Շեշտ.am (shesht.am) - Feed

Ադրբեջանցիները կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ
Տեղեկություն է տարածվել, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Թաղավարդ գյուղի ուղղությամբ: Հաղորդվում է, որ ինտենսիվ կրակոցներ են հնչում, լսվել են պայթյունի ձայներ: Հնարավոր է համարվում, որ կիրառվում են ականանետեր:

Ինչպես նշվում է, Թաղավարդում տեղակայված է ռուսական հենակետ, սակայն դա չի խանգարում, որ հակառակորդը խախտի հրադադարի պահպանման ռեժիմը:

Մարտակերտ ներխուժած ադրբեջանցին ձերբակալվել է. տեսանյութ
Տեղեկություն է տարածվել, որ օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինծառայող է ներխուժել Մարտակերտի տներից մեկը: Նշվում է, որ տանը եղել են միայն երկու երեխաներ: Նրանցից մեկը կարողացել է զանգահարել ոստիկանություն, որոնք ժամանել և ձերբակալել են ադրբեջանցուն:

Ադրբեջանցու ձերբակալությունը / © oldnews/t

Պատմում են, որ ադրբեջանցի զինծառայողը, ներխուժելով տուն, դանակով սպառնացել է երեխաներին և ցանկացել է հաց ուտել ու ծխել: Երբ նա նստել է հաց ուտելու, երեխաները կարողացել են փախչել տանից:

Ադրբեջանցու համազգեստը / © oldnews/t

Ինչպես երևում է լուսանկարից, ադրբեջանցի զինծառայողի համազգեստի վրա Թուրքիայի դրոշն է փակցված, իսկ անունը Ջամիլ Բաբաև է: Կարծիքներ կան, որ նա կարող է տանկիս լինել: Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարերով հարվածել են իրանական բեռնատարին. տեսանյութ
Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի վարորդի բեռնատարը Կապան-Գորիս ճանապարհահատվածին, որի մի կողմում, որոշ հատվածներում, ադրբեջանցի զինվորականներ են տեղակայված, քարերի հարվածների է ենթարկվել:

Բեռնատարի վարորդի խոսքով` սկզբում կարծել է, թե մեքենայի վրա կրակում են: Հետո պարզել է, որ քարերով են հարվածել, սակայն չի հասկացել, թե ովքեր են հարվածողները:

Ադրբեջանցիները հարվածել են իրանական բեռնատարին / © 5tv

Լրագրողը նրան տեղեկացրել է, որ այն կողմը, որտեղից մեքենային հարվածել են, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ադրբեջանցի վարորդը զարմանք է հայտնել, որ իր ազգակիցները կարող էին նման վայրագություն դրսևորել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Բաքվում Իրանի դեսպանին` դժգոհելով, որ իրանական բեռնատարն ուղևորվել է Արցախ` առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու:

Ադրբեջանցի օլիգարխների շահերը դեմ են Ռուսաստանի շահերին. ռուս պատմաբան
Պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին անդրադարձել է այն թեմային, թե ինչու է Կրեմլը լրջագույն զիջումների գնում Թուրքիայի հետ բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանին:

Նրա խոսքով` Ռուսաստանի ազգային շահի տեսանկյունից «Մեծ Թուրանը» ոչ մի կերպ ընդունելի չէ, այնպես, ինչպես և ընդունելի չէ այդ դոկտրինը Եվրասիական մայրցամաքի երկրերի մեծ մասի համար: Սակայն ռուսական օլիգարխիայի համար, ինչպես նշում է, այդպիսի ծրագիրը լիովին ընդունելի է և նույնիսկ` նախընտրելի:

Պատմաբանն ակնհայտ է համարում, որ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ռուսաստանը լրջագույն զիջումների է գնում Թուրքիային: Շեշտում է, որ Չինաստանի և Իրանի հետ ռազմավարական դաշինքի ձևավորման փոխարեն Ռուսաստանն ավելի է մտերմանում Թուրքիայի հետ, չնայած վերջինը, Ռուժանսկիի պնդմամբ, «շատ վտանգավոր թշնամի է»:

Ռուս պատմաբանը համարում է, որ Թուրքիայի և, նրա միջոցով, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ մտերմացումը լիովին ձեռնտու է ռուսական էլիտայի այնպիսի կարկառուն ներկայացուցիչների համար, ինչպիսիք են Արազ Աղալարովը, Գոդ Նիսանովը, Զախար Ալիևը և այլն: Սակայն Վլադիմիր Ռուժանսկին հռետորական հարց է տալիս, թե որքանո՞վ են ազգությամբ ադրբեջանցի օլիգարխների շահերը համընկնում Ռուսաստանի շահերի հետ:

Գերեվարված զինծառայողը վերադարձվել է. ադրբեջանցիները խոստովանել են, որ նա դիվերսանտ չէ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մոլորված և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հայ զինծառայողը, ում ադրբեջանցիները գերեվարել էին, վերադարձվել է հայկական կողմին:

Ադրբեջանական կողմն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը դիվերսանտ չէ և Բերձորի հատվածում ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում ականապատման աշխատանքներ չի իրականացրել: Նշվում է, որ հայ զինծառայողն իսկապես մոլորվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե հայ զինծառայողը դիվերսանտ է:

Հայ զինծառայողները ծեծել են ադրբեջանցի օկուպանտներին
Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին նսեմացնելու տեսանյութերի հրապարակումից հետո ՀՀ Զինված ուժերի զինծառայողները որոշել են պատժել թշնամուն՝ նման պահվածքի համար։

Ինչպես հաղորդվում է՝ երեկ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել երկու կողմերի միջեւ։ Շուրջ 30 ադրբեջանցի զինվորականներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հոսպիտալ։

Հայկական կողմից նույնպես կան վիրավորում ստացածներ. ծեծկռտուքի հետեւանքով տուժած մոտ 10 զինծառայողներ դիմել են բժշկի օգնությանը։

ՀՀ դատախազության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Նշվում է, որ ադրբեջանցիները մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել։ Ապա հայտարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել:  Ինչպես հաղորդվում է՝ ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Բացի այդ, Դատախազության հաղորդմամբ, նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության, հատել են նույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ:

Նշվում է, փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները մի քանի տասնյակ կրակոց են արձակել։ ՊՆ ենթադրությամբ՝ կրակոցներն օդ են արձակվել։

Հաղորդվում է, որ հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, որից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել է դադարեցնել կրակը։ Նշվում է, որ ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել և տեղեկացրել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, միաժամանակ, նախազգուշացրել է, որ նմանատիպ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ, ինչի դեպքում հայկական կողմը համապատասխան գործողությունների կդիմի։

ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այսինքն՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Նախարարությունն ընդգծել է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Հաղորդագրությունում նշվում է, որ գերատեսչությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր է գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը` հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։

ՊՆ-ն նաև հաղորդել է, որ մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, իսկ այս պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է: «Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել». նշվում է ՊՆ հաղորդագրությունում։

Վրաց-ադրբեջանական բախումները շարունակվում են. իրավիճակը պայթյունավտանգ է
Վրաստանի` ադրբեջանցիներով բնակեցված Դմանիսի քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի ադրբեջանցիների և վրացիների միջև: Երկու կողմից մի քանի տասնյակ տուժածների մասին է հաղորդվում:

https://youtu.be/2kgwMwUEF5o
Բախումներ Վրաստանում / © 1TV

Իրավիճակը Դմանիսիում մինչ օրս շարունակում է լարված մնալ, պարբերաբար անկարգություններ ու բախումներ են գրանցվում: Տեղում կենտրոնացած են մեծ թվով իրավապահներ:

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով` կատարվում են միջադեիպի բոլոր մասնակիցների նույնականացման աշխատանքներ. ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները:

https://youtu.be/cWSvUkHFw90
Բախումներ Վրաստանում / © 24News.ge

Հաղորդվում է, որ հետաքննություն է իրականացվում խմբակային բռնություն հոդվածով, տարվում են օպերատիվ-հետախուզական և հետաքննական աշխատանքներ:

Վրացական աղբյուրների հաղորդմամբ` ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 30 մարդ, մեծ մազը զինված են եղել փայտե և երկաթե ձողերով: Բախումներին նախորդել է վիճաբանությունը Սվանեթիից Դմանիսի տեղափոխված վրացիների և էթնիկ ադրբեջանցիների միջև:

Հայկական կողմից բանակցողները վերջնաժամկետ են ներկայացրել ադրբեջանցիներին (upd.)
Հաղորդվում է, որ հայկական կողմից բանակցողները վերջնաժամկետ են ներկայացրել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար: Նշվում է, որ եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, ՀՀ զինված ուժերը պատրաստվում են ուժ կիրառել։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սև լճի տարածքում իրավիճակը չի փոխվել. լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Ժամը 12-ին նախատեսված բանակցությունները շարունակվում են: Միևնույն ժամանակ` Կառավարությունում ընթանում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը:

Հաղորդվում է, որ բանակցություններին մասնակցում են առաջին և չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները: Նշվում է, որ մարզպետը, ԱԱԾ և ՊՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ներկա չեն։

UPD 1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետություններին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Նա ընդգծել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

UPD 2. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի ՊԿ Վաղարշակ Հարությունյանի և Արտաքին գործերի նախարարի ՊԿ Արա Այվազյանի հետ:

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Սյունիքում և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվելու են Կազմակերպության պայմանագրով և կանոնադրությամբ սահմանված գործողությունները: