Շեշտ.am (shesht.am) - Feed
«Լուռ գիշատիչը» դարձել է տարվա լավագույն տիեզերական լուսանկարը
Ծիր Կաթինի պարուրային բազուկներից մեկում առեղծվածային խզվածք են հայտնաբերել
Համարվում է, որ աստղագետները Տիեզերքի մասին շատ բան գիտեն: Սակայն մեր հարազատ հատվածում` Ծիր Կաթինում, բազմաթիվ հանելուկներ են թաքնված, որոնք հետազոտել հնարավոր կլինի միայն «թռչնի թռիչքի բարձրությունից»: Այդ պատճառով Գալակտիկայի պարուրաձև բազկի վրա առաջին խզվածքի բացահայտումն իրական գիտական ցնցող նորություն է: Այդ գոյացության բնույթը լիովին անհասկանալի է, ինչը և նրա դիտարկումն առավել հետաքրքրական է դարձնում:
Անոմալ գոյացությունը նման է թևից դուրս թռչող փետուրի: Այսպես կոչված խզվածքը գտնվում է Աղեղնավորի բազկի վրա, մեր Արեգակնային համակարգից շուրջ 3 ու կես հազար լուսային տարվա հեռավորության վրա: Այն կազմված է 3 հազար լուսային տարիներ ձգվող երիտասարդ աստղերի շղթայից, նրանց կուտակումներից և գազային ամպերից (միգամածություններից):
Բացահայտումն արվել է NASA Spitzer տիեզերական աստղադիտակից դիտարկումների շնորհիվ (նախորդ տարվա հունվար ամսին, շահագործումից հանվելուց առաջ): Սարքավորումն ինֆրակարմիր տիրույթում նկարահանումներ է իրականացրել, ինչը թույլ է տվել մանրամասն «տեսնել» աստղերը, որոնց լույսն արգելափակվում է մեզ ավելի մոտ տիեզերական մարմինների պատճառով: Հավելյալ տեղեկատվություն է ստացվել եվրոպական աստղադիտակից` Gaia-ից, որը հստակեցրել է Ծիր Կաթինի մոտ երկու միլիարդ աստղերի հեռավորությունը:
Համադրելով երկու աղբյուրից ստացված տվյալները` գիտնականները պարզել են, որ իրենց հետաքրքրող հատվածը` Աղեղնավորի բազուկը, ունի փաթույթի` ընդհանուրից տարբերվող անկյուն: Դա այն հիմնական բնութագրերից է, որը նկարագրում է պարուրաձև գալակտիկաների կառուցվածքը: Աղեղնավորի բազուկը 12 աստիճան անկյուն ունի, իսկ խզվածքը` 60: Նրա օբյեկտների շարժումը համաձայնեցված է և որոշակիորեն տարբերվում է բազկից: Այդպիսի գոյացություններ հայտնի են պարուրաձև այլ գալակտիկաներից, սակայն դրանց առկայությունը Ծիր Կաթինում մինչև վերջերս խիստ հարցականի տակ էր:
Աստղագետները ներկայումս կրկնապատկված եռանդով փորձում են Գալակտիկայի այլ շրջաններում փնտրել նույնատիպ «փետուրներ»: Հետաքրքրությունը բազմապատկում է դրանց բնույթի անհասկանալիությունը: Խզվածքը Ծիր Կաթինի կառուցվածքի վերաբերյալ պատկերացման հսկայական բեկում է: Նրա մանրակրկիտ ուսումնասիրությունը մարդկությանը թույլ կտա ավելի լավ հասկանալ պարուրաձև գալակտիկաների կառուցվածքը:
Ուշագրավ է, որ բազուկների կազմավորման վերաբերյալ աստղագետների կարծիքները նույնական չեն: Այդ պատճառով վերջերս արված բացահայտումը կարող է դառնալ էական տարբերակիչ, որը կօգնի վերջապես բացահայտել հիմնական հանելուկը:
Հետաքրքրական է նաև, որ գիտնականների կողմից հայտնաբերված բազկի խզվածքում են գտնվում հայտնի միգամածությունները` Արծիվը, Օմեգան, Եռաստղը և Լագունան: Դրանց դիտարկման շնորհիվ 20-րդ դարում առաջին անգամ բացահայտվել է մեր Գալակտիկայի պարուրաձև բնույթը:
Մեր գալակտիկայում կարող է գոյություն ունենալ ընդամենը 36 զարգացած քաղաքակրթություն
Երկրի վրա քաղաքակրթությունները հավերժ չեն: Հռոմեական կայսրությունը գոյություն է ունեցել 1000 տարուց քիչ, իսկ մայաների քաղաքակրթությունը՝ շուրջ 2 հազարամյակ: Եվ որքան զարգացած է քաղաքակրթությունը, այնքան քիչ է գոյատևում: Իսկ որքա՞ն է մեզ մնացել: Անպատասխանատվության և սպառման այսպիսի տեմպերի պարագայում, ենթադրվում է, ոչ երկար:
Նույնը կարող էր տեղի ունենալ նաև այլ մոլորակներում: Եվ, հավանաբար, այդպես էլ պատահում է: Նրանց կարճատև կյանքը կարող է բացատրել, թե ինչում մենք մինչ օրս չենք հայտնաբերել այլմոլորակային կյանքի ոչ մի ազդանշան:
Վերջին հաշվարկներով՝ Ծիր Կաթին գալակտիկայում պետք է գոյություն ունենան քաղաքակրթություններ ունեցող մի քանի տասնյակ աշխարհներ՝ բավականին զարգացած: Սակայն այդ աշխարհները, հավանաբար, այնքան հեռու են, որ նրանց բնակիչների ազդանշանները Երկիր չեն հասնում կամ տարածության միջով թռչում են հազարավոր տարիներ: Այդ դեպքում, երբ ազդանշանը հասնի, տվյալ հեռավոր մոլորակում կարող է և քաղաքակրթություն արդեն չլինի: Կամ մենք չենք լինի: Թոմ Ուեթսբին և Քրիստոֆեր Կոնսելիսը նշել են, որ հնարավոր է պատկերացնել գալակտիկա, որտեղ բանական կյանք կլինի, սակայն շփումը քիչ հավանական է:
Անգլիայի Նոթինգհեմի համալսարանից Ուեթսբիի և Կոնսելիսի վերլուծության հիմքում շուրջ 60 տարի առաջ Դրեյքի կողմից առաջ քաշված, որոշակիորեն ձևափոխված հավասարումն է: Ֆրենկ Դրեյքը նշել է հանգամանքներ, որոնք, սկզբունքորեն, թույլ են տալիս գնահատել, թե գալակտիկայում քանի բանական քաղաքակրթություններ կարող են գոյություն ունենալ:
Գիտնականներն իրենց նոր՝ CETI հավասարման մեջ ցույց են տվել, որ բանական քաղաքակրթությունների քանակը կախված է նրանից, թե որքան աստղեր կան գալակտիկայում և նրանցից քանիսի տարիքն է 5 միլիարդից ավելի:
Պարզվել է, որ որոշ հանգամանքներ սահմանափակում են այլմոլորակային կյանքի հայտնաբերումը: Օրինակ՝ մեր գալակտիկայի գրեթե բոլոր աստղերը ավելի քան 5 միլիարդ տարեկան են, իսկ նրանց միջին տարիքը կազմում է մոտ 10 միլիարդ: Որոշ աստղեր բացառվում են՝ դրանց վրա հիմնական տարրերի բացակայության պատճառով: Մյուսներից, հավանաբար, միայն 20%-ը մոլորակներ ունեն Ոսկեծամիկի կամ Կյանքի գոտում:
Քանի որ գալակտիկայում ավելի քան 200 միլիարդ աստղ կա, հետևաբար պետք է գոյություն ունենան միլիարդավոր հավանական բնակեցված աշխարհներ: Բայց մինչև դա հայտարարելը պետք է կատարել ևս մեկ կարևոր բացառում:
Կարելի է վստահորեն պնդել, որ ազդանշաններ ուղարկելու ընդունակ քաղաքակրթությունը կարող է գոյատևել 100 տարի: Երկրի վրա ռադիոալիքները հայտնաբերվել են 1865թ. (հեղինակ՝ շոտլանդացի ֆիզիկոս Ջեյմս Քլերք Մասվել): Դրանցից օգտվել սովորել են 1895թ. երբ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ստեղծել է առաջին ռադիոհաղորդիչը:
Այդ ամենը հաշվի առնելով և ուշադրություն դարձնելով, որ զարգացած քաղաքակրթությունների գոյության միջին տևողությունը 100 տարի է, ներկայումս մեր գալակտիկայում պետք է գոյություն ունենա ընդամենը 36 բավականին զարգացած քաղաքակրթություն:
Մեզ մոտ հարևանը, հավանաբար, կգտնվի 17 հազար լուսային տարի հեռավորության վրա, ինչն, ըստ Ուեթսբիի և Կոնսելիսի, անհնար կդարձնի տվյալների փոխանակությունը կամ նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով այդ արեգակնային համակարգերի հայտնաբերումը: Ամենալավատեսական դեպքում մեզ ամենամոտ քաղաքակրթությունը կարող է գտնվել մեզանից 300 լուսային տարի հեռավորության վրա:
Գիտնականների խոսքով՝ մեր գալակտիկայում քաղաքակրթությունների կյանքի տևողությունը հայտնի չէ, իսկ դա, անշուշտ, CETI-ի հավասարման համար ամենակարևոր հանգամանքն է:
Ինգա Ավանեսովայի տիեզերական ֆանտաստիկ լուսանկարները՝ Հայաստանից
Աստղային երկինքը լուսանկարելն այդքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն լավ տեսախցիկ, այլև տեղն ու դիտանկյունն ընտրելու, կոմպոզիցիա կազմելու ունակություն և համբերություն:
Ինգա Ավանեսովան ունի այդ ամենը. նրա լուսանկարները հիացնում են իրենց փառահեղությամբ ու հանդարտությամբ: Դիտելով նրա նկարներին՝ տպավորություն է ստեղծվում, թե գիշերը ոչ թե օրվա մյուս հատվածն է, այլ՝ մեկ ուրիշ տարածություն:
Ինգա Ավանեսովայի տեսախցիկն իսկական հրաշքներ է ստեղծում: Դիտեք և հիացեք:
Ծիր Կաթինը՝ Գեղամա լեռների վրա, Հայաստան / © Inga Avanesova
Արենի գյուղի մոտ, Հայաստան / © Inga Avanesova
Արենի գյուղի մոտ, Հայաստան / © Inga Avanesova
Գիշերային տեսարան Չարենցի կամարից, Հայաստան / © Inga Avanesova
Լուսնի հեքիաթային լույսն Ակնա լճի վրա, Հայաստան / © Inga Avanesova
Ակնա լիճը և Ծիր Կաթինը / © Inga Avanesova
Խորը գիշեր՝ Սևանա լճի վրա, Հայաստան / © Inga Avanesova
Սևանա երկինքը՝ անձրևից հետո / © Inga Avanesova
Տիեզերական խորություններ / © Inga Avanesova
Աստղային շրջապտույտ / © Inga Avanesova
Մարդը և տիեզերքը / © Inga Avanesova
Բյուրականի աստղադիտարան / © Inga Avanesova
Գիշերային բնապատկեր և եռոտանի / © Inga Avanesova
Լուսին / © Inga Avanesova
Ծիր Կաթինը՝ ալ կարմիրով / © Inga Avanesova
Ավելի վաղ հրապարակել էինք նաև Sony World Photography Awards մրցանակաբաշխության հաղթողի լուսանկարները:
Աստղաֆիզիկոսը պատմել է, թե բանական կյանքի զարգացման համար որ գալակտիկաներն են ավելի հարմար
Աստղաֆիզիկոս Դենիել Ուիթմայրն աշխատություն է հրապարակել, որը նոր պատկերացում է տալիս, թե որ գալակտիկաներն են բանական կյանքի համար առավել հավանական: Հոդվածը հերքում է 2015թ. առաջ քաշված տեսությունն այն մասին, ըստ որի՝ բանականության ծագման ավելի մեծ հավանականությունն առկա է ձվածրաձև հսկայական գալակտիկաներում:
Հինգ տարի առաջ կատարված հետազոտության հեղինակները՝ բրիտանացի գիտնականները՝ աստղաֆիզիկոս Պրատիկ Դայալի (Դարեմի համալսարան) ղեկավարությամբ, հաստատել են, որ ձվածրաձև հսկայական գալակտիկաներում աստղերը բազմաթիվ են և, միաժամանակ, հարաբերականորեն ցածր է պոտենցիալ մահաբեր գերնորերի մասնաբաժինը: Դա բարձրացնում է մոլորակների գոյության հնարավորությունը լուսատուների շուրջը բնակելի գոտիներում և նվազեցնում է հավանականությունը, թե գերնոր աստղի բոցավառումը կոչնչացնի ծնունդ առնող կյանքը:
Սակայն Ուիթմայրը համարում է, որ այդ աշխատանքի եզրակացությունները հակասում են այսպես կոչված Կոպեռնիկոսի սովորականության սկզբունքին: Դրա իմաստն այն է, որ օբյեկտը պետք է տիպային համարել իր դասի համար և շարքից դուրս չեկող, եթե հակառակի հստակ ապացույցներ չկան: Օրինակ՝ Երկրի դեպքում Կոպեռնիկոսի սկզբունքը ցույց է տալիս, որ մեր մոլորակը Տիեզերքում ինչ-որ առանձնահատուկ տեղ չի զբաղեցնում և բացառություն չէ: Նշանակում է՝ պետք է գոյություն ունենան նմանատիպ պայմաններով այլ մոլորակներ, որտեղ կարող է ի հայտ գալ սպիտակուցային կյանք:
Հետևաբար, Երկիրը և նրա վրա զարգացող տեխնոլոգիական քաղաքակրթությունը պետք է տիպային օբյեկտ լինեն, որի նմանները գոյություն ունեն Տիեզերքի այլ անկյուններում: Նշանակում է՝ այդպիսի օբյեկտների տեղադրությունը նույնպես պետք է տիպային լինի, և պարուրաձև գալակտիկայում (ինչպիսին Ծիր Կաթինն է) բնակելի մոլորակ գտնելու հավանականությունը պետք է էականորեն բարձր լինի, քան ձվածրաձև գալակտիկայում:
Իր հոդվածում Ուիթմայրը նաև բացատրություն է առաջարկում, թե ինչու ձվածրաձև գալակտիկաները հարմար չեն կյանքի համար: Գիտնականի խոսքով՝ ձվածրաձև գալակտիկաների էվոլյուցիան լիովին տարբերվում է Ծիր Կաթինից: Այդ գալակտիկաների զարգացման վաղ փուլերում ճառագայթումն այնքան ուժգին է եղել, որ ամբողջովին կոչնչացներ ցանկացած բնակելի մոլորակ:
Աստղաֆիզիկոսի խոսքով՝ ավելի ուշ փուլերում աստղերի ձևավորման արագությունը մոտենում է զրոյի, ինչը, իր հերթին, նվազեցնում է բնակելիության նոր գոտիների ձևավորման հնարավորությունը, որտեղ կարող էին նոր մոլորակներ կազմավորվել: Ուիթմայրի կարծիքով՝ բանական կյանք ավելի լավ է փնտրել SB տեսակի գալակտիկաներում (պարուրաձև, ամրակցված, ինչպիսին Ծիր Կաթինն է):
Ավելի վաղ հաղորդվել է, որ Hubble աստղադիտակը մանրակրկտորեն լուսանկարել է մասնատվող ATLAS գիսաստղը, իսկ Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականների փորձարկումները ցույց են տվել, որ մոլորակ-օվկիանոսները կարող են և հատակ չունենալ:
Աստղագետները կրկնվող 8 արագ ռադիոազդանշան են որսացել
Կանադական ռադիոդիտակները ջրածնի ինտենսիվության քարտեզագրման փորձաքննության ժամանակ հայտնաբերել են կրկնվող 8 անսովոր ռադիոազդանշան (գիտական ասպարեզում՝ ռադիոճողփյուն (Fast Radio Bursts, FRB)):
Բացահայտված կրկնվող ազդանշանները՝ FRB-ները, հաշվվում են մինչև 10-ը: Այժմ գիտնականները կարող են ստեղծել տվյալների վիճակագրական շտեմարան, որը կօգնի պարզել, թե իրականում ինչ են իրենցից ենթադրում FRB-ները: Հետազոտողները նաև կարող են մանրամասն ներկայացնել արագաշարժ ռադիոճողփյունների նմանություններն ու տարբերությունները:
Երկու նոր ազդանշանները՝ FRB 180916. J0158 + 65-ը և FRB 181119-ը, արձակվել են ավելի քան երկու անգամ (առաջինը կրկնվել է տասն անգամ, մյուսները՝ մեկական): Ընդ որում՝ ազդանշանի արձանագրման ամենաերկարատև միջակայքը կազմել է 20 ժամ: Հետազոտողների կարծիքով` դա փաստում է Fast Radio Bursts-ի տարաբնույթ հատկանիշի մասին: Ակնհայտ է, որ որոշակի աղբյուրներ առավել ակտիվ են, քան՝ մյուսները:
Հայտնաբերված 8 FRB-ների մեծ մասը ցուցաբերել են ազդանշանի հաճախականության նվազում յուրաքանչյուր ճողփյունի արձանագրման հետ: Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է տանել բացահայտման, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում արագ ռազդիոճողփյունները:
Առաջին արագ ռադիոճողփյունները հայտնի են դարձել դեռևս 2007թ.: Ներկայումս գիտնականները դիտարկում են դրանց ծագման մի քանի հիմնական տարբերակներ: Որոշ մասնագետներ ենթադրում են, որ խոսքը գնում է արտագալակտիկական աղբյուրի մասին, մասնավորապես՝ երկու նեյտրոնային աստղերի միաձուլման: Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել են հետաքրքրաշարժ արագ ռադիոճողփյուն՝ FRB 190523-ը, որն առաջացել է տիեզերքում մեր համակարգից շուրջ 7,9 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա: Աստղագետները պարզաբանել են, որ վերջինի աղբյուրը, հավանաբար, այն գալակտիկան է, որը նման է մեր համակարգին:
Գոյություն ունի սկզբունք, ըստ որի՝ արագ ռադիոճողփյունները կարող են ճառագայթել Ծիր Կաթինի լուսավորության որոշակի մասը: Ամենաարտասովորը ազդանշանների երկրային ծագման ենթադրյալ տարբերակն է, սակայն շատ գիտնականներ կտրականապես մերժում են այն, ինչպես և բացառում են FRB-ների բնույթի բացատրության վերերկրային բանականության հիպոթետիկ  ակտիվությունը:
Գիտնականները նաև ստեղծել են հատուկ ալգորիթմ, որը կարող է առաջացնել նոր արագ ռադիոճողփյուններ: Հաղորդվում է, որ նախնական արդյունքներն արդեն ակնայտ են: