Շեշտ.am (shesht.am) - Feed

Lunar Outpost ընկերությունը Լուսնից գրունտ բերելու համար 1 դոլար է առաջարկել NASA-յի հայտարարած մրցույթին
Կոլորադո նահանգից Lunar Outpost ընկերությունը շահել է NASA-յի հայտարարած մրցույթը՝ Լուսնի մակերեսից ռեգոլիթի հավաքման և Երկիր տեղափոխման վերաբերյալ: Ուշագրավ է, որ այդ ծառայության համար ընկերությունն առաջարկել է ընդամենը 1 դոլար:

Նշված ցածր գինը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն ի սկզբանե նախատեսել է լուսնային գրունտ հավաքել, ուստի Lunar Outpost-ի համր NASA-յի պահանջը կատարելը «էական խնդիր չէր»: Ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում Blue Origin-ի և առաքման այլ ծառայությունների հետ՝ սարքավորումները Լուսին հասցնելու համար:

Մրցույթի եզրափակչում եռյակում են նաև Masten Space Systems-ը, որը 2023թ. ռեգոլիթ բերելու համար առաջարկել է 15 հազար դոլար, և ճապոնական Ispace-ը: Վերջինս լուսնային գրունտի տեղափոխման առաքելությունը գնահատել է 5 հազար դոլար:

Գրինվիչի աստղադիտարանը հրապարակել է 2020թ. աստղագիտական լավագույն լուսանկարների ցանկը
Լեֆոդեն շրջանցել է ավելի քան 5 հազար մրցակիցների՝ «Գալակտիկաներ» անվանակարգում զբաղեցնելով առաջին հորիզոնականը և ստանալով գլխավոր մրցանակը՝ 5 հազար ֆունտ ստեռլինգ: Ֆորժ-լը-Բեն-ում, Իլ-դը-Ֆրանսում (Փարիզ) նրա կողմից արված լուսանկարների կենտրոնում Անդրոմեդա գալակտիկան է: Լուսանկարի անկյունները մթագնած են, ինչի շնորհիվ գալակտիկան շատ մոտ է թվում, թեև ավելի քան 2,5 մլն լուսային տարվա հեռավորության վրա է:

Դատավոր Էդ Ռոբինսոնը նշել է, որ մեծ մասի համար Անդրոմեդա գալակտիկան հեռու է և անհասանելի, թեև մոտ հարևան է հանդիսանում: Նրա խոսքով՝ այնպիսի լուսանկար ստեղծելը, որին, թվում է, հնարավոր կլինի դիպչել, հրաշք է, արդիական է հատկապես հիմա, երբ մարդիկ ուշքի են գալիս սոցիալական հեռավորության շրջանից հետո:

Insight Investment Astronomy Photographer of the Year-ն անցկացվում է ամեն տարի՝ Գրինվիչի արքայական աստղադիտարանի կողմից: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 5 հազար լուսանկարիչ՝ 6 մայրցամաքներից: Սա մրցույթի համար ռեկորդային թիվ է: Բացի այդ՝ հանձնաժողովն առաջին անգամ երկու հատուկ մրցանակ է շնորհել. Սըր Պատրիկի մրցանակ՝ լավագույն նորեկության համար, և Էննի Մաունդերի մրցանակ՝ լավագույն լուսանկարի համար, որը ստեղծվել է բաց աղբյուրների լուսանկարներից: Ստորև ներկայացվում են լուսանկարներ, որոնք հաղթել են տարբեր անվանակարգերում:

Լավագույն լուսանկարը «Երկինք» անվանակարգում. «Ներկելով երկինքը» / © Թոմաս Կաստ

Լավագույն լուսանկար «Մեր Արևը» անվանակարգում. «Հեղուկ լույս» / © Ալեքսանդր Հարթ

Լավագույն լուսանկար «Մեր Լուսինը» անվանակարգում. «Խաղաղ խառնարանը՝ ներկերի մեջ» / © Ալեն Պաուլու

Լավագույն լուսանկար «Բևեռափայլ» անվանակարգում. «Կանաչ տիկինը» / © Նիկոլաս Ռեմ-Մելտ

Լավագույն լուսանկար «Մոլորակներ, գիսաստղեր և աստղակերպեր» անվանակարգում. «Տիեզերքը՝ մեր միջև» / © Լուկաշ Սուջկա

Լավագույն լուսանկար «Մարդիկ և տիեզերքը» անվանակարգում. «Տեխնոլոգիայի գերին» / © Ռաֆայել Շմալ

Լավագույն լուսանկար «Աստղերը և միգամածությունները» անվանակարգում. «Տիեզերական դժոխք»/ © Պիտեր Ուորդ

Լավագույն լուսանկարը «Լավագույն առաջնելույթ». «Ալիքներ» / © Բենս Տոտ

Էննի Մաունդերի անվան հատուկ մրցանակ՝ լավագույն նորարարական լուսանկարի համար. «Մութ գետ» / © Ջուլիա Հիլլ

Լավագույն լուսանկար «Երիտասարդություն» անվանակարգում. «Չորս մոլորակ և Լուսին» / © Ալիս Ֆոկ-Խան

Դոկտոր Էմիլի Դրաբեկ-Մաունդերը՝ Գրինվիչի արքայական թանգարանների աստղագետը և մրցույթի դատավորը, պատմել է, որ միջազգային իրադրությունն այս տարի կազմակերպությանը բարդ վիճակում է դրել: Նրա խոսքով, սակայն, լուսանկարները գերազանցել են սպասումները, իսկ նորարարական ցուցադրությունները բացառիկ են եղել:

Գրինվիչի աստղադիտարանը ցուցադրել է 2020թ. լավագույն աստղալուսանկարները
Ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեծ Բրիտանիայի Գրինվիչի արքայական աստղադիտարանը՝ Insight Investment ընկերության և BBC Sky at Night Magazine ամսագրի հետ համատեղ: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 5200 լուսանկարիչ, ինչը ռեկորդային թիվը է:

Արքայական աստղադիտարանի աստղագետ և մրցույթի դատավորներից դոկտոր Էմիլի Դրաբեկ Մաունդերը նշել է, որ աստղագիտությունն ամենահասանելի գիտություններից է, և յուրաքանչյուր մարդ ինչ-որ պահի նայել է դեպի գիշերային երկինք՝ հարցնելով, թե ի՞նչ կա այնտեղ՝ տիեզերքում: Նրա խոսքով՝ աստղալուսանկարչությունը ծածկում է արվեստի և գիտության միջև առկա անդունդը՝ ընդգծելով Տիեզերքի բնական գեղեցկությունը:

Կանաչ Լորդուհին / © Նիկոլաս Ռեմ-Մելտ

Լուսինը և «Բեկոր» երկնաքերը / © Մեթյու Բրաուն

Իսլանդիա / © Քրիստինա Մակեևա

AR 2741 և AR 2740 արևային բծերը / © Ռուսլան Իլնիցկիյ

Պար ճահճի վրա / © Կամիլ Նուրեև

Գալակտիկական շքամուտք / © Մարցին Զայակ

Ներկված երկինք / © Թոմաս Կաստ

Յուպիտերի արևածագը / © Սթենսի Դաունթոն

Լիթգոու տնային հին վառարանի ավերակներ / © Ջեյ Էվանս

Ծիր Կաթինը և երկնաքարը՝ Պորտգվարայում / © Ջենիֆեր Ռոջերս

Աստղային կածաններ՝ Նամիբիական անապատում / © Ցիգե (Նինա) Չժաո

11 անվանակարգերում (9-ը՝ հիմնական, իսկ 2՝ լրացուցիչ(Էննի Մաունդերի մրցանակ լուսանկարում նորարարության համար և սըր Պատրիկ Մուրի մրցանակ՝ լավագույն նորեկի համար)) հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 10-ին: Այնուհետև նրանց աշխատանքները ցուցադրվելու են Ծովային ազգային թանգարանում: Լուսանկարները հրապարակվելու են նաև հատուկ գրքում, որը նվիրված է ամեն տարի անցկացվող մրցույթին:

Sony World Photography Awards մրցույթի հաղթողների անունները հայտնի են դարձել
Լուսանկարների համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Sony World Photography Awards ամենամյա մրցույթի հաղթողների անունները: Աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարչական մրցույթի հաղթողին ընտրում են չորս անվանակարգերում. «Պրոֆեսիոնալ», «Բաց մրցույթ», «Երիտասարդ լուսանկարիչ» և «Ուսանողական լուսանկար»: Այս տարի մասնագիտական մրցույթին ուղարկվել է 135 հազար լուսանկար՝ աշխարհի 203 երկրից: Լավագույն պրոֆեսիոնալ լուսանկարիչ է ճանաչվել ուրուգվայացի Պաբլո Ալբարենգան:

Լուսանկարչին հաղթանակ է շնորհվել «Դիմադրության սերունդ» անվամբ նկարների շարքի համար: Այն ներկայացնում է Լատինական Ամերիկայի՝ անհետացման վտանգի ներքո գտնվող տարածքները՝ ակտիվիստների լուսանկարներով, ովքեր պայքարում են մայրցամաքի բնության պահպանման համար:

«Դիմադրության սերունդ». Պաբլո Ալբարենգա / © 2020  Sony World Photography Awards

«Դիմադրության սերունդ». Պաբլո Ալբարենգա / © 2020  Sony World Photography Awards

«Դիմադրության սերունդ». Պաբլո Ալբարենգա / © 2020  Sony World Photography Awards

«Դիմադրության սերունդ». Պաբլո Ալբարենգա / © 2020  Sony World Photography Awards

«Ճարտարապետություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել Սանդրա Գերբերը և նրա ձմեռային շարքը՝ Վինիպետ լճի ձկնորսական հյուղակների լուսանկարներով: Սանդրայի արտահայտիչ և միմիալիստական լուսանկարները միանգամից աչք են ծակում:

Սանդրա Գերբեր, «Ձկնորսների ձմեռային հյուղակները» / © 2020 Sony World Photography Awards

Սանդրա Գերբեր, «Ձկնորսների ձմեռային հյուղակները» / © 2020 Sony World Photography Awards

Սանդրա Գերբեր, «Ձկնորսների ձմեռային հյուղակները» / © 2020 Sony World Photography Awards

Սանդրա Գերբեր, «Ձկնորսների ձմեռային հյուղակները» / © 2020 Sony World Photography Awards

«Շրջակա միջավայր» անվանակարգում հաղթանակ է շնորհվել գերմանացի Ռոբին Հինշին: Նրա՝ «Վախալա» անունը ստացած շարքը ցուցադրում է արդյունաբերության և նավթարդյունաբերության ազդեցությունը բնության՝ Նիգեր գետի դելտայի և այնտեղ բնակվող մարդկանց վրա:

Ռոբին Հինշ, «Վախալա» / © 2020 Sony World Photography Awards

Ռոբին Հինշ, «Վախալա» / © 2020 Sony World Photography Awards

Ռոբին Հինշ, «Վախալա» / © 2020 Sony World Photography Awards

Ռոբին Հինշ, «Վախալա» / © 2020 Sony World Photography Awards

Եվս մեկ գերմանացի՝ Ռոնի Բեգներտը, լավագույնն է ճանաչվել բնապատկերներով: Նա մրցույթի համար տորիիների (ճապ.թրգմ.՝ թռչնի թառ, սինտո կրոնի ծիսական կառույցներ Ճապոնիայում) լուսանկարների շարք է ուղարկել:

Ռոնի Բեգներտ, «Տորիի» / © 2020 Sony World Photography Awards

Ռոնի Բեգներտ, «Տորիի» / © 2020 Sony World Photography Awards

Ռոնի Բեգներտ, «Տորիի» / © 2020 Sony World Photography Awards

Ռոնի Բեգներտ, «Տորիի» / © 2020 Sony World Photography Awards

«Բնության աշխարհ և վայրի բնություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Թեփամորթները՝ ճգնաժամում» շարքը: Բրենտ Ստինտոնի լուսանկարները Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարդկանց ուշադրությունն են հրավիրում հանցախմբերի և կենդանիների անվերահսկելի սպանդի խնդիրների վրա:

Բրենտ Ստինտոն, «Թեփամորթները՝ ճգնաժամում» / © 2020 Sony World Photography Awards

Բրենտ Ստինտոն, «Թեփամորթները՝ ճգնաժամում» / © 2020 Sony World Photography Awards

Բրենտ Ստինտոն, «Թեփամորթները՝ ճգնաժամում» / © 2020 Sony World Photography Awards

Բրենտ Ստինտոն, «Թեփամորթները՝ ճգնաժամում» / © 2020 Sony World Photography Awards

«Անմահության կորպորացիա» հավաքածուն իտալացի Ալեսանդրո Գանդոլֆիին հաղթանակ է բերել «Նատյուրմորտ» շարքում: Նրա լուսանկարները բացարձակ տարբեր պատկերներ են ներկայացնում, բայց միավորվում են կյանքի վերջի ու անընդհատության գաղափարում:

Ալեսանդրո Գանդոլֆի, «Անմահության կորպորացիա» / © 2020 Sony World Photography Awards

Ալեսանդրո Գանդոլֆի, «Անմահության կորպորացիա» / © 2020 Sony World Photography Awards

Ալեսանդրո Գանդոլֆի, «Անմահության կորպորացիա» / © 2020 Sony World Photography Awards

Ալեսանդրո Գանդոլֆի, «Անմահության կորպորացիա» / © 2020 Sony World Photography Awards

Ռուսաստանցի Մարիա Կոկունովան լավագույնն է ճանաչվել «Բահայտում» անվանակարգում: Շուրջ չորս տարի նա անցկացրել է իր ընտանիքի հետ աշխարհից փաստացի մեկուսացած՝ գյուղական տանը, և բախվել է տագնապի աճին, մահվան վախին և այլ «ներքին դևերի»:

Մարիա Կոկունովա, «Բացահայտում» / © 2020 Sony World Photography Awards

Մարիա Կոկունովա, «Բացահայտում» / © 2020 Sony World Photography Awards

Մարիա Կոկունովա, «Բացահայտում» / © 2020 Sony World Photography Awards

Մարիա Կոկունովա, «Բացահայտում» / © 2020 Sony World Photography Awards

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հաբլ աստղադիտակը լուսանկարել է գալակտիկա, որը նման է մարդկային դեմքի: Այն հայտնաբերվել էր դեռ 1966թ., սակայն նրա բաղադրիչների տեղադիրքը ժամանակի ընթացքում որոշակի փոփոխվել է:

Հայտնի են UPY2020` ստորջրյա լուսանկարիչների մրցույթի հաղթողները
Հարյուրավոր լուսանկարիչներ են մասնակցել Underwater Photographer of the Year 2020՝ (Տարվա ստորջրյա լուսանկարիչ 2020) UPY մրցույթին: Ստորև ներկայացնում ենք լավագույնը ճանաչվածները:

UPY2020-ի լավագույն լուսանկարը

GREG LECOEUR-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Սկսնակների լավագույն լուսանկար

Anita Kainrath-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Մեծ անկյամբ լավագույն լուսանկարները

Oleg Gaponyuk-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Tobias Friedrich-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Wayne Lai-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Sean Landsman-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Gregory Sherman-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Լավագույն մակրոնկարները

Hannes Klostermann-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Keigo Kawamura-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Mika Saareila-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

yatwaiso-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Alessandro Grasso-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyear

Lilian Koh-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Մնացորդների լավագույն նկարները

Tobias Friedrich-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Renee Capozzola-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Pier Mane-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Taeyup Kim-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Pekka Tuuri-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Taeyup Kim-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Marcus Blatchford-ի լուսանկարը / ©Underwaterphotographeroftheyea

Ստորջրյա բնակիչների լավագույն լուսանկարները

Pasquale Vassallo / ©Underwaterphotographeroftheyea

Filippo Borghi / ©Underwaterphotographeroftheyea

Steven Kovacs / ©Underwaterphotographeroftheyea

Henley Spiers / ©Underwaterphotographeroftheyea

Scott Portelli / ©Underwaterphotographeroftheyea

Kimberly Jeffries / ©Underwaterphotographeroftheyea

Ստորջրյա լավագույն պատկերները

Matty Smith / ©Underwaterphotographeroftheyea

Pedro Jarque Krebs / ©Underwaterphotographeroftheyea

Mirko Zanni / ©Underwaterphotographeroftheyea

David Alpert / ©Underwaterphotographeroftheyea

Wayne Lai / ©Underwaterphotographeroftheyea

Mirko Zanni / ©Underwaterphotographeroftheyea

Մրցույթին մասնակցած մյուս լուսանկարները կարող եք դիտել UPY-ի պաշտոնական կայքում:

Մկների ծեծկռտուքը լոնդոնյան մետրոյում. վայրի բնության 2019թ. լավագույն նկարն՝ ըստ լսարանի
Լոնդոնի Բնագիտության թանգարանի LUMIX People's Choice Award մրցույթի հաղթող է դարձել բրիտանացի Սեմ Ռոուլին, ով լուսանկարել է լոնդոնյան մետրոյում նետված սննդի համար «ծեծկռտուք սարքած» մկներին: «Վեճ կայարանում» լուսանկարի համար հեղինակը լսարանի ընտրությամբ արժանացել է վայրի բնության լավագույն նկարչի կոչմանը:

Ռոուլին պատմել է, որ մեկ շաբաթ ամեն երեկո մի քանի ժամ անցկացրել է մետրոյի տարբեր կայարաններում՝ լավ կադր որսալու սպասումով: Ի վերջո՝ հաջողվել է արձանագրել մկների պայքարն ուղերի նետած սննդի կտորի համար: «Վեճը» մի քանի վայրկյան է տևել՝ հաղթանակ պարգևելով լուսանկարչին:

Սեմ Ռոուլին հույս է հայտնել, որ նկարը ցույց կտա, թե ինչպես է հնարավոր անսպասելի դրաման հայտնաբերել քաղաքային միջավայրի ամենատարբեր անկյուններում:

Բացի հաղթողից, ևս չորս լուսանկար ճանաչվել են որպես «բարձր գնահատանքի արժանի».

«Միևնույն հանդերձանք». մայր հովազը և նրա ձագը գետից հանում են անակոնդային / ©Միշել Զոգզոգի, Լիբանան

«Սուրոգատ մայր». քենիական կենդանաբանական այգու հսկիչը հոգ է տանում միայն սև ռնգեղջյուրին / ©Մարտին Բուզորա, Կանադա

«Մարտը պարտվելիս». շոուում օգտագործվող օրանգուտանգ / ©Ահարոն Գեկոսկի, Մեծ Բրիտանիա

«Գտիր եղնիկին». սպիտակ եղնիկները Նորվեգիայում / ©Ֆրանսիս Դե Անդրես, Իսպանիա

Մրցույթի կազմակերպիչները քվեարկության են ներկայացրել 100 երկրից 48 հազար նկարներից լավագույն 25-ը:

Հայտնի են Art of Building 2019-ի հաղթողները. Մոսկվայի մետրոյի «Սավյոլովսկայա» կայարանի նկարը «Հանրային համակրանքի մրցանակ» է վաստակել
Միջոցառումը կազմակերպել է բրիտանական Շինարարության ինստիտուտը (CIOB): Եզրափակիչ դուրս եկածներից ընտրվել են մեկական հաղթողներ՝ դատավորների կարծիքով և քվեարկության արդյունքում:

«Հասարակական համակրանքի մրցանակին» (Public choice award) արժանացել է Ալեքսանդր Բորմոտինը՝ Մոսկվայի «Սավյոլովսկայա» մետրոյի կայարանի լուսանկարով:

Կայարանը գտնվում է մետրոյի Մեծ շրջանագծում, բացվել է 2018թ. դեկտեմբերի 30-ին:

Ժյուրին հաղթանակ է շնորհել նաև իսպանացի Պեդրո Լուիս Ախուրյագերա Սաիսին: Վերջինս լուսանկարել է Վալենսիայի Գիտության և արվեստի քաղաքը:

Իսպանացու խոսքով` գիշերվա ժամին ջրի միջի արտացոլանքի շնորհիվ շինությունը նմանվում է ձկան, հնարավոր է՝ նախապատմական, որի սիրտը, կարծես, բաբախում է:

Այս երկուսից բացի` ունկնդիրների քվեարկության արդյունքում ընտրվել են նաև այլ աշխատանքներ, որոնք դուրս են եկել եզրափակիչ:

Օլյա Պլեգովա, Ռուսաստան

Ռուսաստանցին նշել է, որ նախկինում արհեստական դիմապատերը քիչ էին և ժամանակավոր լուծում, բայց այսօր դրանք քաղաքային բնապատկերի մի մասն են՝ ժամանակ առա ժամանակ փոփոխվելով:

Խոսե Պեսոա Նետո, Պորտուգալիա

Խոսեի խոսքով` մարդիկ սպասում էին Senhora da Agonia փողոցային փառատոնին, որը Պորտուգալիայի խոշորագույն միջոցառումներից է: Լուսանկարի հեղինակը փողոցից նկատել է այդ պատկերը՝ կամուրջ, կանաչ խաչեր, և շինություն՝ հետին պլանում:

Վոլկեր Սանդեր, Գերմանիա

Սանդերը նշել է, որ այս լուսանկարում երևում է հին և նոր ճարտարապետության խաղաղ համադրություն: Դրանք միմյանց դեմ չեն հակամարտում: Ցուցադրված է Համբուրգի ստեղծարար մոտեցումը:

Ագնես Սանվիտո, Իսպանիա

Լուսանկարի հեղինակի խոսքով` La Muralla Roja-ն՝ իսպանական Կալպում պոստմոդեռնիստական բնակելի համալիրը նկարելիս զգացում է ունեցել, որ հայտնվել է Ջորջո դե Կիրիկոյի նկարում. այդպես հեքիաթային է թվացել այդ վայրը: Նրա համոզմամբ՝ սա գույնի և լույսի միություն է, այն, ինչ իրեն լուսանկարում առավել շատ է դուր գալիս և կարևոր նշանակություն ունի աշխատանքում:

Ջոնաթան Վալլադ, Մեծ Բրիտանիա

Վալլադը հայտնել է, որ մինիմալիսմը որպես հստակություն ապահովող միջոց է կիրառում: Իր մեթոդը դիտողին թույլ չի տալիս շեղվել և պահում է նրա ուշադրությունը լուսանկարի ամենամաքուր տարրերին՝ կառուցվածքին, լույսին, տեքստուրային և նրանց փոխգործակցությանը:

Դավիդ Մարտին Հուամանի Բեդոյա, Պերու

Բեդոյայի խոսքով` մարդու միջամտությունը բնության մեջ միշտ չէ, որ վատ է: Լուսանկարում բնության հանդարտությունն է և պատշգամբը, որտեղից մարդիկ կարող են այն առավել գնահատել:

Գրզեգորզ Տատար, Լեհաստան

Լեհ լուսանկարչի խոսքով՝ Վրոցլավում գտնվող Երաժշտության ազգային ֆորումի շենքի ստորգետնյա մուտքի լուսանկարը՝ արված վերևից, ցույց է տալիս ճարտարապետության աքսոնոմետրիայի հրաշալի օրինակ:

Դեբդատա Չակրաբորտի, Չեխիա

Սև Տիրամոր տուն. Պրահային Հին քաղաքում գտնվող շինություն է: Այն նախագծվել և կառուցվել է 1911-1912թթ., Յոզեֆ Գոչարի կողմից և մինչ օրս համարվում է կուբիզմի գլուխգործոցներից մեկը:

Վոքեր Սանդեր, Աբու Դաբի

Սանդերը համարում է, որ այս լուսանկարը մարդկանց և շինությունների միջև անհրաժեշտ փոխգործակցության օրինակ է: Նրա խոսքով՝ առանց մարդկանց, ովքեր լվանում են շենքի հսկայական ապակիները, կառույցն անշուք տեսք կունենար:

Ադամ Ռեգան, Մեծ Բրիտանիա

Ռեգանը նշել է, որ սա Արևելյան Սասսեքսում՝ Բեքսլիի ծովային զբոսավայրում գտնվող թաքստոց է՝ անձրևից պաշտպանվելու համար: Այն անհարմար իրավիճակների խնդրի պերճաշուք և գրավիչ լուծում է:

Նախկին մշակույթը շարունակվում է. Ազգային պարկի տնօրեն նշանակվածը մրցույթում 5-րդն էր
«Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնի համար հայտարարվել էր մրցույթ: Հայտնի էր, որ մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է 13 թեկնածուներից 7-ը: Սակայն մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Շրջակա միջավայրի նախարարը մտադիր է տնօրեն նշանակել մրցույթի արդյունքներով 5-րդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածուին: Հաղորդվել էր նաև, որ նախընտրելի թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հովանավորությունը վայելող Մուշեղ Մուրադյանն է:

Օրեր առաջ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թեև հերքվեցին և՛ նախարարության, և՛ պատգամավորի կողմից, այնուամենայնիվ հաստատվեցին այնքանով, որ տնօրեն նշանակվեց հենց Մուրադյանը:

Տնօրեն է նշանակվել 5-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն

Դեկտեմբերի 18-ին տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների բանավոր քննությունը (10 հարց, անցողիկ շեմը՝ 70%) թեկնածուներից հաղթահարել են Պետրոսյան Արան՝ 91%, Մարտիրոսյան Միասնիկը՝ 85%, Իգիթյան Արմենը՝ 84%, Գալոյան Հրաչը՝ 83%, Մուրադյան Մուշեղը՝ 81%, Խաչատրյան Հմայակը՝ 76%, Հարությունյան Վարդանը՝ 70,5% միավորներով: Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Մուրադյան Մուշեղն արդեն նշանակվել է Պարկի տնօրեն:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մյուս թեկնածուներն իրենց մասնագիտական ունակություններով ավելի նպատակահարմար պետք է որ լինեին: Օրինակ, Գալոյանն Աշոցքի տարածաշրջանի ԱԱԾ-ի նախկին պետն է, 1 ամիս առաջ է նշանակվել Գյումրու երկաթգծի կայարանի անվտանգության պետ, Խաչատրյանը ՋՕԸ-ի նախկին բաժնի պետերից է:

Հայտնի օդաչու, պահեստազորի փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանը կանգնած է հայկական ավիացիայի կազմավորման ակունքներում, երկար ժամանակ զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ, 17 տարի եղել է ավիավերանորոգման զորամասի հրամանատար: Իսկ Մուրադյանը Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետն է: Առաջին հորիզոնականը զբաղեցրած Պետրոսյանը Պարկի նախկին տնօրենն է, Իգիթյանը՝ Պարկի գիտության բաժնի պետը:

Նախկին տնօրենը 2014-2017թթ. է ղեկավարել, որի ընթացքում ՊՈԱԿ-ում խնդիրները չեն նվազել. նրա նկատմամբ նաև չարաշահումների վերաբերյալ դատական գործ կա: Մեծ տարածք, մեծ անձնակազմ ու անվտանգության հետ գործ ունեցող ոլորտ ղեկավարելու փորձառությամբ չի փայլում նաև Վարդան Հարությունյանը. Ամասիայի անասնաբույժն է:

Ինչո՞ւ՝ Մուրադյանը

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը հայտնել է, որ նախարարության կողմից ցանկացած թափուր տեղի համար հայտարարված մրցույթն անց է կացվում օրենքի սահմաններում: Դեռևս 2009թ. ապրիլի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կայացված որոշման համաձայն, որով ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և հաստատվել նրա կանոնադրությունը, ՊՈԱԿ-ի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը (տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարը):

Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուներից մեկին, ըստ նպատակահարմարության, նախարարը տնօրեն է նշանակում: Բարձրացված հարցը պայմանավորված է նրանով, որ նախարար Էրիկ Գրիգորյանը նպատակահարմար է գտել 5-րդ հորիզոնականն զբաղեցրած թեկնածուին: Գերատեսչությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն ավելի վաղ մամուլի քարտուղարը շեշտել էր տնօրեն նշանակելու հարցում օրենսդրական խնդրի բացակայության մասին:

Այդպիսի խնդիր, ըստ երևույթին, կա այնքանով, որ նախարարը պետք է հաշվի առներ ոչ թե իր կամ, գուցե, «հովանավորի» նպատակահարմարությունը, այլ մրցույթի արդյունքներով պայմանավորված՝ թեկնածուի՝ տվյալ կառույցը ղեկավարել կարողանալու հանգամանքը: Եթե համեմատելու լինենք, կարող ենք փաստել, որ նախկին տնօրենի դեպքում արդյունքը տեսել ենք, ուստի կարիք չկա վերադառնալ անհաջող կարիերան շարունակելուն:

Ներքին աուդիտի բաժինն, ինչպես գիտենք, շատ հեռու է սարերում, Ազգային պարկի տարածքում վերահսկողություն իրականացնելու և մեծ անձնակազմ ղեկավարելու ունակությունից: Ովքեր ծանոթ են տեղանքին, կհասկանան, որ այստեղ կան բազմաթիվ խնդիրներ որսագողության, պետական սահմաններին մոտ գտնվելու և դրանով պայմանավորված՝ բազմաթիվ վտանգների հետ: Ուստի, ենթադրվում է, նպատակահարմար պետք է լիներ մաքուր անցյալ ունեցող ու անընդմեջ արդյունքներ գրանցած թեկնածուի ընտրությունը:

«Արփի լիճ» ազգային պարկ, Արդենիսի արհեստական լճակ / ©armenpress.am

Պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ում անվան հետ կապվում է Մուրադյանի նշանակումը, նշել է, որ Մուշեղ Մուրադյանը, ղեկավարելով մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը, Սարուխանյանի՝ մարզպետ լինելու ընթացքում մեծ արդյունավետությամբ է աշխատել՝ բացահայտելով բազմաթիվ չարաշահումներ ու գողացված գումարը պետական բյուջե վերադարձնելով։

Հռետորական հարց տանք՝ գուցե մարզպետարանը նրա կարիքն ունի՞, շարունակի՞ բացահայտումները, այդ թվում և՝ Ազգային պարկի նախկին ղեկավարների և ընդհանրապես՝ մարզի նախկին ու ներկա պաշտոնյաների գործունեությունում:

Պատգամավորը հերքում էր, բայց հաստատվեց

Կարեն Սարուխանյանը, հերքելով իր անվան շուրջ պտտվող տեղեկությունները, նշել է, որ ճանաչում է Մուշեղ Մուրադյանին, նրա հետ աշխատել է մարզպետարանում: Նախկին մարզպետի խոսքով՝ բոլոր բաժինների ու վարչությունների պետերին ու ամբողջ անձնակազմին է ճանաչում:

Պատգամավորը նույնպես ընդգծել է նախարարի իրավասությունը՝ տնօրեն նշանակելու հարցում: Նրա խոսքով՝ իր անվան հետ կապելը նպատակ ունի հարված հասցնել քաղաքական թիմին կամ իշխանությանը: Կարեն Սարուխանյանի համոզմամբ՝ որոշ ուժեր մտահոգություն ունեն, որ հանկարծ իրենց ոչ նախընտրելի թեկնածու կնշանակվի ու կբացահայտվեն բազմաթիվ չարաշահումներ:

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան / ©Deputat.am

Կրկին հարցնենք՝ այսինքն, ինքը նույնպե՞ս նպատակահարմար է գտնում Մուրադյանի՝ «չարաշահումներ բացահայտելու» միակ ունակ մարդու նշանակումը: Իսկ գուցե նա ներքին աուդիտի բաժնո՞ւմ շարունակեր բացահայտումները, իսկ տնօրենը զարգացներ, կարգի բերեր Պարկը: Այդուհանդերձ, պատգամավորի անվան շուրջ առաջացած խոսակցություններից հետո հայտնի դարձավ, որ իսկապես Մուրադյանն է տնօրեն նշանակվել: Եթե կեսը ճիշտ էր, կարող էր մյուս կեսն էլ ճիշտ լինել, այնպես չէ՞:

Ազգային ժողովի պատգամավորն իր անվան շուրջ ընթացող խոսակցությունները կապում է նախկինում իշխանության եղած կամ դրանց աջակից կուսակցությունների հետ: Սարուխանյանի խոսքով՝ հիմնական պատճառը վերջին շրջանում տեղի ունեցած բացահայտումներն ու ձերբակալություններն են՝ կապված Պարկի տարածքում չարաշահումների հետ:

Այստե՞ղ ինչ նկատի ունի: Որ Մուրադյանին դեմ ե՞ն: Իսկ ի՞նչ իմացավ, որ դեմ են: Ենթադրվում է, որ ամբողջ ընթացքին հետևում է՝ մրցույթից մինչև նշանակում: Հատկապես երբ նրա խոսքով՝ միայն Մուրադյանի թեկնածությանն են նախկինները դեմ: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ «հովանավորչություն»:

Այո, ներկայումս հանդիպում են դեպքեր, երբ արդարանալու համար նախկինների վրա են մեղքը գցում: Անշուշտ, նախկիններն անմեղ չեն: Բայց պետք է արձանագրենք, որ կարիք չկա նմանատիպ հարցադրումներում ինչ-որ հետք որոնելու: Հուսով ենք՝ այս հրապարակումից հետո մեզ չեն մեղադրի դրանում, ինչպես չպետք է «սև» համարել այն լրատվամիջոցներին, որոնք խոսքի ազատության սահմաններում անդրադառնում են ինչ-որ երևույթի կամ անձի: Մեր ընթերցողներն այդ լավ գիտեն՝ հաշվի առնելով նախորդ հրապարակումները:

Մուրադյանը Պարկի տարածքում հողեր ունի

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «նախընտրելի» թեկնածուի հայրը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գտնվող Զորակերտ գյուղում ֆերմերային մեծ տնտեսություն ունի, իսկ Ղազանչի գյուղի մոտ 200-300 հեկտար վարձակալությամբ տրված տարածք:

Կարեն Սարուխանյանը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այդ խոսակցություններն ընթացել են դեռ իր՝ մարզպետ եղած ժամանակ: Նրա խոսքով՝ Ազգային պարկի տարածքում Մուրադյանը հողեր ստացել է Պարկի հիմնումից առաջ՝ մոտ 17-18 տարի առաջ: Ներկայումս դրանք տրված են ենթավարձակալության:

Նախարարության մեղքը

Հետաքրքիր է՝ նախարարը տնօրեն նշանակելիս հաշվի առե՞լ է «հողեր ունենալու» հանգամանքը: Կամ հաշվի առնվե՞լ են ընդհանրապես մյուս թեկնածուների տվյալները, մրցույթի արդյունքները:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան / ©armtimes.com

Հարցերն առաջացել են, քանի որ նախարարության կայքում պաշտոնական հայտարարություններ չկան մրցույթի արդյունքների, հավակնորդների մասին մանրամասն տվյալների, տնօրենի նշանակման հիմնավոր նպատակահարմարության վերաբերյալ:

Միայն հիշեցնենք, որ դեռևս կազմավորման վերաբերյալ Կառավարության որոշմամբ նախարարին հանձնարարվում է «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի զբաղեցման համար մրցույթի անցկացումը և դրա արդյունքների հիման վրա տնօրենի նշանակումը»: Արդյունքների հիման վրա...

Հայտարարվել են Architectural Photography Awards 2019 ֆոտոմրցույթի եզրափակիչ դուրս եկածների անունները
The Architectural Photography Awards ճարտարապետական լուսանկարների մրցույթի ժյուրիի անդամները հայտարարել են 24 նկարները, որոնք դուրս են եկել եզրափակիչ: Դրանցից մեկը պետք է չանաչվի 2019թ. լավագույն ճարտարապետական լուսանկար:

Մրցույթը բաղկացած է 6 անվանակարգից՝ էքստերիեր, ինտերյեր, տեղի զգացում, շինության օգտագործում, լուսանկար` բջջային հեռախոսից, պորտֆոլիո: Նրանցից յուրաքանչյուրում 4-ական լուսանկար է ընտրվել եզրափակչի համար:

Էքստերիեր

Ինտերիեր

Տեղի զգացում

Շինության օգտագործում

Պորտֆոլիո

Բջջային հեռախոսով արված լուսանկար

Այս տարի ավելի քան 42 երկիր ներկայացնող ավելի քան 2 հազար մասնակիցների նկարները քննել է ճարտարապետական լուսանկարների փորձագետների խումբը, ինչպես նաև նախորդ տարվա մրցանակակիր Պավել Պանիչկոն: Հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի 6-ին՝ Ամստերդամում կայանալիք Ճարտարապետության համաշխարհային փառատոնի ժամանակ:

«Հայկական հավաքականն» անցել է КВН-ի 1/4 եզրափակիչ
Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) Պրեմիեր լիգայի 3-րդ խաղի 1/8-րդ եզրափակիչում հաջորդ փուլ անցնելու համար մրցում էր 8 թիմ.

1. «Ֆլեշ Ռոյալ» («Флэш-рояль»), Դոնի Ռոստով,2. Հայկական հավաքական (Армянская сборная), Մոսկվա,3. «Ոչ այդպիսին» («Не такая»), Մոսկվա,4. «Օվկիանոս» («Океан»), Վլադիվաստոկ,5. «Նեղացել եմ» («Я обиделась»), Նովոսիբիրսկ,6. «Խաղաղության պողոտա» («Проспект мира»), Կրասնոյարսկ,7. «Իմ անունով» («Имени меня»), Կարալյով,8. «Ռյազանի պողոտա» («Рязанский проспект»), Մոսկվա:

https://youtu.be/fb9jU2-z4No
ՈՒՀԱ Պրեմիեր լիգա, 1/8 եզրափակիչ

Առաջին երեք մասնակիցները, այդ թվում և՝ ՄոսկվայիՀայկական հավաքականը, դուրս են եկել 1/4 եզրափակիչ: