Շեշտ.am (shesht.am) - Feed

Չինաստանի պատմական ձեռքբերումը. «Տյանվեն-1»-ը Մարսի վրա կյանքի նշաններ կորոնի
«Տյանվեն-1» տիեզերական սարքավորումը «Չժուժուն» մարսագնացով կատարել է իր առաջ դրված հանձնարարությունը. մայիսի 15-ին «Տյանվեն-1»-ը Մարսի հետազոտության չինական առաջին առաքելության շրջանակներում բարեհաջող վայրէջք կատարել նախապես ընտրված շրջանում` Մարս մոլորակի Ուտոպիա հարթավայրի հարավային հատվածում:

Մեկ ուղեծրային մոդուլից, վայրէջքային պատիճից և մարսագնացից բաղկացած «Տյանվեն-1«-ն արձակվել էր Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից` 2020թ. հուլիսի 23-ին: Սարքավորումը նախորդ շաբաթ օրն էր մուտք գործել «սպասման ուղեծիր», ապա անջատվել է ուղեծրային մոդուլից և մեկ ժամ անց մուտք գործել Մարսի մթնոլորտ: 20 րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերեսին:

https://twitter.com/MarsZhurong/status/1393375501964779530?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1393375501964779530%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fbmglobalnews.com%2F2021%2F05%2F15%2Fchinas-zhurong-lands-on-mars-in-latest-advance-for-its-space-program%2F
Ինչպե՞ս է իրականացվել սարքավորման վայրէջքը:

Առաքելությունը ներառում է նաև ելք և պտույտ Մարսի ուղեծրով, վայրէջք և տեղափոխում մոլորակի մակերեսով, որի հիմնական նպատակը մոլորակի վրա կյանքի հնարավոր նշաններ գտնելն է:

Չինաստանն, այսպիսով, Խորհրդային Միությունից և ԱՄՆ-ից հետո երրորդ պետությունն է, որը փափուկ վայրէջք է իրականացրել Մարսի մակերեսին:

Խորհրդային «Մարս-3»-ն այդ գործողությունն առաջին անգամ կատարել էր դեռ 1971թ. դեկտեմբերի 2-ին: Վայրէջքից հետո կայանը Երկիր էր հաղորդել 12 վայրկյանանոց վիդեոազդանշան: Ամերիկյան «Վիկինգ-1»-ը և «Վիկինգ-2»-ը Մարսի վրա առաջին վայրէջքը կատարել էին 1976թ. հուլիսին և օգոստոսին:

«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը շնորհավորել է չինացի գործընկերներին` պատմական ձեռքբերման կապակցությամբ` նշելով, որ ողջունում են տիեզերական առաջատար գերտերությունների կողմից Արևային համակարգի մոլորակների հետազոտությունների վերականգնումը:

NASA-ի Perseverance ռովերը հաջողությամբ վայրէջք կատարեց Մարսի վրա
NASA-ի Perseverance մարսագնացը վայրէջք է կատարել Եզերո խառնարանում: Այն հաղթահարել է 471 մլն կմ և ինքնուրույն վայրէջք կատարել` առանց հեռակառավարման:

https://twitter.com/NASAPersevere/statuses/1362506126839848961
Ես Մարսի վրա անվտանգ եմ: Perseverance-ը մեզ կտեղափոխի ամենուր:

NASA-ն վայրէջքի մասին տեղեկությունը ստացել է ռովերի վրա տեղադրված ընդունիչներից: Վայրէջքի լուսանկարներ և տեսագրություններ դեռևս չկան, բոլոր տվյալները մասնագետները կունենան մեկ շաբաթից, երբ մարսագնացը դրանք փոխանցի Երկիր:

https://twitter.com/NASAPersevere/statuses/1362507436611956736
Բարև աշխարհ: Առաջին տեսարանն իմ հավիտենական տնից:

https://twitter.com/NASAPersevere/statuses/1362508307529785346
Այլ տեսանկյունից: Բարի գալուստ Եզերո խառնարան:

Perseverance-ն ունի երկու միկրոֆոններ, որոնք պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կտան ձայնագրել ձայները Մարսի վրա: Ունի 23 տեսախցիկ և գիտական 7 սարքավորումներ, որոնց օգնությամբ ուսումնասիրվելու է գրունտը` միկրոօրգանիզմների պարունակությունը ստուգելու համար: Ռովերն ունի նաև ուղղաթիռ` Ingenuity, որն օգնելու է տեղորոշման հարցում: Սարքավորման ստեղծումն արժեցել է 85 մլն դոլար: Մեկ ամսվա ընթացքում այն մինչև 5 թռիչք պետք է իրականացնի Մարսի մթնոլորտում:

NASA-ում ցանկանում են ստուգել` հնարավո՞ր կլինեն կառավարվող թռիչքներն այլ մոլորակների վրա: Ingenuity-ն ստեղծվել է հատուկ Մարսի մթնոլորտի պայմանների համար, այն ավելի հզոր է, թիակներն ավելի արագ են պտտվում: Էլեկտրական սնուցումն ապահովում են արևային պանելները, ունի սեփական հաղորդակցության համակարգը և երկու տեսախցիկ. մեկը նկարում է մարսյան լանդշաֆտները թռիչքի ընթացքում, մյուսն օգնում է տեղորոշում իրականացնելու հարցում: Հաջողության դեպքում սա կլինի այլմոլորակային թռիչքի առաջին ցուցադրությունը և նոր հնարավորություններ կբացի այլ մոլորակների ու տիրույթների հետազոտության համար, որտեղ բարդ պայմանների պատճառով ռովերները չեն կարող վայրէջք կատարել:

Ծրագրի հիմնական առաքելությունը գրունտային նմուշների հավաքումն է: Սարքավորումը դրանք կհավաքի հատուկ տիտանային փորձանոթների մեջ, որոնք կարող են 20 տարի պահպանվել մոլորակի վրա` նմուշները պաշտպանելով շրջակա միջավայրի ազդեցությունից: Մինչև 2020-ականների վերջերը NASA-ն և Եվրոպական տիեզերական գործակալությունը նախատեսում են նմուշներ հավաքել և փոխանցել Երկիր: Այդ ընթացքում Մարսի մոտայքում գտնվելու է 4 տիեզերանավ, իսկ հատուկ ռոբոտները հավաքելու են նմուշները և արձակեն դեպի տիեզերք` փոխանցելով գիտնականներին:

https://twitter.com/Oatmeal/statuses/1362475667397373952
Հետաքրքիր փաստեր Mars2020-ի մասին:

ԱՄՆ-ն մինչ օրս միակ երկիրն է, որին հաջողվել է հասնել Մարսի մակերևույթին: Սակայն նախորդ առաքելությունների ժամանակ ռովերները վայրէջք են կատարել հարթ մակերեսներում, իսկ այս դեպքում Perseverance-ը նստել է Եզերո խառնարանում, որը հարուստ է քարերով ու ապարներով:

Գիտնականները ենթադրում են, որ 3,5 մլրդ տարի առաջ Եզերոյով գետ է հոսել, այդ պատճառով այնտեղ կարող են կենսաբանական կյանքի հետքեր պահպանված լինել:

Ռովերի վրա տարիներ շարունակ աշխատել են NASA-ի 30 ինժեներներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2,7 մլրդ դոլար: ԱՄՆ-ից բացի` դեպի Մարս առաքելություն են ուղարկել նաև Արաբական միացյալ էմիրությունները և Չինաստանը: Առաջինի ուղեծրային զոնդը հետազոտելու է եղանակային պայմանները, իսկ դեռ ճանապարհին գտնվող չինական հրթիռը տեղափոխում է միաժամանակ ուղեծրային զոնդ, վայրէջքի սարք և մարսագնաց:

Perseverance-ին հետևելու առցանց ծառայություն է ստեղծվել
Eyes on the Solar System ծառայության միջոցով յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ տիեզերական գործակալության թիմի անդամ: Ծրագրում առկա են մեծաթիվ գործառույթներ: Հնարավոր է ոչ միայն դիտել թռիչքը, այլև սարքավորումը համեմատել երկնային այլ մարմինների հետ, մանրամասն դիտարկել դրանք: Ծրագիրն ունի նաև 3D  ռեժիմ, որով նույնպես կարելի է դիտել թռիչքը: Այս դեպքում միայն հատուկ ակնոցներ են անհրաժեշտ:

Mars 2020 առաքելության նախագծման և տեղորոշման մենեջեր Ֆերնանդո Աբիլեյրան նշել է, որ Արեգակնային համակարգն այդ ծառայության միջոցով դիտելիս հետագծի վերաբերյալ նույն տվյալներն են երևում, որոնք տեղորոշման անձնակազմն օգտագործում է Perseverance-ի ուղղությունը Մարսի վրա կարգավորելու համար: Նրա խոսքով՝ այս ծառայությունն այն վայրն է, որտեղ հնարավոր է ճամփորդել գործակալության անձնակազմի հետ միասին:

Հավելենք, որ երբ Perseverance-ը հասնի Մարսին, վայրէջք է կատարելու Ջեզերո խառնարանի մոտ: Այնուհետև ռովերն աշխատանքներ է տանելու՝ Կարմիր մոլորակի վրա մանրէների կյանք որոնելու ուղղությամբ:

Perseveranc-ի ընթացքին հետևելուց բացի՝ ծառայությունը նախատեսում է է նաև Արեգակնային համակարգի այլ մարմինների ուսումնասիրություն: Գիսավորներ, մոլորակներ, աստղեր և տիեզերական սարքավորումներ. այդ ամենն առկա է Eyes on the Solar System-ում: Ամենաուշագրավ հնարավորություններից մեկն այն է, որ կարելի է ոչ միայն իրական ժամանակում տեսնել տիեզերքը, այլև դիտել անցյալն ու նույնիսկ ապագան: Ծրագիրը տրամադրում է արխիվային տվյալներ և տիեզերագնացների կանխատեսումներ:

Սարքավորումները դեպի Կարմիր մոլորակ են ուղևորվել 2020թ. հուլիսի վերջին և տեղ կհասնեն շուրջ 7 ամսվա թռիչքից հետո՝ 2021թ. փետրվարին:

Մարսյան ժամանակագրություն. ինչպիսի՞ն կլինի Կարմիր մոլորակի ապագան
2027-2029թթ.

Starship անօդաչու տիեզերանավերը սարքավորումներ են մատակարարում Մարս: Ռոբոտները սկսում են «Ալֆա» բազայի շինաշխատանքները:

2031թ.

Առաջին գաղութարարներն են ժամանում: Ուղեծրում ծավալված է համընդհանուր դիրքավորման համակարգը: Մեկնարկում է ջրի և թթվածնի հայթայթումը:

2035թ.

Բազայի բնակչության թիվը հասնում է 50-ի: Ոմանք դեռ հետադարձ չվերթով Երկիր վերադառնալու հնարավորություն ունեն:

2041թ.

«Ալֆա» են տեղափոխվում հարյուրավոր նոր գաղութարարներ, բացվում են Virgin Galactic դպրոցն ու հյուրանոցը:

2042թ.

Գիտարշավ դեպի Օլիմպոս հանգած հրաբուխի գագաթ (Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը): Blue Origin ընկերությունը սկսում է Մարսի արբանյակի՝ Ֆոբոսի վրա բազայի կառուցումը:

2045թ.

Ավարտվում է Կարմիր մոլորակի շուրջն առաջին շուրջմոլորակյա ճանապարհորդությունը: Հիմնադրվել է «Բետա« կայանը: «Ալֆայում» կառուցվել է գերծանր հրթիռների համար նախատեսված տիեզերակայան:

2047թ.

«Ալֆա», «Բետա» կայանները և տիեզերակայանը միավորում է արագընթաց տրանսպորտը: Բնակչությունը համալրվում է հարյուրավոր նոր կամավորներով:

2051թ.

Ֆոբոսում աշխատում են շուրջ 100 «հերթափոխականներ»՝ արդյունահանելով սառույց և տեղական այլ պաշարներ: Ձեռնարկվում է Հնդկական տիեզերական գործակալության (ISRO) բազան:

2054թ.

Մեկնարկում է ապագա քաղաքի գմբեթի վեր խոյացումը:

2055թ.

Իր մարսյան բազան է հիմնում նաև Չինաստանը:

2058թ.

Mars City քաղաքի կառուցումն ավարտված է. մինչև 20 հազար մարդ է ընդունում:

2060-ականներ

Մարսյան քաղաքի բնակչությունն իր կառավարությունն է ընտրում: Ծավալվում է մագնիսական դաշտի ուղեծրային գեներատորը:

2070-ականներ

Սկսվում է մոլորակի տարբեր անկյունների վերաբնակեցումը ցիանոբակտերիաներով ու մեթանոգեններով: Մարսի վրա հիմնվում են մի քանի քաղաք-գմբեթներ:

2080-ականներ

Առաջին համամարսյան կառավարություն: Թռիչքները Երկրից դեպի Մարս և հակառակ ուղղությամբ լայն հասանելություն ունեն: «Ալֆա» բազան վերածվում է թանգարանի:

2090-ականներ

Մոլորակի բնակչության թիվը գերազանցում է մեկ միլիոնը: Իրականացվում են երկրափոխության մի շարք նախագծեր: Մարսն անկախություն է հռչակում:

STARMUS 6-րդ փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ հռչակավորների մասնակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցրել է, որ փառատոնը հրաշալի է լինելու, և բոլորը հպարտանալու են, որ այն Հայաստանում է անցկացվում:

Փառատոնին նվիրված առցանց քննարկմանը նախագահից բացի, մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դևիդ Այքերը, փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:

Առցանց քննարկում՝ Հանրապետության նախագահի մասնակցությամբ / © president.am

Հանրապետության նախագահը նշել է, որ այս փառատոնը պետք է տարբերվի նախորդից, որն անցկացվել է Շվեյցարիայում: Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ Հայաստան այցելեն նաև Նոբելյան մրցանակակիրներ և դասախոսություններ ունենան, ոգևորեն գիտնականներին ու երիտասարդությանը:

Արմեն Սարգսյանը փառատոնի նպատակ է նշել երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է մասնակցել այնպիսի ծրագրերի, ինչպիսին է Մարս թռչելը: Նախագահը ցանկություն է հայտնել, որ STARMUS-ը կապված լինի արհեստական բանականության հետ:

https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/727136128084138/
STARMUS VI անց է կացվելու Հայաստանում 2021 թվականի սեպտեմբերին / © Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությունը և հատկապես աստղաֆիզիկան, ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը՝ հատկապես երիտասարդների համար: Նրա խոսքով՝ աշխարհն առաջ մղողը նորարարական ուժերն են:

Արշակյանն ընդգծել է, որ տիեզերական տեխնոլոգիաները բարձր տեխնոլոգիաների շարքում ամենաարագ զարգացող ճյուղերից են: Նրա խոսքով՝ այս ճյուղը Հայաստանում նույնպես առաջնահերթ է և հեռանկարային զարգացման ծրագրեր է մատնանշում:

Նախարարը երիտասարդներին կոչ է արել մտածել 2021թ. սեպտեմբերին կամ մինչ այդ անելիքների մասին՝ մեծ միջոցառումից առավելագույն արդյունք քաղեն, քանի որ այն իր հնարավորություններով գալիս է Հայաստան:

https://youtu.be/1L0wT--ER3I
Առցանց քննարկում / © president.am

Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը հիշեցրել է, որ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում է կայացել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների վերաբերյալ: Այդ պատճառով փառատոնի անցկացման վայրն ու տարեթիվը մեծ նշանակություն ունեն:

Ամերիկացի աստղագետը հույս է հայտնել, որ կկարողանա այցելել աստղադիտարան, շատ գիտնականներ, երիտասարդներ, քաղաքացիներ կներգրավեն այլմոլորակային քաղաքակրթությունների հետազոտության աշխատանքների գաղափարի շուրջ:

Շվեյցարացի աստղագետ, STARMUS-ի խորհրդական Միշել Մայորը նույնպես իր ուրախությունն է հայտնել հին մշակույթ, վանքեր, եկեղեցիներ ունեցող երկում փառատոնը կազմակերպելու առթիվ: Նա ցանկություն է հայտնել այցելել Տաթև՝ մյուսներին ևս խորհուրդ տալով այն տեսնել:

Փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դևիդ Այքերը նշել է, որ մտադիր են ոլորտի խանդավառ մասնագետների բերել Հայաստան: Նրա խոսքով՝ աստղագիտության բնագավառում հիմա ոսկեդար է. զարգացումները սրընթաց են տեղի ունենում:

STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը կարևորել է STARMUS-ի՝ Հայաստանում անցկացվելը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ գիտության արժեքը, կարևորությունն ավելի ավելի են մեծացել: Իսրայելյանի համոզմամբ՝ Մարսի, կորոնավիրուսի և տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում խոսքը գիտության մասին է:

Գարիկ Իսրայելյանը STARMUS-ի համահիմնադիրն է, տնօրենը և խորհրդի անդամը / © GARIK ISRAELIAN

Գարիկ Իսրայելյանը տեղեկացրել է, որ փառատոնը հետաքրքիր ծրագիր է ունենալու՝ կապված Մարսի և գիտության տարբեր ոլորտների հետ: 2020թ. երեք տիեզերագնացներ կուղևորվեն Մարս և տեղ կհասնեն 2021թ. գարնանը: Արդյունքում, նրա խոսքով, STARMUS-ի ժամանակ  նոր նյութեր կլինեն, և Մարսի հետազոտությունների մասին ամենավերջին նյութերը կլինեն հենց փառատոնի ժամանակ:

Հաղորդվում է, որ փառատոնին մասնակցելու են նաև Հանս Զիմերը, Պիտեր Գեբրիելը, Ժան-Միշել Ժարը և այլք: Մասնակցությունը հաստատել է նաև Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը:

Մարսյան InSight զոնդը վերսկսել է հորատումը՝ շերեփով օգնելով իրեն
Ամերիկյան InSight մոդուլը Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել 2018թ. վերջին և այդ պահից հասցրել է հաստատել «մարսաշարժերի» առկայությունը: Սակայն նրա վրա տեղադրված НР³ համակարգի հորատիչը, պարզվել է, այնքան էլ հաջող չէ: Նախատեսվել էր, որ Գերմանիայում արտադրված սարքավորումը կկարողանա մակերեսին 5 մետրանոց հորատանցք փորել և խորքում ջերմային հոսքի չափում իրականացնել: Բայց ամեն ինչ այդքան հարթ չընթացավ:

38 սանտիմետրանոց հորատիչը գործում է հարվածային սկզբունքով՝ ձգելով ներքին զսպանակը և այն բաց թողնելով յուրաքանչյուր հաջորդ շարժման համար: Սակայն ներբեռնվելով՝ այն, փաստորեն, անսովոր կոշտ կամ ամուր հատվածի է հասել, և հետդարձի ուժը միշտ դուրս է նետում անցքից: Ժամանակ առ ժամանակ հորատիչն ուղղելու կարիք է լինում՝ օգտագործելով 1,8 մետրանոց մանիպուլյատորը, որը զինված է նմուշառության համար նախատեսված շերեփով: Սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ խնդիրը լուծված չէ. հորատիչը խցկվել-մնացել է:

Միայն վերջերս նոր հույս է արթնացել, որ աշխատանքները կշարունակվեն: InSight առաքելության թվիթերյան էջը հայտնել է, որ NASA-յի ռեակտիվ շարժման լաբորատորիայի և գերմանական DLR տիեզերական գործակալության մասնագետները հաջողությամբ նոր մոտեցում են որդեգրել և զգուշությամբ հորատիչը հետևից հրել են այն նույն շերեփով: Գործիքն իրականացրել է 25 հարված և շարունակել ընթացքը. հաջողությամբ ոգեշնչված ինժեներները պատրաստվում են շարունակել այդ աշխատանքը՝ հաջորդ շաբաթների ընթացքում և հույս ունեն, որ հորատիչին կհաջողվի հաղթահարել գրունտի խնդրահարույց հատվածը:

Հաղորդվում է, որ НР³-ը նախագծվել էր DLR գործակալության կողմից՝ հաշվի առնելով, որ InSight-ի աշխատանքի տիրույթում գրունտը փխրուն կլինի, իսկ առանձին կոշտ քարերը գործիքը կկարողանա շրջանցել: Սակայն իրականում այն ավելի շատ նման է կավի, քան՝ ավազի, և անցքի պատերն իրենք իրենց չեն քանդվում՝ մնալով ուղիղ և չապահովելով բավարար տարածք, որպեսզի հորատիչը դուրս չթռչի:

Խնդիրը վերջնական լուծված լինելու մասին շուտով հայտնի կդառնա: Ներկայումս մասնագետները սպասում են մարսյան զոնդի այլ տվյալների ու լուսանկարներին, որպեսզի գնահատեն հորատիչի խորացումը: Ակնկալվում է, որ 25 հարվածների շնորհիվ այն կարողացել է խորանալ առնվազն մի քանի սանտիմետր: Եվ եթե ամեն ինչ իսկապես հաջող է անցել, ապա հաջորդ փուլերում գործիքը կարող է հասնել նախատեսված խորությանը՝ այնտեղ իջեցնելով ջերմաստիճանի ցուցիչները:

Curiosity ռովերը Մարսի մակերևույթի համայնապատկերն է նկարել՝ գերբարձր կետայնությամբ
NASA-յի Curiosity ինքնակառավարվող լաբորատորիան, որը 2012թ.-ից սկսած հավաքում և իրականացնում է Մարս մոլորակի հողաշերտի և մթնոլորտի բաղադրիչների հետազոտություն, ուղարկել է Կարմիր մոլորակի մակերևույթի համայնապատկերը: Այն ռեկորդային` 1,8 մլն կետայնություն ունի և 650 մլն պիքսել է:

Նկարահանումն արված է նախորդ տարվա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը և կազմված է ավելի քան 1200 լուսանկարներից:

Գլեն Տորիդոնի շրջակայքը պատկերող լուսանկարը ստացվել է Mastcam ռովերի օգնությամբ: Այն համայնապատկեր ստեղծելու համար նախատեսված տելեօբյեկտիվ ունի՝ Malin Space Science Systems ընկերության (Սան Դիեգո):

Նկարի իրական տարբերակը 1,8 մլրդ պիքսել կետայնություն ունի / © NASA

Լուսանկարի տարբերակը` ռովերի հետ, կետայնությունը՝ 650 մլն պիքսել / © NASA

Բացի այդ, տիեզերական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է լուսանկարների որոշ հիմնական կետերի մասին:

https://youtu.be/X2UaFuJsqxk
Գործակալությունը պատմում է որոշ առանձնահատկությունների մասին / © NASA Jet Propulsion Laboratory

NASA-յի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնական Էշվին Վասավադան պատմել է, որ քանի դեռ իրենց խմբից շատերը տանը նստած էին, հնդկահավ ուտելով նշում էին Գոհաբանության օրը, Curiosity-ն աչքերի համար է տոն կազմակերպել: Նրա խոսքով՝ առաքելության ընթացքում առաջին անգամ գործունեությունը նվիրվել է ստերեոֆոնային 360 աստիճանանոց համայնապատկերին:

Ավելի վաղ մարսագնացը Կարմիր մոլորակի վրա հայտնաբերել էր թթվածնի մակարդակի բարձրացում և գտել էր բնական աղով հագեցած ապարներ:

Գիտնականները Մարսի վրա վերաբնակեցման հարմար վայր են գտել
Ապագայում դեպի Մարս թռչելու կարևոր պայմաններ են համարվում անվտանգությունն ու ջուրը: Այդպիսին արդեն գտնված է. ամերիկյան հետազոտողները նման հարմար վայր են համարում Արկադիայի հարթավայրը: Այս ընդարձակ ցածրադիր վայրը գտնվում է մոլորակի արևմտյան կիսագնդում: Տեղանքն առանձնանում է իր՝ ոչ մեծ խորության վրա գտնվող ջրային սառույցի պաշարներով: Այն դուրս բերել հնարավոր է նույնիսկ բահի մի քանի հարվածով:

Ջրի պաշարները Մարսի վրա լրացնելու հնարավորությունը թույլ կտա խնայել միջմոլորակային տիեզերանավի քաշի, շահել՝ վառելիքի, գումարի և օգտակար կշռի հարցում: Այդ պատճառով NASA-ի և դեպի Կարմիր մոլորակն առաքելություններ իրականացնել ցանկացող բոլորի համար վայրէջքի տարածքում ջրի պաշար հայթայթելը հիմնական չափանիշ է:

Մարսի վրա ստորգետնյա սառույցի քարտեզ: Տաք գույներով ամենախորը հատվածներն են, իսկ բևեռներում ամենամեծ պաշարն է / ©NASA, JPL-Caltech, ASU

Իրականում ջրային սառույցով հարուստ են Մարսի բևեռները, սակայն այստեղ պայմաններն անտանելի են. ջերմաստիճանը գրեթե միշտ -150 °C է, քիչ է նաև արևի լույսը: Այդ պատճառով են գիտնականները դիտարկում հասարակածին մոտ հատվածը: Հատկապես հյուսիսային կիսագնդում են շատ ցածրադիր հարթավայրերը:

NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից Սիլվեն Պիկոն և նրա գործընկերները դիտարկել են Mars Reconnaissance Orbiter (MRO) և Mars Odyssey արբանյակներից ստացված տվյալները՝ սառույցի տեղորոշման վերաբերյալ: Ջուրն իր մեջ ջերմությունը պահպանելու ունակության շնորհիվ հեշտ դիտարկելի է:

Արկադիայի հարթավայրը Մարսի վրա / ©naked-science.ru

Այդպիսով, գիտնականները կազմել են ստորգետնյա սառույցի տեղորոշման քարտեզ և ցույց տվել, որ Արկադիայի հարթավայրում այն հաշված սանտիմետրերի խորություն ունի: Դա թույլ կտա արդյունահանել առանց հավելյալ բարդ ու ծանր սարքավորումների: Բացի այդ, սառույցն ինքն իրենով ևս հետաքրքիր է. դրա ուսումնասիրությունը կբացահայտի Մարսի անցյալում տեղի ունեցած կլիմայական շրջափուլերի մասին նոր տեղեկություններ:

ESA-ն ապացուցել է, որ Մարսի վրա ժամանակին գետեր են հոսել
Եվրոպական տիեզերական գործակալությունը (The European Space Agency ESA) հրապարակել է Mars Express ավտոմատացված միջմոլորակային կայանքի (զոնդ) ուղարկած լուսանկարները: Դրանցում Nirgal Vallis հովիտն է՝ հասարակածից հարավ ընկած, իսկ հովտում՝ ցամաքաց գետերի հուները:

Ցամաքած գետի հուն, Մարս / ©kp.ru

Եվրոպացի մասնագետները վստահեցնում են, որ ինչ-որ ժամանակ հովտում գոյություն է ունեցել գետային ծավալուն համակարգ` մոտ 700 կմ երկարությամբ: Այն ջրով է լցված եղել 3,5-4 մլրդ տարի առաջ: Այդ ժամանակ, ըստ մոլորակագետների, Մարսի վրա տաք ու խոնավ է եղել՝ թթվածնով հարուստ մթնոլորտով:

Բարձրավանդակի տարածքը՝ ցամաքած հուներով / ©kp.ru

ESA գիտնականների համոզմամբ՝ սա գետի հուն է, ոչ թե՝ լավայի / ©kp.ru

ESA-ում նշում են, որ նույնատիպ ցամաքած գետեր հանդիպում են նաև Երկրի վրա, օրինակ` ԱՄՆ-ի Կոլորադոյի սարահարթում, Չիլիի Ատակամա անապատում: Իսկ դա փաստում է, որ ժամանակին Մարսը մեր մոլորակի նման է եղել:

Ցամաքած գետի հուն՝ Երկրի վրա / ©kp.ru

Ընդ որում, այս լուսանկարներն առաջինը չեն, որ խոսում են մարսյան ջրի մասին: 2013թ. սկզբին ESA-ի մասնագետները հայտարարեցին Promethei Terra Highlands-ով անցնող երբեմնի ջրառատ գետի հետքերի մասին: Գետից մնացել է 1500 կմ երկարությամբ, 7 կմ լայնությամբ և 300 մ խորությամբ հունը: Գետն անվանվել է Reull Vallis: Նրա նկարը նույնպես Mars Express-ն էր փոխանցել:

2013թ. Մարսի վրա հայտնաբերված գետի հուն / ©kp.ru

«Ծովի քարերը»

2012թ. NASA-ի «Հետաքրքրություն» անունը կրող ռոբոտը, հասնելով Հեյլի խառնարան, Երկիր էր ուղարկել ցամաքած գետ հիշեցնող օբյեկտի լուսանկարները:

«Ծովի քարեր» (գետի հուներին բնորոշ քարեր)՝ 1. Մարս, 2. Երկիր / ©kp.ru

Այնտեղ հստակ երևում են «ծովի քարերը», որը բնորոշ է գետերին: Այդպիսիք կան Երկրի բոլոր գետերում: Այդ քարերի չափերի համաձայն կազմվել է գետի արագությունն ու բարձրությունը. 1 մ/վ և ծնկների բարձրությամբ:

Հայտնաբերված լիճը նման է Անտարկտիդայի լճին

Նախորդ տարի Մարսի վրա առաջին անգամ հայտնաբերվեց հեղուկ ջրով լիճ: ESA-ի մասնագետներին լիճը գտնելու հարցում աջակցել են NASA-ի գործընկերները: Եվրոպացիներն ու ամերիկացիները համատեղ ուսումնասիրեցին տվյալները, որոնք ստացել էին իրենց տիեզերական սարքավորումներից՝ Mars Express-ից և Mars Odyssey-ից:

Հիմնական դիտարկումներն իրականացվել են MARSIS (Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding instrument) ռադարի օգնությամբ: Ստացված տվյալները հաստատել են, որ մոլորակի հարավային կիսագնդի Planum Australe շրջանում առկա է ստորգետնյա ջրավազան: Այն կայուն վիճակ է ունեցել՝ լճի նման: Գրեթե համապատասխանում է Անտարկտիդայի Արևելք լճին:

Հեղուկ ջրով լիճը՝ Մարսի վրա / ©kp.ru

Հաղորդվում է, որ մարսյան լիճը Արևելքից փոքր է: Խորությունն ընդամենը մեկ մետր է, լայնությունը՝ 20 կմ: Այն գտնվում է սառույցի ու փոշու 1,5 կմ-անոց շերտի տակ: Աղբյուրը եզրակացնում է, որ Մարսի ամբողջ ջրային պաշարը չէ, որ միլիարդավոր տարիներ առաջ ցամաքել է: Ինչ-որ մասը մնացել է: Այն հույս է տալիս այնտեղ կյանք որոնողներին:

Starship տիեզերանավի նախատիպը հաջողությամբ է անցել երկրորդ փորձը
Օգոստոսի 27-ին Տեխասում գտնվող Բոկա-Չիկա հրապարակում SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Starhopper-ի նախատիպի երկորդ փորձարկումները: Այս անգամ սարքավորումը կարողացել է բարձրանալ 150 մետր: Այնուհետև նույն՝ Raptor շարժիչի օգնությամբ 100 մետր տեղաշարժվել է և փափուկ վայրէջք կատարել: Նախորդ փորձարկումների ժամանակ՝ հուլիսին կայացած, Starhopper-ը կարողացել է բարձրանալ ընդամենը 20 մետր և վայրէջք կատարել: SpaceX-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը համոզված է, որ Starship-ը մի օր վայրէջք կկատարի Մարսի ժանգոտ ավազներին:

https://youtu.be/bYb3bfA6_sQ
Starhopper-ի փորձարկումը / ©SpaceX

Starhopper համակարգը Starship ղեկավարվող, խոշոր տիեզերանավի նախատիպն է, որը կարողանալու է մարդկանց հասցնել Լուսին և Մարս: Նորագույն սարքավորումը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ու հզոր մեթանային շարժիչ: Այն NASA-ի կողմից դեռևս 2011թ.-ից մշակվող SLS համակարգի մրցակիցն է: Starhopper-ի արագընթաց պրոգրեսը և Տեխասում հաջողված փորձարկումները Տիեզերական գործակալության ինժեներներին ստիպել են հայտարարել, որ SLS հրթիռի ստենդային փարձարկումները մեկնարկել են:

Միևնույն ժամանակ SpaceX-ն անցնում է լիարժեք նախատիպի վրա կատարվող աշխատանքներին: 2020թ. նախատեսվում է սեփական Falcon Super Heavy գերծանր հրթիռի արձակումը, որը Starship-ը կբարձրացնի տիեզերք: Ամբողջական տիեզերանավի առաջին թռիչքը պետք է կայանա 2021թ., իսկ դեպի Լուսին և ավելի հեռուն արշավները կմեկնարկեն 2023թ.-ից: