Շեշտ.am (shesht.am) - Feed

Էլեկտրական սարքավորումները կարող են ազդել սպերմատոզոիդների որակի վրա
Իսրայելցի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ սպերմատոզոիդների կոնցենտրացիան, շարժունակությունը և առաջընթաց շարժունակությունն ավելի ցածր մակարդակի վրա են, իսկ ոչ շարժունակ սպերմատոզոիդները շատ են այն տղամարդկանց մոտ, ովքեր գիշերային ժամերին ավելի հաճախ են օգտվել սմարթֆոններից ու պլանշետներից:

Հետազոտությանը մասնակցել են 116 կամավորներ՝ 21-59 տարեկան, ովքեր արգասաբերության գնահատում են անցել: Նրանք սերմի նմուշներ են հանձնել և լրացրել են ձևաթղթեր՝ պատասխանելով էլեկտրական սարքավորումներից օգտվելու վերաբերյալ հարցերին:

Գիտնականները նաև համահարաբերակցություն են հայտնաբերել են քնի տևողության և սպերմատոզոիդների ընդհանուր որակի ու առաջընթաց շարժունակության միջև: Եվ ընդհակառակը՝ քնի անբավարարությունը կապ է ունեցել սերմի ցածր որակի հետ:

Իրականացված հետազոտության առաջատար հեղինակ Ամիտ Գրինը նշել է, որ երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ, ինչպես նաև քնից հետո սմարթֆոնի և պլանշետի օգտագործումը, հեռուստացույց դիտելը համահարաբերակցություն ունեն սերմի որակի նվազման հետ: Բացի այդ՝ էլեկտրական սարքավորումների օգտագործումը նշված ժամերին մեծապես ազդում են սպերմատոզոիդների կոնցենտրացիայի (խտության աստիճանի) նվազման վրա:

9 երևույթ, որոնք տեղի են ունենում քնած ժամանակ
1. Քնի ժամանակ մարդը միջինում մեկ ժամում այրում է 40-60 կկալ: Թեև այդ լուրն ուրախալի է թվում, սակայն այն չի օգնի պատրաստվել լողաշրջանին, քանի որ 8 ժամվա քունը կազմում է մոտավորապես 320 կկալ կամ, օրինակ, 150-200 գրամ հաց:

2. Հետազոտողները պարզել են, որ քնած ժամանակ մարդու ուղեղը կարող է վերամշակել տեղեկատվությունը և մանրամասները, որոնք մենք արգելափակում ենք արթուն ժամանակ: Ուստի քունը կարող է նպաստել որոշակի «փայլատակմանը»: Այստեղ արժե հիշեցնել Մենդելեևի և նրա Պարբերականության աղյուսակի պատմությունը (չնայած այն առասպել են համարում):

3. Որակյալ քունը կարևոր է հատկապես երեխաների համար: Գիտնականները համարում են, որ որքան երկար քնի երեխան, այն արագ կաճի:

4. Սմարթֆոնները վերջերս են դարձել մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն արդեն հասցրել են ազդել մեզ վրա, իսկ ոմանց վրա՝ նույնիսկ բավականին տարօրինակ կերպով: Հաճախակի են դառնում դեպքերը, երբ մարդիկ հաղորդագրություն են գրում քնած ժամանակ՝ ընդհանրապես չգիտակցելով դա: Անհարմար իրավիճակներից խուսափելու նպատակով քնելուց առաջ սմարթֆոնը հեռու դրեք:

5. Արագ քնի պահին ուղեղը մարմնին «հրամայում է» արագացնել արյան շրջանառությունը: Այն կարող է հանգեցնել գրգռման՝ ինչպես՝ տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Որոշ դեպքերում նման երևույթը վերածվում է քնի ժամանակ չգիտակցված սեռական հարաբերության:

6. Այդ արտառոց երևույթը հազվադեպ է տեղի ունենում, բայց այն շատ հետաքրքրական է: Դուք կարող եք բարձր ձայներ «լսել» ձեր գլխում՝ քնի կամ արթնացման պահին: Այդ երևույթից տառապող մարդիկ սովորաբար սթրեսի են ենթարկված լինում:

7. Այսպես կոչված լուսնոտությունով տառապում է մոլորակի բնակչության 25%-ը: Ընդ որում՝ երեխաների շրջանում այդ երևույթն ավելի շատ է հանդիպում, քան՝ մեծերի:

8. Քնի ժամանակ բոլոր մկաններն են թուլանում: Հենց այդ պատճառով էլ որոշ մարդկանց մոտ տեղի են ունենում մետեորիզմի (փորափքանք) նոպաներ:

9. Օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդ բառացիորեն ենթարկվում է մեծ քանակությամբ տեղեկատվության հարձակման: Քնած ժամանակ ուղեղը տեղեկատվությունը տեսակավորում է՝ մի մասում տեղադրելով այն, ինչը մոռանալու եք, մյուս մասում՝ այն, որ ձեզ համար կարևոր է:

«Երկրորդ կեսի» բույրը բարձրացրել է քնի որակը
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները եզրակացրել են, որ ռոմանտիկ հարաբերություններում զուգընկերոջ բույրը դրականորեն է ազդում քնի որակի վրա, նույնիսկ եթե այդ զուգընկերը չի քնում անմիջապես կողքին:

Հետազոտությունն իրականացնող Մարլիզ Հոֆերը նշել է, որ ուսումնասիրությունը կրկին ապացուցել է, որ սովորական քնի որակն էականորեն բարձրանում է զուգընկերոջ մարմնի բույրը շնչելիս: Գիտնականի խոսքով՝ նկատվել է այն էֆեկտը, որը համապատասխանում է մելատոնին ընդունելուն (ցիրկադային ռիթմերը կարգավորող դեղամիջոց):

Գիտնականները փորձարկում են արել, որի ժամանակ 155 մարդ քնել է՝ բարձերեսի փոխարեն օգտագործելով մարզաշապիկ: Փորձարկվողների մի մասն անծանոթ մարդու մաքուր «բարձերեսի» վրա է քնել: Մյուս մասնակիցներն օգտագործել են իրենց զուգընկերների հագած շորերը: Փորձի  մասնակիցների «երկրորդ կեսերին» նախօրոք մաքուր շապիկներ են տրվել՝ 24 ժամ հագնելու համար:

Խորհուրդ է տրվել զերծ մնալ օծանելիքից և բուրավետ նյութերից, ֆիզիկական վարժություններից, ծխելուց և ծանր հոտով սննդից: Շապիկները փորձարկվողներին վերադարձնելուց հետո դրանք պահվել են բացասական ջերմաստիճանում՝ բույրը պահելու համար:

Մասնակիցներին յուրաքանչյուրին տարամադրել են երկուական շապիկ՝ չտեղեկացնելով, թե հատկապես ով է կրել այն և կրել է ընդհանրապես, թե՝ ոչ: Փորձարկվողներն առաջին օրը քնել մի, հաջորդ օրը՝ մյուս շապիկի վրա: Քնի որակը չափվել է ակտիգրաֆների օգնությամբ (մարդու շարժումն արձանագրող ցուցիչ): Արթնացումից հետո մասնակիցները նաև պատմել են իրենց ինքնազգացողության և տպավորությունների մասին: Փորձարկման վերջում մասնակիցները պետք է կռահեին՝ շապիկներից ո՞րն էր իրենց զուգընկերը հագել:

Փորձարկվողները նշել են, որ իրենց ավելի հանգստացած են զգացել, երբ կարծել են, թե իրենց զուգընկերոջ բույրն են շնչել: Անկախ դրանից՝ դիտարկման տվյալները ցույց են տվել, որ հետազոտության մասնակիցներն առավել լավ են քնել (քիչ են շրջվել և տեղաշարժվել քնած ժամանակ), երբ զգացել են ծանոթ մարդու բույրը:

Փորձարկման հեղինակների խոսքով՝ ռոմանտիկ զուգընկերոջ տևական ֆիզիկական ներկայությունը գիշերային հանգստի ժամանակ կապված է առողջության համար դրական արդյունքների հետ, օրինակ՝ անվտանգության զգացման, հանգստության և թուլացման, և հնարավորություն է տալիս ավելի խորն ընկղմվել քնի մեջ: Զուգընկերոջ սովորական բույրը նույն արդյունքն է ունենում: Ներկայումս գիտնականները մասնակիցների են հավաքագրում նոր փորձարկման համար, որպեսզի պարզեն, թե որքանով կարող է ծնողների բույրը բարելավել երեխայի քունը:

Գիտնականները պարզել են, թե ինչպես է զարթուցիչի մեղեդին ազդում մարդու ինքնազգացողության վրա՝ արթնանալուց հետո
Մարդկության համար կենսական նշանակություն ունեցող մեխանիկական զարթուցիչը գյուտարարները հնարել են 1787թ.: Այն կարող էր ազդարարել միայն առավոտյան ժամը 4-ին: Այդ օրվանից հետո սարքավորումն էական փոփոխություններ է կրել, իսկ վերջին տասնամյակում նրան փոխարինել է սմարթֆոնների համապատասխան գործառույթը:

Հիմա մենք կարող ենք ընտրել ցանկացած տեսակի երաժշտություն՝ դասականից մինչև ռոք, որը հաճելի կլինի երկուշաբթի առավոտյան արթնացնելու համար: Հենց այդ ընտրությանն էլ նվիրված է Մելբուրնի տեխնոլոգիաների թագավորական համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Օնլայն հարցման արդյունքների համաձայն, որին մասնակցել է 50 մարդ, զարթուցիչի մեղեդային ձայները կարող են արտադրողականության և աշխատունակության լիցքեր հաղորդել, այն դեպքում, երբ կտրուկ ազդանշանները, ինչպես պարզվել է, կապված են առավոտյան թուլության և քնի իներցիայի բարձր մակարդակի հետ: Դա արթնացումից անմիջապես հետո տիրող իրավիճակն է, երբ մարդը բացել է աչքերը, բայց կարծես չի արթնացել և կողմնորոշվել, և կապ ունի աշխատունակության ժամանակավոր (մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ) անկման հետ:

Օնլայն հարցաթերթիկում յուրաքանչյուր մասնակից նշել է, թե ինչ մեղեդի է նախընտրում արթնացման ժամանակ, ապա առավոտյան ցրվածությունն ու տագնապները համեմատել է քնի իներցիայի ստանդարտացված չափանիշների հետ: Հարցումները ցույց են տվել, որ զարթուցիչի դասական կտրուկ, «ականջ ծակող» ազդանշանները, որոնք հնչում են կատարյալ լռության մեջ և անսպասելիորեն մխրճվում են երազմի մեջ, ունախ են վախեցնելու և խաթարելու ուղեղային գործունեությունը, իսկ առավել մեղեդային կոմպոզիցիաները, օրինակ՝ The Beach Boys-ի «Good Vibrations»-ը կամ The Cure-ի «Close to Me»-ն, կօգնեն դուրս գալ իներցիայից և աշխատունակության ռեժիմի ավելի սահուն, արագ և արդյունավետ կերպով անցնել: Միևնույն ժամանակ՝ զարթուցիչի ձայնի բարձրությունը և ազդանշանի տևողությունը չի ազդել քնի իներցիայի վրա:

Գիտությունների դոկտոր Ստյուարտ Մակֆարլեյնը բացատրել է, որ առավոտյան տկարությունը մեր 24-ժամյա աշխարհում լրջագույն խնդիր է: Նրա խոսքով՝ եթե մարդն անհրաժեշտ կերպով չի արթնանում, ապա աշխատանքի արդյունավետությունը կարող է վատթարանալ առաջիկա չորս ժամերի ընթացքում: Թեև անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ՝ մեղեդու և ռիթմի առավել հստակ և արդյունավետ կոմբինացիաներն ուսումնասիրելու համար. գիտնականի համոզմամբ՝ անկասկած է, որ ընտրված ձայնը կարող է ունենալ հետևանքներ:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց աշխատության եզրակացությունները կարող են հատկապես կարևորություն ներկայացնել նրանց համար, ովքեր պետք է ուշադիր լինեն և քնից անմիջապես հետո արթնանան, օրինակ՝ վթարային-փրկարարական ծառայությունների աշխատակիցների, հրշեջների կամ օդաչուների, և որակյալ արթնացման հարցում կօգնեն ընտրել ճիշտ մեղեդիներ:

Ավելի վաղ գիտնականները բավականին երկար քունը կապել էին ինսուլտի բարձր վտանգի հետ, իսկ Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի աշխատակիցները ուղեղի սքանավորման հիման վրա առնչություն էին նկատել գիշերային որակյալ հանգստի և առավոտից ծագող տագնապի մակարդակի հետ:

Սոցցանցերում 3 ժամից ավել անցկացնելու դեպքում դեռահասների քունը խանգարվում է
Քնելուց առաջ թվային սարքավորումների օգտագործումը համարվում է լավ քնի թշնամին: Սակայն, նոր հետազոտության համաձայն, հեռախոսը քնելուց մի քանի ժամ առաջ հեռացնելը բավարար չէ: Քունը կարող է խանգարվել երկար ժամանակ լրահոսը թերթելը և շփումը սոցցանցերում:

Աշխատության հեղինակները կազմել են Մեծ Բրիտանիայի դեռահասների շրջանում սոցցանցերից օգտվելու և քնի մոդելների պատկերը: Ուսումնասիրվել են 11 872 դեռահաս՝ 13-15 տարեկան: Նրանց տվյալները ստացվել են բրիտանական Հազարամյակի Կոհորտի հետազոտության շրջանակներում: Այն դիտարկում է 2000-2002թթ. ծնված բրիտանացիների առողջական վիճակը:

Դեռահասները ներկայացրել են, թե օրական քանի ժամ են ծախսում սոցցանցերի, օրինակ՝ Facebook-ի, Twitter-ի և WhatsApp-ի վրա: Բացի այդ, նրանց հարցրել են սովորություններից ու քնի որակից: Դպրոցականները նշել են քնելու գնալու ժամը, քնելու և արթնանալու արագություն ու դժվարությունը, գիշերն արթնանալը և այլ առանձնահատկություններ: Ուսման և հանգստի օրերի սովորություններն առանձին են արձանագրվել:

Դեռահասներին առանձնացրել են ըստ սոցցանցերից ամեն օր օգտվելու ժամանակի: 33,7%-ը սոցցանցերից օրվա ընթացքում մեկ ժամից քիչ անցկացնողներն են եղել, 31,6%-ը՝ միջին տևողությամբ՝ 1-3 ժամ, իսկ 14%-ը հանդիսացել են օրական 3-5 ժամ սոցցանցերից օգտվողները: Յուրաքանչյուր հինգերորդը (21%) ակտիվ օգտվող է եղել:

Նույնիսկ առողջության, ընտանեկան և հոգեբանական վիճակների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ամեն դեպքում քնի որակը մեծապես կապված է սոցցանցերից օգտվելու տևողության հետ:

Առավել ակտիվ օգտվողները հիմնականում ժամը 23-ից հետո են գնում քնելու՝ ուսումնական օրերին, և կեսգիշերն անց՝ հանգստյան օրերին՝ ի տարբերություն միջին տևողությամբ սոցցանցերից օգտվողների: Ակտիվության բարձր և շատ բարձր մակարդակ ունեցողների մոտ նկատվել է նաև առավոտյան արթնացման բարդություն, նրանք հաճախ են ժամը 7-ից հետո արթնանում, վեր կենում: Ամենաակտիվ օգտատերերը առավել բողոքել են գիշերային արթնացումներից և դրանցից հետո կրկին քնելու բարդությունից: Ամենաքիչ խնդիրներն ունեցել են սոցցանցերից քիչ օգտվողները: Աղջիկները, որպես կանոն, սոցցանցերում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան տղաները, և հայտնում են վատորակ քնի մասին:

Հեղինակները նշում են, որ այս ամենը հաստատում է քնի վրա սոցցանցերի բացասական ազդեցության հանգամանքը: Այն առավել ազդում է ուսման օրերին. վատ քունը նվազեցնում է ակադեմիական արդյունքները՝ ինչպես նյութի ընկալման, այնպես էլ էմոցիոնալ կարգավիճակի նվազեցման առումով:

Գիտնականները նշում են, որ ուսումնասիրությունների ընտրված տարբերակը թույլ չի տալիս միանշանակ խոսել պատճառահետևանքային կապի մասին: Հետազոտությունը կանգ է առել սոցցանցերից օգտվելու տևողության վրա, այլ ոչ թե բովանդակության և համատեքստի վրա, ինչը նույնպես կարող է ազդել արդյունքների վրա:

Հեղինակների խոսքով՝ այս ուղղությամբ հետագայում կատարվելիք աշխատանքներում պետք է առավել մանրամասն ուսումնասիրվեն դեռահասների քունն ու սոցցանցերի օգտագործումը: Նրանց համոզմամբ՝ անհրաժեշտ է դիտարկել սոցցանցերում շփումների հարցը, որպեսզի այն չխոչընդոտի առողջ ապրելակերպի և արտադրողականության վրա:

7 ժամից քիչ քնող ուսանողներն առաջադիմության խնդիրներ են ունենում
Գիտնականները պարզել են, որ ընդամենը մեկ ժամ քիչ քնելու դեպքում ուսումնառության արդյունքները կրկնակի վատանում են:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները գնահատել են՝ ինչն է ավելի շատ ազդում ուսումնառության արդյունավետության և սովորողների առաջադիմության վրա:

Նախապես աշխատանքը հետազոտության նպատակ է ունեցել՝ ցույց տալու ֆիզիկական ծանրաբեռնվածության և առաջադիմության միջև: MIT-ի՝ փորձարկմանը մասնակցող ուսանողներին տրամադրվել են ակտիվությունն արձանագրող սարքավորումներ: Այնուհետև նրանց մի մասը գրանցվել է ֆիտնես-պարապմունքներին, մյուսները մնացել են նույն՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության սովորական վիճակում:

Սակայն այս երկու խմբերի ուսումնառության արդյունքներում տարբերություն չի նկատվել: Բայց երբ գիտնականները սկսել են սարքավորումների տվյալները վերլուծել, հայտնաբերել են, որ այլ համահարաբերակցություն գոյություն ունի:

Սարքավորումները գրանցել են փորձարկման մասնակիցների քնի ռեժիմը: Հեղինակները նշում են, որ  քնի տևողության ազդեցությունն արդյունավետության վրա զարմանալի չէ և կանխատեսելի է, բայց մակարդակն ապշեցուցիչ է: Պարզվել է, որ 6 ու կես ժամ քնած ուսանողները կրկնակի վատ արդյունք են գրանցել, քան ընդամենը մեկ ժամ ավել քնածները: Բացի այդ, ուսումնառության արդյունավետության կտրուկ վատթարացում է նկատվել նրանց մոտ, ովքեր պառկել են քնելու ժամը 2-ին կամ ավելի ուշ: Փրկություն չի հանդիսացել նույնիսկ ավելի երկար քունը: Այն նույն արդյունքն է ապահովել թե ժամը 22-ին քնողների, թե ժամը 1-ին քնողների դեպքում:

Հեղինակների ներկայացրած մյուս նորությունն այն է, որ ամբողջ շաբաթ սովորելը, քննությունից մեկ օր առաջ լավ քնելն ու «թարմ ուղեղով» քննության գնալու սկզբունքը չի գործում: Միանգամից հավելյալ քնելը չի օգնում հարցերի ավելի լավ պատասխանել, արդյունավետությունը չի փոխվում: MIT պրոֆեսոր, աշխատության համահեղինակ դոկտոր Ջեֆրի Գրոսմանը նշում է, որ հաճախ հանդիպող «քնեք, վաղը կարևոր օր է» արտահայտությունը չի արտահայտվում փորձարկումների արդյունքներում: Դրա փոխարեն կարևոր է հենց սովորելու օրերին քնելը:

Հեղինակները նշում են, որ այս արդյունքները կարող են լինել տղաների և աղջիկների առաջադիմության տարբերության պատճառներից մեկը: Ուսանողուհիների մոտ քնի ռեժիմն ավելի մոտ է խորհուրդ տրվողին, քան արական սեռի սովորողների մոտ:

Հասուն տարիքի մարդու համար քնի միջին տևողությունը 7-10 ժամ է: Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս քնի տևողության ոչ միանշանակ սահմանումներ, բայց գործնականում բոլոր տվյալները տեղավորվում են այդ ժամային հատվածում: Հստակ թիվը կախված է անհատական առանձնահատկություններից, սակայն միջինիում 7 ժամից ավելի քիչ քունը վնասակար է. աճում է տարբեր հիվանդությունների վտանգը՝ սիրտ-անոթայինից, մարսողականից մինչև մտավոր:

Ամերիկյան գիտնականների աշխատանքը թույլ է տալիս խնդիրը դիտարկել նաև աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Շատերն անտեսում են բժիշկների խորհուրդները՝ գտնելով, որ քիչ քնելու դեպքում կարող են ավելի լավ լուծել աշխատանքային և ուսումնական խնդիրները: Բայց, ինչպես երևում է հետազոտությունից, դա հանգեցնում է նաև առողջական խնդիրների, ինստիտուտում կամ գրասենյակում բարդությունների:

Ընդհանուր առմամբ՝ հարցը պահանջում է հետագա՝ ավելի խորն ուսումնասիրություն, որը պետք է բացահայտի պատճառահետևանքային կապերը: Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր Ռոբերտ Ստիկհոլդը, ով հետազոտություններին չի մասնակցել, նշում է, որ հնարավոր է՝ ոչ թե վատ քունն է ազդում գնահատականի վրա, այլ վատ առաջադիմությունն է դառնում անհանգիստ քնի պատճառ, կամ գուցե կա երրորդ հանգամանքը:

Հետազոտողները նկարագրել են՝ ինչպես են սուրճը, ծխախոտը և ալկոհոլն ազդում քնի վրա
Հետազոտողներն արդեն տասնամյակներ շարունակ ուսումնասիրում են քնի վրա ազդող սովորությունները: Ավելի հաճախ լսում ենք սուրճի ու թեյի բացասական ազդեցության, և միաժամանակ՝ ալկոհոլի ու նիկոտինի հանգստացնող նշանակության մասին:

Ներկայումս ԱՄՆ-ի փորձագետները փորձել են առավելագույնս հետազոտել կոֆեինի, նիկոտինի և ալկոհոլի ազդեցությունը քնի նախապատրաստվող օրգանիզմի վրա:

Փորձարկմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 785 մարդ: Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները 14 տարի դիտարկել են այդ մարդկանց քնի ռեժիմի փոփոխությունները և հետևել են նրանց կողմից սուրճի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի օգտագործմանը: Տվյալների հավաքագրման համար կիրառել են ձեռքի հատուկ հաղորդող սարքեր (датчик):

Գիտնականները պարզել են, որ նիկոտինը և ալկոհոլն իսկապես առաջացնում են քնի խանգարում: Այսպես, մարդիկ, ովքեր քնելուց առաջ նվազագույնը մեկ ծխախոտ են ծխել, միջինում 42 րոպե քիչ են քնել: Նույնը վերաբերում է նաև ալկոհոլին: Բայց սուրճը, ինչպես պարզվեց, այդպիսի նշանակալի ազդեցություն չի ունենում քնի վրա:

Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի պրոֆեսոր Քրիստին Սպադոլայի խոսքերով՝ քնից մինչև 4 ժամ առաջ նիկոտին կամ ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ արձանագրվել են հստակ խնդիրներ՝ ի տարբերություն դրանք չօգտագործողների: Ընդ որում՝ կոֆեինի պատճառով քնի վրա ազդող բացասական երևույթներ չեն նկատվել:

Հետազոտողները նույնպես այսպիսի արդյունքներն անսպասելի են համարում, քանի որ կոֆեինը պետք է որ ազդեր կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ նպաստելով մարդու մոտ անքնության առաջացմանը: Ընդ որում, Տորոնտոյի համալսարանի աշխատակիցների կողմից իրականացված հետազոտության համաձայն, արևմտյան մշակույթում առույգության և սուրճի օգտագործման միջև կապն այնպիսի մակարդակի է հասել, որ բավական է մտածել սուրճ խմելու մասին, և քունը «կփախչի»:

Ընդհանուր առմամբ՝ գիտնականներն ամեն տարի համեղ ըմպելիքի նոր օգտակար հատկանիշներ են բացահայտում: Ավելի վաղ, օրինակ, Նոտտինգհեմի համալսարանի հետազոտողները փորձարկումներ են իրականացրել, որոնք ցույց են տվել սուրճի դրական ազդեցությունը նիհարելու վրա: Ինչպես պարզվել է, այն օգնում է ճարպի մաշեցմանը, որը ջերմություն է առաջացնում կալորիաների այրման միջոցով: