Շեշտ.am (shesht.am) - Feed

ՌԴ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Թուրքիա` ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության Բե-200 «երկկենցաղ» ինքնաթիռը կործանվել էր Թուրքիայի հարավ-արևելքում` Քահրամանմարաշի տարածքում, անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ: Անձնակազմի բոլոր անդամները` 5 ռուս զինծառայողներ և 3 թուրք ներկայացուցիչներ, զոհվել են:

https://youtu.be/Ug2qtVG15q4
Բե-200 ինքնաթիռ է կործանվել Թուրքիայում / © РБК

Հայտնի է, որ ինքնաթիռն օդ էր բարձրացել Ադանայից և հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում Ըլըջայի շրջանում: Տեղի ունեցածի պատճառները դեռևս անհայտ են:  Ինչպես հաղորդվում է, դեպքի վայր են ուղևորվել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հանձնաժողովը և Անկարայում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցներ:

Ուշագրավ է, որ այս մոդելի ինքնաթիռ շահագործման պատմության մեջ առաջին անգամ է կործանվում: Ինքնաթիռը ստեղծվել էր 1990-ականներին: Թուրքիա էր տեղափոխվել հուլիսի 8-ին` Վլադիմիր Պուտինի հրամանով:

Յակուտիայում հրդեհների մարման ժամանակ Հայաստանի քաղաքացի է զոհվել
Յակուտիայում անտառային հրդեհների մարման ժամանակ Հայաստանի քաղաքացի է զոհվել: Հաղորդվում է, որ 1977թ. ծնված տղամարդու մահվան դեպքի առիթով հետաքննություն է տարվում:

Հայաստանի քաղաքացին, ինչպես հաղորդվում է, անհետացել էր օգոստոսի 9-ին: Նրա դին հայտնաբերվել է գյուղերից մեկի մոտակայքում:

Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևի մամուլի ծառայության հաղորդմամբ` Չուրապչինսկի շրջանի Մուգուդայ գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հայաստանցին ճանապարհային կազմակերպություններից մեկի աշխատակից է եղել:

Անտառային հրդեհները 35 մլրդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիային
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Օսման Բուդաքը հայտարարել է, որ այդ երկրում 13 օր շարունակվող հրդեհների հետևանքով պատճառված վնասը կարող է գերազանցել 300 մլրդ թուրքական լիրան, որը համարժեք է 35 մլրդ ամերիկյան դոլարին:

Քեմալիստական հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորի խոսքով` վերջին տասնօրյակում այրված անտառների մակերեսը հավասար է ամբողջ տարվա ընթացքում այրվողին: Մասնավորապես, այրվել է շուրջ 200 հազար հեկտար անտառ:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին հասցված վնասին` թուրք պատգամավորը նշել է, որ 2019թ. զբոսաշրջությունն Անթալիայի Մանավգաթ շրջանին 4,5 մլրդ դոլար եկամուտ է ապահովել, սակայն հրդեհների հետևանքով հասցված վնասի չափը կգերազանցի 11,6 մլրդ դոլարը:

Թուրքական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը հաղորդել է նաև անասնապահական, մեղվապահական կորուստների և մի շարք բուսատեսակների ոչնչացման մասին:

Ադրբեջանում նույնպես անտառային հրդեհներ են
Ադրբեջանի հարավային շրջաններում նույնպես անտառային հրդեհներ են բռնկվել: Ինչպես հաղորդվում է, նախորդ օրն անտառային հրդեհներ են բռնկվել Յարդիմլիի շրջանում: Այդ տարածքում դեռևս հրդեհը մարված չէ, իսկ այժմ հաղորդվել է նաև Լենքորանի շրջանի Օսակյուչի անտառներում, Գիրկանսկի ազգային պարկին սահմանակից տարածքում տարածվող հրդեհի մասին:

Մասնավորապես, լեռնային բարդ տեղանքում գտնվող Մոլոժա գյուղի մոտակայքում է հրդեհը տարածվում: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են հրդեհային պաշտպանության պետական ծառայության ստորաբաժանումները, ԱԻՆ-ի ավիացիոն ջոկատի ուղղաթիռ:

https://youtu.be/JJcu_pwdppA
Անտառային հրդեհներ` Ադրբեջանում / © FHN Official

Ինչպես հաղորդվում է, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են նաև Ադրբեջանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ուժերը, Հատուկ վտանգի փրկության և Հարավային տարածաշրջանային կենտրոնի ծառայությունները` թվով 130 մարդ: Հրշեջներին աջակցում են նաև տեղի բնակիչները, Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության անտառտնտեսության կենտրոնի աշխատակիցները:

Ադրբեջանի հարավային անտառներում բռնկված հրդեհներն արդեն ընդգրկել են շուրջ 15 հեկտար տարածք: Հաղորդվում է, որ չնայած գործադրվող ջանքերին, արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ծառայություններին չի հաջողվում տեղայնացնել հրդեհները:

Չավուշօղլին դժգոհել է Ֆրանսիայից ու Հունաստանից` հրդեհային ինքնաթիռներ չուղարկելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ թեև Ֆրանսիան և Հունաստանը Թուրքիային իրենց աջակցությունն էին առաջարկել այդ երկրում բռնկված անտառային հրդեհների մարման հարցում, սակայն այդպես էլ հրդեհաշիջման ինքնաթիռներ չեն տրամադրել:

Մևլյութ Չավուշօղլուի խոսքով` Թուրքիան ընդունում է ցանկացած օգնություն, որն առաջարկում են այլ երկրները: Նա նշել է, որ Ֆրանսիան սկզբում առաջարկել է ինքնաթիռ ուղարկել, սակայն հետագայում հրաժարվել է առաջարկությունից:

Թուրք նախարարը Հունաստանից նույնպես դժգոհել է` հայտարարելով, թե խոստացված ինքնաթիռն այդպես էլ չի ուղարկվել, քանի որ Հունաստանում նույնպես հրդեհներ են բռնկվել:

Ինչո՞ւ են ռուսական ինքնաթիռները մարում Թուրքիայի հրդեհները, երբ կրակի մեջ է նաև Սիբիրը
Վերջին շաբաթների ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Թուրքիայում բռնկված անտառային հրդեհներն են, որոնք տարածվել են նաև քաղաքներում և զբոսաշրջային վայրերում: Եվ քանի դեռ Մոսկվան Անկարային աջակցություն է ցուցաբերում հրդեհների մարման հարցում, այրվում են նաև ռուսական Յակուտայի անտառները: Փորձագիտական շրջանակներում հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ են Բե-200 ինքնաթիռները ներգրավված ոչ թե ռուսական, այլ թուրքական հրդեհների մարման աշխատանքներին:

Հայտնի է, որ Թուրքիայում բռնկված հրդեհից տուժել են ավելի քան քսան քաղաքներ, տեղի բնակչության շրջանում կան զոհեր, իսկ գործարար միջավայրին և տնտեսությանը հասցված վնասը դեռ հաշվված չէ: Այդ պատճառով, ինչպես նշվում է, Անկարան հրդեհների մեղավորներին է փնտրում:

Սկզբնապես հայտարարվել էր 40°C անոմալ տապի և խոնավության ցածր մակարդակի մասին, սակայն այժմ, ինչպես հաղորդվել է, հրդեհների համար պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչական հռչակված «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապված «Կրակի զավակներ» կազմակերպությունը:

Այս իրավիճակում Ռուսաստանն օգնության է շտապել Թուրքիային` այդ երկրում բռնկված հրդեհները մարելու նպատակով տրամադրելով «երկկենցաղ» Բե-200, 40 տոննա ջրի տարողությամբ Իլ-76 ինքնաթիռներ, հրդեհաշիջման Մի-8 ուղղաթիռներ: Սակայն այդ նույն ժամանակ անտառային խոշոր հրդեհներ են նաև Ռուսաստանի տարածքում, և համարվում է, որ այդ տեխնիկան կարող էր կիրառվել Յակուտիայում:

Տեղումների բացակայության պատճառով տայգաները չորացել են: Կրակով են պատվել մեկ միլիոնից ավելի հեկտար անտառներ: Հրդեհի ծուխը տարածվել է Յակուտսկում ու հասել մինչև Բայկալի ափերը: Հաղորդվում է, որ խախտվել են գետերով իրականացվող փոխադրումները, պարբերաբար դադարեցվում է ավիահաղորդակցությունը:

Հրդեհներ` Սիբիրում / © Topcor

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 2 հազար մարդ: Նշվում է, որ տեխնիկայի համար անհասանելի վայրերում հիմնական աշխատանքը ձեռքով է արվում: Այս պարագայում ռուսական տիրույթում բացասական արձագանքներ են առաջացել անհրաժեշտ տեխնիկան Թուրքիային տրամադրելու վերաբերյալ:

Պետդումայի Էկոլոհիայի և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Բուրմատովի խոսքով` Թուրքիա ուղարկված հատուկ տեխնիկան նախատեսված է այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար:

Համարվում է, սակայն, որ պատգամավորը չափազանցացնում է. հանգստյան գոտիները, որոնք նախընտրելի են ռուս զբոսաշրջիկների համար, ափամերձ գոտում են, իսկ այնտեղ վտանգն ամենաքիչն է: Շեշտվում է, որ հակառակ դեպքում անհրաժեշտ կլիներ ոչ թե հրդեհաշիջման տեխնիկա ուղարկել, այլ` Ռուսաստանի քաղաքացիներին տարհանման:

Մեկ այլ մեկնաբանության համաձայն` Յակուտիայում Բե-200 «երկկենցաղները» չեն կարող վայրէջք կատարել ու ջրով լիցքավորվել, ինչը հնարավոր է Թուրքիայում: Սակայն սա նույնպես անհասկանալի է համարվում` հաշվի առնելով սիբիրյան խոշոր գետերը:

Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ հակահրդեհային Իլ-76 ինքնաթիռը և Մի-8 ուղղաթիռը, ի տարբերություն «երկկենցաղ» Բե-200-ի, լիցքավորվում են ցամաքի վրա, որոնց համար լճեր ու ծովեր պետք չեն:

Այսպիսով, համարվում է, որ Թուրքիա տեխնիկա ուղարկելու համար խելամիտ բացատրությունը միայն «քաղաքական գեղեցիկ քայլ» կատարելու ցանկությունն է: Մինչդեռ նշվում է, որ համապատասխան հագեցվածության պարագայում հնարավոր կլիներ նախ մարել սիբիրյան հրդեհները, իսկ թուրք գործընկերներին ուղարկել ազատ ինքնաթիռները:

Արիզոնայում սև մրի ծխացող գետ է հոսել
ԱՄՆ-ի Աշխարհագրական ծառայությունը զեկույց է ներկայացրել, ըստ որի՝ ինտենսիվ անձրևների կողմից տեղաշարժվող, աղբի կործանարար հոսքը հետհրդեհային ամենավտանգավոր երևույթներից է: Աղբի այդպիսի հոսքը վտանգավոր է հատկապես նրանով, որ առաջանում են առանց նախազգուշացման:

Հենց այդպիսի երևույթ է արձանագրվել Արիզոնայում, որտեղ Թուսոնի ջրահավաք գլխավոր ավազանով հոսել է աղբի, ծառերի ածխացած կտորների, մրի ու ջրի հսկայական զանգված:

https://twitter.com/pimaarizona/status/1283863569314930689?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1283863569314930689%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fnat-geo.ru%2Fnature%2Fdymyashayasya-reka-chernoj-sazhi-proshlas-po-arizone-video%2F

Պիմա շրջանի ներկայացուցիչները մեկնաբանել են, որ անտառային հրդեհները հողը դարձնում են ածխացած, անբերրի և չեն կարողանում ջուրը կլանել: Նույնիսկ քիչ քանակությամբ տեղումները կարող են ավերիչ հեղեղներ առաջացնել:

Հրդեհը փոխում է հողի կառուցվածքը՝ հանքայնացնելով օրգանական նյութերը և առանձնացնելով սննդարար նյութերը, մետաղներն ու տոքսինները, որոնք սովորաբար կարող են լվացվել ջրով: Հողի նոր կառուցվածքն այդ պատճառով կարող է չընդունել ջուրը: Ջրի վերաբերյալ գիտության կալիֆորնիական կենտրոնում նշել են, որ այրված ավազաններից աղբի հոսք առաջացնելու համար պահանջվում են ավելի քիչ տեղումներ, քան չթրծված վայրերից: Հարավային Կալիֆորնիայում ընդամենը 7 մմ տեղումները 30 րոպեի ընթացքում սելավային հոսք են առաջացրել:

Հայտնվելով ջրամբաներում՝ այդպիսի հոսքերն արտակարգ ավերիչ հետևանքներ են առաջացնում նրանցում: Ջրում նվազում է լուծված թթվածնի մակարդակը, իսկ սննդարար նյութերի պարունակության աճը հանգեցնում է կապտականաչ ջրիմուռների (ցիանոբակտերիաների) ակտիվ ծաղկմանը, որոնք նույնպես մեծ քանակությամբ թթվածին են կլանում:

Դա իր հերթին անմիջապես վնասում է ջրավազանների բնակիչներին, որոնք կարող են մահանալ սովից, քանի որ խավարած ջուրը կարող է վատացնել տեսանելիությունը և խոչընդոտել սնունդ որոնելիս: Ջրային բույսերը զրկվում են լույսից, որն անհրաժեշտ է ֆոտոսինթեզի համար:

Էկոլոգ Լի Բաումգարտների կարծիքով՝ նմանատիպ երևույթներից հետո ձկների պոպուլյացիայի վերականգնումը ջրային համակարգերում կարող է տասնամյակներ տևել: Նա որպես օրինակ է բերել 1939թ. կործանարար անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են ձկների պոպուլյացիան Ավստրալիայի Լաքլան գետում:

Արիզոնայում և ԱՄՆ-ի արևմտյան մյուս նահանգներում անտառային հրդեհները սկսվել են հունիսի սկզբից: Սելավային հոսքն առաջացել է The Bighorn Fire անունը ստացած հրդեհի հետևանքով, որն այրել է Թուսոնից հյուսիս ընկած Սանտա Կատալինա լեռների շուրջ 48 հազար հեկտար անտառ:

Ավստրալիայի հրդեհներից զոհված կենդանիների թիվը հասել է միլիարդի
Ավստրալիայում լայնածավալ հրդեհները շարունակվում են աշնանից: Այդ ընթացքում այրման մակերեսն, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 10 միլիոն հեկտարը, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, 25-ից ավելի զոհեր կան, ավերվել է շուրջ 2 հազար շինություն: Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ տարերային աղետին զոհ է դարձել մեկ միլիարդից ավելի կաթնասուն, թռչուն և սողուն: Ընդ որում՝ դրանցից 800 մլն-ը՝ Նոր Հարավային Ուելսում բնակվողներն են:

https://twitter.com/ystylesl/status/1214156629127704576

https://twitter.com/jmcappiello/status/1215118191472578561

Դիքմանի կարծիքով՝ այդպիսի մեծ տարածությունում նման արագությամբ տեղի ունեցող այլ երևույթի հետ համեմատել հնարավոր չէ: Նրա խոսքով՝ սա աշխարհագրորեն և զոհված կենդանիների քանակով հրեշավոր երևույթ է տեղի ունեցել: Ավստրալիայում վերջին շրջանում նկատվում էր կենդանիների հազվագյուտ տեսակների թվաքանակի նվազում: Պրոֆեսորի խոսքով՝ այսպիսի երևույթներն են արագացնում մի շարք տեսակների անհետացումը:

Ավստրալական մետեբյուրոյի տվյալներով՝ նախորդ տարին երկրի համար ամենատաքն էր: Իսկ հրդեհներն այս անգամ անժամանակ են եղել: Պրոֆեսորի համոզմամբ՝ այն պայմանավորված է կլիմայական փոփոխություններով:

Հետազոտության հաշվարկները հիմնվել են Բնության համաշխարհային հիմնադրամի 2007թ. զեկույցի վրա: Այն Նոր Հարավային Ուելսում վայրի բնության վրա հողերի մաքրման ազդեցության մասին է, ինչպես նաև գնահատական է տրվում կաթնասունների, թռչունների ու սողունների պոպուլյացիայի խտությանը: Ստացված թվերը բազմապատկվել են կանաչ տարածքների մակերեսով:

Հրդեհից տուժած կենգուրուն՝ կամավորի ձեռքերում / © Reuters

Ավստրալական կենգուրուներ / © Saeed Khan via Getty Images

Ահաբեկված կենդանիները զգուշանում են անտառային հրդեհներից, Նոր Հարավային Ուելս / © ABC

Էջ կոալան պաշտպանում է իր ձագին / ©@jmcappiello

Գիտնականների կարծիքով՝ զոհված կենդանիների թիվը կարող է ավելի մեծ լինել / © Reuters

Հրդեհի հետևանքով տուժած կոալա / © CBS News

Պրոֆեսորը բացատրել է, որ կենդանիները խուճապահար փախչում են՝ թաքնվելով հրդեհից, հետո կարող են կրկին հայտնվել, բայց արդեն անհրաժեշտ ռեսուրսները չեն լինի, ուստի չեն կարողանա մրցակցել տեղի բնակիչների հետ: Նրանք կարող են նաև գիշատիչների՝ աղվեսի, վայրի կատվի զոհ դառնալ: Գիտնականը քաղաքական գործիչներին կոչ է արել գիտական հանրությանը վերադարձնել այնպիսի միջոցառումների քննարկմանը, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել՝ ծանր ժամանակներ ապրած ֆաունան պահպանելու նպատակով:

Հեղինակները նշել են, որ զոհված կենդանիների քանակը հաշվարկելիս կոնսերվատիվ գնահատականներն են կիրառվել, բացի այդ՝ չեն հաշվվել չղջիկները, գորտերը, միջատները և այլ անողնաշարավորներ: Այդ պատճառով նրանք հայտնել են, որ իրական վնասը կարող է և ավելի մեծ լինել:

Անտառային հրդեհները «միջուկային ձմռան» վտանգ են ստեղծում
Գլոբալ տաքացմանը զուգահեռ՝ անտառային հրդեհներն ահագնանում են: Բարձր կրակը մթնոլորտ է արձակում մուր և ծուխ՝ նպաստելով կլիմայի հետագա փոփոխությանը: Այդպիսի հրդեհներն իսկական լաբորատորիա են դարձել Բոուլդերում գտնվող Կոլորադոյի համալսարանի գիտնականների համար՝ ուսումնասիրելու ավելի դաժան երևույթ՝ «միջուկային ձմեռը»:

«Միջուկային ձմռան» մասին պատկերացումները ծագել են 1980-ականներին, երբ փորձաքննությունները ցույց են տվել, որ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ատոմային զենքի մեծամասշտաբ կիրառումն անուղղակի հետևանքներ կարող է ունենալ՝ բերելով կլիմայի լուրջ ու վտանգավոր փոփոխությունների: Այդպիսի աղետալի սցենարների դեպքում ծուխն ու մոխրի մասնիկների բարձրացումն օդ կթուլացնեն արևային էներգիայի ներթափանցումը դեպի Երկրի մակերես: Վերջինս կտրուկ կսառչի, բուսականության աճը կդադարի, կսկսվի սով՝ սպառնալով մարդկության գոյությանը:

Հետագայում ավելի ժամանակակից և հստակ հաշվարկները որոշակիորեն թուլացրեցին այդ հիպոթեզի ուժգնությունը: Այսօր գիտնականներն ավելի շատ խոսում են «միջուկային աշնան» մասին՝ պայմանավորված համեմատաբար նվազող ջերմաստիճանով, ընդ որում՝ ընդամենը 1-2 աստիճանով: Այդուհանդերձ, այդպիսի տվյալները մարդկությանն ազդարարում են դժվարին ժամանակների մասին: Ավելին, համարվում է, որ այն կարող է իրականանալ նույնիսկ տարածաշրջանային բախումների ժամանակ միջուկային զենքի թեկուզեւ սահմանափակ կիրառման դեպքում:

Փորձաքննությունը ցույց է տալիս, որ վեր բարձրացող մոխրի մասնիկները պետք է արագ տաքանան Արևից՝ ուժեղացնելով դրանց հոսքը և թույլ տալով հասնել վերնոլորտին: Այդ բարձրության վրա օդը գործնականում զուրկ է խոնավությունից, և մասնիկները կարող են երկար ժամանակ մնալ այդտեղ՝ ծածկելով արևային լույսը: Հենց այդ գործընթացն էլ ուսումնասիրել են ամերիկյան կլիմայագետները: Գիտնականները 2017թ. օգոստոսին Կանադայի արևմուտքում բռնկված հրդեհների ժամանակ ստացված տվյալների համեմատությամբ երզակացրել են, որ վերոնշյալ գործընթացները ծավալվում են նաև անտառային խոշոր հրդեհների ժամանակ:

Արբանյակային նկար՝ 2017թ. կանադական հրդեհները / ©naked-science.ru

Ինչպես և կանխատեսել էին գիտնականները, ենթադրություններն ու դիտարկումները համընկել են: Կանադական հրդեհներին հետևած արբանյակներն արձանագրել են 5 խոշոր «հրդեհային ամպեր» (Cumulonimbus Flammagenitus), որոնք շուրջ 300 հազար տոննա մոխիր։ Դրանից 6 հազար տոննան հասել է վերնոլորտ։ Մի քանի ամիս անց մոտ 23 կմ բարձրության վրա արձանագրվել են բազմաթիվ մասնիկներ։ Դրանք ծավալվել են հյուսիսային կիսագնդում՝ դեռ մի քանի ամիս էլ մնալով վերնոլորտի ստորին շերտերում։

Այդուհանդերձ, հաղորդվում է, որ մթնոլորտի աղտոտման այս ծավալները համեմատելի չեն նույնիսկ տեղային միջուկային պատերազմների հետեւանքների հետ։ Գիտնականները նշում են, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ բախման պատճառով մթնոլորտ կարող է հասնել տասնյակ միլիոնավոր տոննաների մոխիր, իսկ Ռուսաստան - ԱՄՆ առճակատումը, նրանց զինանոցի միջուկային ռումբերի կիրառմամբ, այդ թիվը կհասցնի 150 մլն-ի։