Շեշտ.am (shesht.am) - Feed

NASA-ն նշել է «Ջեյմս Ուեբ» աստղադիտակի արձակման նոր ժամկետը
Ուղեծրային նոր աստղադիտարանի՝ «Ջեյմս Ուեբի» մեկնարկի ժամկետների մասին NASA-ն հայտնել է իր կայքում: Նախատեսվում է, որ արձակումը տեղի կունենա Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից՝ 2021թ. հոկտեմբերի 31-ին:

Ժամկետների հետաձգման նոր որոշմանը նախորդել է վտանգների գնահատումը: Ավելի վաղ «Ջեյմս Ուեբը» ցանկացել են իրականացնել հաջորդ տարվա մարտին, սակայն միջամտեց կորոնավիրուսի համավարակը՝ հանգեցնելով ծրագրի իրագործման դանդաղեցմանը:

NASA-յում արդեն հասկացրել են, որ նախկինում նշված ժամկետում սարքավորումը տիեզերք չեն կարող արձակել: Տիեզերական գերատեսչությունում անում են հնարավորը, որ նվազագույնի հասցնեն հնարավոր վտանգներն ու խուսափեն տեխնիկական խնդիրներից: Վերջերս NASA-յում հաջողությամբ իրականացվել են «Ջեյմս Ուեբի» վերգետնյա փորձարկումները, որի շրջանակներում աստղադիտարանի հայելին շրջվել է:

https://youtu.be/xHTciBIEtmY
«Ջեյմս Ուեբ» աստղադիտակի փորձարկումը / ©NASA

«Ջեյմս Ուեբ» աստղադիտակն ուղեծրային ինֆրակարմիր աստղադիտարան է իրենից ենթադրում, որը դիտարկվում է որպես «Հաբլի» հետնորդ: Նրա գլխավոր խնդիրներից մեկը գալակտիկաների լույսի հայտնաբերումն ու Երկրի հետ նմանություն ունեցող արտաարեգակնային մոլորակների բացահայտումը:

Արեգակի մանրամասն լուսանկարները նրա մագնիսացված մթնոլորտում թելանման կառուցվածքներ են ցույց տվել
Մեծ Բրիտանիայի Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի գիտնականները Արեգակի լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են NASA-յի High-Resolution Coronal Imager աստղադիտակի օգնությամբ` ռեկորդային բարձր կետայնությամբ: Այն ունակ է արևի մակերևույթին արձանագրելու ընդհուպ մինչև 70 կմ չափերի հասնող տիրույթները:

High-Resolution Coronal Imager-ի (Hi-C) առաջին արձակումն իրականացվել է 2012թ. հուլիսին` կանադական Black Brant օդերևութաբանական հրթիռի վրա: Մինչ օրս սարքավորումը ևս 2 հաջող առաքելություններ է իրականացրել, որոնցից յուրաքանչյուրը կարևոր տեղեկություններ է տրամադրել արևի՝ փոքր մասշտաբներով տիրույթների վերաբերյալ: Նոր տվյալները ստացվել են 2018թ. մայիսի վերջին մեկնարկած առաքելությունից:

Գիտնականները նշում են, որ արեգակնային մթնոլորտի որոշ հատվածներ ունեցել են մուգ և դատարկ տեսք, դրանք հնարավոր չի եղել մանրակրկիտ դիտարկել, սակայն նոր լուսանկարները հայտնաբերել են անհավատալիորեն բարակ (մեզ համար) մագնիսական օղակներ՝ շուրջ 500 կմ լայնությամբ, լցված շատ տաք պլազմայով, Արևի պսակը թափանցող, որի ջերմաստիճանը հասնում է մինչև միլիոնավոր կելվինի:

Ձախ կողմում՝ Արեգակի սպավառակի ամբողջական պատկերը՝ արված AIA 171 արբանյակից: Սպիտակ կետագծերը ցույց են տալիս ակտիվ տիրույթը: 2-րդ նկարում այն շրջաններն են, որոնք հետազոտվում են. պսակային օղակները՝ նետումների ցածր մակարդակով (կարմիր), մեծ օղակների փնջիկը (կանաչ), 2 բաց տիրույթները (կապույտ) և կենտրոնական օղակների փնջիկը (սև) / © UCLan

Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ուոլշը նշել է, որ մինչ օրս աստղագետները մեզ ամենամոտ աստղը կարողացել են ուսումնասիրել ստանդարտ չափերով, սակայն Hi-C աստղադիտակից ստացված բացառիկ որակի լուսանկարները թույլ են տալիս այն ուսումնասիրել գերբարձր կետայնությամբ: Գիտնականի խոսքով՝ ֆուտբոլը հեռուստացույցով դիտելիս մարզադաշտը կանաչ է երևում և հավասար: Սակայն նույն պատկերը Ultra HD որակով դիտելիս տեսանելի են նույնիսկ առանձին խոտերը: Hi-C-ի օգնությամբ, ըստ պրոֆեսորի, հնարավոր է դիտարկել աստղի մթնոլորտի բոլոր տիրույթները:

Պսակի օղակները, որոնց չափերը կարող են հասնել մի քանի հազար կիլոմետրի, ձևավորում են աստղի մթնոլորտի արտաքին շերտերի հիմնական շինարարական «աղյուսներից» մեկը: Դրանք առկա են ինչպես հանդարտ վայրերում, այնպես էլ Արեգակի ակտիվ շրջաններում: Լուսատուի օղակների կառուցվածքի հետազոտությունը մեկնարկել է 1940-ականներից: Գիտնականներն առանձնացնում են 2 տեսակ՝ կարճ և տաք՝ տեղակայված ակտիվ հատվածներում և սովորաբար ռենտգենային ճառագայթներով դիտարկվող, և համեմատաբար սառն ու երկար օղակներ, որոնք շրջապատում են միջուկը և դիտարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ:

Սկավառակային օղակների փնջիկները՝ գերբարձր կետայնությամբ / © UCLan

Գիտնականների խոսքով՝ ձգվող այդ տաք թելերը ստեղծող ֆիզիկական հստակ մեխանիզմը մնում է անհայտ, ուստի հետագա գիտական հետազոտությունները կենտրոնանալու են նրա վրա, թե ինչու են նրանք ձևավորվում և դրանց առկայությունն ինչպես կօգնի` ուսումնասիրելու արեգակնային բռնկումների և փոթորիկների բնույթը, որոնք կարող են ազդել Երկրի կյանքի վրա:

Ավելի վաղ Արեգակի դիտարկման յուրահատուկ աստղադիտակն ուղարկել էր աստղի մակերեսի աննախադեպ բարձր կետայնությամբ առաջին լուսանկարները, իսկ ԱՄՆ-ի օդատիեզերական ազգային գործակալության գիտնականները մակերեսին արտասովոր ժայթքում էին նշմարել:

NASA-ն հրաժեշտ է տվել Spitzer աստղադիտակին
Spitzer տիեզերական սարքավորման առաքելությունը տևել է 6002 օր: Դեռևս 2003թ. օգոստոսին տիեզերք ուղևորված աստղադիտակի վերջին հանձնարարությունը եղել է անցումն անվտանգության ռեժիմին:

Խաղաղօվկիանոսյան ստանդարտ ժամանակով հունվարի 30-ին, ժամը՝ 14:34-ին (Երևանի ժ/կ-ով՝ հունվարի 31-ին, ժամը՝ 02:34-ին) Spitzer նախագծի ղեկավար Ջոզեֆ Հանթը պաշտոնապես հայտարարել է աստղադիտակի շահագործման դադարեցման մասին:

Spitzer-ը հաճախ անվանում են NASA-յի Մեծ աստղադիտարաններից՝ գիտահետազոտական սարքավորումներից մեկը, որոնք աստղագիտության բնագավառում նշանակալից ներդրում են ունեցել: Նրանց թվում են Հաբլի աստղադիտակը, Կոմպտոն գամա-աստղադիտարանը և Չանդրա ռենտգենային աստղադիտարանը:

NASA-յի աշխատակիցները ծափահարում են աստղադիտակին / © NASA — JPL-Caltech

2003-2009թթ. Spitzer-ը տիեզերական խոշորագույն ինֆրակարմիր աստղադիտակ էր: Նրա միջոցով արված կարևորագույն բացահայտումների շարքում են էկզոմոլորակների լուսային ուղիղ ճառագայթման արձանագրումը, Սատուրնի՝ նախկինում անհայտ օղակը և TRAPPIST-1 համակարգի 7 մոլորակներից 4-ը, որոնց մի մասը գտնվում է բնակելիության տիրույթում: Spitzer-ը նաև բազմաթիվ լուսանկարների հեղինակ է: Ստորև կարող եք դիտել այդ նկարները:

IC 342 պարուրաձև գալակտիկա

«Կատվի թաթի» միգամածությունը (NGC 6334)

«Խխունջի» միգամածությունը (NGC 7293)

«Պինգվին» (NGC 2936) և «Ձու» (NGC 2937) գալակտիկաները

Գերնոր HGH3-ի մնացորդները

«Ցեֆեայի» համաստեղությունը՝ միգամածությամբ շրջապատված

M 27-ի միգամածություն (NGC 6853)

NGC 253 գալակտիկա

Սև խոռոչ՝ NGC 1097 գալակտիկայի կենտրոնում

Պարուրաձև գալակտիկա NGC 5746

Միգամածություն կարիճի համաստեղությունում

Օրիոնի (NGC 1976) միգամածությունը

«Տիեզերական հրավառություն» Վահանի համաստեղությունում

Արծվի միգամածության տիրույթը (NGC 6611), հայտնի որպես «Արարման լեռներ»

Սոմբրերո գալակտիկա (NGC 4594)

Ողնուցի համաստեղություն (NGC 3372)

Օմեգա միգամածություն (NGC 6618)

Աստղադիտակի հետ աշխատող աստղագետ Մայքլ Վերները նշել է, որ Spitzer-ը մարդկային ձեռքբերումների լավագույն օրինակ է: NASA-յի գիտական առաքելությունների վարչության ղեկավարի օգնական Թոմաս Զուրբուխենի համոզմամբ՝ Spitzer-ը պատմել է տիեզերքի նոր երևույթների մասին և օգնել է, որպսզի առաջընթաց գրանցենք` հասկանալու, թե ինչպես է աշխատում աշխարհը, պատասխանելու մեր ծագմանն առնչվող հարցերին:

Աստղադիտակի հետազոտական առաքելությունը կշարունակի նոր սերնդի James Webb Space Telescope տիեզերական աստղադիտարանը, որի բացթողումը նախատեսված է 2021թ.: Այն ուսումնասիրելու է տիեզերքի առաջին աստղերն ու գալակտիկաները, ինչպես նաև սառը, հնարավոր բնակելի էկզոմոլորակները:

Հայտնաբերվել է շատ մոտ և պոտենցիալ բնակելի «գերերկիր»
TESS տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակ (էկզոմոլորակ)` Երկրից ավելի մեծ, թեորետիկ առումով` բնակության համար պիտանի:

GJ 357 համակարգը Հիդրայի համաստեղությունում է գտնվում: Նրա կենտրոնում M դասի աստղ է, արևից 3 անգամ թեթև, կարմիր գաճաճ, որի շուրջը պտտվում է նվազագույնը 3 մոլորակ: Դրանցից մեկը GJ 357 d-ն է, գտնվում է աստղի «բնակելի տարածքի» սահմաններում, այնպես, որ ջերմաստիճանը նրանում հնարավոր է պահպանվի հարմարավետ տիրույթում:

Դեռևս փետրվարին էր TESS-ը արձանագրել, որ GJ 357 աստղը յուրաքանչյուր 3,9 օրը մեկ անգամ նվազեցնում է պայծառությունը: Հայտնաբերվել էր մոլորակ՝ Երկրից 22 տոկոսով մեծ և ավելի տաք: Ավելի ուշ երևացին ևս 2 մոլորակներ: Դրանից հետո Կոռնելի համալսարանի գիտնական Կալտենեգգերն իր գործընկերների հետ սկսեց ավելի ուշադիր դիտարկել համակարգը: Նրանք հանել են վերջին տասնամյակների արխիվային տվյալները և հայտնաբերել հավելյալ տեղեկություններ:

https://youtu.be/6bWra2Wvudk
TESS աստղադիտակի հայտնաբերած GJ 357 d մոլորակը / ©naked-science.ru

Այս անգամ գիտնականները դիտարկել են ոչ թե աստղի փոխակերպվող մոլորակի անցման տվյալները, այլ GJ 357-ի և վրա ազդող գրավիտացիայի ազդեցությունը: Ստացված գնահատականներով՝ GJ 357-ի երկրորդ մոլորակը Երկրից 3,4 անգամ ծանր է, իսկ ջերմաստիճանն այնտեղ՝ 120°С: Վերջապես, ամենախորքում գտնվող GJ 357 d-ն մոտ 56 օրում ուղեծրի շուրջ կատարում է լիարժեք պտույտ: Այն շուրջ 5 անգամ մոտ է իր աստղին, քան Երկիրը` Արևին, սակայն GJ 357-ն ավելի աղոտ է, ուստի մոլորակը մնում է նրա «բնակելիության հնարավոր տիրույթում»:

Գիտնականները մոդելավորել են լուսապատկերային ազդանշանները, որոնք կարող է արձակել GJ 357 d-ն՝ հաշվի առնելով եղանակային առանձնահատկությունները, ջրի առկայությունը, մթնոլորտի բաղադրությունը և այլն: Լիզա Կալտենեգգերը նշել է, որ եթե այդ մոլորակը բավականաչափ խիտ մթնոլորտ ունի, ապա նրա մակերեսին, ինչպես Երկրի դեպքում, կարող է մնալ հեղուկ ջուր:

Կոռնելիի գիտնականը հավելել է, որ այնտեղ կյանքի հայտնաբերումը հնարավոր կլինի շահագործման նախապատրաստվող նոր աստղադիտակների միջոցով: