Շեշտ.am (shesht.am) - Feed

SpaceX-ը մտադիր է այս աշնանն ամբողջ աշխարհն ապահովել անլար ինտերնետով
SpaceX ընկերությունը նախատեսում է արբանյակային Starlink համակարգի օգնությամբ սեպտեմբերին արդեն անլար ինտերնետով ապահովել ամբողջ Երկիր մոլորակը:

Հաղորդվում է, որ ներկայումս երկնքում են արդեն շուրջ 8 հազար արբանյակներ, և երբ նրանք հասնեն աշխատանքային ուղեծրի, ինտերնետը համաշխարհային ծածկույթ կունենա, սակայն դրանից հետո անհրաժեշտ կլինեն կարգավորող մարմինների թույլտվությունները:

SpaceX-ն ընդհանուր առմամբ նախատեսում է 12 հազար արբանյակներ ունենալ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 10 մլրդ դոլար: Մայիսին Իլոն Մասկը հայտարարել էր, որ ընկերությունն ինտերնետին միանալու ավելի քան 500 հազար պատվեր է ստացել:

ԱՄՆ-ի Կապի դաշնային հանձնաժողովն այս տարի հավանություն են տվել SpaceX-ի ծրագրին` Starlink-ի որոշ արբանյակների մերձերկրյա ավելի ցածր տիրույթում տեղակայելու համար: Սա, ինչպես նշվում է, թույլ կտա մեծ արագությամբ ինտերնետ ապահովել այն մարդկանց համար, որոնք ներկայումս հասանելիություն չունեն:

Starlink ցանցը նախատեսված է մերձերկրյա ուղեծրում մինչև 500 կգ կշռող, մեծ քանակությամբ փոքր սարքավորումների տեղակայմամբ ինտերնետի հասանելիության ապահովման համար: Ծրագրի առաջին 60 արբանյակները տիեզերք են արձակվել 2019թ. մայիսին:

Հերթական զանգվածային խափանումը Ucom-ում
Ընկերությունից մեզ հայտնեցին, որ լարերն են վնասվել, և տեղեկատվությունը փոխանցել են տեխնիկական բաժին: Կապի վերականգնման ժամկետի վերաբերյալ հարցին Ucom-ում չկարողացան մեզ պատասխանել: Հաշվի առնելով, որ այս հրապարակումը տեղադրելու պահին կապը դեռ կարգավորված չէ, կարելի է եզրակացնել, որ մասնագետները նույնիսկ չեն ժամանել վթարի վայր:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում Ucom-ի ինտերնետ (և ոչ միայն) կապի խափանումները հաճախակի են դարձել: Ներկայումս, երբ բազմաթիվ կազմակերպություններ աշխատանքները կամ ուսուցումը հեռավար են անցկացնում, մշտական ինտերնետ կապն անհրաժեշտություն է:

Քիչ չեն այն անհատներն ու ընկերությունները, որոնք այդ պարագայում ֆինանսական վնասներ են կրում, որոնք Ucom-ը ոչ մի կերպ չի փոխհատուցում: Նախորդ խափանումից հետո ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն էր տարածվել, թե փոխհատուցումներ են լինելու, սակայն վերջին պահին հարցում է կազմակերպվել՝ առաջարկելով փոխհատուցումն ուղղել զինծառայողների ապահովության հիմնադրամին:

Ցավոք՝ Ucom-ը կայուն ինտերնետ կապի ապահովման առումով դառնում է ավելի քիչ խելամիտ ընտրություն:

Հայաստանում ինտերնետ կապը խափանվել է
Ucom ընկերության ինտերնետ կապի հետ կապված խնդիր է առաջացել: Այն արձանագրել են բազմաթիվ օգտատերեր ու կայքեր:

https://www.facebook.com/samsgrig/posts/2958709197522702

https://www.facebook.com/davit.khosrovyan/posts/3004375479619400

https://www.facebook.com/lilit.hovakimyan.54/posts/2827935880623346

https://www.facebook.com/serge.ghahramanyan/posts/2977212035670990

Մենք փորձեցինք զանգահարել Ucom ընկերություն, բայց մինչև սպասարկող օպերատորին միանալն ավտոմատ օպերատորն արդեն տեղեկացրեց, որ ցանցի հետ կապված խնդիր կա:

Հաղորդվել է, որ ընկերության տեխնիկական սպասարկման աշխատակիցներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Ինտերնետ ունեցողների թիվը 2018թ. Հայաստանում աճել է 10,3%-ով
Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը նախորդ տարի կազմել է 2 միլիոն 893 հազար 964 մարդ, որը հավասար է բնակչության շուրջ 98%-ին:

Ինչպես հաղորդվում է՝ 2018թ. ինտերնետ հասանելիություն ունեցող բաժանորդների թիվը 2017թ. համեմատ աճել է 10.3%-ով: 2016թ. ինտերնետից օգտվել է բնակչության 64.2%-ը: 2017թ-ին արդեն ինտերնետ կապից օգտվողների թիվը կազմել է բնակչության մոտ 70%-ը:

Ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների քանակը 2012-2018թթ. / ©psrc.am

Բջջային կապի բաժանորդների թիվը 2018թ. 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով: Ստացված տվյալների համաձայն՝ շարժական կապի 2G և 3G ծածկույթն ընդգրկում է Հանրապետության բոլոր բնակավայրերը: Նրանց մեծ մասն ապահովված է նաև 4G և 4G+ ծածկույթով, ընդ որում՝ 4G+ տեխնոլոգիայի ծածկույթը տարածվում է բնակավայրերի 88%-ի վրա:

Հայաստանի 1003 բնակավայրից 3-ում շարժական կապ չկա: Եվս 4 բնակավայր ընդհանրապես չունի ամրակցված կապ. դրանք այլևս բնակեցված չեն:

Մոսկվայում ցույցերի պատճառով ինտերնետի անջատումներ են
«Կարնեգի» կենտրոնի ՏՏ փորձագետ Միխայիլ Կլիմարյովը հայտարարել է, որ Բիլայն և ՄՏՍ օպերատորները Մոսկվայի կենտրոնում անջատել են բջջային ինտերնետը:

Մոսկվայի փողոցներում ընթացող բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցներից նույնպես հայտնել են ինտերնետի հետ կապված խնդրի մասին՝ նշելով, որ մի շարք սրճարաններում ոստիկաններն են պարտադրել անջատել ինտերնետ կապը:

https://twitter.com/styazshkin/status/1157646851727876097

Ինտերնետի հետ կապված խնդիրն արձանագրվել է Network Cell Info Lite հավելվածի տվյալներով, ըստ որոնց՝ ՄՏՍ և Բիլայն օպերատորները սմարթֆոնների համար միայն EDGE կապն են թողել, իսկ 3G-ն և LTE-ն անջատված է:

Ինտերնետ կապի անջատումը՝ ըստ Network Cell Info Lite հավելվածի / ©the-village.ru

Բիլայնի սեփականատեր Վիմպելկոմ ընկերության մամուլի քարտուղարը նշել է, որ իրենց կապն աշխատում է սահմանված կարգավիճակով, սակայն չի բացառել, որ մարդկանց կուտակումների պատճառով հնարավոր լինեն ժամանակավոր խափանումներ: