Շեշտ.am (shesht.am) - Feed

Ադրբեջանում 15 զինծառայողի տեղափոխող ռազմական մեքենա է ընկել ձորը. տեսանյութ
Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Աշիղլը գյուղի տարածքում «Ուրալ» մակնիշի ռազմական  մեքենա է կողաշրջվել` ընկնելով ձորը:

Ինչպես հաղորդվում է, նախնական տվյալներով տուժածների թիվը 15 է: Նրանցից երեքը հոսպիտալացվել են. վիճակները գնահատվում է միջին ծանրության: Մյուս 12-ը, ինչպես նշվում է, լուրջ վնասվածքներ չեն ստացել. նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Ադրբեջանական ռազմական մեքենան ընկել է ձորը / © KarabaghRu

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` մեքենայում գտնվել են Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զինծառայողները: Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը վարորդի կողմից մեքենայի կառավարումը կորցնելն է եղել:

Պատահարի հետևանքով զոհեր չկան: Ինչպես նշվում է, դեպքի առիթով հետաքննություն է ընթանում:

Հավելենք, որ Գյոյգյոլի շրջանը հարակից է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, գտնվում է Գանձակ (Գյանջա) քաղաքից հարավ:

Արհեստական բանականությունը սովորել է հայտնաբերել վտանգավոր վարորդներին
Ամեն տարի ավտոմոբիլային վթարների հետևանքով ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվում: Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը վտանգավոր վարումն է և վարորդի անուշադրությունը: Ոմանք քնում են ղեկին կամ խոսում են հեռախոսով՝ շեղվելով ճանապարհային իրավիճակից: Բազմաթիվ միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է համարվում նման վարքի բացառումը:

Համարանիշերի առանձնացման սկզբունքը / © MDPI

Էդիտ Քոուենի, Մալայայի և Մելբուրնի համալսարանների հետազոտողները աշխատանք են հրապարակել, որտեղ պատմել են իրենց նոր ալգորիթմի մասին, որը մեքենաների հոսքի մեջ կարող է հայտնաբերել վտանգավոր վարորդներ: Ի սկզբանե հետազոտողները ձգտել են ստեղծել ծրագիր, որը հստակ կարձանագրեր համարանիշերը եղանակային ցանկացած պայմանների, նույնիսկ՝ թույլ լուսավորության կամ հորդառատ անձրևի դեպքում: Այդպիսի ալգորիթմն արդարացրել է իրեն և ընդամենը վայրկյանից էլ քիչ ժամանակում մշակել է ստացված տեղեկատվությունը:

Ալգորիթմ / © MDPI

Ուսուցման ընտրողության համար գիտնականներն օգտագործել են մալայզիական մայրուղու ճանապարհային տեսախցիկների ձայնագրությունները: Յուրաքանչյուր պատկերում հետազոտողներն ընդգծել են հետաքրքրող հատվածը: Ապա ծրագիրն առանձնացրել է այդ հատվածի օբյեկտները և դրանք օգտագործել ուսուցման համար: Հեղինակները ստուգել են համարանիշերի որոշման ճշտությունը և նեյրոնային ցանցի միջոցով աշխատանքը համակարգել են:

Արդյունքում գիտնականներն ալգորիթմ են ստացել, որից գործնականում հնարավոր չէ համարանիշերը թաքցնել: Հեղինակները ծրագիրը կապակցել են այլ նեյրոցանցի հետ, որը կարող է ճանաչել ղեկին նստած մարդկանց դեմքերը: Այդ երկրորդ նեյրոցանցը նաև կարող է հստակեցնել՝ մարդը ամրակապվա՞ծ է, հեռախոսո՞վ է խոսում, թե՞ քնած է: Բացի այդ՝ նշված երկու ծրագրերին կարելի է ավելացնել նաև երրորդը, որը վերլուծում է վարորդի մանևրները և որոշում վարորդի մեքենավարման վտանգավորության աստիճանը: Աշխատելով համատեղ՝ այդ ալգորիթմները կարող են ստեղծել այն վարորդների բազա, որոնց վարքը ճանապարհներին կարող է վտանգ ներկայացնել մյուսների կյանքի համար:

2019թ. Օսլոյում ոչ մի հետիոտն կամ հեծանվորդ վրաերթի չի ենթարկվել
2019թ. ընթացքում Նորվեգիայի ճանապարհներին ոչ մի երեխա չի զոհվել: Ազգային ճանապարհային վարչության տվյալներով՝ մայրաքաղաք Օսլոյում անցած տարվա ընթացքում տեղի է ունեցել ընդամենը մեկ ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահվան ելքով: Վարորդը մահացել է, երբ ավտոմեքենան բախվել է պատնեշին: Չի գրանցվել հետիոտնին կամ հեծանվորդին վրաերթի ենթարկելու ոչ մի ՃՏՊ:

Մահացության ցուցանիշը վերջին տասնամյակներում նվազել է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ Նորվեգիայում: 1970թ. սկանդինավյան երկրի ճանապարհներին զոհվել է 560 մարդ, որոնցից 101-ը՝ երեխաներ: 1985թ. 482 մարդ է զոհվել, իսկ 2019թ.՝ 110 մարդ: Օսլոյում 1975թ. ՃՏՊ-ներից զոհվել է 41 մարդ:

Ենթադրվում է, որ իրավիճակի բարելավմանը նպաստել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են քաղաքում թույլատրելի արագության զգալի նվազեցումը, Օսլոյի կենտրոնական թաղամասերում ավտոճանապարհների կրճատումը, ճանապարհների բարեկարգումն ու ավտոմեքենաների արդիականացումը: Բացի այդ, Նորվեգիայում առավել մեծ տարածում են ստանում հեծանիվները:

Ազգային ժողովն ընդունեց «բալային համակարգի» նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 60 կողմ, 36 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որոնցով ճանապարհային երթևեկությունում ներդրվում է այսպես կոչված «բալային համակարգը»:

Այն ենթադրում է դրամական տուգանքներից բացի նաև տուգանային միավորների կիրառում: Նախագիծը դրական եզրակացություն էր ստացել դեռևս սեպտեմբերին: Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները դեմ են քվեարկել փոփոխություններին:

Տուգանային միավորների սկզբունքը

Նախագծի հեղինակի հիմնավորմամբ՝ այս փոփոխությունների արդյունքում կարգազանց վարորդները դուրս կմղվեն երթևեկությունից: Նախատեսվում է, որ հաճախակի խախտումներ կատարող վարորդների նվազեցումը կբերի ՃՏՊ-ների և դրանց հետ նաև զոհերի ու վիրավորների թվի նվազմանը: Միաժամանակ՝ կբեռնաթափվեն նաև փողոցները:

Վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահին վարորդին տրամադրվում է 9 միավոր: Դրանից 1 տարվա ընթացքում նվազեցվում են 0,5, 1, 2, 3 և 4 միավորներ՝ համապատասխան խախտումների դեպքում: Վկայական ունեցող վարորդներին ևս ամեն տարի տրվում է 9 միավոր: Նախորդ տարվա չմարված միավորները չեն գումարվում հաջորդ տարվա միավորներին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխության համաձայն՝ տուգանային միավորի չափը սահմանվում է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Դրանցից են, օրինակ, արագությունը գերազանցելը, ալկոհոլի ազդեցության տակ վարելը, հոծ գիծը հատելը:

Տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքի վկայականից (ապաակտիվանում է): 6 ամիս հետո 9 միավորը վերականգնվում է: 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում 1 տարով է ապաակտիվանում վկայականը: Տուգանային միավորների ներդրմանը զուգահեռ՝ մի շարք խախտումների համար դրամային տուգանքի չափը նվազել է, քանի որ խնդիրը «բյուջեն լցնելը չէ, այլ՝ կյանքեր փրկելը»:

Ինչպե՞ս կիմանան՝ ո՞վ է ղեկին

Եթե տուգանային միավորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, ապա դրանով նախատեսվող տուգանային միավորների կիրառման որոշ մանրամասներ կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով:

Մասնավորապես, հարց է առաջանում, թե ինչպե՞ս են կիրառվելու տուգանային միավորների մեքենայի վարորդի նկատմամբ: Օրինակ՝ մեքենայի սեփականատերը վարորդը չէ. այս դեպքում, համաձայն կատարված փոփոխության, սահմանվում է տրանսպորտային միջոցի հստակ շահագործող, ում նկատմամբ էլ կիրառվելու է տույժը:

Այսպես, եթե մեքենայի սեփականատերը չունի այն վարելու իրավունքը, ապա հաշվառելիս ներկայացնում է շահագործողի մասին տվյալներ: Տույժերն ու տուգանային միավորները կատարվում են վերջինիս նկատմամբ: Սեփականատերը պարտավոր է ներկայացնել 1 շահագործողի: Վերջինի փոփոխության դեպքում ներկայացվում է նոր շահագործող: Եթե նա չկա, ապա մեքենան չի հաշվառվում:

Ստացվում է, որ անկախ նրանից, թե ով կլինի մեքենայի ղեկին, տուգանային միավորները կիրառվելու են սեփականատիրոջ, իսկ նրա՝ վարելու իրավունք չունենալու դեպքում հաշվառված շահագործողի նկատմամբ:

Միավորների կամ իրավունքի վերականգնում

Կատարված փոփոխությամբ սահմանվում է, որ տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում վարորդն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում 2 միավորը վերականգնվում է: Նման քննություն հնարավոր է հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:

Տուգանային միավորները սպառելուց հետո մեքենան վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Այն դրական հանձնելու դեպքում կասեցված իրավունքը վերականգնվում է:

Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տուգանային միավորները սպառելու դեպքում վարորդը կարող է ժամկետից շուտ վերականգնել կասեցված իրավունքը՝ դրական հանձնելով արդեն ոչ միայն տեսական, այլև գործնական քննությունները:

Հավելենք, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Հենց այդ ժամանակ էլ տվյալ պահին վարորդական վկայական ունեցողները կստանան 9 միավոր՝ մեկ տարի ժամկետով:

Ավստրալիայում տեսախցիկները կհայտնաբերեն սմարթֆոնը ձեռքին վարորդներին
Ավստրալական Հարավային Նոր Ուելս նահանգի կառավարությունը շահագործման է հանձնել առաջին տեսախցիկները, որոնք ինքնուրույն արձանագրում են վարորդի կողմից սմարթֆոնով օգտագործելը՝ մեքենան վարելիս: Համակարգն նեյրոցանցն օգտագործում է կադրերի գնահատման համար և հավանական խախտումների լուսանկարները փոխանցում է ոստիկանությանը:

https://youtu.be/Ty5aHmbOCl0
Տեսախցիկն արձանագրում է սմարթֆոն օգտագործելը / ©Transport For NSW

Առաջին երեք ամիսներին համակարգն աշխատելու է պիլոտային ռեժիմով. վարորդները չեն տուգանվի, միայն կնախազգուշացվեն: Հաղորդվելու է, որ փորձարկումից հետո սահմանվելու են բարձր տուգանքներ. սովորական ճանապարհին խախտման դեպքում վարորդները կտուգանվեն 344 ավստրալական դոլարով (մոտ 110 հազար դրամ)՝ ստանալով 5 տուգանային միավոր: Դպրոցների մոտակայքում խախտում անելու դեպքում տուգանքի չափը կկազմի 457 ավստրալական դոլար կամ մոտ 150 հազար դրամ (10 միավոր):

Համակարգն ինքնուրույն է գտնելու խախտումն անողներին՝ վերլուծելով լուսանկարները, սակայն սխալներից խուսափելու նպատակով վերջնական որոշումը կայացնելու է մարդը: Իշխանությունները վստահ են, որ դրանով կնվազեցվեն ՃՏՊ-ները: Հաղորդվում է, որ անկախ մոդելավորման համաձայն՝ տեսախցիկներն առաջիկա 5 տարիների ընթացքում կարող են կանխել 100 մահացու և լուրջ վթար:

Արտակարգ պատահար. հոր և որդու մեքենաները բախվել են իրար
Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ճանապարհի Այգավան գյուղի տարածքում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Ինչպես հաղորդվում է՝ միմյանց են բախվել Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ 35-ամյա Հրայր Դավթյանի (Mercedes E320, 34 CC 300) և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի  (Mercedes C180, 35 DV 209) վարած ավտոմեքենաները:

Ճանապարհային պատահարի հետևանքով Եղվարդ քաղաքի բնակիչներ Նաիրա Համբարձումյանը (29 տ.) և Է. Գ.-ն (5 տ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Հաղորդվում է, որ իրար բախված մեքենաների վարորդները հայր ու որդի են: