Շեշտ.am (shesht.am) - Feed

ՈՒԵՖԱ-ն առաջին անգամ դադարեցրել է Չեմպիոնների և Եվրոպայի լիգաները. պատճառը Covid-19-ի պանդեմիան է
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման պատճառով Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցաշարերի դադարեցման մասին:

Որոշումը վերաբերում է ՉԼ-ի՝ մարտի 17-ին և 18-ին նախատեսված և ԵԼ-ի՝ մարտի 19-ին նախատեսված խաղերին, ինչպես նաև ՈՒԵՖԱ-յի մանկապատանեկան լիգային: Հայտնի չէ, թե այդ հանդիպումները երբ կկայանան: Կազմակերպությունը չեղարկել է նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այն նախատեսված էր մարտի 20-ին:

ՈՒԵՖԱ-ն նախատեսում է մարտի 17-ին խորհրդակցություն անցկացնել՝ քննարկելու միության հետագա գործողությունները:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և այլ երկրներ դադարեցրել են ֆուտբոլի ներքին առաջնությունները: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը նույնպես հետաձգվել են:

ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները
Կայացել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Խմբային փուլի խաղերը կկայանան սեպտեմբերի 19-ին, հոկտեմբերի 3-ին և 24-ին, նոյեմբերի 7-ին և 28-ին, դեկտեմբերի 12-ին:

https://twitter.com/EuropaLeague/status/1167404081343868929

1/16 եզրափակչի խմբերի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

https://twitter.com/EuropaLeague/status/1167414409146355712

https://twitter.com/EuropaLeague/status/1167414742287364097

https://twitter.com/EuropaLeague/status/1167415175839961089

https://twitter.com/EuropaLeague/status/1167415534541033472

https://twitter.com/EuropaLeague/status/1167416639043919872

https://twitter.com/EuropaLeague/status/1167418662741061632

https://twitter.com/EuropaLeague/status/1167429558871699457

https://twitter.com/EuropaLeague/status/1167434929766055936

https://twitter.com/EuropaLeague/status/1167438051439718406

https://twitter.com/EuropaLeague/status/1167439405365309442

https://twitter.com/EuropaLeague/status/1167443518513655808

https://twitter.com/EuropaLeague/status/1167456385778487296

Հիշեցնենք՝ հայկական ակումբներից միայն Արարատ-Արմենիան էր հասել որակավորման 4-րդ փուլ, բայց Լյուքսեմբուրգի Դյուդելանժ ակումբին պարտվեց 11 մետրանոց հարվածներով՝ այդպիսով կորցնելով խմբային փուլին մասնակցելու հնարավորությունը: Այդուհանդերձ՝ Արարատ-Արմենիան հայկական առաջին ակումբն էր, որ խաղաց ԵԼ Play-Off-ում:

Արարատ-Արմենիան պարտվեց, բայց հայկական ֆուտբոլը հաղթեց. ի՞նչ կփոխի սա հայկական ֆուտբոլում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Արարատ-Արմենիան օգոստոսի 29-ին մրցում էր Լյուքսեմբուրգի չեմպիոն Դյուդելանժի հետ: Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում՝ Play-Off-ում, հայկական ակումբը պարտություն կրեց՝ դուրս մնալով խմբային փուլում մրցելու հնարավորությունից:

Այդուհանդերձ, Արարատ-Արմենիան հայկական միակ ակումբն էր, որ հաղթահարեց ԵԼ որակավորման փուլերը և խաղաց վերջին փուլում: Մյուս ակումբներն այդպիսի հնարավորություն չէին ունեցել՝ ավելի վաղ պարտվելով: Հիշեցնենք՝ Արարատն այս փուլի առաջին հանդիպման ժամանակ պարտության էր մատնել Դյուդելանժին, իսկ պատասխան հանդիպումն ավարտեց վերջնական հավասար արդյունքով՝ 3:3: Արդյունքում նշանակվեց լրացուցիչ ժամանակ, ապա՝ 11 մետրանոց հարվածներ:

Հայկական ակումբը հենց 11 մետրանոց հարվածներով պարտվեց՝ ընդամենը  1 գնդակի տարբերությամբ: Հազարավոր երկրպագուներ Հայաստանի և աշխարհի տարբեր հատվածներում սրտատրոփ սպասում էին հաղթանակի, որն այդպես էլ չարձանագրվեց:

Արարատ-Արմենիան, այսպիսով, չի մրցի ԵԼ խմբային մրցաշարում. որի վիճակահանությունն այսօր է կայանալու: Սակայն մենք դիտարկենք այն հաղթանակը, որն ի վերջո հայկական ֆուտբոլն արձանագրեց:

https://www.facebook.com/UrishFootball/posts/1391207231032295

Նախ՝ Արարատ-Արմենիան անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ակումբն էր, որ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման 3 փուլերը և ուժերը փորձեց վերջին փուլում: Ակումբի առաջընթացը նաև մեծ ոգևորություն է առաջացրել տնօրինության մոտ, ովքեր արդեն վստահ են, որ հաղթական-պատմական հաջողությունները հնարավոր է շարունակել:

https://www.facebook.com/araratarmeniafc/posts/570357236834438

Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր նաև իրենց շնորհակալությունն են հայտնել Արարատին՝ մինչ այս հաղթանակներ տանելու, ինչպես նաև հայկական ֆուտբոլի մասին նոր կարծիք ձևավորելու համար:

https://www.facebook.com/1270279016409070/photos/a.1630567340380234/1854471454656487/?type=3&theater

Ակումբի մարզիչ Վարդան Մինասյանն էլ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ առաջին տարվա համար սա գոհացուցիչ արդյունք էր, ու եթե դիտարկվի թիմի հետագիծը ԵԼ որակավորման փուլերում, ապա բարձր գնահատականը տեղին կլինի:

https://www.youtube.com/watch?v=NKdjFPy8588&feature=youtu.be&fbclid=IwAR3PKzRCzBLuhox9S0Yov61LqbCdtwaSs6_SH-GTxgwg3Tx7uZ087m2aWXM

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, դժգոհելով հեռուստամեկնաբանների աշխատանքից, ակումբի պարտությունում կարևոր առավելություն է գտել:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2632826976741087

Ինչպես երևում է ընդհանուր մեկնաբանություններից, ափսոսանքները քիչ չեն, սակայն հիմնականում բոլորը ոգևորված են ու արդեն չեն կասկածում հայկական ակումբների հաղթանակներին: Ուշագրավ է, որ օրեր անց Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանն արդեն բազմաթիվ երկրպագուներ են հետաքրքրությամբ սպասում՝ արդեն հաղթանակի սպասումով:

https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10162380322385247

Ինչպես Արարատ-Արմենիայի մարզիչ Վարդան Մինասյանն է նշել, այս ընթացքը հնարավորություն է տալիս անելի համապատասխան վերլուծություն՝ հաջորդ խաղերին ավելի պատրաստված մասնակցելու համար:

https://www.facebook.com/ArmFootball/posts/10157744026304474

Օգտատերերի մեկնաբանություններից երևում է, որ հայկական ֆուտբոլի մասին կարծրատիպը կոտրված է, ինչը մեծ ձեռքբերում է և ֆուտբոլիսներին նույնպես ոգեշնչող:

Հաղորդվում է, որ Արարատ-Արմենիան որակավորման փուլերում արդեն վաստակել է 1 մլն 80 հազար եվրո գումար, իսկ խմբային փուլ անցնելու դեպքում կստանար ևս 3 մլն եվրո: Բայց քանի որ չանցավ, ստացավ միայն 300 հազար եվրո, ինչը հայկական ֆուտբոլում նույնպես կարևոր էր՝ հետագա ներդրումներ անելու և գումար ծախսող ոլորտից գումար վաստակողի վերածվելու հեռանկարով:

Արարատ-Արմենիան 2:1 հաշվով հաղթեց Դյուդելանժին
Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլում՝ Play-Off-ում այսօր կայացավ Արարատ-Արմենիա - Դյուդելանժ հանդիպման առաջին խաղը: Սեփական հարկի տակ Հայաստանի չեմպիոնը 2:1 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգի չեմպիոնին:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին: Հաղթանակն արձանագրելու դեպքում հայկական ակումբը դուրս կգա Եվրոպայի լիգայի խմբային փուլ:

https://www.instagram.com/p/B1eVjuhFEGw/?igshid=75kldoy68azt

Հիշեցնենք, Արարատ-Արմենիան (Ավան Ակադեմիա) հայկական ակումբներից առաջինն է, որ խաղում է ԵԼ 4-րդ փուլում: Shesht.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Արարատի հաղթանակին:

https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10162350156320247

Բոլորն «Արարատ-Արմենիայի» հաղթանակից են խոսում. ինչո՞ւ, ի՞նչ նշանակություն ունի և ի՞նչ է սպասվում
Օգոստոսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի «Սաբուրթալո - Արարատ-Արմենիա» հանդիպման պատասխան խաղը, որտեղ արձանագրված հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ողջ հայությանը:

Ի՞նչ հաղթանակի մասին ենք խոսում

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում միմյանց դեմ մրցող վրացական «Սաբուրթալոն» և հայկական «Արարատ-Արմենիան»՝ երկու երկրների չեմպիոնները, Թբիլիսիում պատասխան հանդիպում ունեցան: Երևանում հայկական թիմի 2:1 հաշվով պարտությունից հետո օգոստոսի 14-ին Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» ընդհանուր 2:3 հաշվով հաղթեց մրցակցին՝ անցնելով Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլ:

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն, իսկ 67-րդ րոպեին հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն իրացրել է 11 մետրանոց հարվածը:

Հայկական մյուս ակումբները՝ Ալաշկերտը և Բանանցը, չկարողացան հասնել այս հաղթանակին, իսկ Փյունիկի առաջընթացի հարցը կորոշվի այսօր երեկոյան՝ անգլիական Վուլվերհեմփթոնի հետ պատասխան հանդիպմամբ: Նշենք, որ հայկական ակումբը առաջին խաղում 4:0 հաշվով պարտվել էր մրցակցին:

Այս հաղթանակն ինչո՞վ է նշանակալից

Բացի այն, որ ընդամենը երկու տարի առաջ հիմնադրված հայկական թիմը հաղթանակ տոնեց Վրաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի նկատմամբ, այս հաղթանակն ուներ նաև համազգային նշանակություն: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայկական թիմերից առաջինն էր, որ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլը և անցավ հաջորդ փուլ՝ play-off:

https://www.facebook.com/araratarmeniafc/posts/562049570998538

Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, որ հայկական ֆուտբոլային ակումբը պոտենցիալ հնարավորություն է ստանում մրցելու ՈՒԵՖԱ-յում:

2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո հայկական ֆուտբոլային կյանքում տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ՝ ֆեդերացիայի ղեկավարությունից մինչև մարզիչներ ու ֆուտբոլիստներ: Արդյունքում Հայաստանի հավաքականն ու ակումբները արձանագրեցին խաղերի որակական փոփոխություններ:

Եվրոպայի լիգայում գրանցված հաջողությունը համացանցում կապվում է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության իրագործման հավանականության հետ: Վարչապետն ինքն էլ այս մասին գրառում է արել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2383528128634235

Ի՞նչ սպասենք հաջորդիվ

Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլում՝ Play-Off-ում, Երևանի «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին, իսկ պատասխանը՝ օգոստոսի 29-ին: Նշենք, որ «Դյուդելանժը» որակավորման 3-րդ փուլում երկու խաղերում էլ հաղթել է էստոնական «Նիմ Կալյուին»:

Այնուհետև տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Այն կկայանա Մոնակոյում՝ օգոստոսի 30-ին:

Ե՞րբ է Խմբային մրցաշարը

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին՝ առաջին տուրի հանդիպմամբ: Մինչև դեկտեմբերի կեսերը կկայանան խմբային հանդիպումները, իսկ արդեն դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս ամիսը տեղի կունենան եզրափակիչ՝ 1/16, 1/8, 1/4 և 1/2 խաղերը: Ամենավերջին՝ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 27-ին՝ Գդանսկի մարզադաշտում, որտեղ էլ կորոշվի Եվրոպայի լիգայի հաղթողը:

«Արսենալը» կգա՞ Հայաստան

ԵԼ խմբային մրցաշարում է նաև անգլիական «Արսենալը»: Վերջինս մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում հիմնականում նրանով, որ կիսապաշտպանը մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն է:

Եթե «Արարատ-Արմենիան» հաղթահարի նաև Play-Off-ը՝ հաղթելով լյուքսեմբուրգյան թիմին, ապա օգոստոսի 30-ին՝ Մոնակոյում կայանալիք վիճականությամբ նույն խմբում հայտնվելու դեպքում խմբային մրցաշարում միմյանց հետ կմրցեն Երևանի և Լոնդոնի ակումբները: Այս դեպքում «Արսենալը» «Արարատի» հետ կխաղա նաև Երևանում: