Շեշտ.am (shesht.am) - Feed

«Տիեզերական զորքեր». ի՞նչ զենքեր են տիեզերագնացներն իրենց հետ վերցրել և ինչո՞ւ
Միջգալակտիկական մարտեր մարդկությունը դեռ չի վարում: Փառք Աստծո, տիեզերքում պատերազմ դեռ չի սկսվել: Ընդհանուր առմամբ՝ այնտեղ մարդկության համար ամեն ինչ դեռևս առջևում է: Միևնույն ժամանակ՝ տիեզերագնացները բազմաթիվ անգամներ իրենց հետ զենք են տարել ուղեծիր:

Տիեզերքում զենքի կիրառման կամ սահմանափակումների վերաբերյալ միջազգային որևէ համաձայնագիր չկա բացառությամբ 1967թ.: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվել է համաձայնություն՝ «Տիեզերքի մասին» վերտառությամբ, որի համաձայն՝ կողմերը պարտավորվում էին Երկրի ուղեծրում և նրա սահմաններից դուրս զանգվածային ոչնչացման զենք չտեղակայել:

Արդեն 2000-ականներին Չինաստանը և Ռուսաստանը փորձել են ՄԱԿ-ում նոր օրենք առաջ մղել՝ ընդհանրապես Երկրի մթնոլորտից անդին ցանկացած տեսակի զենքի արգելքի մասին, սակայն ԱՄՆ-ի ջանքերով այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Այնպես որ՝ ներկայումս թույլատրվում է ուղեծիր հասցնել դանակներ, ատրճանակներ ու նույնիսկ 150 մմ-անոց հաուբիցներ:

1. Model 17 «Astro»

Randall Made Knives ընկերության մշակումն է: Իր ժամանակին Model 17 «Astro»-ն ստեղծվել է հատուկ «Մերկուրի» ծրագրի մասնակիցների համար: Բոլոր տիեզերագնացներին այսպիսի մեկական դանակ են հատկացրել: Դանակի առանձնահատկություններից հիմնականն ամրությունն ու հուսալիությունն են: Նշանակությունը բացառապես տնտեսական է:

Model 17 «Astro» / © mirtesen.ru

Արտադրողները վստահեցրել են, որ «Astro»-ի սայրի շնորհիվ կարելի է նույնիսկ բացել պատիճի փրկարարական դռնակը: Այդպես է դա, թե՝ ոչ, դեռևս ոչ ոք չի ստուգել:

2. ՏՊ-82

Խորհրդային եռափող ատրճանակ, որը մշակվել է հատուկ «Սոյուզ» ծրագրի մասնակիցների համար: Երեք փողերը տարբեր տրամաչափեր ունեն. ստորինն 9 մմ, վերին առաջինը՝ 12 մմ: Վերին ձախ կողմինը նախատեսված է ազդանշանային հրթիռների համաճ: Ատրճանակն ունի «շվեյցարական» կոթ, որը հնարավոր է օգտագործել նաև որպես բահ կամ ուրագ: Ատրճանակը և նրա սպառազինությունը պահվել են հատուկ խցիկում:

ՏՊ-82-ը՝ իր լրակազմով / © ya.ru

ՏՊ-82-ը նախ և առաջ հանդիսացել է գոյատևման միջոց, հատկապես երբ «Սոյուզի» անձնակազմը ստիպված կլիներ երկար ժամանակ սպասել փրկարարներին: Ատրճանակն արտադրվել է 1982-2006թթ.: Հետագայում այն փոխարինվել է Մակարովի սովորական ատրճանակներով, որին կցվել է վթարափրկարարական «ՍՈՆԱԶ» համակարգը:

3. ՆՌ-23

Խորհրդային ավիացիոն թնդանոթ՝ 23 մմ տրամաչափով, րոպեում 900 կրակոց արագությամբ, 3 կմ արդյունավետ կրակի հեռավորությամբ: ԽՍՀՄ-ում դրանք ոչ միայն մարտական ինքնաթիռներում են տեղադրվել, այլև տիեզերանավերում՝ հատկապես՝ «Ալմազ» ուղեծրային լրտես-կայանքներում, որոնք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի զորքերի մասին ռազմավարական տեղեկատվության հավաքագրման համար:

Տիեզերական զենքեր. առջևում՝ ՆՌ-23 / © Wikiwand

Խորհրդային կոնստրուկտորները որոշել են, որ ՆՌ-23 թնդանոթը կարող է օգտակար գտնվել, եթե ամերիկյան տիեզերական ծրագրի աշխատակիցները որոշեն իրենց լրտես-արբանյակի միջոցով վնաս հասցնել խորհրդայիններին: Տիեզերքում ՆՌ-23-ի ռազմական իրական կիրառության մասին տվյալներ հայտնի չեն:

Ռուս տիեզերագնացն Անտարկտիդայի վրա «5 անծանոթ մարմիններ» է նկարել
Ռուս տիեզերագնաց Իվան Վագները, ով ներկայումս Միջազգային տիեզերակայանում է, «ուշագրավ և, միաժամանակ, առեղծվածային տեսանյութ» է հրապարակել:

Վագները նշել է, որ հյուսիսափայլի պիկն Անտարկտիդայի երկնքում, Ավստրալիայի աշխարհագրական լայնություններում նկարահանելիս կադրում հայտնվել է հինգ «անհայտ մարմիններից» կազմված խումբը: Թվիթերյան էջում գրել է, որ 9-12-րդ վայրկյաններում հայտնվել են 5 մարմիններ, որոնք թռչում են զուգընթաց՝ միմյանցից հավասարաչափ հեռավորությամբ:

https://twitter.com/ivan_mks63/status/1296030323806003205?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1296030323806003205%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fnaked-science.ru%2Farticle%2Fastronomy%2Fpyat-neizvestnyh-obektov-v-nebe-nad-antarktidoj

Տեսանյութում այդ մարմինները կարելի է տեսնել 2-3 վայրկյան: Սակայն, տիեզերագնացի խոսքով, իրականում նա այդ երևույթը դիտարկել է շուրջ մեկ րոպե: Վագները նշել է, որ կադրերն արվել են վայրկյանում մեկ անգամ, ապա համախմբվել են 25 վայրկյան/կադր տեսանյութում: Այսինքն՝ իրական ժամանակում մարմինների դիտարկումը կազմել է 52 վ:

Մեկնաբանողների մեծ մասը ենթադրել է, որ անհայտ մարմինները Starlink արբանյակներն են, որոնց նոր խմբաքանակն Իլոն Մասկի SpaceX ընկերությունն օրերս է արձակել: Ոմանք հիշել են նաև Պենտագոնի կողմի հրապարակված տեսանյութը՝ «չբացահայտված թռչող օբյեկտների» վերաբերյալ:

Տեսանյութը դիտարկած գիտնականները համաձայնել են այն տարբերակին, որ պատկերված մարմինները Starlink-ի արբանյակներն են, սակայն լիովին պնդելու համար հավելյալ տեղեկությունների կարիք են տեսել: Մասնագետները տեսանյութում պատկերվածը հաստատապես մեկնաբանելու համար առկա տվյալներն անբավարար են համարել՝ նշելով, որ պետք է հստակ իմանալ ժամանակը, աշխարհագրական բարձրությունը, լայնությունը, որոնց վրա Վագները նկարել է տեսանյութը:

Արևի խավարման ստվերը ցուցադրել են Միջազգային տիեզերակայանից
NASA-յի տիեզերագնաց Քրիստոֆեր Քեսիդին Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է Երկրի մակերևույթին արևի խավարումից առաջացած ստվերը: Լուսանկարներն արվել են այն պահին, երբ Կայանը անցնելիս է եղել Չինաստանի վրայով: Խավարման ամենամեծ դրվագը (0,994) արձանագրվել է հունիսի 21-ին, Երևանի ժամանակով 10:40-ին, և տեսանելի է եղել Հիմալայների հորիզոնից, Հնդկաստանի սահմանամերձ շրջաններից, Չինաստանից և Նեպալից:

Արևի խավարման ստվերը՝ Երկրի վրա / © Chris Cassidy

Օղակաձև դրվագը տևել է 38 վայրկյան: Դրա ձևավորումից առաջ և ավարտից հետո Լուսնի եզրերին՝ Արեգակի կողմից չծածկված հակառակ կողմում, հնարավոր էր տեսնել արևապսակը՝ հատկապես լեռներում:

https://twitter.com/Astro_SEAL/status/1274753248973512704

Ընթացիկ տարում աստղագիտական երևույթը համընկավ ամառային արևադարձի օրվա հետ: Հաջորդ անգամ այդ իրադարձությունը 21-րդ դարում տեղի կունենա 2039թ.: Միջազգային տիեզերակայանում ներկայումս աշխատում են ռուս տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները, ինչպես նաև ամերիկացի Քրիստոֆեր Քեսիդին, Դուգլաս Հերլին և Ռոբերտ Բենքենը:

Արևի խավարման ստվերը՝ Երկրի վրա / © Chris Cassidy

Հիշեցնենք, որ Հերլին և Բենքենը ՄՏԿ են ուղևորվել Իլոն Մասկի SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով, ինչը տիեզերագնացության ոլորտում պատմական երևույթ էր:

NASA-ն 10 տարվա մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ՄՏԿ կուղարկի ԱՄՆ-ի տարածքից՝ SpaceX-ի հրթիռով ու տիեզերանավով (upd.)
NASA-ն 2011թ.-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի տարածքից դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է գործուղելու ամերիկացի տիեզերագնացների: Առաքելությունն առաջինը կլինի նաև SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով թռիչքի առումով:

Տիեզերանավի արձակումը տեղի կունենա այս գիշեր՝ Երևանի ժամանակով 00:33-ին՝ Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակից: Falcon 9 հրթիռը ՄՏԿ կհասցնի SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը: Անձնակազմը բաղկացած է երկու տիեզերագնացներից՝ Դագ Հերլիից և Բոբ Բենքենից:

Գործակալությունը որոշել է չչեղարկել և չհետաձգել մեկնարկը՝ ՄՏԿ-ի աշխատանքային կարգավիճակին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով NASA-ն չի թույլատրելու ազատորեն դիտել արձակումը համապատասխան հարթակներից: Արձակմանը, միաժամանակ, մասնակցելու են լրագրողները, սակայն՝ սահմանափակ քանակով:

Ռուսաստանի մենաշնորհի ավարտը և անձնակազմով առաջին թռիչքը SpaceX-ի համար. ինչո՞վ է կարևոր այս թռիչքը

Crew Dragon-ի արձակումն ամերիկյան տիեզերագնացության համար նշանակալից է երկու պատճառով. ԱՄՆ-ը «Շաթլ» ծրագրի փակումից հետո առաջին անգամ սեփական տարածքից տիեզերք կուղարկի տիեզերագնացներին, իսկ 18 տարի առաջ հիմնված SpaceX-ի համար սա առաջին թռիչքային առաքելությունը կլինի: Բացի այդ՝ արձակումը նշանակալից է մասնավոր տիեզերագնացության համար. մինչ օրս ոչ մի մասնավոր ընկերություն մարդկանց չի ուղարկել տիեզերք:

Դագ Հերլի և Բոբ Բենքեն / © NASA

2011թ.-ից սկսած տիեզերագնացները ՄՏԿ են հասել ռուսական «Союз»-ների օգնությամբ. ԱՄՆ-ը չի ունեցել սեփական թռիչքային տիեզերանավերը: Ռուսական տիեզերանավում մեկ տեղի համար NASA-ն Ռոսկոսմոսին վճարել է միջինում 55,4 մլն դոլար, ընդ որում՝ գինը մշտապես բարձրացվել է՝ հասնելով ընդհուպ մինչև 86 մլն դոլարի:

Ամերիկացիների կողմից «Союз»-ներից հրաժարվելու պատճառով Ռոսկոսմոսն էական կորուստներ կարող է կրել: Մինչ օրս Ռոսկոսմոսն այդ ծառայության համար գերշահույթ է ստացել, քանի որ մեկ տեղի ինքնարժեքը չի գերազանցել 5 մլն դոլարը: Ապրիլի 10-ին ռուսական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը NASA-յին ու SpaceX-ին մեղադրել է դեմպինգի մեջ, ինչի պատճառով Ռոսկոսմոսը ստիպված է արձակումների գինը նվազեցնել 30%-ով:

Որտեղի՞ց ԱՄՆ-ին նոր տիեզերանավեր

«Շաթլ» ծրագրի դադարեցումից հետո NASA-ն սկսել է մասնավոր ընկերությունների կողմից նոր սերնդի թռիչքային տիեզերանավերի արտադրության ծրագիրը: 2014թ. SpaceX-ը և Boeing-ը շահել են մրցույթը՝ ստանալով 2,6 և 4,2 մլրդ դոլար՝ 2017թ. անձնակազմի արձակումն իրականացնելու համար:

Արդյունքում ընկերություններից ոչ մեկն էլ չի հասցրել, սակայն SpaceX-ին հաջողվել է թեստային հաջողված թռիչքներով շրջանցել է Boeing-ին: Հունվարին ընկերությունն ավարտել է վթարային փրկության համակարգի թեստավորումը, իսկ դրանից մի ամսից էլ քիչ ժամանակ առաջ Boeing-ի տիեզերանավը չի կարողացել անցնել ուղեծիր դուրսբերման փորձարկումը:

Crew Dragon-ի մայիսյան արձակումը SpaceX-ի տիեզերանավի համար վերջին թեստն է լինելու, որից հետո միայն NASA-ն կհաստատի նրան ՄՏԿ տիեզերագնացներին պարբերաբար ուղարկելու համար: Հերլին և Բենքենը Crew Dragon-ի անձնակազմի առաջին անդամներն են, նախկինում երկուսն էլ աշխատել են որպես ռազմական օդաչու-փորձարկողներ, ինչպես նաև համարվում են ԱՄՆ տիեզերական առաքելության վետերաններ, թռչել են «Շաթլներով»:

Տիեզերագնացները տիեզերքում կմնան մինչև 110 օր, առաքելության տևողությունը կախված կլինի նրանից, թե երբ պատրաստ կլինի հաջորդ առևտրային արձակումը: Վերադարձի համար կիրառվելու է Crew Dragon-ի պատիճը, որը վայրէջք կկատարի Ֆլորիդայի ափերի մոտ:

Չնայած նրան, որ Crew Dragon-ի և Starliner-ի առաքելությունների համար NASA-ն է վճարում, դրանք մասնավոր ընկերությունների սեփականությունն են: Ի տարբերություն գործակալության նախորդ ծրագրերի՝ այս անգամ նա ընկերությունների հաճախորդի կարգավիճ ունի:

Ինչպե՞ս է անցկացվելու արձակումը և ինչպե՞ս հետևել

Եթե արձակումը եղանակային պայմանների պատճառով չհետաձգվի, այն կկայանա Երևանի ժամանակով 00:33-ին: NASA-յի հեռարձակումը մեկնարկելու է ժամը 20:15-ից: Հեռարձակմանը կարող եք հետևել մեր կայքում:

Մեկնարկից հետո Crew Dragon-ի անձնակազմ անձամբ թռիչքային թեստ կանցնացնի և կապի դուրս կգա Երկրի հետ, իսկ Falcon 9-ի առաջին աստիճանը պետք է վայրէջք կատարի բեռնանավի վրա:

Հինգշաբթի օրը ժամը 19:39-ին տիեզերանավը կմիանա ՄՏԿ-ի ամերիկյան հատվածին: Այնտեղ տիեզերագնացները մեկից մի քանի ամիս կանցկացնեն, ապա Երկիր կվերադառնան նույն Crew Dragon-ով:

UPD. SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի առաջին թռիչքը մարդկանց մասնակցությամբ եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է:

Արձակման հետաձգման մասին որոշումը կայացվել է վերջին պահին՝ մեկնարկից 17 րոպե առաջ, երբ Falcon 9 հրթիռի մեջ արդեն վառելիք էր լցվում, իսկ մասնագետները վերջին ստուգումներն էին անում: Տիեզերագնացները Crew Dragon-ի ներսում էին:

Հաջորդ փորձը նախատեսված է մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:22-ին: NASA-ն և տիեզերագնացները նույն պատրաստությունը կանցնեն, ինչ առաջին փորձի ժամանակ:

Մահացել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը
Ալեքսեյ Լեոնովը խորհրդային տասնմեկերորդ տիեզերագնացն էր և առաջինը, որ դուրս էր եկել բաց տիեզերք: 85-ամյա Լեոնովը ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչում ուներ:

Ս.թ. փետրվարին հայտնի էր դարձել, որ լեգենդար տիեզերագնացը պլանային բուժումներ ստանալու նպատակով մեկնել է արտասահման: Մամուլի տեղեկություններով՝ Ալեքսեյ Արխիպովիչը գանգատվել է երիկամներից և ընդունել դիալիզ:

1965թ. Ալեքսեյ Լեոնովը հանդիսացավ առաջին մարդն աշխարհում, որ դուրս եկավ բաց տիեզերք: Նա ուղեծիր է դուրս եկել «Восход-2» տիեզերանավով՝ Պավել Բելյաևի հետ թռչելով որպես երկրորդ օդաչու: Այդ ժամանակ Լեոնովը հաջողությամբ հաղթահարել է իր հետ պատահած արտակարգ իրավիճակը, երբ տիեզերական սկաֆանդրն իրեն թույլ չի տվել վերադառնալ տիեզերանավ:

https://youtu.be/LSYWa234l1I
Ալեքսեյ Լեոնովը՝ բաց տիեզերքում / ©Роскосмос ТВ

1975թ. հուլիսին նա մասնակցել է պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցող տիեզերական համատեղ թռիչքին՝ խորհրդային «Союз-19» և ամերիկյան «Apollon» տիեզերանավերի մասնակցությամբ: Այդ ժամանակ Լեոնովի հրամանատարությամբ երկու երկրների տիեզերանավերը հաջողությամբ կատարեցին իրենց խնդիրը:

Ալեքսեյ Լեոնովը հայտնի է նաև նկարներով: Նրա աշխատանքները ցուցադրվում և հրապարակվում են բազմաթիվ օրինակներով: Դրանցից մեկը պատկերված է մարդու կողմից տիեզերք դուրս գալու 15-ամյակի առթիվ թողարկված նամականիշի վրա: 1970-1991թթ. Լեոնովը զբաղեցրել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը, որից հետո անցել է թոշակի:

Ռուսաստանցի տիեզերագնացն ավիացիայի գեներալ-մայորի կոչմամբ է դադարեցրել ծառայությունը: Այդ ընթացքում նա հասցրել է ստանալ 50 պարգև՝ պարգևավճարներ, մեդալներ, օրդեններ: Թոշակի գնալուց հետո նա աշխատել է և ղեկավարել տիեզերական ծրագրեր, եղել է «Ալֆա-բանկի» տնօրենների խորհրդի անդամի խորհրդական, «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ:

Orion տիեզերանավի հրթիռային շարժիչի փորձարկումը բարեհաջող է անցել
NASA-ն հաղորդել է, որ Orion տիեզերանավի հրթիռային հիմնական շարժիչը ճգնաժամային փորձարկումը բարեհաջող է անցել: Սարքավորումը նախատեսվում է Լուսին ուղարկել արդեն հաջորդ տարի՝ Artemis ծրագրի շրջանակներում:

Նախորդ շաբաթ Նյու Մեքսիկո նահանգի Լաս-Կրուսես շրջանում գտնվող «Սպիտակ ավազներ» փորձադաշտում իրականացված տեստավորման ժամանակ Orion-ի ծառայողական տարբերակի շարժիչային համակարգն աշխատել է ընդհանուր 12 րոպե: Հաղորդվում է, որ Airbus ընկերության արտադրած շարժիչը ԱՄՆ է մատակարարվել Եվրոպական տիեզերական գործակալության կողմից:

Փորձարկումների ժամանակ NASA-ն այլընտրանքային ուղեգիծ է մշակել այն դեպքի համար, եթե ժամանակավոր  կրիոգեն (սառնածին) ուժային համակարգը (ICPS) սարքավորումը սխալ հասցնի Լուսին:

Այսպես, ինժեներները միաժամանակ միացրել են ծառայողական տարբերակի գլխավոր շարժիչը և բոլոր 8 օժանդակող շարժիչները: Դա հնարավորություն է տվել գնահատել մեկնարկի համակարգը, ինչպես նաև բոլոր շարժիչների համատեղ հզորությունը:

https://youtu.be/XEhgp2EhPao

Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոնի Orion ծրագրի ղեկավար Մարկ Կիրասիչը պատմել է, որ Orion-ի դուրսբերումը լուսնային ուղեծիր և անձնակազմի վերադարձը Երկիր պահանջում են հատուկ ճշգրտություն ինչպես ուղղության մշակման դեպքում, այնպես էլ շարժիչների մեկնարկի:

Orion բազմակի շահագործման տիեզերանավի անձնակազմի համար պատիճի (կապսուլա) հավաքման մասին հայտնի էր դարձել դեռևս հուլիսի 20-ին՝ առաջին անգամ մարդու կողմից Լուսնի վրա իջնելու 50-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ:

Այդ ժամանակ ԱՄՆ Տիեզերական գործակալության ներկայացուցիչները հայտնել են, որ Orion-ի և գերծանր հրթիռատար Space Launch System-ի (SLS) երեքշաբաթյա թռիչքը դեպի Լուսին կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարի: Սակայն անձնակազմը Երկրի արբանյակի ուղեծիր կուղևորվի միայն երկրորդ առաքելությամբ՝ Artemis-2-ով՝ 2022թ., իսկ մարդու երկար սպասված վայրէջքը Լուսնի վրա նախատեսվում է 2024-ից ոչ շուտ: