Շեշտ.am (shesht.am) - Feed

Մոսկվայի օդանավակայանում բեռնակիրները 57 մլն ռուբլի արժեքով ոսկու ձուլակտորներ են գտել և հանձնել ոստիկաններին
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում բեռնակիրները ոսկու երկու ձուլակտոր են գտել: Հաղորդվում է, որ դրանք պատկանում են Կրասնոյարսկի գունավոր մետաղների գործարանին:

Ձուլակտորները պատրաստվել են Մոսկվայից ուղարկել Լոնդոն: Բեռնման ժամանակ օդանավակայանի աշխատակիցները բեռնասայլակից վայր են գցել ձուլակտորների պայուսակը: Ավելի ուշ դրանք հայտնաբերել են այլ բեռնակիրներ և հանձնել ոստիկաններին:

25,5 կիլոգրամ քաշով ձուլակտորների արժեքը 57,9 մլն ռուբլի է (մոտ 750 հազար դոլար): Շերեմետևոյի մամուլի ծառայության տվյալներով՝ բեռն ամբողջ ծավալով հասցվել է պատվիրատուին:

Առաքման գրություն / © РЕН ТВ

Հաղորդվել է, որ ռուսական բանկերը մեծացրել են Լոնդոն մատակարարվող թանկարժեք մետաղների ծավալը: Փորձագետների համոզմամբ՝ դա կարող է պայմանավորված լինել «Բրեքզիթի» հետ կապված զգուշավորությամբ:

Մարտի 27-ից Ռուսաստանը սահմանափակում է օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ: Սահմանափակումները չեն վերաբերում այն չվերթներին, որոնք իրականացվում են ՌԴ քաղաքացիներին այլ երկրներից տարհանելու համար: Նման միջոցառումները ձեռնարկվել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Հայաստանում կարտադրվեն ոսկու ձուլակտորներ, որոնք կճանաչվեն աշխարհում
Շվեյցարահայ միլիոնատեր Վարդան Սրմաքեշը մտադիր է ավարտին հասցնել մաքուր ոսկու նախագիծը: Նա 5 տարի առաջ ցանկություն էր հայտնել Հայաստանում հիմնելու բանկային ոսկու ձուլակտորների արտադրություն և ՀՀ Կենտրոնական բանկի հետ հուշագիր էր ստորագրել: Նախորդ տարիներին բանակցություններ է վարել սարքավորումների մատակարարների և միջազգային սերտիֆիկացնող կազմակերպությունների հետ:

Հաղորդվում է, որ ոսկու ձուլակտոր արտադրելը հավասար է դոլար կամ եվրո տպագրելուն: Դա նշանակում է վճարային համակարգի ներդնում, որը կկիրառվի ամբողջ ֆինանսական աշխարհում՝ Լոնդոնի, Չիկագոյի և Տոկիոյի բորսաներում, ներդրումային հիմնադրամներում, տարբեր երկրների կենտրոնական և առևտրային բանկերում: Իսկ միջազգային սերտիֆիկացումն անհրաժեշտ է այս ամբողջ համակարգում ճանաչում ունենալու համար: Սերտիֆիկացնող կառույցներից ամենահեղինակավորը գտնվում է Լոնդոնում (LBMA ասոցիացիա), ինչպես նաև Չիկագոյի (CME), Դուբայի (DMCC) և Տոկիոյի (TOCOM) բիրժաներում:

Սրմաքեշը նույնիսկ որոշել է՝ եթե այս գործընթացում բանակցությունները չհաջողվեն, ապա Հայաստանը, միևնույնն է, կթողարկի ձուլակտորներ՝ սեփական կնիքով: Նրա խոսքով՝ սերտիֆիկացում չունենալը չի ազդի գործարանի կառուցման վրա:

Գործարարը նաև հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են սեփական սերտիֆիկացնող լաբորատորիան հիմնել՝ ներգրավելով Շվեյցարիայի լավագույն տեխնոլոգիաներն ու մասնագետներին, ճշգրտությունը հայտնի է ամբողջ աշխարհում, ուստի լաբորատորիան առանց դժվարության կարող է ստանալ միջազգային հավատարմագրում (ակրեդիտացիա):

Վարդան Սրմաքեշ, Նիկոլ Փաշինյան / ©armeniasputnik.am

Հայաստանում տարեկան արդյունահանվում է շուրջ 3 տոննա ոսկի: Այն հանգամանքը, որ ձեռնարկությունը քիչ հանքանյութի դեպքում կարող է շահույթ չունենալ կամ այն շատ քիչ լինի, Սրմաքեշին չի անհանգստացնում: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում հումք կարելի է ձեռք բերել Վրաստանից կամ նույնիսկ Աֆրիկայից, իսկ պատրաստի արտադրանքի չափերը տեղափոխման համար լուրջ խնդիր չեն ներկայացնում:

Ոսկու զտման ժամանակ օգտագործվում են մի շարք ռեակտիվներ՝ քիմիական հակազդակներ: Շրջակա միջավայրի նկատմամբ վտանգը բացառելու նպատակով շվեյցարական ընկերությունները գործարանի էկոլոգիական գնահատում կիրականացնեն: Իտալական ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում կարգավորված է նաև սարքավորումների մատակարարման հարցը:

Մնում է շինության կառուցումը, ինչի փորձ Սրմաքեշն ունի. Նա իր գործընկերոջ՝ Ֆրանկ Մյուլլերի հետ, Ժնևի մոտակայքում ժամացույցների արտադրամաս են կառուցել՝ հետագայում ընդարձակելով: Գործարարը տեղեկացրել է, որ ներկայումս գործարանի տեղի վերաբերյալ բանակցություններն են տարվում: