Շեշտ.am (shesht.am) - Feed

Բեննու աստերոիդի ուղեգծի նոր հաշվարկները մեծացրել են Երկրի հետ նրա բախման հավանականությունը
Մերձերկրյա Բեննու (101955) աստերոիդը Երկրի համար ամենավտանգավորներից է, քանի որ այն անցնելու է բավականին մոտ տարածությամբ: Մոտ 500 մետրանոց երկնային մարմնի հարվածից առաջացող պայթյունը հավասար կլիներ ջրածնային «Ցար-ռումբի» հզորության հարյուրապատիկին: Համաշխարհային մահացության պատճառ այն չի դառնա, սակայն անհաջող անկման դեպքում կարող է ոչնչացնել մի ամբողջ մեգապոլիս կամ ոչ մեծ պետություն:

Աստերոիդի հետագիծը հաշվարկված է հարյուր տարվա համար, և Երկրին մոտեցմանը զուգահեռ իրականացվում է բախման հավանականության գնահատում: Ավելին, դեպի Բեննու է ուղարկվել OSIRIS-REx տիեզերական սարքավորումը, որը 2023թ. աշնանը կվերադառնա Երկիր` իր հետ բերելով աստերոիդի մակերեսից վերցված նմուշներ:

Ընդհանուր առմամբ` բախման հավանականությունը մեծ չէ. առաջիկա 300 տարվա ընթացքում նրա հարվածի վտանգը Երկրին հաշվվում է 1-ը 2700-ի (0,037%): Այդուհանդերձ, Բեննուն համարվում է ամենավտանգավորներից մեկը: 2060թ. այն կանցնի Լուսնից մի փոքր ավելի հեռու տարածությամբ, իսկ 2135թ. նույնիսկ նրանից մոտ կլինի: Աստերոիդի հետագա ուղեգիծը հստակեցված չէ. դա կախված է նրանից, թե որտեղով կանցնի այն 2135թ.:

Բեննու ուղեգիծը հստակ հաշվարկելու նպատակով NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից (JPL) Դավիդե Ֆարնոքյան և նրա գործընկերներն օգտվել են OSIRIS-REx-ի կողմից իրականացված նոր հստակ չափումներից: Գնահատման համար հաշվվել են արեգակնային քամու կողմից Բեննուի վրա ազդող ճնշումը, երկնային այլ մարմինների ձգողականությունը (ներառյալ ավելի քան 300 այլ աստերոիդներ), ինչպես նաև Յարկովսկու էֆեկտը (արագացում, որն առաջանում է անհավասար այրումից ու մակերեսի հովացումից):

Դավիդեի խոսքով` հաշվարկները թույլ են տվել Բեննուի ուղեգիծը հստակեցնել 20 անգամ: Նոր տվյալները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ մինչև 2135թ. Բեննուն Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Սակայն բախման վտանգը 2100-ականներին մեծանում է` հասնելով 1-ը 1750-ի: Ամենավտանգավորը 2182թ. սեպտեմբերի 24-ն է կանխատեսվում` հավանականությունը` 1-ը 2700-ի (0,037%):

Թե որքան մեծ է բախման վտանգը հետագայի համար, պարզ կդառնա նշված առանցքային մոտեցումից հետո: Երկրի մոտակայքում հայտնի են  գրավիտացիոն 26 անցքեր, որոնք առաջանում են մոլորակի գրավիտացիոն դաշտի ոչ միատեսակության պատճառով: Հայտնվելով դրանցում` Բեննուն կարող է փոխել ուղեգիծը և դուրս գալ բախման ուղի: Նոր հաշվարկները բացառել են Բեննուի անցումը դրանցից 24-ով, սակայն մյուս երկուսի համար դեռ պարզ չէ:

Տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծվել
Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբը:

Որոշման համաձայն` հայկական կողմի աշխատանքային խմբում ներգրավվելու են`ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ,ՀՀ պաշտպանության նախարարություն,ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ,«Գեոկոսմոս» ՓԲԸ,ՀՀ ԳԱԱ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:

Աշխատանքային խումբը ղեկավարելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Աշխատանքային խումբը վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ պետք է մեկամսյա ժամկետում ուսումնասիրի և մշակի տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության զարգացման առաջնահերթ ուղղությունները և ռուսական կողմին ներկայացնի դրանց իրագործման վերաբերյալ առաջարկությունը՝ հետագա համագործակցության կազմակերպման նպատակով:

Սահմանվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի գործունեության կարգը:

Ըստ կարգի` աշխատանքային խմբի առաջ խնդիր է առաջադրվել հստակեցնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ուղղությունները, որոշակիացնել անելիքները, ընդլայնել տիեզերական տեխնոլոգիաների նախագծման, մշակման և արտադրության շրջանակներում փոխգործակցությունը:

Աշխատանքային խումբը նաև պետք է ուսումնասիրի տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կարիքները, առաջնահերթությունները, հնարավորությունները, իրականացնի գույքագրում:

Նախատեսվում է նաև ծանոթացում տիեզերական գործունեության ոլորտում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող աշխատանքներին և գույքագրմանը, ինչպես նաև համատեղ հետազոտություններ և ուսումնասիրություններ անելու նպատակով այցելությունների և հանդիպումների կազմակերպում:

Չինաստանը մտադիր է հարվածել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդին
Չինաստանի Տիեզերագիտության ազգային կենտրոնի փորձագետները նախագիծ են հրապարակել, ըստ որի` հրթիռային համալիր է արձակվելու տիեզերք, որը պետք է Երկրից հեռու մղի Բեննու աստերոիդը: Այն ունի 492 մետր լայնություն և դասակարգված է որպես հնարավոր վտանգավոր: Գիտնականները կանխատեսել են, որ Երկրի հետ նրա բախման հավանականությունը 1-ը 2700-ի է:

Չինական մոդելավորումը ենթադրում է, որ 23 միավոր «Long March 5», յուրաքանչյուրը շուրջ 900 տոննա կշռող հրթիռների համաժամանակյա հարվածը կարող է Բեննուին շեղել 9 հազար կմ-ով: Դա Երկրի շառավղից 1,4 անգամ ավելին է և պետք է ապահովի մեր մոլորակի անվտանգությունը:

«Բեննուի շեղումը» / © Wang et al., Icarus

Նշվում է, որ Բեննու աստերոիդին հարվածելու համար մեծ քանակությամբ կինետիկ էներգիա է անհրաժեշտ: Թեև միջուկային պայթյունի կիրառումը կարող է նախընտրելի լինել, սակայն այդ դեպքում ռիսկ կա, որ թիրախը կբաժանվի տարբեր մասերի, որոնք նույնպես կարող են հարվածել Երկրին:

Չինաստանի Տիեզերագիտական ազգային կենտրոնի ինժեներ Մինգտաո Լիի խոսքով` Երկիրը տասնյակ տարիներ հնարավոր կլինի առանց միջուկային մեթոդների պաշտպանել խոշոր աստերոիդներից: Գիտնականները նշում են, որ Long March 5 հրթիռը նվազագույն արդիականացում է պահանջում (oրինակ` խուսավարող շարժիչներով համալրում):

Բեննու աստերոիդը / © NASA

Չինաստանը միակ երկիրը չէ, որ պատրաստվում է հետ մղել Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդները: ԱՄՆ-ում կատարված հետազոտության արդյունքում մշակվել է HAMMER-ի կոնցեպտը («Hypervelocity Asteroid Mitigation Mission for Emergency Response»), և NASA-ն հաշվարկել է, որ Բեննուն շեղելու համար կպահանջվի HAMMER-ի 34-53 հարված:

Բեննու աստերոիդի անկումը հավանական է համարվում 2169 և 2199 թվականների միջակայքում: Անկման ժամանակ նրա արագությունը կազմելու է 12,86 կմ/վ: NASA-ն այդ աստերոիդն անվանելը է Երկրի համար ամենավտանգավորները:

2016թ. Բեննուի մոտ է ուղարկվել OSIRIS-REx տիեզերական զոնդը: Սարքավորումը 2018թ. դեկտեմբերին հասել է երկնային մարմնին, լուսանկարել և նմուշներ վերցրել նրա մակերեսից: Մայիսին զոնդն ուղևորվել է դեպի Երկիր: Այն կվերադառնա երկու տարի անց:

Ռուսաստանը Թուրքիային կօգնի տիեզերակայան կառուցել
Թուրքիայի տիեզերական ազգային գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ հասարակածային երկրներից մեկում թուրքական տիեզերակայանի նախագծմանը կառուցմանը:

Նրա խոսքով` Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` տիեզերակայանի, հրթիռային շարժիչների: Թուրքական գործակալության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի հետ, որն այդ հարցում մեծ փորձ ունի:

Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ թուրքական կողմը տեղեկատվություն է ստացել Վերերկրյա տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների շահագործման կենտրոնից: Նրա խոսքով` առավել հստակ աշխատանքներ կարող են մեկնարկել մեկ տարի անց, երբ Թուրքիան որոշում կայացնի տիեզերակայանի կառուցման վայրի և միջազգային կոոպերացիայի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Թուրքիան նախատեսում է տիեզերակայան կառուցել հասարակածային գոտում գտնվող երկրներից մեկում և այնտեղից իրականացնել հրթիռների կոմերցիոն արձակումներ, որոնք մշակվելու են նաև միջազգային կոոպերացիայում:

Ներկայումս Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նշվում է, տիեզերքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են պատրաստում: Թուրքական կառույցի ղեկավարի խոսքով` Ռուսաստանն արդեն փոխանցել է փաստաթղթի իր տարբերակը, որը դիտարկվում է թուրքական կազմակերպությունների և գերատեսչությունների կողմից: Հաղորդվում է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2021թ.-ի ավարտը:

Չոբանյանն ու Ռոգոզինը քննարկել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ քննարկել է Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։

Ինչպես հաղորդվում է, նախարարի պաշտոնակատարը «Ռոսկոսմոսի» տնօրենի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգում` «Տիեզերական տարածության հետազոտում» խորագիրը կրող GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում:

Հայկ Չոբանյանը շեշտել է, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի, տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման համար բարենպաստ պայմաններ են սահմանված, մասնավորապես, տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ հարկային արտոնություններ են նախատեսված:

Չոբանյանն ու Ռոգոզինն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման և մի շարք այլ հարցերի։

Հանդիպման ավարտին, ինչպես հաղորդվում է, Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու է 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվող Գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։

Զինված հակամարտությունները մուտք են գործում տիեզերք ու կիբերտարածություն
ՌԴ ՊՆ տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ աշխարհում լրջագույն մարտահրավերներն ու անվտանգության սպառնալիքներն արտահայտվում են մի քանի ուղղություններում:

Գեներալի խոսքով` նախ` ներկայումս դիտարկվում է նոր աշխարհակարգի ձևավորում, երկրները ներքաշվում են «նոր սառը պատերազմի» մեջ, պետությունները բաժանվում են «յուրայինների» և «օտարների»: Ընդ որում` «օտարները» հայեցակարգային փաստաթղթերում արձանագրվում են որպես հակառակորդները:

Երկրորդ. Ֆոմինի խոսքով` տեղի է ունենում միջազգային հարաբերությունների, անվտանգային կայացած համակարգերի փլուզում, նվազեցվում է միջազգային այն կազմակերպությունների դերակատարումը, որոնք անվտանգության ոլորտում կոլեկտիվ որոշումների ընդունման գործիքներ են:

Գեներալի խոսքով` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում համաշխարհային և տարածաշրջանային կայունության հիմքերը պայմանավորող միջազգային իրավունքի փոխարեն ստեղծվում է կարգ` հիմնված ինչ-որ կանոնների վրա, որոնք հայտնի չէ, թե ում կողմից են առաջ քաշվել և թե ովքեր են սատարում դրանց: Այդ կանոնները նաև ոչ մի տեղ գրված չեն և ձեռնտու են միայն նրանց, ովքեր հենց հնարել են այդ նոր կարգերը:

Երրորդ վտանգը, ինչպես նշել է գեներալ Ֆոմինը, նոր զինատեսակների ի հայտ գալն է, որոնք արմատապես փոխում են ուժերի հավասարակշռությունը ժամանակակից աշխարհում: Նրա խոսքով` սպառազինության մրցակցությունը մուտք է գործում նաև տիեզերք ու կիբերտարածություն: Գեներալը շեշտում է, որ դա հանգեցնելու է պատերազմի վարման սկզբունքների և մեթոդների փոփոխության:

Չինաստանի պատմական ձեռքբերումը. «Տյանվեն-1»-ը Մարսի վրա կյանքի նշաններ կորոնի
«Տյանվեն-1» տիեզերական սարքավորումը «Չժուժուն» մարսագնացով կատարել է իր առաջ դրված հանձնարարությունը. մայիսի 15-ին «Տյանվեն-1»-ը Մարսի հետազոտության չինական առաջին առաքելության շրջանակներում բարեհաջող վայրէջք կատարել նախապես ընտրված շրջանում` Մարս մոլորակի Ուտոպիա հարթավայրի հարավային հատվածում:

Մեկ ուղեծրային մոդուլից, վայրէջքային պատիճից և մարսագնացից բաղկացած «Տյանվեն-1«-ն արձակվել էր Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից` 2020թ. հուլիսի 23-ին: Սարքավորումը նախորդ շաբաթ օրն էր մուտք գործել «սպասման ուղեծիր», ապա անջատվել է ուղեծրային մոդուլից և մեկ ժամ անց մուտք գործել Մարսի մթնոլորտ: 20 րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերեսին:

https://twitter.com/MarsZhurong/status/1393375501964779530?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1393375501964779530%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fbmglobalnews.com%2F2021%2F05%2F15%2Fchinas-zhurong-lands-on-mars-in-latest-advance-for-its-space-program%2F
Ինչպե՞ս է իրականացվել սարքավորման վայրէջքը:

Առաքելությունը ներառում է նաև ելք և պտույտ Մարսի ուղեծրով, վայրէջք և տեղափոխում մոլորակի մակերեսով, որի հիմնական նպատակը մոլորակի վրա կյանքի հնարավոր նշաններ գտնելն է:

Չինաստանն, այսպիսով, Խորհրդային Միությունից և ԱՄՆ-ից հետո երրորդ պետությունն է, որը փափուկ վայրէջք է իրականացրել Մարսի մակերեսին:

Խորհրդային «Մարս-3»-ն այդ գործողությունն առաջին անգամ կատարել էր դեռ 1971թ. դեկտեմբերի 2-ին: Վայրէջքից հետո կայանը Երկիր էր հաղորդել 12 վայրկյանանոց վիդեոազդանշան: Ամերիկյան «Վիկինգ-1»-ը և «Վիկինգ-2»-ը Մարսի վրա առաջին վայրէջքը կատարել էին 1976թ. հուլիսին և օգոստոսին:

«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը շնորհավորել է չինացի գործընկերներին` պատմական ձեռքբերման կապակցությամբ` նշելով, որ ողջունում են տիեզերական առաջատար գերտերությունների կողմից Արևային համակարգի մոլորակների հետազոտությունների վերականգնումը:

Ռուս զինվորականները Երկրի ուղեծրում մեծ ակտիվություն են արձանագրել
Ռուս ռազմական մասնագետները 2021թ. տիեզերքում ահագնացած ակտիվություն են արձանագրել: Դա նրանց հաջողվել է «Օկնո-Մ» օպտիկաէլեկտրոնային համալիրի հնարավորությունների օգնությամբ:

Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից համալիրը կարողացել է ապահովել վերահսկողությունը շուրջ 30 հազար տիեզերական մարմինների շարժման նկատմամբ, ինչը հինգ հազարով ավելին է, քան ամբողջ 2020թ. ընթացքում:

Համալիրի հնարավորությունները թույլ են տալիս արձանագրել 120-50 հազար կմ բարձրության վրա գտնվող մարմինները: Ընդ որում` վերահսկվող արհեստական արբանյակների չափերը կարող են նաև թենիսի գնդակից փոքր լինել:

«Օկնո» համալիրը մարտական հերթապահություն է իրականացնում 1999թ.-ից: 2014թ. այն արդիականացվել է, ինչից հետո ստացել է «Օկնո-Մ» անվանումը: Համալիրը տեղակայված է Տաջիկստանի Սանգլոկ լեռան վրա, ծովի մակերևույթից 2200 մ բարձրության վրա:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 9-ի գիշերը սպասվում է չինական «Չանչժեն-5Վ» հրթիռ-կրիչի անկումը Երկրի վրա: Ռոսկոսմոսի կանխատեսմամբ` նրա կտորներն ընկնելու են Խաղաղ օվկիանոսում, իսկ ԱՄՆ-ի ԶՈՒ տիեզերական հրամանատարության համոզմամբ` Թուրքմենստանի տարածքում:

«Ռոսկոսմոսը» 1,5 տրիլիոն ռուբլի է պահանջել՝ «Սֆերա» արբանյակային համակարգի ստեղծման համար
«Սֆերան» Իլոն Մասկի ստեղծած Starlink-ի ռուսական՝ բազմագործառույթ տարբերակն է: Համակարգի ստեղծման համար անհրաժեշտ գումարն ավելին է, քան 2016-2025թթ. Ռուսաստանի տիեզերական ամբողջ ծրագրի արժեքը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ ժամանակահատվածի համար են նախատեսված այդ միջոցները, սակայն ենթադրվում է, որ  «Սֆերան» («Сфера») ստեղծվելու է բյուջետային միջոցների հաշվին. շուրջ 350 մլրդ ռուբլին հնարավոր է ֆինանսավորեն մասնավոր ներդրողները:

«Սֆերայի» ստեղծման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2018-ին էր նախանշել: Նրա խոսքով՝ այն կարող է կապի ոլորտում հեղափոխական նշանակություն ունենալ: Տիեզերական սարքավորումների տեղաբաշխումն ակնկալվում է 2024-2028թթ.: «Ռոսկոսմոսի» հաշվարկներով՝ բոլոր արբանյակների արձակման համար կպահանջվի մոտ 150 հրթիռ, որոնց արտադրությունը կարժենա 300 մլն ռուբլի:

«Ռոսկոսմոսի» կարծիքով՝ «Սֆերան» Starlink-ի ու OneWeb-ի հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ նրանք նախատեսված են բացառապես կապի խնդիրների լուծման և մեծ ծավալի տեղեկատվության փոխանցման համար, իսկ ռուսական նախագիծը բազմագործառույթ է լինելու:

Կազմակերպությունում հայտնել են, որ «Սֆերան» մշակողների մտահղացմամբ՝ բաժանորդային սարքավորումները ծանր, բարդ և թանկարժեք չեն լինելու:

«Տիեզերական զորքեր». ի՞նչ զենքեր են տիեզերագնացներն իրենց հետ վերցրել և ինչո՞ւ
Միջգալակտիկական մարտեր մարդկությունը դեռ չի վարում: Փառք Աստծո, տիեզերքում պատերազմ դեռ չի սկսվել: Ընդհանուր առմամբ՝ այնտեղ մարդկության համար ամեն ինչ դեռևս առջևում է: Միևնույն ժամանակ՝ տիեզերագնացները բազմաթիվ անգամներ իրենց հետ զենք են տարել ուղեծիր:

Տիեզերքում զենքի կիրառման կամ սահմանափակումների վերաբերյալ միջազգային որևէ համաձայնագիր չկա բացառությամբ 1967թ.: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվել է համաձայնություն՝ «Տիեզերքի մասին» վերտառությամբ, որի համաձայն՝ կողմերը պարտավորվում էին Երկրի ուղեծրում և նրա սահմաններից դուրս զանգվածային ոչնչացման զենք չտեղակայել:

Արդեն 2000-ականներին Չինաստանը և Ռուսաստանը փորձել են ՄԱԿ-ում նոր օրենք առաջ մղել՝ ընդհանրապես Երկրի մթնոլորտից անդին ցանկացած տեսակի զենքի արգելքի մասին, սակայն ԱՄՆ-ի ջանքերով այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Այնպես որ՝ ներկայումս թույլատրվում է ուղեծիր հասցնել դանակներ, ատրճանակներ ու նույնիսկ 150 մմ-անոց հաուբիցներ:

1. Model 17 «Astro»

Randall Made Knives ընկերության մշակումն է: Իր ժամանակին Model 17 «Astro»-ն ստեղծվել է հատուկ «Մերկուրի» ծրագրի մասնակիցների համար: Բոլոր տիեզերագնացներին այսպիսի մեկական դանակ են հատկացրել: Դանակի առանձնահատկություններից հիմնականն ամրությունն ու հուսալիությունն են: Նշանակությունը բացառապես տնտեսական է:

Model 17 «Astro» / © mirtesen.ru

Արտադրողները վստահեցրել են, որ «Astro»-ի սայրի շնորհիվ կարելի է նույնիսկ բացել պատիճի փրկարարական դռնակը: Այդպես է դա, թե՝ ոչ, դեռևս ոչ ոք չի ստուգել:

2. ՏՊ-82

Խորհրդային եռափող ատրճանակ, որը մշակվել է հատուկ «Սոյուզ» ծրագրի մասնակիցների համար: Երեք փողերը տարբեր տրամաչափեր ունեն. ստորինն 9 մմ, վերին առաջինը՝ 12 մմ: Վերին ձախ կողմինը նախատեսված է ազդանշանային հրթիռների համաճ: Ատրճանակն ունի «շվեյցարական» կոթ, որը հնարավոր է օգտագործել նաև որպես բահ կամ ուրագ: Ատրճանակը և նրա սպառազինությունը պահվել են հատուկ խցիկում:

ՏՊ-82-ը՝ իր լրակազմով / © ya.ru

ՏՊ-82-ը նախ և առաջ հանդիսացել է գոյատևման միջոց, հատկապես երբ «Սոյուզի» անձնակազմը ստիպված կլիներ երկար ժամանակ սպասել փրկարարներին: Ատրճանակն արտադրվել է 1982-2006թթ.: Հետագայում այն փոխարինվել է Մակարովի սովորական ատրճանակներով, որին կցվել է վթարափրկարարական «ՍՈՆԱԶ» համակարգը:

3. ՆՌ-23

Խորհրդային ավիացիոն թնդանոթ՝ 23 մմ տրամաչափով, րոպեում 900 կրակոց արագությամբ, 3 կմ արդյունավետ կրակի հեռավորությամբ: ԽՍՀՄ-ում դրանք ոչ միայն մարտական ինքնաթիռներում են տեղադրվել, այլև տիեզերանավերում՝ հատկապես՝ «Ալմազ» ուղեծրային լրտես-կայանքներում, որոնք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի զորքերի մասին ռազմավարական տեղեկատվության հավաքագրման համար:

Տիեզերական զենքեր. առջևում՝ ՆՌ-23 / © Wikiwand

Խորհրդային կոնստրուկտորները որոշել են, որ ՆՌ-23 թնդանոթը կարող է օգտակար գտնվել, եթե ամերիկյան տիեզերական ծրագրի աշխատակիցները որոշեն իրենց լրտես-արբանյակի միջոցով վնաս հասցնել խորհրդայիններին: Տիեզերքում ՆՌ-23-ի ռազմական իրական կիրառության մասին տվյալներ հայտնի չեն: