Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները պարզել են՝ երեխաներն ավելին են նկատում, քան կարծում են մեծերը
Այս եզրակացությանն են հանգել Օհայո նահանգի համալսարանի հետազոտողները: Նրանք փորձարկումներ են իրականացրել ծնողների և 4-5 տարեկան երեխաների մասնակցությամբ: Արդյունքում պարզվել է, որ երեխաները, որպես կանոն, ավելի մեծ շառավղով են սփռում իրենց ուշադրությունը, այն դեպքում, երբ մեծերն ընտրողական ուշադրություն են սևեռում իրենց համար տվյալ պահին առավել կարևոր տեղեկատվության վրա:

Հետազոտությանը ներգրավվել են 34 հասուն մարդիկ և 36 երեխաներ: Համակարգչով նրանց ցուցադրել են «օտար» առարկաների գունավոր նկարներ՝ 7 նույնականացման տարրերով, այդ թվում և՝ ալեհավաքներ, գլուխ և պոչ: Բացի այդ, նրանց ասվել է, որ գոյություն ունեն երկու տեսակի առարկաներ՝ ֆլյուպս և ջալետ: Մասնակիցներին հանձնարարվել է պարզել՝ որը որն է:

Ֆլյուպսները և ջալետները յուրաքանչյուր առարկայի մոտ տարբեր են, օրինակ՝ ջալետները կարող են ունենալ կապույտ պոչ, իսկ ֆլյուպսները՝ նարնջագույն: Բացի այդ, երեխաներին և մեծերին ասել են, որ ֆլյուպսների մեծամասնությունն ունի հստակ նշաններ, օրինակ՝ վարդագույն բեղիկներ: Առանձնահատկություններից մեկը երբեք չի հիշատակվել բնութագրում և չի տարբերվել երկու տեսակների մոտ: Դա այն էր, ինչ հետազոտողները կոչել էին «գոյություն չունեցող առանձնահատկություն»:

Մարզումներից հետո մասնակիցներին համակարգչի էկրանին ներկայացրել են մի շարք նկարներ և ցուցադրել, թե դրանցում ինչերն են ֆլյուպսները, ինչերը՝ ջալետները: Ուսումնասիրության կեսից հետազոտողները փոխել են ընթացքը. գոյություն չունեցող առանձնահատկությունը դարձվել է առանձնահատկություն, որը կկողմնորոշեր՝ առարկան ֆլյո՞ւպս է, թե՞՝ ջալետ: Այս կետը, որը սկզբում ընդհանուր էր երկու տեսակների համար, այժմ այդպիսին չէ:

Ի տարբերություն մեծերի՝ երեխաներն արագ հասկացել էին, որ նախկինում անտեղի բնութագիրն այժմ առանձնահատկություն է, որը միշտ ցույց կտա ֆլյուպսի և ջալետի տարբերությունը: Մեծերը փորձել են կիրառել հայտնի կանոնները, օրինակ՝ վարդագույն բեղիկները ֆլյուպսների մոտ, որպեսզի հիմնական առանձնահատկության փոփոխությունից հետո կատարեին ընտրությունը:

Արդյունքում երեխաների մեծ մասը ճիշտ ընտրություն է կատարել, ինչը չի հաջողվել մեծերին: Հետազոտության հեղինակը նշել է, որ այս տարիքում երեխաները գլխուղեղի դիմային կեղևի ոչ լիարժեք զարգացվածության պատճառով ուշադրության կենտրոնացման խնդիր ունեն: Բայց հենց դա էլ նրանց օգնում է լուծել նմանատիպ հանձնարարությունները: