հրավիրվելու արտասահմանյան ընկերությունները՝ համացանցի նոր կառուցվածքն իրենց բիզնեսի համար փորձարկելու և, գուցե, այստեղ իրենց հետազոտական լաբորատորիաները բացելու համար:

Ի՞նչ է RINA-ն

RINA-ի հիմքում ընկած են ներկայիս համացանցի տեսության և իրագործման արդյունքում ի հայտ եկած խնդիրները: Ծրագրի համահիմնադիր Ֆիլիպ Պուի խոսքով՝ RINA-ն ռեկուրսիվ միջցանցային ճարտարապետությունն է (Recursive InterNetwork Architecture): Այն մոտ 10 տարվա պատմություն ունի: Նախագծել է ամերիկացի Ջոն Դեյը: Մշակման ղեկավարներից է ֆրանսիացի ինժեներ Լուի Պուզենը, ով դեռ 1970-ականներին համացանցի ստեղծման հիմքերում է եղել։

Ներկայումս 87-ամյա Պուզենը զարգացնում է TCP/IP պրոտոկոլի նոր այլընտրանքը, որի վրա պետք է կառուցվի է «ապագայի համացանցը»։ Ինժեներ Դիդյե Կարեն, որը երկար ժամանակ աշխատել է Պուզենի հետ, նշել է, որ նոր տեխնոլոգիան ավելի հեշտ կլինի կիրառել, քան ներկա TCP/IP–ն. այն չի պահանջում ավելի հզոր համակարգիչներ կամ ցանցային սարքեր։

Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ համացանցն արդեն նոր տեխնոլոգիա չէ, հին է, ուստի չի համապատասխանում նորագույն կարիքներին, այդ թվում՝ անվտանգության առումով: Իսկ RINA-ն այդ առումով ավելի հուսալի է լինելու և էներգախնայող:

https://twitter.com/JonathanLacote/status/1201410140781662208

RINA-ն իրենից ներկայացնում է ցանցերի կազմակերպման այնպիսի մոդել, որը թույլ կտա այն օգտագործել բոլոր տեսակի ցանցային խնդիրներ լուծելու համար։ RINA-ի տարրական միավորը DAP-ն է (Distributed Application Process)։ Երկու կամ ավելի DAP-երը կազմում են DAF-ը (Distributed Application Facility)։ Այս DAP-երը հաղորդակցվում են CDAP (Common Distributed Application Protocol)-ի միջոցով։ CDAP-ի միջոցով հեռակա DAP-ի օբյեկտների հետ կարելի է կատարել վեց գործողություն՝ ստեղծել, ջնջել, կարդալ, գրել, սկսել և ավարտել։

RINA-յի դեպքում համակարգչային ցանցերն իրենցից ներկայացնում են միջգործընթացային հաղորդակցություն և, ի տարբերություն OSI մոդելի, ցանցային շերտերը պետք է լինեն կախված մասշտաբից, որտեղ կա ընդամենը մեկ պրոտոկոլ: Վերինս ռեկուրսիվորեն կրկնվում է այնքան, որքան անհրաժեշտ է տվյալ խնդիրը տվյալ ցանցում լուծելու համար։ Այսպիսով, տարբեր ցանցային շերտեր ունենալու և տարբեր գործառույթներ ունեցող պրոտոկոլներ օգտագործելու փոխարեն օգտագործվում է միայն մեկը։

Մուտքը Հայաստան

Հայաստանում «Համացանցի գերազանցության» կենտրոն բացելու մտադրության մասին ֆրանսիացի ինժեներներն ու գործարարներն առաջին անգամ հայտարարել են 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի ընթացքում:

https://twitter.com/LegendumEst/status/1191772680007114752

Ոլորտի ներկայացուցիչները դեռ այն ժամանակ էին հայտարարում հեղափոխության նոր փուլի՝ տեխնոլոգիականին անցնելու մասին՝ նախանշելով, որ 18 ամսվա ընթացքում RINArmenia ծրագիրը պետք է գործարկվի ամբողջ երկրի տարածքում: Հաղորդվում է, որ հայկական երկու ստարտափեր արդեն պատրաստ են փորձարկել այդ տեխնոլոգիան իրենց բիզնեսում։

Դրանցից մեկը Illuria Security–ն է, որը գլխավորում է Եգիպտոսից հայրենադարձված Քրիս Արման Կիլոյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը մշակում է պլատֆորմ, որն ինքնաշխատ կերպով պետք է վերլուծի կասկածելի ծրագրերն ու պատրաստ լինի սպառնալիքներին, իսկ առկա սպառնալիքները մեկուսացնի` փակելով դրանք վիրտուալ «կոնտեյներներում։

Տավուշի մարզում տեղադրվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը
Տավուշի մարզում՝ Իջևանատուն ռեստորանի մոտ, տեղադրվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը մարզում: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ այն շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ նորարարական քայլ է, որը մեծ շարունակություն պետք է ունենա։

Առաջին կես տարում բոլորը ցանկացողներն իրենց էկետրական մեքենաները կարող են անվճար լիցքավորել «Ecocars» ծրագրով տեղադրված լիցքավորման կայաններում։ Այն իրականացվում է Ուկրաինայի հայկական համայնքի նախաձեռնությամբ: Իջևանի մոտ լիցքավորման կայանի տեղադրումից ժամեր անց երկրորդն է տեղադրվել՝ Դիլիջանում: Հաջորդ շաբաթ նախատեսվում է տեղադրել ևս երկուսը:

https://www.facebook.com/215895845828289/videos/421025825232280/

Դեռևս ամիսներ առաջ էր Ուկրաինայի հայկական համայնքը մարզպետ Չոբանյանի հետ հանդիպմանը ներկայացրել «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիրը: Այն Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում:Հաղորդվում է, որ նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի գլխավորությամբ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=573147886769748&id=215895845828289

Մարզպետարանից տեղեկանում ենք, որ նախատեսվում է հնարավորինս շատ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների հիմնում: Ծրագրի մասնակիցների խոսքով՝ այն կնպաստի Հայաստանի բնակիչների կողմից էլեկտրական մեքենաների գնմանը, աստիճանաբար էներգախնայող և էներգետիկ առումով անկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը:

«Ecocars»-ը մտադիր է դուրս գալ նաև երևանյան շուկա: Հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում տեղադրել էլեկտրոմոբիլների ևս 45 լիցքավորման կայան: Այս ծրագրից բացի՝ ընթացքի մեջ է նաև Հայաստանում 23 նմանատիպ կայանների տեղադրման գործընթացը, իսկ էլեկտրոմոբիլների ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից:

Ըմբոստ բնության ճարտարապետություն. ինչպե՞ս են Ճապոնիայում տները կառուցվում
Հոկտեմբերի 12-ին Ճապոնիայում տեղի ունեցավ վերջին 60 տարվա ամենաուժգին «Հագիբիս» թայֆունը: Քամու արագությունը կազմում էր 45-65 մ/վ: Տարերքին զոհ գնաց 79 մարդ, վիրավորների թիվն անցնում էր 400-ից: Դա սեզոնի ընթացքում 9-րդ թայֆունն էր: Դրանից 1 շաբաթ անց օդերևութաբանական վարչությունը զգուշացրեց մոտեցող նոր՝ կրկնակի թայֆունի մասին:

Քամին արմատախիլ է անում ծառերը, գովազդային վահանակները պոկում, դեն նետում մեքենաները: Ճոճվում են շինությունները:

https://twitter.com/brad_weber9/statuses/1183000100160696320

ՈՒ թեև սարսափելի է գտնվել ճոճվող շինությունում, սակայն Ճապոնիայի դեպքում համարվում է, որ անվտանգ է: Տոկիոյում 153 երկնաքեր կա: Այն աշխարհի բարձր քաղաքների առաջին 10-յակում է: Շենքերից յուրաքանչյուրը կառուցված է շինարարական հատուկ չափորոշիչներով: Այստեղ օրենսդրորեն ամրագրված են սեյսմակայուն ամրանները և քամուց պաշտպանող կառուցվածքները: Այդ չափորոշիչները մշակվել են դարերի ընթացքում և կատարելագործվել են:

Փայտը լավագույն նյութն է

Ջեյմս Կլավելի «Սյոգուն» գրքում պատմվում է, որ ճապոնիայում ամեն օր երկրաշարժ է, հրդեհներ, ջրհեղեղ, բարձր ալիքներ, թայֆուններ: Բնությունն այստեղ խիստ է: Գրքի հերոսը եվրոպացի է, որ 16-17 դարերում հայտնվել է Ճապոնիայում՝ առաջին անգամ ոտքերի տակ զգալով ստորգետնյա ցնցումները:

Գրքում երկրաշարժից հետո ճապոնական ավանդական տնակները փլուզվել են: Փայտի ու բրնձեթղթե պատերի տակ մարդիկ էին մնացել, բայց ոչ ոք չէր տուժել: Բանն այն է, որ փայտն ու թուղթը հատուկ էին օգտագործվել՝ քիչ վնասվելու համար: Բացի այդ՝ տունը վերանորոգելն արդեն ավելի արագ կստացվեր, ի տարբերություն քարի:

Ճապոնական ավանդական տուն / ©Flickr

Փայտե տների ավանդույթը ծագել է Չինաստանում: Այնտեղ ներկում էին տան պատերը, մինչդեռ ճապոնացիները որոշեցին թողնել բնական գույները: Փայտը պաշտպանում էր ամռան տապից և ձմռան ցրտից: Տնակները հենվում էին հողի մեջ խրված սյուների վրա՝ գետնից մի փոքր բարձր, որպեսզի քամին չքշեր, այլ անցներ տակով:

Ճապոնական ճարտարապետական ավանդույթները սկսել են ձևավորվել 8-րդ դարից: Տարբեր կրոնների ու կառավարման ռեժիմների պայմաններում դրանք չնչին փոփոխություններ են կրել, քանի որ դրանք ոչ թե դիզայնի, այն կենսական նշանակություն ունեցող առանձնահատկություններ էին:

Ճապոնական տաճար / ©CNN

Ճապոնիայում կորացված կտուրներով մեհյանները ստեղծվել են բուդդայական մշակույթի ազդեցությամբ: Շինության այս մոդելը լավ դիմանում է ճոճին: Կենտրոնում փայտե հաստ սյունն է, որից տարածվող պատերը ձգվում են մինչև իրարից բավականին հեռու գտնվող ամրանները: Այդպիսով՝ կառույցը դիմանում է ինչպես քամուն, այնպես էլ ցնցումներին:

Աջ կողմում՝ ճապոնական մեհյան / ©Flickr

Էդոյի դարաշրջանում, որը տևել է 260 տարի՝ մինչև 19-րդ դարի կեսերը, Ճապոնիայում կառուցվել են բազմահարկ ամրոցներ, շատ սենյակներով ու միջանցքներով: Նրանցից յուրաքանչյուրում կմախքն էր՝ հենված 4 ծավալուն սյուների վրա: Պատերն արդեն քարից էին, որոնք հենված էին այլ կառուցվածքի վրա: Այս սկզբունքի շնորհիվ շինությունները դիմանում էին ստորգետնյա ցնցումներին: Կտուրներն արվում էին հատուկ հրակայուն նյութերից, քանի որ թայֆունների կամ երկրաշարժերի ժամանակ մարդիկ հիմնականում զոհվում էին դրանց պատճառով առաջացած հրդեհներից:

Առաջին բազմահարկերն ի հայտ են եկել 19-րդ վերջին: Դրան նպաստել է փոթորկի հետևանքով առաջացած հրդեհը, որն ավերել է Էդո քաղաքի (Տոկիո) 70%-ը: Քաղաքն այրվել է 3 օր՝ խլելով 100 հազար մարդու կյանք:

Այդ ժամանակ արդեն արևմտյան ավանդույթներն արդեն մուտք էին գործել Ճապոնիա: Դրանց թվում էր նաև ճարտարապետությունը: Այրված տների տեղում կառուցվեց ներկայիս Գինզա թաղամասը: Այն կոչվեց «Աղյուսե քաղաք» (Bricktown, ブリックタウン): Դրա օրինակով ճապոնացիները սկսեցին թարմացնել մյուս թաղամասերը:

Թատրոնի շենք / ©oakhouse.jp

30 մետր, 11 հարկ

Ամերիկյան Սան-Ֆրանցիսկոյում առաջին երկնաքերը կառուցվել է 1890թ.: Տերը San Francisco Chronicle ամսագիրն էր, և բարձր շենքը խորհրդանշում էր հրատարակության հզորությունն ու վեհությունը: Շենքը հաշվվում էր 66 մետր: 8 տարի անց նույն քաղաքում կառուցվեց 96 մետրանոց «Կանչի շենքը»: Այս երկու երկնաքերն էլ դիմացան 1905թ. տեղի ունեցած 7,7 մագնիտուդ երկրաշարժին:

Այդ մասին իմացել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տոսիկատո Սանոն: Նա մեկնել է ԱՄՆ՝ ծանոթանալու ամերիկյան երկնաքերերի կոնստրուկցիային: Նրա գիտելիքները հիմնվում էին Շինարարության մասին քաղաքային օրենքի և Կառուցապատման քաղաքային նախագծի վրա: Երկու փաստաթուղթն էլ ստորագրվել են 1919թ.՝ սահմանափակելով շինությունների բարձրությունը Տոկիո, Յոկոհամա, Կիոտո, Օսակա և Կոբե քաղաքներում: Առավելագույն թույլատրելին 30 մետրն էր:

1923թ. Տոկիոյում տեղի ունեցավ 7,9 մագնիտուդ երկրաշարժ: Ցնցումները հասան միչև Յոկոհամա: Ավերվեց 250 հազար տուն, զոհվեց 140 հազար մարդ: Եվս 450 հազար տուն այրվեց: 90%-ից ավելին հենց կրակին զոհ գնաց: Այս ամենի մեջ ուշագրավ էր, որ նոր կարգն ընդունելուց հետո Տոկիոյում և Յոկոհամայում հասցրել էին կառուցել 658 բարձրահարկ, որոնցից 35-ն ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել էին: 49-ը լուրջ էին վնասվել, իսկ մյուսները թեթև վերանորոգման կարիք ունեին կամ ընդհանրապես չէին տուժել: Այդպիսի արդյունքը գոհացուցիչ էր:

Տոկիոն՝ 1923թ. երկրաշարժից հետո / ©The Tokyo Files

1 տարի անց ճապոնացիները պրոֆեսոր Սանայի նախաձեռնությամբ մտածեցին սեյսմիկ գործակից: Նրա պնդմամբ՝ շինությունները ամրացած են հողին, ուստի երկրակեղևի շարժի ժամանակ դրանք ենթարկվում են հորիզոնական ցնցման: 1923թ. այդպիսի հորիզոնական ցնցումը Տոկիոյում 3 անգամ գերազանցել է թույլատրելին: Սանան առաջարկել է բետոնե շինությունները սահմանափակել մինչև 20 մետր:

45 մետր, 16 հարկ

Ճապոնիան սեյսմիկ առումով աշխարհում ամենաուսումնասիրվածն է: Երկրաշարժերն այստեղ այնքան շատ են, որ գիտնականներն ու փորձագետները խորհուրդներում ամեն տարի նորություն են մտցնում՝ հաշվի առնելով ողբերգական փորձը:

1950-60-ականներին ուսումնասիրվել է հզոր ցնցումերի ուժն ու սթրեսային իրավիճակներում շենքերի կառուցվածքային տարրերը: Սահմանվեց նոր՝ առավելագույն բարձրություն՝ 45 մետր (1963թ.): Ընդ որում` թույլատրվում էր կառուցել ավելի բարձր, սակայն յուրաքանչյուրի դեպքում Շինարարության նախարարության հատուկ հանձնաժողովի գնահատականից հետո:

1968թ. բարձրության սահմանաչափը եռապատկվեց: Կասումիգասեկի շենքն ունեցավ 147մ բարձրություն, 36 հարկ: Սա համարվում է ճապոնական առաջին երկնաքերը: Նախագծի վրա աշխատել են գիտությունների դոկտորներ, համալսարանների գիտնականներ: Շինարարության համար օգտագործվել են հավասար քանակությամբ բետոն և քար:

Կասումիգասեկիի շենքը / ©Wikimedia Commons

Դրանից 8 տարի անց կառուցվեց առաջին բնակելի բարձրահարկը՝ 18 հարկանի, 47,7 մ-անոց: Սա արդեն վերափոխված տարբերակն էր. ոչ թե քարե տուփ էր, այլ հատուկ բետոնային կառուցվածքներով: Կմախքի կառուցման համար օգտագործվել են 3 մետրանոց կաղապարներ, որոնց շնորհիվ շենքը կարող էր կորանալ՝ դիմանալով ճոճին: Այս նախագիծը դարձավ օրինակ` այլ բարձրահարկերի համար:

60 մետր, 22 հարկ

Շինարարական օրենսգիրքը վերանայվեց 1981թ.: Առավելագույն բարձրությունը հասցվեց 60 մետրի (22 հարկ): Դրանից բարձրների համար կարգը նույնն էր՝ հատուկ թույլտվությամբ: Հերթական փոփոխությունից հետո սկսվեց նորակառույցների ԲՈՒՄ-ը: 1993թ. կառուցվեց Landmark Tower-ը Յոկոհամայում. 266 մետր: Մինչև 2014թ. Յոկոհամայի 70 հարկանի շենքն աշխարհում ամենաբարձրն էր: Նրան փոխարինեց 60 հարկանի, բայց 300 մետրանոց Abeno Harukas-ը՝ Օսակայում:

Ներկայումս միայն Տոկիոյում կա 153 շենք՝ 150 մ-ից բարձր և 8-ն էլ կառուցվում են: Օսակայում 41-ն են, Նահոյում՝ 11, Կավասակիում՝ 10, Յոկոհամայում՝ 7, Կոբեում՝ 6, Տիբեում՝ 4 և Հիրոսիմայում՝ 3 հատ:

Տոկիոյում է գտնվում նաև ամենաբարձր աշտարակներից մեկը՝ 625 մետրանոց Tokyo Skytree-ն: Այն կառուցված է թայֆուններին ու երկրաշարժերին դիմանալու հաշվարկով: Նրա դեպքում շինարարները հետևել են հին, փորձված տեխնոլոգիային. Skytree-ն եղանակի մոդելով է կառուցված: Աշտարակի ներսում հսկայական փողն է՝ ռետինե ծածկույթով: Փողի շուրջբոլորը էկզոկմախք է (արտաքին կմախք)՝ դեմպֆերից (տատանումների մարիչ) պատրաստված: Այն չեզոքացնում էր ցնցումները:

https://youtu.be/H7pcm5vICdU
Skytree տեխնոլոգիայի մասին, երկրաշարժերի դիմակայություն / ©Science Channel

Դեմպֆերը հատուկ սարքավորում է, որի շնորհիվ վիբրացիան և իներցիան մարում է: Հաճախ այն բետոնե աղյուս է, որը հետ է մղում իներցիան՝ շինությանը զերծ պահելով ցնցումներից:

https://youtu.be/ft3vTaYbkdE
Դեմպֆերի կիրառումը լեգոյի օրինակով / ©minutephysics

Բայց շենքերը, ամեն դեպքում, պետք է ճոճվեն: Եթե բարձրահարկերը չճոճվեն, ինչպես տեսանյութերում են, ապա նվազագույն հորիզոնական ցնցման դեպքում կփլվեն: Իսկ տեսանյութում առավելագույն՝  9,1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժն է (2011թ.):

https://youtu.be/7Zw-BvKo0pI
Երկրաշարժից ճոճվող շենքեր, Տոկիո, 2011թ. / ©TheRoyal TV

Չնայած բարձրահարկերի ոլորտի զարգացմանը` փայտե տները Ճապոնիայում շարունակվում են հանդիսանալ հանրային մեծ պահանջարկ: Դրանց նկատմամբ նույնպես իշխանությունները խիստ են. հսկվում են շինարարական բոլոր մանրուքները:

Նոր տունը պետք է ունենա նյութերի 10 տարվա երաշխիք: Այսինքն՝ հնարավոր չէ մատչելի գնով պահեստից գնել հնացած ցեմենտ, տունը կառուցել դուրսգրված աղյուսից: Ընդ որում՝ 3 հարկից բարձր բնակելի շինությունները ստուգվում են կրկնակի: Նախագծի մակարդակում ստուգվում են բոլոր փաստաթղթերը, իսկ շինարարության ընթացքում ժամանում է հատուկ հանձնաժողովը: Այն ստուգում է աշխատանքների որակը և համապատասխանությունը նախագծին:

Ջուրը քամուց ու երկրաշարժից վտանգավոր է

2011թ. երկրաշարժը փոխեց ճապոնացիների և համաշխարհային հանրության վերաբերմունքը արդյունաբերական շինությունների նկատմամբ: Այդ ժամանակ առաջացան մի քանի ցունամիներ: Բազմաթիվ բարձր ալիքներ հարվածեցին ճապոնական ափերին: Տուժեց նաև Ֆուկուսիմայի ատոմակայանը:

2011թ. երկրաշարժը / ©National Geographic

Այն Ճապոնիայի համա կարևոր էներգետիկ կետ էր: Այնտեղ գեներացվում էր երկրի էլեկտրաէներգիայի 1/3-ը: Դեպքից հետո Ճապոնիայի բոլոր ԱԷԿ-ները կանգնեցվել են՝ ստուգվելու: Արդիականացման վրա ծախսվեց 17 մլրդ դոլար:

Հետևողական ճապոնացիները հաշվի առան թայֆունների և երկրաշարժերի հետևանքները: Հետազոտողները հիմնվում էին այն հանգամանքի վրա, որ արդյունաբերական շինություններին մշտական հոսանք է պետք: Այդ կառույցների վերաբերյալ դրույթներն ընդունվել են 1981թ.:

Փլուզված մայրուղի Կոբեյում / ©Weebly

Կանոնակարգի առաջին փորձությունը տեղի ունեցավ 1995թ., երբ սեյսմոլոգներն արձանագրեցին 6,9 մագնիտուդ ցնցում: Զոհվեց 6434 մարդ, ավերվեցին 200 հազար շինություններ, ինչպես նաև Հանսին մայրուղու 1 կմ-անոց հատվածը և Կոբեի 150 կառամատույցներից 120-ը: Քաղաքը մասամբ հոսանքազրկվեց: Միևնույն ժամանակ, 1981թ. չափորոշիչներով կառուցված շինությունն իրեն լավ դրսևորեց: Ճապոնական իշխանությունները սկսեցին վերագնահատել սեյսմիկ վտանգները և արդիականացման մասշտաբները:

Ֆուկուսիմայի ԱԷԿ-ը կառուցվել է 1966թ.: Այն սեյսմիկ վտանգների քարտեզում նշված էր որպես ամենաքիչ ակտիվություն ունեցողը: Սակայն ոչ ոք չէր սպասում այդչափ ուժգին ցունամիի:

https://youtu.be/NwroEpdODWY
Ցունամին Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ում / ©AFP News Agency

Յուրաքանչյուր արդյունաբերական համալիրում առկա է հատուկ մեկուսի կառույց: Այնտեղ են պահվում գեներատորները, հոսանքի պահուստային աղբյուրները, համակարգիչները՝ ինքնաշխատունակության ապահովման համար, և այլ պարագաներ՝ կախված համալիրի նշանակությունից: Մեկուսացված կառույցը գտնվում է երկաթբետոնե հատուկ տուփի մեջ: Այն դիմանում է մինչև 7 մագնիտուդի: Կառույցը չի վնասվում ուժգին ցնցումից, քամին չի քշում, բայց ոչ ոք չէր ենթադրում, որ այն կարող է լցվել ջրով:

Ջրհեղեղի հետևանքով բոլոր 13 դիզելային էլեկտրագեներատորները և մարտկոցային համակարգերը դարձան անպիտան: Կայանը հոսանքազրկվեց, ինչը նախագծով նախատեսված չէր: Այդ պատճառով էլ տեղի ունեցավ աղետը: Ճապոնիայում սկսվեցին տեղի ունեցածի ուսումնասիրությունները, յուրաքանչյուր ԱԷԿ ենթարկվեց «սթրես-թեստի», որպեսզի բացառվեն 2011թ.-ի դեպքերը:

Նյութափոխանակություն և սահմանափակ ճարտարապետություն

Ճապոնական ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում ոչ միայն դիմակայունությամբ, այլև շրջակայքի հետ ներդաշնակության ձգտմամբ: Նույնիսկ խոշոր շինությունների կառուցման ժամանակ ճապոնացիներն աշխատում են օգտագործել էկոլոգիական նյութեր՝ փայտ և թուղթ:

Այդ ավանդույթները ձևավորվել են 80-ականներին, երբ իմաստավորվեց «նյութափոխանակության (մետաբոլիզմ) շարժումը»: Այն ժամանակվա ճարտարապետները՝ Կիյոնորի Կիկուտակեն, Կիսո Կուրոկավան, Ֆումիգիկո Մակին, բողոքում էին արևմտյան «անհետաքրքիր» երկնաքերերի դեմ՝ ձգտելով գնելով նոր մոդել: Այդպես ձևավորվեցին մեգակառույցները և կենսաբանական համակարգերը: Շինություններում սկսեցին կիրառվել տարբեր գալարներ՝ բնության կողմից ստեղծվածի տպավորություն թողնելով:

https://youtu.be/1P4iINzzrOA
Ճապոնացի ժամանակակից ճարտարապետների աշխատանքները / ©Homedit

Ճապոնական մեկ այլ թրենդ պայմանավորված է ոչ միայն ինվայրոմենտալիզմով (շրջակա միջավայրի պաշտպանությամբ), այլև տարածքի սակավությամբ: Ճապոնիայում 1 քառ.կմ-ում հաշվվում է 336 մարդ. աշխարհում 25-րդ տեղում է բնակչության խտությամբ: Սա հանգեցնում է նրան, որ հողի գինն աճում է, ուստի ճարտարապետները ձգտում են քիչ տարածություն զբաղեցնել: Օրինակ, 2007թ. Օսակայում բնակելի շենքերը կառուցում էին զիգզագաձև՝ այն խցկելով այլ շինությունների արանքում ու թողնելով փոքր այգու տեղ:

Ներկայումս ճապոնացի ճարտարապետները պահանջարկ ունեն նաև արտերկրում: Նրանց նախագծերը գնում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Հաճախ նրանք գործում են «օրգանական ճարտարապետության» և մինիմալիզմի ժանրում: Նրանց համար արտաքին տեսքն ամենակարևորը չէ:

Տները պետք է լինեն դիմացկուն՝ բնության տարբեր անակնկալների նկատմամբ: Ճապոնացի ճարտարապետ Յուն Իգարասին նշել է, որ ներկայումս անհրաժեշտ է դիտարկել, որ տապին կառույցներն արձագանքեն ջերմաստիճանին, շինությունը դարձնեն ավելի հով և խնայեն էներգիան: Նրա խոսքով՝ էսթետիկան պետք է անցնի երկրորդ պլան՝ առավելությունը տալով շինության ֆունկցիոնալությանը:

Գիտնականներն անդամալույծ մարդու ուղեղը միացրել են էկզոկմախքին. նա 145 մետր քայլել է
Անդամալույծ տղամարդը երկու տարի շարունակ վիրտուալ քայլք է պարապել, որպեսզի էկզոկմախքով կարողանա 480 քայլ կատարել:

Ֆրանսիական հետազոտողները 28-ամյա, անդամալույծ պացիենտին սովորեցրել են կառավարել էկզոկմախքը (կեղծ կմախք): Հաղորդվում է, որ տղամարդը կարողացել է քայլել շուրջ 145 մետր:

Գրենոբլի համալսարանական հիվանդանոցի գիտնականները ներգրավվել երկու անդամալույծ տղամարդկանց փորձարկման ծրագրին: Մասնակիցներից մեկին իմպլանտատների հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով բացառել են, իսկ մյուսի հետ շարունակել են փորձարկումը: Պատշգամբից ընկնելու հետևանքով վզի վնասվածք ունեցող տղամարդու վրա երկու ընդունող-հաղորդող սարք են տեղադրել, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է 64 էլեկտրոդ՝ միացված ուղեղին:

Իրական փորձարկումից առաջ տղամարդն անցել է երկամյա նախապատրաստություն: Վիրտուալ ծրագրում նա սովորել է կառավարել կոստյումը, որը նմանակում էր քայլքը և ձեռքերի շարժումները: Դա անհրաժեշտ էր ուղեղի որոշակի ազդանշանների հաղորդումը լարելու համար:

https://youtu.be/cBRgoQGn6gQ
Քայլ` էկզոկմախքի օգնությամբ / ©The Telegraph

Լաբորատոր պայմաններում, արդյունքում, նրան հաջողվել է քայլել 145 մետր` կատարելով 480 քայլ: Հավելյալ անվտանգության համար էկզոկմախքը կախված է եղել առաստաղից:

Ներկայումս հետազոտողների խումբը աշխատանքներին ներգրավել է ևս 3 պացիենտի: Նրանց հաջորդ նպատակն առանց էկզոկմախքն առաստաղից կախելու համակարգի հիվանդներին քայլել սովորեցնել է:

Հրապարակված տեսանյութում մարդանման Atlas ռոբոտը ցատկում է, գլորվում և ձեռքերի վրա կանգնում
Atlas-ի հնարավորություններն ապշեցուցիչ են. Boston Dynamics-ի ինժեներներն իրենց «զավակին» սովորեցրել են թռչկոտել, գլորվել, կանգնել ձեռքերի վրա և թռիչքի ժամանակ մարմինը պտտել 360 աստիճան:

https://youtu.be/_sBBaNYex3E
Atlas մարդանման ռոբոտ / ©BostonDynamics

Ավելի վաղ Atlas ռոբոտին սովորեցրել էին վազել և կատարել մի շարք այլ գործառույթներ:

Boston Dynamics-ն ամեն տարի ներկայացնում է մարդանման ռոբոտների ստեղծման նոր նվաճումներ: Աղբյուրի հիշեցմամբ՝ Atlas-ի սկզբնական տարբերակները կարողանում էին կատարել միայն հասարակ հանձնարարություններ, օրինակ՝ հավասարակշռվել մեկ ոտքի վրա:

Boston Dynamics-ի ռոբոտները / ©newatlas.com

Մարդանման ռոբոտներից բացի՝ Boston Dynamics-ն ակտիվորեն մշակում է ռոբոտացված այլ համալիրներ, օրինակ՝ Cheetah և LittleDog չորսոտանի ռոբոտները: Handle ռոբոտը տեղաշարժվում է անիվների օգնությամբ, իսկ Rise-ն օժտված է վեց «թաթով»:

Սկզբում անհետանում են երեխաները, հետո աճում են բեխերը. ընտանեկան էմոձին ջնջելը Google-ում հեշտ չէ
Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության վերլուծական տվյալների փորձագետ Բրուկ ՈՒոթսոնը հայտնաբերել է, որ Google-ի ծրագրերում ընտանեկան էմոձիները (սմայլիկ) ջնջելն այդքան էլ հեշտ չէ: ?‍?‍?‍?Սկզբում հերթով պետք է ազատվել էմոձիում պատկերված մարդկանցից:

https://twitter.com/brookLYNevery1/status/1167087999630434304?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1167087999630434304&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fshapito%2F2019%2F08%2F30%2Fsperva-ischeznut-deti-potom-vyrastut-usy-v-google-nelzya-prosto-tak-udalit-emodzi-semi-iz-chetyreh-chelovek%3Futm_source%3Dfacebook%26utm_medium%3Dmain%26fbclid%3DIwAR3H3v7kkhVAb3Gfjs03BJDOf81TFvzGyjB82nhpz8b92bGWEhkQ0rwjVV0

Ուոթսոնի խոսքով՝ Google-ն ընտանեկան ամբողջ էմոձին չի ջնջում, այլ հերթականությամբ սպանում է ընտանիքի անդամներին՝  սկզբում՝ երեխաներին, վերջում՝ հորը:

Եթե 4 հոգուց բաղկացած ընտանիքի էմոձին տեղադրենք «Փաստաթղթում», «Աղյուսակում», «Ֆորմայում», «Ներկայացման» մեջ, ապա «Delete» կոճակը սեղմելու դեպքում ընտանիքի անդամները հերթով կհեռացվեն՝ սկզբում երեխաները:

Սա աշխատում է ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ հոմոսեքսուալների դեպքում. կարևորը՝ ընտանիքի անդամները 4-ը լինեն: Հետաքրքրական է, որ տարասեռ ընտանիքներում վերջում տղամարդն է հեռացվում:

Առաջին երեխայի հեռացվելուց հետո ծնողները դեռ նույն երջանիկ տեսքն ունեն:

Ընտանիքի բոլոր անդամները / ©meduza.io

Երեխաներից մեկը ջնջվել է / ©meduza.io

Իսկ ահա բոլոր երեխաներին ջնջելուց հետո ընտանիքի հայրը դառնում է բեխերով:

Երեխաները հեռացվել են, հայրը բեխեր ունի / ©meduza.io

Հայրը վերջում է հեռացվում / ©meduza.io

Եվ միայն վերջին անդամին հեռացնելուց հետո է էմոձին ամբողջությամբ ջնջվում տեքստից:

Կինը գտել է 11 տարի առաջ կորած կատվին. օգնել են արդի տեխնոլոգիաները և բարի մարդիկ
11 տարի առաջ տանից փախած կատուն վերադարձել է իր տիրոջ մոտ: Կինը այս ամբողջ ընթացքում հույսեր է փայփայել, որ իր կենդանուն կրկին կտեսնի: Վերջապես, տասնամյակ անց, նորագույն տեխնոլոգիաների աջակցությամբ կատուն գտնվել է:

Նյույորքցի Մեգգի Ուելցի կատուն՝ Տիգրը, մշտապես բնակվել է տանը, փողոց դուրս չի եկել, այդ պատճառով մի օր տանից դուրս գալով՝ մեծ աշխարհից վախեցել է ու փախել անհայտ ուղղությամբ: Տիրուհին փնտրել է մոտակայքում և հուսացել, որ կատուն կզբոսնի և շուտով կվերադառնա, սակայն՝ ապարդյուն:

Շուտով կինն ընտանիքով տեղափոխվել է այլ բնակարան, ուստի Տիգրին գտնելու հավանականությունը սպառվել է: Մեգգին հին տան տերերին խնդրել է պարբերաբար ուշադրություն դարձնել փողոցային կատուներին: Գուցեն նրանց մեջ հայտնաբերվի սիրելի կատուն, սակայն դա նույնպես ապարդյուն էր:

Տիգրին գտել է մեկ այլ կին՝ Քերոլ Օ'Քոննելը: Կատուն պարբերաբար վազել է նրա տան բակ՝ ուտելու տանտիրուհու դրած կերը: Քերոլն ամեն անգամ փորձել է շոյել կատվին, սակայն կատուն ընդդիմացել է, քանի որ արդեն հասցրել էր հետ վարժվել մարդկային քնքշանքին: Ուստի կինը որոշել է շահել կենդանու վստահությունը:

Նրա խոսքով՝ կաթնասունն իր մոտ է եկել մի քանի տարի, բայց նրա վիճակը տարեցտարի վատացել է: Քերոլը հասկացել է, որ նա տնային կատու է, այդ պատճառով փողոցային կյանքը նրա վրա բացասաբար է անդրադառնում: Ենթադրել է, որ կատվին դուրս են նետել կամ ինքն է փախել:

Ժամանակի ընթացքում Տիգրը սկսել է վստահել Քերոլին, թույլատրել շոյել: Կինը մտքից չի հանել այն, որ գուցե ինչ-որ մեկը փնտրում է կորած կատվին: Նրան տարել է անասնաբույժի մոտ՝ հույսով, որ տերերը նրա վրա հատուկ չիպ դրած կլինեն՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ: Ու դա արդարացրեց իրեն:

Տիգր՝ գտնված կատուն / ©unian.net

Անասնաբուժական կլինիկայում պարզել են Տիգրի տիրոջ ինքնությունը, կապվել են Մեգգիի հետ և նրան հայտնել լավ լուրը: Կինը ժամանել է նշված հասցեով և տեսել անհավատալին՝ 11 տարի առաջ կորած կատուն գտնվել է: Տիկին Ուելցը խորին շնորհակալություն է հայտնել Քերոլին, որ նա իր սիրելի կենդանու ճակատագրի հանդեպ անտարբեր չի վարվել:

Անասնաբույժը Տիգրին լիարժեք ուսումնասիրել է, մինչ տիրոջը հանձնելը: Մասնագետը նշել է, որ կատուն զարմանալիորեն լավ առողջություն ունի՝ հաշվի առնելով փողոցային տևական կյանքը:

Այլ տերեր ևս փնտրել են իրենց կենդանիներին, օրինակ՝ շանը, որն ինքնուրույն է վերադարձել տուն՝ իր հետ ընկերներին էլ բերելով: Այսպիսի բազմաթիվ դեպքեր կան կենդանիների հետ, երբ, օրինակ, շներն ընկերանում այլ շների հետ, կամ կատուներն ինքնուրույն են ապրում՝ նույնիսկ տան վարձ վճարելով:

Ինովացիոն զարգացվածության ցուցանիշով Հայաստանն առաջընթաց է գրանցել
Հրապարակվել է աշխարհի 129 երկրների 2019թ. Ինովացիոն զարգացվածության վարկանիշային սանդղակը, որում առաջատար դիրքերում հիմնականում Եվրամիության երկրներն են: Ընդ որում՝ Շվեյցարիան 2011թ.-ից գլխավորում է սյունակը: Ցանկը եզրափակում է Եմենը:

Երկրների ինովացիոն զարգացման գնահատականը կազմելու համար հիմք են հանդիսացել 80 ցուցիչներ, որոնցից են՝ տրամադրված արտոնագրերի քանակը, գիտության և ինովացիայի զարգացման ֆինանսավորման հասանելիությունը, կրթության մակարդակը և նույնիսկ Վիկիպեդիայում հոդվածների թարմացումները: Հաշվի են առնվել նաև փորձագիտական կարծիքները:

Ինովացիոն զարգացվածությամբ Հայաստանն այս տարվա աղյուսակում 64-րդն է: Մեր երկրի զարգացվածության գործակիցը 33,98: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանն ու Թուրքիան համապատասխանաբար 48 և 49-րդ հորիզոնականներում են, Ռուսաստանը՝ 46, Իրանը՝ 61, Ադրբեջանը՝ 84:

Թեև Հայաստանի այս տարվա ցուցանիշը դեռ հետ է 2017-ից տվյալներից, երբ 59-րդ տեղում էր, այնուամենայնիվ, 2018թ.-ի համեմատ բարձրացել է 4 կետով (68-րդ հորիզոնականում է եղել):

2019թ. Ինովացիոն զարգացվածության վարկանիշային աղյուսակ / ©currenttime.tv

Ամենամյա վարկանիշային աղյուսակը կազմում են INSEAD բիզնես-դպրոցը, Կորնելիի համալսարանը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO): Հիմնական նպատակներն են՝ աջակցել տարբեր երկրներում որոշումներ են կայացնողներին, խթանել ինովացիոն աշխատանքները և գիտական հետազոտությունները:

Յուրաքանչյուր տարի կազմվում է ինովացիոն զարգացման վարկանիշային աղյուսակի որոշակի թեմա: Հաղորդվում է, որ այս տարի ընտրվել է բժշկությունը: Համաձայն ուսումնասիրությունների՝ բժշկական տեխնոլոգիաներն առավել արագորեն են զարգանում ասիական երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Վյետնամում, Թայլանդում և Ֆիլիպիններում:

130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն դիմել է արտոնության համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հարկային արտոնություն ստանալու համար բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններից ստացած դիմումներին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2376382119348836

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ մինչ օրս արտոնություն է ստացել մոտ 90 ընկերություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել է ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից հայրենիք վերադարձած և Հայաստանում աշխատել ու ապրել ցանկացողների կողմից:

Ներկայացրել է նաև այդ գրառման գործնական կիրառումը՝ երկու ընկերության օրինակով:

https://www.facebook.com/armgovernment/posts/2470864612936588

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 2-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ «Սևան ստարտաթ սամմիթ 2019» բիզնես ֆորումը և նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նոր ձևավորված նախարարության ռազմավարությունը, զարգացման ուղղությունները, հեռանկարային ծրագրերը և մոտեցումները: