Շեշտ.am (shesht.am) - Feed

Շատ է խոսվում ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման մասին. որքանո՞վ է դա ճիշտ, և ի՞նչ կտա ճանաչումը
Օրերս անդրադարձել էինք Թուրքիայի Մեջլիսի պատգամավորի այն հայտարարությանը, որով առաջարկվել էր Ս-400 ԶՀ համալիրները շահագործման հանձնել ավելի շուտ, քան նախանշել էր նախագահ Էրդողանը:

Ինչի՞ մասին է խոսքը

Թուրքիայի նախագահը նշել էր, որ համալիրները 2020թ. ապրիլին կսկսեն մարտական հերթապահություն իրականացնել: Մինչդեռ պատգամավորի առաջարկությունը պայմանավորված էր ապրիլքսանչորսյան օրակարգի շրջանակներում ԱՄՆ-ի համար առիթ չստեղծելու անհանգստությամբ:

Ապրիլի 24-ին ընդառաջ արդիական են դառնում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները: Մասնավորապես, հայ ժողովուրդը սպասում է ամերիկյան նախագահների ցավակցական ուղերձին, որտեղ կնշվի «ցեղասպանություն»՝ «genocide» եզրույթը: Բայց այն դեռ չի հնչել:

Մեջլիսի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ենթադրում է, որ եթե Թուրքիան Ս-400-ները 2020թ. ապրիլին հանձնի շահագործման, ապա Վաշինգտոնն այս անգամ Անկարայի վրա ճնշում գործադրելու համար կարող է ամբողջությամբ ճանաչել ցեղասպանությունը՝ ունենալով «բարկանալու» շարժառիթը:

Ինչո՞ւ է հիմա խոսվում ճանաչման մասին

Թեև շատ մասնագետների կարծիքով` ԱՄՆ վերջին` Միսիսիպի նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի գործադիր մարմնի կողմից ընդունման, բայց կան նաև կարծիքներ, որ 49 նահանգների կողմից ճանաչումը Թուրքիայի նկատմամբ քաղաքական հարցերի շրջանակներում հանդիսանում է միայն ճնշում ԱՄՆ-ի կողմից:

Իսկ Ս-400-ների ձեռքբերման շրջանակներում ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ այդ գործարքն անհանգստացնում է Նահանգներին: Վերջինս կասեցրել է Թուրքիայի համար Ֆ-35 կործանիչների արտադրման գործընթացը, սպառնացել նաև այլ պատժամիջոցներով (CAATSA): Եվ քանի որ ցեղասպանության ճանաչումը քաղաքական գործընթաց է, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցների շարքում անդրադառնում է նաև այս հարցին:

Մասնավորապես, Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի համահեղինակ, 2020թ. ԱՄՆ նախագահի ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտարարել է, որ բանավեճն ավարտված է` խոստանալով ճանաչել ցեղասպանությունը:

Ի՞նչ մասնակցություն ունի ԱՄՆ-ը Հայկական հարցի լուծման գործընթացում

Նախ` դեռևս 1920թ. ապրիլի 25-26-ին Սան-Ռեմոյի կոնֆերանսին, ապա օգոստոսիի 10-ի՝ Սևրի պայմանագրի ստորագրմանը պետք է հաջորդեր ԱՄՆ իրավարար (արբիտր) նախագահի կողմից միացյալ ու դեպի ծով ելք ունեցող Հայաստանի մանդատի ստանձնումը:

Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի համաձայն՝ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնվում էր ԱՄՆ-ի որոշմանը և ընդունվում էին ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող էր առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և նշված սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Նույն թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ներկայացնում է իր վճիռը, որով Հայաստանն ունենալու էր շուրջ 103 հազ.քմ տարածք և ելք դեպի Սև ծով: Սակայն հայ-թուրքական պատերազմն ու Հայաստանի խորհրդայնացումն ընդհատեցին այդ գործընթացը:

Այդուամենայնիվ, Վիլսոնի իրավարար վճիռը չունի ժամանակային սահմանափակում: Այն կախված չէ հետագա ճակատագրից, ինչպես նաև ենթակա չէ չեղարկման: Ուստի այսօր էլ ԱՄՆ-ի նախագահը, որի պաշտոնական դիրքորոշումը հանդիսանում է երկրի դիրքորոշում, իրավասու է կայացնելու շուրջ 100 տարի առաջ սահմանված իրավարարությունը:

Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից նշանակություն ունի՞

Բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ վստահ են, որ եթե ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, ապա Թուրքիան ևս կճանաչի, ինչու չէ՝ նաև կվերադարձնի մեր հողերը:

Այս մոտեցումը պայմանավորված է նրանով, որ այդ երկու երկրները ՆԱՏՕ դաշնակիցներ են, և մեկի քաղաքական որոշումը չի կարող չանդրադառնալ մյուսի վրա: Բացի այդ, ԱՄՆ-ը համարվում է գերտերություն, որն ի վիճակի է իր կամքը թելադրելու Անկարային:

Սակայն վերջինս Ս-400-ների շրջանակներում ցույց տվեց, որ կարող է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն և չի պատրաստվում իր շահը ստորադասել դաշնակից երկրների շահերին:

Մյուս հանգամանքը ԱՄՆ-ում ցեղասպանությունից փրկվածների ու նրանց սերունդների մեծ համայնք կա, որը ճանաչումից հետո Վաշինգտոնից կպահանջի իր իրավունքների վերականգնում և փոխհատուցում:

ԱՄՆ-ի ճանաչմամբ հողերը կվերադարձվե՞ն

Վերոնշյալ իրավարարության հարցերին բազմիցս անդրադարձել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը: Նրա համոզմամբ` ԱՄՆ-ը եղել է աշխարհի առաջին պետությունը, որը կառավարության հատուկ որոշմամբ 1953թ-ին գրավոր միջազգային դատարանին տեղյակ է պահել այն մասին, որ հայերի հանդեպ 1915թ-ին իրականացրածը ցեղասպանություն է և նշել «genocide» բառը:

Մինչդեռ, Արա Պապյանը մատնանշում է, որ մեր իրավունքները խարսխված չեն Ցեղասպանության ճանաչման փաստի վրա: Նա կասկածում է, թե ԱՄՆ-ի նախագահի կողմից այդ բառն արտասանելը կհանգեցնի նաև Թուրքիայի կողմից ճանաչման, կամ  վերջինս ընդունելուց հետո կվերադարձնի տարածքները:

Պապյանը հիշեցնում է, որ Ցեղասպանության ճանաչումն ու տարածքների վերադարձը մեկը մյուսից չեն բխում: Ըստ նրա՝ այս հարցում հենքը պետք է դնել փաստաթղթերի վրա: Առաջարկվող տարբերակներից մեկը Հաագայի և ՄԱԿ-ի միջազգային դատարանների միջոցով հարցի իրական լուծումը` տարածքների վերադարձը և փոխհատուցումն ապահովելն է, և ոչ թե աշխարհաքաղաքական շահարկումների գործոն դառնալը:

ԱՄՆ-ը կճանաչի Ցեղասպանությունը, եթե Թուրքիան գործարկի Ս-400-ները
Թուրքիայի Մեջլիսի՝ Արդահանի նահանգի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ եթե Թուրքիան ռուսական Ս-400-ները հանձնի շահագործման, ապա Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նրա կարծիքով` եթե իսկապես 2020թ. ապրիլից Ս-400 զենիթահրթիռային համալիրները մարտական հերթապահության անցնեն, նույն ամսում էլ Կոնգրեսը կընդունի ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Պատգամավորը նշել է, որ ժամանակը սխալ է ընտրված. ապրիլին (ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը - Շեշտ.am), ԶՀՀ-ի շահագործման հանձնումը կարող է ԱՄՆ-ին դրդել` ընդունելու Թուրքիայի համար անցանկալի որոշումներ:

Օզթյուրք Յըլմազը Թուրքիայի նախագահին խորհուրդ է տվել փոփոխել ժամկետները և համալիրների ընդունումը մարտական հերթապահության իրականացնել ավելի շուտ՝ հաջորդ տարվա համար նոր օրակարգ սահմանելով:

Հավելենք, թուրք պատգամավորի մտահոգությունը պայմանավորված է Էրդողանի այն հայտարարությամբ, որ Ս-400-ների ամբողջական շահագործումն իրականացվելու է 2020թ. գարնանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին մեկնարկել էր ռուսական Ս-400 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակի մատակարարումը Անկարայի մոտ գտնվող ռազմակայան: Մինչև հուլիսի 25-ը 30 օդանավերով Թուրքիա է տեղափոխվել համալիրների առաջին խմբաքանակը: Հաղորդվում է, որ մատակարարման երկրորդ փուլի ժամկետները պլանավորվում են:

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որ գնեց ռուսական Ս-400 ԶՀՀ-ը
Ռուսական Ս-400 (Տրիումֆ) զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներն առաքվել են Անկարայի նահանգում գտնվող Մյուրթեդ ավիաբազա։ Սա 2017թ․ կնքված պայմանագրի պայմաններով Անկարային տրամադրվող համալիրների առաջին խմբաքանակն է։

Թուրքիան ստանալու է 4 դիվիզիոն տեխնիկա՝ ընդհանուր 2,5 մլրդ դոլար արժողությամբ։ Դրանով Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի առաջին պետությունը, որը Ռուսաստանից գնել է Ս-400 զենիթահրթիռային համալիրները։

Թուրքական հեռուստաընկերություններն ուղիղ եթերում ցուցադրել են մատակարարման գործընթացը։

https://www.youtube.com/watch?v=nGQVSy56nL4

Ս-400-ների մասին խոսվում է դեռ 2016թ․-ից։ Թուրքիան չենթարկվեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պահանջներին, ինչի պատճառով Դոնալդ Թրամփի որոշմամբ կասեցվեց F-35 կործանիչների մատակարարումն Անկարա։ ԱՄՆ նախագահը սպառնաց նաև այլ պատժամիջոցներով (CAATSA) ։

Միաժամանակ, Վաշինգտոնն Էրդողանին առաջարկում էր գնել ամերիկյան Patriot համակարգեր։ Թուրքական իշխանությունները, սակայն, չհրաժարվելով ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող սպառազինությունից, չեղյալ չարեցին 2017թ․ Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը։ Քննարկվում էր նաև համալիրները ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայելու հարցը։

Ավելի վաղ արված ուսումնասիրության համաձայն, Թուրքիան Ս-400 ԶՀ համալիրի շրջանակներում ցույց տվեց, որ չի պատրաստվում հանդես գալ միայն ՆԱՏՕ-ի կամ նրա առանձին անդամների շահերից ելնելով, այլ կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն: