Շեշտ.am (shesht.am) - Feed

ReminiToday: Իտալիայում 101-ամյա տղամարդը բուժվել է կորոնավիրուսից
Իտալական Ռիմինի քաղաքում Infirmi հիվանդանոցից դուրս է գրվել 101 տարեկան պացիենտի, ով վարակված էր Covid-19 կորոնավիրուսով: Նա իր ընտանիքի հետ վերադարձել է տուն:

Հաղորդվում է, որ «Պարոն Պի» անունով պացիենտը Ռիմինիի հիվանդանոց է տեղափոխվել 3 շաբաթ առաջ, երբ թեստի արդյունքում նրա մոտ Covid-19 է հայտնաբերվել: Տղամարդը ծնվել է 1919թ.՝ իսպանական պանդեմիայի ժամանակաշրջանում, որը շուրջ 600 հազար իտալացիների կյանք է խլել:

Նա տեսել է ամեն ինչ. սով, ցավ, առաջընթաց, ճգնաժամ, վերածնունդ: Բայց երբ բոլորել է նրա հարյուրամյակը, կյանքը նոր անակնկալ է մատուցել՝ անտեսանելի և, միևնույն ժամանակ, ահավոր:

Քաղաքապետ Գլորիա Լիզին նշել է, որ ապագայի նկատմամբ հույսը նրա միջոցով վերագտնվել է վերջին շաբաթների տխրահռչակ լուրերից հետո. պարոն Պին դա արել է՝ ապացուցելու՝ որ նույնիսկ 101 տարեկանների համար դեռ հույսը չի մարել:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Իտալիայում Covid-19-ից ամենաշատ մահացություններն են գրանցվել: Շուտով վարակվածությունների քանակով էլ կգերազանցի Չինաստանին:

Հայ բժիշկները ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդ են կիրառում՝ ապաքինման բարձր հավանականությամբ
Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող օնկոլոգիական հիվանդություններից է: Մեկ դարից ավելի բուժման լավագույն մեթոդը վիրահատական միջամտությունն է համարվել, երբ զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները մեծ չէին:

Հիմնական մեթոդ համարվող և ուռուցքի ու նրա տարածման հնարավոր ուղիների հեռացմամբ սահմանափակվող վիրահատությունը հիմնականում զուգակցվում է քիմիաթերապիայի հետ: Մասնագետները նշում են, որ ստամոքսի քաղցկեղը հիմնականում ախտորոշվում է ոչ սկզբնական փուլում, ոչ առաջին մակարդակում, երբ հնարավոր կլիներ վիրահատությամբ ամբողջովին բուժել:

Նախավիրահատական՝ նեոդյուվանտ, և հետվիրահատական՝ ադյուվանտ քիմիաթերապիան ներկայումս արմատական փոփոխություններ է մտցրել ստամոքսի քաղցկեղի բուժման ոլորտում: Ապացուցված է, որ քիմիաթերապիայի և վիրահատության համատեղման դեպքում բուժման արդյունավետությունն ավելի բարձր է, իսկ կրկնվելու հավանականությունը՝ նվազ:

Հայաստանի «Միքայելյան» համալսարանական կլինիկայի օնկոլոգների և վիրաբույժների խմբի համատեղ աշխատանքի շնորհիվ այդ մեթոդով միջազգային ստանդարտներին համապատասխան բուժումը հնարավոր է դառնում:

Վիրահատարանում / ©newsarmenia.am

Թիմային աշխատանքի լավագույն օրինակներից է, երբ ստամոքսի՝ տեղային տարածմամբ քաղցկեղով հիվանդին ենթարկել են նախավիրահատական քիմիաթերապիայի, ապա վիրահատական բուժում իրականացրել, և պաթոմորֆոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքը փոքրացել անհետացել է, իսկ հիվանդության զարգացման ընթացքը վերադարձել է նախնական մակարդակի: Նախավիրահատական քիմիաթերապիայի շնորհիվ հաջողվել է կանխել ուռուցքի զարգացումը, ինչը թույլ է տվել առավել նպաստավոր պայմաններում իրականացնել նորագոյացության արմատական հեռացում: Հետվիրահատական քիմիաթերապիան կապահովի առավել կայուն արդյունք՝ ապաքինման առավելագույն հավանականությամբ:

Նշվում է, որ կլինիկայում քիմիաթերապիայի՝ կիրառվող այս սխեման առավել արդյունավետ է, հիվանդների մոտ բարդացումներ չեն լինում, վիրահատությունից հետո արագ են վերականգնվում:

Հաղորդվում է, որ քաղցկեղի բուժման նման մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանում հնարավոր է կազմակերպել որակյալ բուժում՝ եվրոպական և ամերիկյան չափանիշներով, մասնավորապես Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական կլինիկայում, ինչը բնակչության համար կարևոր նշանակություն ունի:

ԱՄՆ-ում շունը լիզելով վարակել է տիրոջը. ձեռքը մասամբ անդամահատել են
Ամերիկուհի Մարի Թրեյները սկզբում թուլություն և տճահ զգացողություններ է ունեցել: Նա մտածել է, թե գրիպ է և որոշել է պառկել-հանգստանալ: Բայց քնած ժամանակ Մարիի ամուսինը մի քանի անգամ չափել է ջերմությունը և նկատել, որ նախ՝ այն չափազանց բարձրանում է, ապա` կտրուկ իջնում մինչև 34°C:

Ամուսինը շտապօգնություն է կանչել, կնոջը հոսպիտալացրել են: Բժիշկները պարզել են, որ կնոջ մոտ գանգրենա է ձեռքի այն հատվածում, որտեղ Մարիի շունը լիզել է: Սկսվել է ինտենսիվ բուժումը:

Երկու օր անց բժիշկները դիմել են սեդացիայի (դեղերի միջոցով արհեստական կոմայի մեջ են գցել): Մի քանի օր անց կինն արթնացել է մասնակի անդամահատված ձեռքով: Սկզբում բժիշկները փորձել են չգնալ այդ քայլին, հեռացնել միայն տրոմբները, որոնք Capnocytophaga բակտերիաների պատճառով էին առաջացել: Սակայն հիվանդությունն արագ տարածում է ունեցել, բժիշկները ստիպված դիմել են ծայրահեղության:

Բժիշկները տեղեկացրել են, որ օրգանիզմի այսպիսի ծանր արձագանքը նմանատիպ բակտերիաներին հազվադեպ է, պատահում է միլիոնից մոտավորապես մեկի հետ: Այն նաև անկանխատեսելի է. մարդը կարող է շնից վարակվել այդ բակտերիաներով՝ դրանց ազդեցությանը ենթարկվելով տարիներ շարունակ, և չզգալ բացասական հետևանքները, բայց բավական է իմունային համակարգը թուլանա, և դրանք գլուխ են բարձրացնում:

Հատկանշական է, որ շների 74 տոկոսի բերանում բակտերիաներ կան, սակայն իրենք՝ կենդանիները, դրանից չեն հիվանդանում: Կատուները նույնպես Capnocytophaga տեսակի միկրոօրգանիզմներ են կրում, բայց ավելի քիչ են փոխանցում մարդկանց: Կենդանիների հետ շփվող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հիվանդանում, սակայն խայթվածները կամ թույլ իմունային համակարգ ունեցողները կարող են վարակվել կենդանիներից:

Հավելյալ տեղեկություն

Գանգրենան (փտախտ) բակտերիաների գործունեության հետևանքով մարդու օրգանիզմի կենդանի հյուսվածքների մահացումն է: Վնասված հատվածները սովորաբար սևանում կամ մուգ գույն են ստանում` պայմանավորված հյուսվածքների ոչնչացման հետևանքով առանձնացող ծծմբաջրածնի և արյան հեմոգլոբինի երկաթի փոխազդեցությամբ: Գանգրենան կարող է իրեն ծնող բակտերիաների հետ տարածվել ամբողջ մարմնով, այդ պատճառով դրա դեմ պայքարի լավագույն միջոցը վնասված հյուսվածքների հեռացումն է և հակաբակտերիալ թերապիան: