Շեշտ.am (shesht.am) - Feed

Հովհաննես Ավոյանի Picsart-ը 130 մլն դոլար ներդրում է ներգրավել
Հովհաննես Ավոյանի հիմնադրած Picsart ընկերությունը 130 մլն դոլար ներդրում է ներգրավել` դառնալով ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ «միաեղջյուր» (այդպես են անվանում 1 մլրդ դոլարը գերազանցող արժեք ունեցող ընկերությունները, խմբ.):

Ֆոտոծառայությունը 130 մլն դոլարը ներգրավել է ֆինանսավորման C փուլում, որի հիմնական ներդրողը SoftBank-ն է: Ինչպես հաղորդվում է, գումարի ներգրավմանը մասնակցել են նաև G Squared-ը, Tribe Capital-ը, Sequoia-ն, DCM-ը, Graph Ventures-ը և Siguler Guf & Company-ն:

Հիմնադրման օրվանից ի վեր ընկերությունը ներգրավել է ընդհանուր առմամբ 195 մլն դոլար: Տարեկան ավելի քան 100 մլն դոլար շահույթ ունեցող Picsart-ը ներկայումս 1 մլրդ դոլարից բարձր է գնահատվում:

Picsart-ի հիմնադիրի խոսքով` ծրագիրն աջակցում է վիզուալ մշակույթին և կոտրում է խոչընդոտները ներշնչման և ստեղծագործման միջև: Հովհաննես Ավոյանը ֆոտոծառայությունը հիմնադրել է 2012թ. և ներկայումս ունի շուրջ 800 աշխատակից ամբողջ աշխարհում, այդ թվում` Երևանում, Սան Ֆրանցիսկո, Բանգալոր, Պեկին, Բեռլին, Լոս Անջելես, Մոսկվա, Նյու Յորք և Տոկիո քաղաքներում:

Ընկերությունում հայտնել են, որ ներգրավված միջոցները մտադիր են ուղղել անհատական գործիքների մշակմանը և արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը: Picsart-ը նախատեսում է նաև գրասենյակների ընդլայնում Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Հրապարակվել է աշխարհի 2020թ. ռազմական արդյունաբերական ընկերությունների ԹՈՓ 100-յակը
Աշխարհի 2020թ. ռազմարդյունաբերական խոշորագույն ձեռնարկությունների շարքում առաջին հորիզոնականում ամերիկյան Lockheed Martin-ն է: ԱՄՆ-ը այս ցանկում ամենաշատ հանդիպող պետությունն է. առաջին 10-յակի ընկերություններից 7-ն ամերիկյան են: Մյուս երեքն են՝ Չինաստանը՝ 6-րդև 8-րդ, Մեծ Բրիտանիան՝ 7-րդ հորիզոնականներում:

Ընդ որում՝ Lockheed Martin-ը և Boeing-ը նախորդ տարի նույնպես առաջին և երկրորդ հորիզոնականներում են եղել: Ռուսական Almaz-Antey-ը նախորդ տարվա համեմատ 2 կետով զիջել է իր դիրքերը:

1. Lockheed Martin, ԱՄՆ,2. Boeing, ԱՄՆ,3. General Dynamics, ԱՄՆ,4. Northrop Grumman, ԱՄՆ,5. Raytheon Company, ԱՄՆ,6. Aviation Industry, Չինաստան,7. BAE Systems, Մեծ Բրիտանիա,8. China North Industries Group Corporation Limited, Չինաստան,9. NEW L3Harris Technologies, ԱՄՆ,10. United Technologies Corp., ԱՄՆ:

11. China Aerospace Science and Industry Corporation, Չինաստան,12. Airbus, Նիդեռլանդներ, Ֆրանսիա,13. Leonardo, Իտալիա,14. China Shipbuilding Industry Corporation, Չինաստան,15.  China Electronics Technology Group, Չինաստան,16. Thales, Ֆրանսիա,17. Almaz-Antey, Ռուսաստան,18. China South Industries Group Corporation, Չինաստան,19. Huntington Ingalls Industries, ԱՄՆ20. China Aerospace Science and Technology Corporation, Չինաստան:

21. NEW Mitsubishi Heavy Industries, Ճապոնիա,22. Dassault, Ֆրանսիա,23. Leidos, ԱՄՆ,24. China State Shipbuilding Corporation, Չինաստան,25. Honeywell, ԱՄՆ,26. Booz Allen Hamilton, ԱՄՆ,27. Rolls-Royce, Մեծ Բրիտանիա,28. Safran, Ֆրանսիա,29. GE Aviation, ԱՄՆ,30. Naval Group, Ֆրանսիա:

31. Elbit Systems Ltd., Իսրայել,32. Hanwha, Հարավային Կորեա,33. Rheinmetall AG, Գերմանիա,34. CACI International Inc., ԱՄՆ,35. Tactical Missiles Corporation JSC, Ռուսաստան,36. SAIC, ԱՄՆ,37. Perspecta Inc., ԱՄՆ,38. Textron Inc., ԱՄՆ,39. Babcock International, Մեծ Բրիտանիա,40. Saab AB, Շվեդիա:

41. Israel Aerospace Industries Ltd., Իսրայել,42. KBR, ԱՄՆ,43. KNDS, Նիդեռլանդներ,44. Rafael Advanced Defense Systems Ltd., Իսրայել,45. Hindustan Aeronautics Ltd., Հնդկաստան,46. NEW Amentum, ԱՄՆ,47. Bechtel, ԱՄՆ,48. Aselsan A.S., Թուրքիա,49. Jacobs, ԱՄՆ,50. Oshkosh Defense, ԱՄՆ:

51. Aerojet Rocketdyne Holdings, Inc., ԱՄՆ,52. TransDigm, ԱՄՆ,53. Turkish Aerospace Industries, Թուրքիա,54. Cobham, Մեծ Բրիտանիա,55. Korea Aerospace Industries Ltd., Հարավային Կորեա,56. DynCorp International, ԱՄՆ,57. ST Engineering, Սինգապուր,58. Fincantieri S.p.A., Իտալիա,59. Sierra Nevada Corp., ԱՄՆ,60. Serco, ՄԵծ Բրիտանիա:

61. Bharat Electronics Ltd., Հնդկաստան,62. Melrose Industries, Մեծ Բրիտանիա,63. Vectrus, ԱՄՆ,64. Austal, Ավստրալիա,65. QinetiQ Plc, Մեծ Բրիտանիա,66. Ball Corporation, ԱՄՆ,67. Hensoldt, Գերմանիա,68. LIG Nex1, Հարավային Կորեա,69. Viasat, ԱՄՆ,70. PAE, ԱՄՆ:

71. Moog Inc., ԱՄՆ,72. Curtiss-Wright Corporation, ԱՄՆ,73. Meggitt, Մեծ Բրիտանիա,74. CAE, Կանադա,75. Ultra Electronics, Մեծ Բրիտանիա,76. Ruag, Շվեյցարիա,77. Kongsberg, Նորվեգիա,78. Day & Zimmermann, ԱՄՆ,79. Embraer, Բրազիլիա,80. Teledyne Technologies, ԱՄՆ:

81. AAR Corp., ԱՄՆ,82. Cubic Corporation, ԱՄՆ,83. Indra, Իսպանիա,84. Peraton, ԱՄՆ,85. Mercury Systems, ԱՄՆ,86. Diehl Group, Գերմանիա,87. Battelle, ԱՄՆ,88. John Cockerill Defense, Բելգիա,89. BMC Otomotiv Sanayi ve Ticaret A.S., Թուրքիա,90. Patria, Ֆինլանդիա:

91. Roketsan A.S., Թուրքիա,92. STM Savunma Teknolojileri Muhendislik ve Ticaret A.S., Թուրքիա,93. DLT Solutions, ԱՄՆ,94. Nammo, Նորվեգիա,95. Hyundai Rotem Company, Հարավային Կորեա,96. Chemring, Մեծ Բրիտանիա,97. Allegheny Technologies Inc., ԱՄՆ,98. FNSS Savunma Sistemleri A.S., Թուրքիա,99. Havelsan A.S., Թուրքիա,100. Telephonics Corporation, ԱՄՆ:

ԹՈՓ-100-յակում նորույթ են ամերիկյան L3Harris Technologies, Amentum, Peraton, DLT Solutions, Allegheny Technologies Inc., ճապոնական Mitsubishi Heavy Industries, թուրքական FNSS Savunma Sistemleri A.S. և Havelsan A.S. ընկերությունները:

«ՎԵՈՆ Արմենիան» պաշտոնապես հայտարարել է Beeline-ը Ucom-ին վաճառելու բանակցությունների մասին
Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունն իր կայքում պաշտոնապես հայտարարել է հայկական Ucom ընկերության հետ բանակցությունների մասին: Ընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է բիզնեսը վաճառել Ucom-ին:

2019թ. դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Beeline-ը դիմել է Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին՝ իր բաժնետոմսերը Ucom ընկերությանը վաճառելու թույլտվության համար: Ընկերությունը նշել է, որ դեռևս պարզ չէ՝ վաճառքը կկայանա, թե՝ ոչ, և հավելյալ տեղեկության դեպքում կհրապարակի: ՀԾԿՀ-ից հայտնել են, որ դիմումի քննարկումն ընթացքի մեջ է, բայց որոշման հրապարակման հստակ ժամկետներ չեն նշվել:

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը մատուցում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ: 2007թ.-ից «ՎԵՈՆ Արմենիայի» (նախկինում՝ «Արմենթել») 100% բաժնետոմսերը պատկանում են Veon ընկերությունների խմբին, որը կապի ոլորտում համաշխարհային խոշոր ինտեգրացված օպերատորներից է:

Հայկական Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Այն հանդիսանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջատարներից, ծառայություններ է մատուցում բարձր արագությամբ ինտերնետ կապի, IP հեռուստատեսության, թվային հեռախոսակապի ոլորտներում:

130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն դիմել է արտոնության համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հարկային արտոնություն ստանալու համար բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններից ստացած դիմումներին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2376382119348836

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ մինչ օրս արտոնություն է ստացել մոտ 90 ընկերություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել է ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից հայրենիք վերադարձած և Հայաստանում աշխատել ու ապրել ցանկացողների կողմից:

Ներկայացրել է նաև այդ գրառման գործնական կիրառումը՝ երկու ընկերության օրինակով:

https://www.facebook.com/armgovernment/posts/2470864612936588

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 2-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ «Սևան ստարտաթ սամմիթ 2019» բիզնես ֆորումը և նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նոր ձևավորված նախարարության ռազմավարությունը, զարգացման ուղղությունները, հեռանկարային ծրագրերը և մոտեցումները: