Շեշտ.am (shesht.am) - Feed

Մկների մեջքին մարդու ականջներ են աճեցրել
Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս եռաչափ տպիչն օգտագործել մարմնի ներսում՝ ի տարբերություն կողոսկրի, ծնոտի, «արտամարմնային» մասերի փորձի:

Գիտնականները սկզբում հիդրոգելի մասնիկներից կենսաբանական թանաք են լցրել մկների մեջքին, ապա մոտակա ինֆրակարմիր ճառագայթման միջոցով ականջի կառուցվածք են հաղորդել: Ճառագայթումը միացրել է մասնիկները և կառուցվածքի շերտերով ականջի տեսք ստացել: Հաջորդ ամսվա ընթացքում կռճիկավոր բջիջներ են աճել հիդրոգելային կառուցվածքների շուրջը՝ հիշեցնելով ականջի կռճիկային կառուցվածքը: Ընդ որում՝ մկների մոտ կողմնակի ազդեցություններ չեն նկատվել:

Հետազոտության ղեկավար Մալինգ Գոուի խոսքով՝ այս մեթոդը կարող է կիրառվել, օրինակ, մարդկանց վրա, ովքեր ծնվել են ականջի խեցու բնածին դեֆորմացիայով (Microtia):

Մաքգիլի համալսարանից Դերեք Ռոզենգվեյցը նշել է, որ 3D տպման այսպիսի ոչ վիրահատական տեխնիկան կարելի է օգտագործել ձեռքի, ոտքի մատների կամ արմունկի վնասված կռճիկների վերականգնման համար: Նրա խոսքով՝ ազդրային խնդիրները վերացնելը բարդ կլինի, քանի որ ինֆրակարմիր ճառագայթումը ներազդում է մինչև 2 սանտիմետր խորության վրա:

Այդուհանդերձ՝ Գոուն հույս է հայտնել, որ նոր տեխնոլոգիան կկատարելագործվի, և ապագայում հնարավոր կլինի ստեղծել նաև մարմնի այլ՝ ավելի բարդ մասեր, ինչպիսիք են սիրտն ու թոքերը:

Մկների ծեծկռտուքը լոնդոնյան մետրոյում. վայրի բնության 2019թ. լավագույն նկարն՝ ըստ լսարանի
Լոնդոնի Բնագիտության թանգարանի LUMIX People's Choice Award մրցույթի հաղթող է դարձել բրիտանացի Սեմ Ռոուլին, ով լուսանկարել է լոնդոնյան մետրոյում նետված սննդի համար «ծեծկռտուք սարքած» մկներին: «Վեճ կայարանում» լուսանկարի համար հեղինակը լսարանի ընտրությամբ արժանացել է վայրի բնության լավագույն նկարչի կոչմանը:

Ռոուլին պատմել է, որ մեկ շաբաթ ամեն երեկո մի քանի ժամ անցկացրել է մետրոյի տարբեր կայարաններում՝ լավ կադր որսալու սպասումով: Ի վերջո՝ հաջողվել է արձանագրել մկների պայքարն ուղերի նետած սննդի կտորի համար: «Վեճը» մի քանի վայրկյան է տևել՝ հաղթանակ պարգևելով լուսանկարչին:

Սեմ Ռոուլին հույս է հայտնել, որ նկարը ցույց կտա, թե ինչպես է հնարավոր անսպասելի դրաման հայտնաբերել քաղաքային միջավայրի ամենատարբեր անկյուններում:

Բացի հաղթողից, ևս չորս լուսանկար ճանաչվել են որպես «բարձր գնահատանքի արժանի».

«Միևնույն հանդերձանք». մայր հովազը և նրա ձագը գետից հանում են անակոնդային / ©Միշել Զոգզոգի, Լիբանան

«Սուրոգատ մայր». քենիական կենդանաբանական այգու հսկիչը հոգ է տանում միայն սև ռնգեղջյուրին / ©Մարտին Բուզորա, Կանադա

«Մարտը պարտվելիս». շոուում օգտագործվող օրանգուտանգ / ©Ահարոն Գեկոսկի, Մեծ Բրիտանիա

«Գտիր եղնիկին». սպիտակ եղնիկները Նորվեգիայում / ©Ֆրանսիս Դե Անդրես, Իսպանիա

Մրցույթի կազմակերպիչները քվեարկության են ներկայացրել 100 երկրից 48 հազար նկարներից լավագույն 25-ը:

Սթրեսի հետևանքով մազերի սպիտակումը ցուցադրվել է մկների վրա
Վաղուց է հայտնի, որ մազերի սպիտակումը բնական ծերացման գործընթաց է, գունակավորման խախտման հետևանք կամ ծամծմված գենետիկա: Սակայն բացասական ապրումները նույնպես կարող են մազերը սպիտակեցնել նույնիսկ 25 տարեկանում: Ավելի վաղ մասնագետները ենթադրել էին, որ սթրեսն ինչ-որ կերպ արագացնում է ծերացման գործընթացը կամ հարուցում է աուտոիմունային պատասխան: Բայց մինչ այժմ գիտնականները տեղյակ չէին, թե հատկապես ինչ դերակատարում ունի սթրեսը ծերացման գործում և ինչու են մեր մազերն այդպես արձագանքում:

Հետազոտության հեղինակները պարզաբանել են, որ մազի գույնը ստացվում է մելանոցիտարային փողային բջիջներից, որոնք արտադրում են մելանին գունանյութը: Բնական ծերացման գործընթացում՝ տարիքի հետ կապված, բջիջներն աստիճանաբար հյուծվում են, ինչի հետևանքով մազերը սպիտակում են: Ստուգելու համար, թե ինչպես է սթրեսն ազդում մազի գույնի վրա, Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը որոշել է փորձարկում անցկացնել լաբորատոր մկների նկատմամբ: Ընտրվել են միայն սև մազեր ունեցող առնետներ:

Կենդանիների նկատմամբ կիրառել են սթրեսային բազմաթիվ միջոցներ. ֆիզիկական ցավ (ռեսինիֆերատոքսինի ներարկումը, այն կարող է հասցնել սուր, ընդհուպ մինչև մահացու ցավ), հոգեբանական ցավ (տեղափոխում մի վանդակից մյուսը, լուսավորում, վանդակի տեղաշարժում), խմբի 1/3-ին անշարժացրել են՝ տեղադրելով նեղ վանդակում: Դրանից հետո առնետներին սափրել են:

Փորձարկման չորրորդ շաբաթում, երբ մազածածկույը վերականգնվել է, պարզվել է, որ սթրեսի յուրաքանչյուր հանգամանք առաջացրել է բջիջների հյուծում, նրանք կարծես անջատվել են պարկիկից: Արդյունքում առաջացել են սպիտակ մազերի «կղզյակներ»: Իսկ տոքսինով ներարկված առնետների մազերի 30%-ը սպիտակ է աճել:

Չորս շաբաթ անց աճել են սպիտակ մազեր / © Nature

Հետազոտության եզրակացության համաձայն՝ սթրեսի ծայրահեղ մակարդակն առաջացնում է սիմպատիկ նյարդային համակարգի հիպերակտիվություն, որը պատասխանատու է օրգանիզմի անկանխատեսելի արագ պատասխանի համար՝ վտանգավոր կամ նյարդային իրավիճակներում: Դա իր հերթին նպաստում է մազի գույնի համար պատասխանատու փողային բջիջների արագ հյուծմանը, ինչը հանգեցնում է գունանյութի կորստին և սպիտակ շերտի առաջացմանը:

Ցուցադրված է, թե ինչպես է սթրեսն ազդում մելանոցիտարային փողային բջիջների վրա, որոնք գտնվում են մազային պարկիկի կորնթարդ հատվածում / © Nature

Հետազոտության մեջ նշվում է, որ այն ցույց է տվել, որ սուր սթրեսով հարուցված նեյրոնների ակտիվությունը կարող է հանգեցնել մարմնային փողային բջիջների արագ և ընդմիշտ կորստին: Ցուցադրվում է նաև օրինակ, որտեղ մարմնային փողային բջիջներին աջակցությունն անմիջականորեն ազդում է օրգանիզմի ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակի վրա:

Այնուհետև գիտնականները որոնել են գեները, որոնց էքսպրեսիան ամենաարագն է փոխվել սթրես-փորձարկումների ժամանակ: Պարզվել է, որ այդ գենը պատասխանատու է ցիկլինկախյալ կինազ (CDK) անվամբ սպիտակուցների խմբի կոդավորման համար: Երբ կրծողներին ներարկել են կոդավորումը դադարեցնող պատրաստուկ, մկների մազերը դադարել են գույնը կորցնել: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ իրենց եզրակացությունները չեն նվիրում մազերի սպիտակեցման դեմ բուժում. դա անվերադարձ գործընթաց է: Բայց պատկերացում է կազմվել, թե ինչպես է սթրեսն ազդում մարմնի այլ մասերի վրա:

Հետազոտության հեղինակներից դոկտոր Տյագո Մատար Կունյանի խոսքով՝ բացահայտումը ցույց է տալիս, որ CDK-ն մասնակցում է գործընթացին և, հետևաբար, կարող է լինել թերապևտիկ թիրախ: Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել կլինիկական պրակտիկայում նպատակային դառնալու մասին, բայց պետք է շարունակել հետազոտությունները:

Բացի այդ, ինչպես հեղինակներն են ընդգծում, իրենց եզրակացությունները հակասում են ավելի վաղ արված ուսումնասիրություններին, որտեղ ենթադրվել է, որ մազերի սպիտակումը սկսվում է իմունային պատասխանի կամ «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի հետևանքով:

Ավելի վաղ գիտնականները հետազոտել են, թե ինչպես է աշխատավայրում շարքային աշխատակիցների միջև թեթև ֆլիրտն ազդում նրանց ինքնազգացողության վրա, իսկ նրանց գործընկերները պատմել են սթրեսի դեպքում «թռչող գեների» դերի մասին:

«Գենետիկ պատվաստումը» մկներին պաշտպանել է քիմիական զենքից
Ի հեճուկս բոլոր արգելքներին ու խոստումներին՝ ժամանակակից հակամարտություններում կիրառվում են նաև ռազմական թունավոր նյութեր: Դրանք չեզոքացնելու համար անհրաժեշտ է շտապ հակատոքսին կիրառել: Ամերիկյան գիտնականները նոր մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս դեղամիջոցն արտադրել անմիջապես օրգանիզմում:

Մարդկանց վրա գործնական փորձարկում դեռ չի իրականացվել: ԱՄՆ բանակի հակաքիմիական պաշտպանության բժշկական հետազոտական ինստիտուտից Նագեշվարարաո Չիլուկուրին և նրա գործընկերները հաղորդել են լաբորատոր մկների վրա արված առաջին հաջող փորձարկումների մասին:

Խոսքը ֆոսֆորաօրգանական միացության մասին է, որը կիրառվում է որպես նյարդակաթվածահարային թունավորող նյութ (զարին, տաբուն, VX կամ «Նովիչոկ»): Այդ տոքսինների թիրախը նյարդերի և մկանային բջիջների միջև ազդանշանների փոխանցման ացետիլհոլինային մեխանիզմն է: Դրա աշխատանքի խախտումը հարուցում է սպազմ, պարալիչ, վատագույն դեպքում՝ շնչառության դադարեցմամբ մահ:

Աթրոպինը և օրգանոֆոսֆատների այլ հակատոքսինները խոչընդոտում են դրանց միավորումը ացետիլհոլինային ռեցեպտորների հետ և օրգանիզմին ժամանակ են տալիս՝ տոքսինի մոլեկուլների չեզոքացման և դուրսբերման համար: Հասկանալի է, որ հակատոքսինը պետք է ընդունել հնարավորինս արագ, բայց նույնիսկ այդ դեպքում նյարդային համակարգը որոշակի կվնասվի:

Այդ իսկ պատճառով ամերիկյան գիտնականները որոշել են այլ ճանապարհ գտնել: Նրանք ուշադրություն են դարձրել պարաոքսոնազ 1-ի ֆերմենտի վրա (Paraoxonase 1, PON1), որը մասնակցում է օրգանոֆոսֆատների չեզոքացմանը: Որոշ ժամանակ առաջ այդ սպիտակուցն արհեստականորեն մշակվել էր արդյունավետության բարձրացման համար և նույնիսկ փորձարկվել էր կենդանիների վրա: Ցավոք, այդպիսի մոտեցումը պրակտիկ չէ. օրգանիզմի իմունային համակարգը հարձակվում է արյան մեջ ֆերմենտ հայտնվելիս և ինքնուրույն է գործում դրա դեմ:

Այդ խնդիրը շրջանցելու համար այս անգամ օգտագործվել է ոչ թե սպիտակուցը, այլ նրա գենը, որը վիրուսային վեկտորի օգնությամբ ներարկվել է լաբորատոր մկների լյարդի մեջ: Իսկապես, շուտով կենդանիների արյան մեջ հայտնաբերվել է «մշակված», ռեկոմբինանտնային PON1-IF11-ի էական քանակություն: Սպիտակուցի մակարդակը կայուն է մնացել մոտ հինգ ամիս՝ կրծողներին դարձնելով թույնի նկատմամբ անզգայուն: Մեկուկես ամսվա ընթացքում մկները ընդունել են մահացու օրգանոֆոսֆատների 9 չափաքանակ՝ ներառյալ զարին և տաբուն:

Թեև գործնական կիրառման համար դեռ վաղ է, Չիլուկուրին և նրա գործընկերները նշել են, որ դրա կարիքը կլինի ոչ միայն մարտի դաշտում: Օրգանոֆոսֆատներով հաճախ են վարակվում սովորական ֆերմերները. այդ միացությունները լայնորեն կիրառվում են որպես միջատասպան: Դրանք այնքան վտանգավոր չեն, որքան ռազմական պայմաններում օգտագործվողները, սակայն կարող են կուտակվել և առաջացնել վտանգավոր թունավորում: Այդ պատճառով «օրգանոֆոսֆատների դեմ պատվաստումը» կարող է անհրաժեշտ և կարևոր դառնալ խաղաղ կյանքում: