Շեշտ.am (shesht.am) - Feed

Apple-ին ու Samsung-ին դատի են տվել՝ սմարթֆոնների գերբարձր ճառագայթման պատճառով
ԱՄՆ-ի Կապի դաշնային հանձնաժողովի կողմից արտոնագրված լաբորատորիայի մասնագետները եզրակացրել են, որ Apple և Samsung ընկերությունների որոշ սմարթֆոններ չեն համապատասխանում ռադիոհաճախականության ճառագայթման սահմանված նորմերին: Հետազոտության արդյունքների հիման վրա FeganScott իրավաբանական կազմակերպությունը «սպառողների առողջության վտանգի» կապակցությամբ հայց է ներկայացրել արտադրողներին:

FeganScott-ի ներկայացուցիչների խոսքով՝ ուսումնասիրվել է 3-ական սմարթֆոն Apple-ից (iPhone 7 Plus, iPhone 8, iPhone XR) և Samsung-ից (Galaxy S8, Galaxy S9, Galaxy S10): Հետազոտության նպատակն է եղել գնահատել բարձր հաճախականության ճառագայթումը, որը գեներացվում է այն պահին, երբ հեռախոսը գտնվում է մարմնին անմիջապես մոտ կամ հպված: 2 միլիմետրանոց տիրույթում iPhone 8-ի և Samsung Galaxy S8-ի ճառագայթման ալիքների երկարությունը կրկնակի գերազանցել է թույլատրելի առավելագույն սահմանաչափը, իսկ սուբմիլիմետրային տիրույթում այս մոդելների ինտենսիվ ճառագայթման ցուցիչները գերազանցել են համապատասխանաբար 5 և 3 անգամ:

FeganScott-ի գլխավոր մենեջեր Բեթ Ֆեգանը նշել է, որ արտադրողները վստահեցրել են, թե իրենց սմարթֆոններն անվտանգ են, բայց դա այդպես չէ: Նրա խոսքով՝ անկախ չափման արդյունքում հաստատվել է, որ ճառագայթման մակարդակն էականորեն գերազանցում է ազդեցության դաշնային սահմանաչափը. սպառողները պետք է տեղեկանան այդ մասին: Դատարան ներկայացված հայցով պահանջվում է Apple և Samsung ընկերությունների հեռախոս օգտագործողներին հասցված վնասի փոխհատուցում և բժշկական ծախսերի հոգում:

Նույն օրը հրապարակվել է նաև ԱՄՆ Դաշնային հանձնաժողովի զեկույցը` նույն թեմայով: Այստեղ հակասական եզրակացություն է եղել: iPhone 7, X և XS, Samsung Galaxy S9 և J3 մոդելների սմարթֆոնների ճառագայթման չափը չի գերազանցում սահմանված նորմերը: Աղբյուրում նշվում է, որ այս հետազոտությունն անցկացվել է 5-15 մմ ալիքների երկարության տիրույթում:

Սևերոդվինսկի պայթյունից հետո օդում ստրոնցիումի, բարիումի և լանթանի ռադիոնուկլիդների են առաջացել
Ռուսհիդրոմետը հաղորդել է, որ Սևերոդվինսկի հարևանությամբ գտնվող զորավարժարանում տեղի ունեցած պայթյունից հետո ռադիոակտիվ ֆոնը ռադիոակտիվ իներտ գազերի ամպի առաջացման պատճառով բարձրացել էր: Ամպը ձևավորվել էր բարիումի, ստրոնցիումի և լանթանի իզոտոպների անկման պատճառով:

Ծառայությունը նշել է, որ ներկայումս օդում ռադիոակտիվ աերոզոլներ, իսկ Սևերոդվինսկ ու Արխանգելսկ քաղաքների շրջակայքում տեխնածին ռադիոնուկլիդներ չեն հայտնաբերվել: Ռադիացիոն իրավիճակը կարգավորվում է: Օդի փորձանմուշները վերցվել են օգոստոսի 8-23-ն ընկած հատվածում:

Օգոստոսի 8-ին Սևերոդվինսկի մոտ գտնվող զորավարժարանում տեղի էր ունեցել պայթյուն: Զոհվել էր «Ռոսատոմի» 5 աշխատակից: Պայթյունի հետևանքով ռադիացիան բարձրացել էր 4-16 անգամ՝ պայմանավորված ռադիոակտիվ իներտ գազային ամպի առաջացմամբ:

Օգոստոսի 17-ին հաղորդվել է, որ բժիշկներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է ցեզիում-137 ռադիոակտիվ նուկլիդ: Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Սևերոդվինսկում տեղի ունեցած պայթյունից ոչ մի բժիշկ չի ենթարկվել ռադիացիոն ճառագայթման:

Մկների վրա արված փորձերը տիեզերական թռիչքների նոր վտանգներ են բացահայտել
Տիեզերական ճառագայթումը շարունակում է մնալ երկարատև գիտարշավ-թռիչքների իրականացման գլխավոր խոչընդոտը: Շատ տիեզերագնացներ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) տևական ժամանակ են անցկացնում, սակայն այնտեղ նրանք մերձերկրային ուղեծրում են, մեր մոլորակի գլոբալ մագնիսական դաշտի պաշտպանության ներքո: Դեպի այլ մոլորակները թռչելու դեպքում սպառնացող ազդեցություններն առավել ուժգին են: Այդ սպառնալիքներից մեկն ուսումնասիրել են Իրվայնի Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները:

Տիեզերական ճառագայթումը, որի տևական ազդեցությանը ենթարկվում են միջմոլորակային տեզերանավերի անձնակազմերը, բերում է իմացական հնարավորությունների նվազմանը և անհանգստության ահագնացմանը:

Չարլզ Լիմոլին և նրա գործընկերները փորձարկումներ են իրականացրել լաբորատոր մկների վրա` շուրջ կես տարի նրանց ենթարկելով թույլ ճառագայթման: Արդյունքում կենդանիների մոտ ի հայտ են եկել հիշողության և վարժվելու ունակության խնդիրներ, խրոնիկ սթրեսի նախանշաններ և խիստ անհանգստություն: Մկները զգուշավորությամբ են ուսումնասիրել մութ անկյունները և ստվերները, նոր շարժառիթները դժվարությամբ են հիշել, քիչ են պայքարել ակվարիումում:

Գիտնականներն ընդգծում են, որ ճառագայթման ազդեցությունը բարձր չի եղել, մոտավորապես այնքան, ինչքան կարող է տարածվել տիեզերագնացների վրա: Ճառագայթման բաղադրությունն ընդգրկել է բոլոր տարրերը, այդ թվում և՝ գամմա ճառագայթները և ծանր նեյտրոնները: Դրանց ազդեցությանը ենթարկվել են 40 մկներ, ևս 40-ը սովորական պայմաններում են պահվել՝ ստուգման համար: Կենդանիների վիճակն ու իմացական հնարավորությունները ստուգվել են փորձարկումից առաջ և հետո:

Այնուհետև, փորձարկումներից էլ կես տարի անց հետազոտողներն ուսումնասիրել են մկների ուղեղի հյուսվածքները և նրանց մոտ դիտարկված վնասվածքների վերականգման հնարավորությունները: Ցավոք, հույսերը չեն արդարացել. ճառագայթման ենթակված կրծողների նեյրոններն էական տարբերություններ են արձանագրել:

Ընդհանուր առմամբ, գիտնականները նշում են, որ կենդանիները միևնույն կերպ չեն արձագանքել ճառագայթմանը: Մի մասի մոտ բացասական տարբերություններն ակնհայտ են եղել, որոշների մոտ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հնարավոր է՝ ապագայում այս հանգամանքը տիեզերական երկարատև առաքելություններ իրականացնող անձնակազմի ընտրության կարևոր բաղադրիչ դառնա: