Շեշտ.am (shesht.am) - Feed

Naked Science. Գիտնականները պատմել են կորոնավիրուսից մահացածների մոտ ընդհանուր գծերի մասին
Հետազոտության հեղինակներն առանձնացրել են չինական Յուհան քաղաքում՝ համաճարակի էպիկենտրոնում Covid-19 կորոնավիրուսից մահացած 85 պացիենտների մոտ ամենատարածված հատկանիշները: Մահվան դեպքերը գրանցվել են հիվանդության տարածման վաղ շրջանում:

Հետադարձ դիտարկմամբ հետազոտության շրջանակներում չինացի և ամերիկացի գիտնականների համատեղ խումբը Covid-19-ով վարակված պացիենտների բժշկական էլեկտրոնային քարտերի համեմատական վերլուծություն է իրականացրել: Նրանք բոլորն էլ կորոնավիրուսի ախտանշաններով հոսպիտալացվել են Յուհանի 2 բուժհաստատություններում՝ Հանան հիվանդանոցում և Յուհանի հոսպիտալում՝ հունվարի 9-15-ը: Ախտորոշումը հաստատվել է լաբորատոր մեթոդով, բոլորը մահացել են կորոնավիրուսից՝ չնայած բժիշկների ջանքերին:

Խումբն ուսումնասիրել է նրանց մասին բժշկական նշումները, հիվանդության պատմությունը, կորոնավիրուսային վարակի ընթացքի, ախտանշանների, լաբորատոր տվյալների, համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) և կլինիկական պատկերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև տվյալներ ուղեկցող խրոնիկ հիվանդությունների վերաբերյալ, որոնք պացիենտների մոտ եղել են հիվանդության սկզբում: Ապա կատարվել է վիճակագրական վերլուծություն:

Հեղինակները նշել են, որ մահացությունների մեծ մասը գրանցվել է 50-ից բարձր տղամարդկանց մոտ, ովքեր ունեցել են ոչ վարակային խրոնիկ հիվանդություններ: Մահացածների միջին տարիքը կազմել է 65,8, նրանց մեծ մասը (72,9%) կազմել են տղամարդիկ: Հիպերտոնիա, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդությունները եղել են ամենատարածված ուղեկցող հիվանդությունները: Գիտնականները հույս ունեն, որ նրանց աշխատանքը կօգնի առավել փաստարկված նկարագրել Covid-19-ի վտանգը ռիսկային խմբի համար:

Առավել տարածված ախտանշանները մահացած պացիենտների մոտ եղել են բարձր ջերմությունը, դժվարացած շնչառությունը և թուլությունը: Բացի այդ, պացիենտների 80%-ից մի փոքր ավելին այդ պահին ունեցել են արյան մեջ էոզինոֆիլների ցածր մակարդակ: Բարդացումները ներառել են շնչառական անբավարարությունը, շոկը, սուր շնչառական դիսթրես-ախտանշանը (ARDS) և սրտի առիթմիան:

Պացիենտների մեծ մասը ստացել է հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղամիջոցներ և գլյուկոկորտիկոստերոիդներ: Ոմանց ներերակային իմունոգլոբուլին կամ ալֆա 2b ինտերֆերոն են ներարկել: Հետազոտողները նշել են, որ հակավիրուսային և իմունասուպրեսիվ դեղամիջոցների արդյունավետությունը Covid-19-ի հարուցիչի դեմ պայքարում դեռևս ամբողջապես ուսումնասիրված չէ: Նրանց խոսքով` այդ նյութերի կոմբինացիան մահացածներին չի օգնել: Ուսումնասիրված պացիենտների մեծ մասը մահացել է բազմաօրգանային անբավարարությունից:

Աշխատանքի ամենակարևոր եզրակացություններից մեկը հեղինակները նշում են հայտնաբերումն այն բանի, որ թեև շնչառական ախտանշանները հաստատված ախտանիշով հիվանդի մոտ կարող են զարգանալ ոչ անմիջապես և ընդհուպ մինչև մեկ շաբաթվա ընթացքում: Այն պահից, երբ դրանք հայտնվեն, պացիենտի վիճակը կարող է կտրուկ և արագորեն վատթարանալ: Հիվանդի հոսպիտալացման և մահացության միջև տևողությունը, գիտնականների հետազոտության համաձայն, կազմել է 6,35 օր: Վարակի արտաքին «լավ» դրսևորումը գիտնականները համարում են հևոցի շուտ ի հայտ գալը:

Հիմնվելով հավաքած տվյալների վրա՝ գիտնականները նշում են, որ էոզինոֆիլոպենիան՝ արյան մեջ էոզինոֆիլների անոմալ ցածր մակարդակը, վատ կանխատեսման համար կարող է ցուցիչ հանդիսանալ: Նրանք շեշտել են նաև, որ վաղ հայտնաբերված հևոցը կարող է օգտագործվել Covid-19-ի համար որպես դիտարկվող ախտանշան: Բացի այդ՝ նրանք ընդգծել են, որ հակամանրէային դեղամիջոցների (հակավիրուսայիններ, հակաբիոտիկներ) կոմբինացիաներն էապես չեն օգնել այդ պացիենտներին:

Հեղինակները նշում են, որ ախտանշանների մանրամասն փաստաթղթավորումը և պանդեմիայի տարբեր օջախներից, տարբեր ժամկետներում վարակված պացիենտների տվյալների վերլուծությունը կարևոր է՝ հասկանալու, թե ինչպես են փոփոխվում վիրուսը և նրանով առաջացած վարակի դրսևորումները:

Որոշ հատկանիշներ կարող են մնալ անփոփոխ, իսկ մյուսները, ընդհակառակը, հարափոփոխ լինել: Պանդեմիայի զարգացման համաձայն՝ հիվանդության ընթացքը կարող է փոփոխվել, քանի որ վիրուսը մուտացվում է, իսկ վիրուսի փոփոխման պատճառով, հնարավոր է, փոխվի նաև օրգանիզմի իմունային պատասխանը: Այս ամենի հետազոտությունը խիստ անհրաժեշտ է բուժման մեթոդների նշանակման համար:

Սեռական զուգընկերների մեծ քանակը կապել են քաղցկեղի կամ այլ հիվանդության բարձր վտանգի հետ
Աշխարհի գիտնականները փորձում են գտնել վտանգավոր հիվանդությունների միջև պատճառահետևանքային կապերը: Ներկայումս Վիեննայի բժշկական համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և այլ հաստատությունների մասնագետների միջազգային խումբն իր եզրակացությունն է ներկայացրել, որը վերաբերում է սեռական զուգընկերների քանակին և հիվանդությունների շարքին, առաջին հերթին՝ քաղցկեղին:

Մասնագետները հետազոտել են բրիտանացի 2537 տղամարդու և 3185 կնոջ ցուցանիշները, որոնք ստացվել են ELSA (English Longitudinal Study of Ageing) հետազոտական նախագծի շրջանակներում:

Մասնակիցների միջին տարիքը 64 է եղել: Տղամարդկանց շուրջ 28%-ը նշել են, որ հարցման պահին իրենք ունեցել են 0-1 սեռական զուգընկեր, 29%-ը՝ 2-4, 20%-ն ունեցել է 5-9, իսկ 22%-ը՝ 10 և ավել զուգընկեր: Կանանց դեպքում համապատասխան ցուցանիշը կազմել է 41%, 35%, 16% և մոտ 8%:

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում սեռական զուգընկերների մեծ թիվը պայմանավորված է եղել կողակցի բացակայությամբ, ինչպես նաև բարձր կամ, ընդհակառակը, ցածր բավարարվածությամբ: Բացի այդ, դա ուղեկցվել է ծխախոտի և ալկոհոլի նկատմամբ հակմամբ:

Առավել հետաքրքրական է հանդիսացել կապը սեռական զուգընկերների քանակի և վտանգավոր հիվանդությունների միջև, որոնցից են քաղցկեղը, սրտի իշեմիկ հիվանդությունը և կաթվածը:

Այն կանանց մոտ, ովքեր ամբողջ կյանքում ունեցել են 10 և ավելի սեռական զուգընկերներ, քաղցկեղի վտանգն 91%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր մեկից ավելի զուգընկեր չեն ունեցել: Նմանատիպ պատկեր է արձանագրվել նաև տղամարդկանց մոտ: Երկուսից չորս զուգընկերոջ մասին հաղորդած տղամարդկանց մոտ սարսափելի ախտորոշման վտանգը 57%-ով բարձր է եղել, քան միայն մեկն ունեցածների մոտ: 10 և ավելիի դեպքում տարբերությունը կազմել է արդեն 69%:

Ուշագրավ է, որ 5 և ավել տղամարդկանց հետ հանդիպած կանայք ունեցել են 64%-ով ավելի բարձր հավանականություն՝ խրոնիկ հիվանդությունների, քան նրանք, ովքեր ունեցել են 0-1 զուգընկեր:

Հետազոտության հեղինակները նշել են, որ քաղցկեղի վտանգի աճը կարող է դիտարկվել նրա այն տեսակների հաշվին, որոնք կապված են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետ, բայց չեն շտապել հիվանդությունների պատճառների մասին կատարել հստակ եզրակացություններ:

Ավելի վաղ մասնագետների մեկ այլ խումբ պարզել էր, որ մենոպաուզայի դեպքում հորմոնալ թերապիան բարձրացնում է կրծքի քացղկեղի վտանգը: Մասնագետների ևս մեկ խումբ առաջ էր քաշել կապը վեյփինգի և վտանգավոր հիվանդության միջև:

Դիտարկումները ցույց են տվել, թե ինչպես են կատուներն ուտում մարդու դին
Հայտնի են դեպքեր, երբ ընտանի կատուները կերել են իրենց մահացած տերերի մարմնի մասեր, թեև մարդու միսը նրանց սննդակարգում ներառված չէ: Մյուս կողմից, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, կատուն կարող է ուտել մարդկային միսը, նույնիսկ եթե կան այլ ուտելիքներ, այդ թվում՝ այլ մարդկանց մարմիններ:

Ամերիկյան Կոլորադո նահանգի տարածքում է գտնվում այսպես կոչված «դիերի ֆերման». բնական լաբորատորիա, որտեղ մարդկանց դիեր են: Այնտեղ անցկացվող փորձարկումները գիտնականներին թույլ են տալիս ավելի շատ տեղեկություններ ձեռք բերել: Հետագայում դա կօգնի առավել արդյունավետ հետաքննել հանցագործությունները:

Հետաքննության օբյեկտ կարող են հանդիսանալ այն դիակները, որոնք ավելի վաղ կտակվել են գիտությանը: Ֆերման շրջապատված է 3 մետրանոց պատնեշով՝ փշալարերով՝ նախատեսված դիերը կենդանիներից պաշտպանելու համար: Սակայն, չնայած ուժեղացված պահպանությանը, գտնվում են մարդու մսի սիրահարներ, որոնք պատրաստ են խիզախել: Մասնագետները տեսախցիկներից ստացված տեսանյութում նկատել են թափառող 2 կատվի: Գծավոր և սև կատուն սնվել են դիերով:

Կենդանիներից մեկն ընտրել է 70-ամյա տղամարդու դին, մյուսը՝ 79-ամյա կնոջ: Կատուները սկսել են մարդկանց մարմիններն ուտել, երբ դրանք դեռևս համեմատաբար թարմ են եղել:

Տեսահսկման սարքից ստացված նկար / ©Journal of Forensic Sciences

Երբ խոսքը գնում է մահացած տիրոջ մասին, ապա ընտանի կենդանիները նախընտրում են շուրթերը, քիթը և ոտնաթաթը: Բայց քանի որ լաբորատորիայում մարմիններն առանց հագուստի էին, կենդանիներն այլ կերպ են վարվել. կատուներին ավելի շատ հետաքրքրել են ուսերը, կրծքավանդակը և փորը: Բացի այդ, երկու կատուներն էլ կերել են ձախ ձեռքի փափուկ մկանները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիները նույն դին կերել են մեկ ամսից երկար՝ մշտապես վերադառնալով նրան: Եվ դա այն դեպքում, երբ մոտակայքում կային այլ ուտելիքներ, բազմաթիվ՝ 50-ից շատ այլ դիեր՝ նույնիսկ ավելի թարմ: Ի վերջո երկու կատուներն էլ նույն դիերը կերել են մինչև ոսկորները:

Հետազոտության հեղինակներից Սարա Գարսիան նշել է, որ կատուները բավականին քմահաճ սնվողներ են: Երբ նրանք գտնում են ուտելիքը, որն իրենց դուր է գալիս, վերադառնում են դրա մոտ: Այդուհանդերձ՝ գիտնականներին զարմացրել է կենդանիների վարքը. կատուներն իրենց դրսևորել են որպես ակտիվ «մարդասպաններ», այլ ոչ թե՝ լեշակերներ:

Ավելի վաղ մասնագետների մեկ այլ խումբ լայնածավալ դիտարկում էր իրականացրել քաղաքի կատուների նկատմամբ և եկել եզրակացության, որ այդ կենդանիները, չնայած մեր պատկերացումներին, այնքան էլ լավ չեն որսում առնետներին: Իսկ մեկ այլ ուսումնասիրությամբ գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչու են կատուները երբեմն խոտ ուտում:

Կենսաբանները նեմատոդների կյանքը երկարացրել են 500 տոկոսով
Վերջերս հաջողվել է կրկնապատկել Caenorhabditis elegans-ի կյանքի տևողությունը՝ արհեստականորեն ճնշելով DAF-2 գենի էքսպրեսիան: Ընդունիչները, որոնք կոդավորում են այս գենը, առանցքային դեր են խաղում ինսուլինի (IIS) ազդանշանային ուղու աշխատանքում: Որդերի կյանքի տևողության երկարացման, թեև ոչ այդքան նշանակալից, հանգեցնում է նաև այլ ազդանշանային սպիտակուցի՝ RSKS-1 գենի ակտիվության ճնշումը: Այն մասնակցություն ունի ռապամիցինի (TOR) ազդանշանանային ուղում:

Նոր հետազոտության հեղինակները ինհիբացրել են (inhibere - կանգնեցնում եմ, զսպում եմ) երկու գեները միաժամանակ: MDI-ի կենսաբան Ջարոդ Ռոլինսը նշել է, որ սիներգետիկ արդյունքն անհավատալի է եղել:

Գիտնականի խոսքով՝ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ծերացումը հետևանք է ոչ միայն հստակ գենի կամ սպիտակուցի, և ոչ մեկ հստակ ազդանշանային ուղու, բայց ծագում է դրանց բարդ փոխազդեցությունից:

Հեղինակները ցույց են տվել, որ DAF-2-ի և RSKS-1-ի ճնշումը հանգեցնում է GLD-1 ազդանշանային սպիտակուցի ակտիվացմանը: Այն իր հերթին նվազեցնում է c ցիտրոքրոմի ակտիվությունը և տանում միտոքոնդրիումների սթրեսային պաշտպանության մեխանիզմների մեկնարկին, ինչն արդյունավետ կերպով «մաքրում» է հին սպիտակուցներից: Բացի այդ, ակտիվանում են պրոտեինկինազները: Վերջիններս նպաստում են բջիջների անցմանն առավել խնայող կարգավիճակի:

IIS և TOR ազդանշանային ուղիները բարձր կոնսերվատիվություն ունեն և քիչ են տարբերվում նույնիսկ տարբեր օրգանիզմների մոտ, օրինակ՝ մարդկանց և C.elegans-ի: Այդ պատճառով էլ կարճակյացները համեմատաբար սովորական որդեր են և ծերացման հետազոտության համար նպաստավոր մոդել են: Չնայած դրան, դեռևս չի կարելի հստակ ասել՝ IIS-ի և TOR-ի նկատմամբ միջամտությունը թույլ կտա՞ արդյոք երկարացնել մարդկանց կյանքն այդպես էականորեն՝ մինչև 400-500 տարի:

Ծովային փաֆիններին «բռնացրել են» գործիք կիրառելիս
Փաֆին թռչնի անվանումը, համարվում է, որ պայմանավորված է ոչ թե բանականության բացակայությամբ, այլ կտուցի բթությամբ (ռուս.՝ морской тупик): Չնայած՝ ծովային թռչունները համարվում են «հետամնաց». ջրի տակ ընդհանրապես բարդ է գտնել համապատասխան գործիք՝ օգտագործման համար, և չունեն մանիպուլյացիա անելու հնարավորություն՝ ի տարբերություն, օրինակ՝ ագռավների: Սակայն նոր ուսումնասիրությունները եզրակացնում են, որ ծովային թռչունների մոտ «թաքնված ունակությունները» թերագնահատվել են:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դորա Բիրոյի խմբի կենդանաբաններն օգտագործել են ավտոնոմ տեսաձայնագրող սարքեր՝ շարժման ցուցիչով: Դրանց օգնությամբ գիտնականները դիտարկել են ատլանտյան փաֆինի կյանքը երկու վայրերում՝ Ուելսի հարևանությամբ գտնվող կղզում և Իսլանդիայում: Ուսումնասիրելով հավաքված նյութը` նրանք ուշադրություն են հրավիրել այդ թռչունների համար անսովոր վարքին:

Մի դեպքում փաֆինը փայտիկ է օգտագործել՝ մեջքի փետուրներին հասնելու համար: Մյուս թռչունը փայտիկը կտուցով բռնած քորել է կրծքավանդակը: Մասնագետները վստահեցրել են, որ այստեղ պատահականություն չկա. բույն շինելու համար թռչուններն ընտրում են նուրբ և փափուկ ցողունները, իսկ այս պարագայում նրանք կտուցով բռնել են ավելի ամուր փայտիկներ՝ քորելուն հարմար: Մեջքը քորող փաֆինը գտնվել է ջրում՝ իր բնից բավականին հեռու:

https://youtu.be/1i7wFLF0UJE
Փաֆինը կրծքավանդակն է քորում / ©Science News

Գործիք կիրառելու ընդունակություն ունեցող կենդանիները սովորաբար դրանից օգտվում են որսի կամ «անձնական խնամքի» համար: Ծովում փաֆինի նման թռչունները որսի խնդիր առանձնապես չունեն, ուստի «գործիքի» կարիք ունենում են միայն փետուրները խնամելու համար:

Բայց, հնարավոր է, քիչ տեղեկություններ կան նրանց կյանքի և վարքի մասին, քանզի բևեռամերձ ծովերի կենդանիներին հետևելը բարդ է: Դորա Բիրոն և նրա գործընկերները նշել են, որ երկու տարբեր տարածքներում թռչունների միևնույն վարքը վկայում է այն մասին, որ «գործիքի» կիրառումն այդ թռչունների մոտ սովորական երևույթ է:

Հայտնի է նաև, որ փաֆինների բարեկամ արծաթագույն ճայերը ձուկ որսալիս երբեմն խայծ են կիրառում: Հնարավոր է, որ փաֆինները նույնպես բավականաչափ խելացի են:

Վեյփինգից և էլեկտրոնային սիգարետից մահացության պատճառը գտնվել է
Այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ամերիկյան 14 նահանգներում արձանագրվել է թոքերի հիվանդության 94 դեպք, որը, ենթադրվում է, կապ ունի էլեկտրոնային սիգարետ ծխելու և վեյպինգի հետ: Բոլոր հիվանդները երիտասարդներ են եղել, ովքեր ծխում են վեյպ, մարիխուանա և էլեկտրոնային սիգարետ: Օգոստոսի վերջին արձանագրվել է այս հիվանդությունից մահվան առաջին դեպքը:

Այժմ գիտնականները գտել են անհասկանալի վիճակի և դրանցից մահացությունների պատճառը: Պարզվեց՝ դա վիտամին E-ի յուղային ֆորման է: Այս տարրը հայտնաբերել են կանեփում (Cannabis), որն օգտագործել են հիվանդները, ինչպես նաև վեյփերի հեղուկներում և հիվանդների օրգանիզմում: Սա առաջին տարրն է, որ գտնվել է բոլոր հիվանդների մոտ և նրանց օգտագործած ապրանքների մեջ: Չնայած դրան, բժիշկները չեն շտապում եզրակացնել, որ հենց այդ յուղն է հանդիսացել թոքերի հիվանդության պատճառը: Նրանք անցկացնում են հավելյալ ուսումնասիրություններ՝ դրանում համոզվելու համար:

Վիտամին E կա մի շարք սննդամթերքներում, ինչպիսին են հլաճուկի և ձիթապտղի յուղը, նուշը: Այդ յուղերը սովորաբար օգտագործվում են մաշկի երիտասարդացման համար: Հայտնի է, որ այն վնասակար չէ վիտամինային հավելումների տեսքով ներս ընդունելու կամ մաշկին քսելու համար: Սակայն շնչելիս վիտամին E-ն կարող է վնասակար լինել: Նրա յուղանման հատկությունները կարող են շնչառական ախտանիշ առաջացնել, ինչի մասին հայտնել են հիվանդները. հազ, հևոց և ցավ կրծքավանդակում:

Առողջապահության պետական դեպարտամենտներն ամեն շաբաթ են նոր հիվանդացությունների մասին են հաղորդում: Օգոստոսի 27-ի դրությամբ 25 երկիր հաղորդել է 215 հնարավոր հիվանդների մասին, ովքեր դիմել են նշված վիճակով: Սեպտեմբերի 4-ին Օրեգոն նահանգում հայտարարել են երկրորդ մահվան մասին՝ ենթադրվող հիվանդությամբ տառապողի: Հիվանդը միջին տարիքի էր, վերջերս էր օրինական խանութից գնել էլեկտրոնային սիգարետ մարիխուանայի յուղով:

Դաշնային լաբորատորիայի հետազոտական արդյունքները, երևում է, հաստատում են Նյու-Յորք նահանգի բժիշկների եզրակացությունները: Նախորդ շաբաթվա վերջում նրանց լաբորատորիան հայտնաբերել է վիտամին E-ի ացետատի շատ բարձր մակարդակ` կանեփի գրեթե բոլոր ստուգված նմուշներում: Ուսումնասիրվել են տասնյակից ավել անալիզներ, արդյունքում բժիշկները պարզել են, որ համենայն դեպս վիտամին E-ի ացետատ պարունակող մեկ մասնիկ հայտնաբերվել է յուրաքանչյուր հիվանդի մոտ, որոնք նյութեր են ներկայացրել հետազոտության համար:

Գիտնականները պարզել են, որ սմարթֆոններն ազդում են ուղեղի ակտիվության վրա
ԱՄՆ Ռաթթերի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են արել՝ եզրակացնելով, որ մտավոր ծանրաբեռնվածությունից հետո բջջային հեռախոսների օգտագործումը՝ որպես լիցքաթափման միջոց, հանգստի սխալ տարբերակ է, քանի որ այն ուղեղին թույլ չի տալիս թարմանալ՝ նվազեցնելով դրա արտադրողականությունը:

Խնդիրն այն է, ըստ դոցենտ Թերրի Կուրցբերգի, որ սմարթֆոնին ուղղված նույնիսկ մեկ հայացքը հաղորդագրությունները ստուգելու, ինչ-որ մեկին գրելու, լուրերին հետևելու ցանկություն է առաջացնում:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել քոլեջի 414 ուսանողների մասնակցությամբ: Նրանց 20 հանելուկ են տվել: Ընդմիջումների ժամանակ մասնակիցներին առաջարկել են ընտրել հանգստի տարբերակը՝ համակարգչի մոտ, թղթի առաջ թե սմարթֆոնով:

Ինչպես պարզվեց, հեռախոսը ձեռքին ընդմիջում արած ուսանողները, փաստացի, չեն հանգստացել, ի վիճակի չի չեն եղել կատարելու վարժությունները: Նրանց պահանջվել է 19%-ով ավել ժամանակ՝ բոլոր հանելուկներին պատասխանելու համար: Այնուամենայնիվ, այս խումբը 22%-ով ավելի ցածր արդյունք է ապահովել ընդմիջման մյուս տարբերակները նախընտրած մասնակիցների համեմատ: Սմարթֆոնով ընդմիջում անելն, ըստ հետազոտության, հավասար էր չհանգստանալուն:

Կուրցբերգն ընդգծել է, որ սմարթֆոնի օգտագործումը բավականաչափ մտավոր ուժ է պահանջում: Նրա խոսքով՝ հեռախոսի միջոցով հանգստանալը թյուր կարծիք է, ընդհակառակը՝ այն շեղում է մտքի ընթացքը, ինչից հետո աշխատանքի վրա կենտրոնանալն ավելի է դժվարանում:

Գիտնականները պարզել են՝ երեխաներն ավելին են նկատում, քան կարծում են մեծերը
Այս եզրակացությանն են հանգել Օհայո նահանգի համալսարանի հետազոտողները: Նրանք փորձարկումներ են իրականացրել ծնողների և 4-5 տարեկան երեխաների մասնակցությամբ: Արդյունքում պարզվել է, որ երեխաները, որպես կանոն, ավելի մեծ շառավղով են սփռում իրենց ուշադրությունը, այն դեպքում, երբ մեծերն ընտրողական ուշադրություն են սևեռում իրենց համար տվյալ պահին առավել կարևոր տեղեկատվության վրա:

Հետազոտությանը ներգրավվել են 34 հասուն մարդիկ և 36 երեխաներ: Համակարգչով նրանց ցուցադրել են «օտար» առարկաների գունավոր նկարներ՝ 7 նույնականացման տարրերով, այդ թվում և՝ ալեհավաքներ, գլուխ և պոչ: Բացի այդ, նրանց ասվել է, որ գոյություն ունեն երկու տեսակի առարկաներ՝ ֆլյուպս և ջալետ: Մասնակիցներին հանձնարարվել է պարզել՝ որը որն է:

Ֆլյուպսները և ջալետները յուրաքանչյուր առարկայի մոտ տարբեր են, օրինակ՝ ջալետները կարող են ունենալ կապույտ պոչ, իսկ ֆլյուպսները՝ նարնջագույն: Բացի այդ, երեխաներին և մեծերին ասել են, որ ֆլյուպսների մեծամասնությունն ունի հստակ նշաններ, օրինակ՝ վարդագույն բեղիկներ: Առանձնահատկություններից մեկը երբեք չի հիշատակվել բնութագրում և չի տարբերվել երկու տեսակների մոտ: Դա այն էր, ինչ հետազոտողները կոչել էին «գոյություն չունեցող առանձնահատկություն»:

Մարզումներից հետո մասնակիցներին համակարգչի էկրանին ներկայացրել են մի շարք նկարներ և ցուցադրել, թե դրանցում ինչերն են ֆլյուպսները, ինչերը՝ ջալետները: Ուսումնասիրության կեսից հետազոտողները փոխել են ընթացքը. գոյություն չունեցող առանձնահատկությունը դարձվել է առանձնահատկություն, որը կկողմնորոշեր՝ առարկան ֆլյո՞ւպս է, թե՞՝ ջալետ: Այս կետը, որը սկզբում ընդհանուր էր երկու տեսակների համար, այժմ այդպիսին չէ:

Ի տարբերություն մեծերի՝ երեխաներն արագ հասկացել էին, որ նախկինում անտեղի բնութագիրն այժմ առանձնահատկություն է, որը միշտ ցույց կտա ֆլյուպսի և ջալետի տարբերությունը: Մեծերը փորձել են կիրառել հայտնի կանոնները, օրինակ՝ վարդագույն բեղիկները ֆլյուպսների մոտ, որպեսզի հիմնական առանձնահատկության փոփոխությունից հետո կատարեին ընտրությունը:

Արդյունքում երեխաների մեծ մասը ճիշտ ընտրություն է կատարել, ինչը չի հաջողվել մեծերին: Հետազոտության հեղինակը նշել է, որ այս տարիքում երեխաները գլխուղեղի դիմային կեղևի ոչ լիարժեք զարգացվածության պատճառով ուշադրության կենտրոնացման խնդիր ունեն: Բայց հենց դա էլ նրանց օգնում է լուծել նմանատիպ հանձնարարությունները: