Շեշտ.am (shesht.am) - Feed

28 տարվա եթերից հետո փակվել է «Ինքդ քեզ ռեժիսոր» հաղորդումը
«Ինքդ քեզ ռեժիսոր» ("Сам себе режиссер") հեռուստածրագրի հաղորդավար Ալեքսեյ Լիսենկովը հայտնել է, որ Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության (ՀՌՊՀԸ) և նրան պատկանող  "Россия 1" հեռուստաալիքի որոշմամբ հաղորդման հեռարձակումը դադարեցվել է:

https://www.facebook.com/alexey.lysenkov/posts/2955608454503062

Հեռուստահաղորդավարի խոսքով՝ որպես հեռուստատեսության 35 տարվա մասնագետ, հասկանում է այդ որոշումը, բայց որպես մարդ դժվար է ընդունել, սակայն ստիպված պետք է համակերպվի:

https://youtu.be/aC2T_sUSf9E
Հաղորդման առաջին թողարկումը, 1992թ. / ©Kinopolus

Լիսենկովը շնորհակալություն է հայտնել բոլոր հյուրերին, մասնակիցներին ու հեղինակներին: Տեսանյութի վերջում հեռուստահաղորդավարը ցուցադրել է շոուի առաջին թողարկումից 20 վայրկյան, որտեղ երիտասարդ Լիսենկովը ներկայացնում է նոր հաղորաշարը:

ՀՌՊՀԸ հոլդինը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դադարեցվել են "Утренняя почта" և "Смехопанорама" հաղորդումները: Ժամկետների և պատճառների մասին չի հաղորդվել:

https://youtu.be/Kfusp-mZkv4
Հաղորդմանն ուղարկված տեսանյութ, հեղինակը հեռուստացույց է շահել / ©ООД. Ромашка

«Ինքդ քեզ ռեժիսորը» կամ "Сам себе режиссер"-ն առաջին ժամանցային հաղորդում է ռուսական հեռուստատեսությունում: Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1992թ. հունվարին: Վերջին թողարկում եղել է 2019թ. դեկտեմբերի վերջին:

«Ռուսթավի 2»-ը մնացել է առանց լրագրողների
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունում լրատվական և ժամանցային ծրագրերն այսօր եթեր չեն գնացել: Պատճառն այն է, որ լրագիրները և հաղորդավարները հեռացել են ընկերությունից` իրենց բողոքն արտահայտելով նոր ղեկավարության կողմից տեղեկատվական ծառայության ղեկավարի և քաղաքական թոք-շոուն վարողների աշխատանքից ազատման դեմ:

Հեռուսաալիքից հեռանալու մասին հայտարարել է «Կուրյեր» տեղեկատվական ծառայության ողջ անձնակազմը, մշակութային, սոցիալական և ժամանացային թեմաներ լուսաբանող առավոտյան թոք-շոուի վարողները:

Լրագրողները սոցցանցերում մեկնաբանել են իրենց հեռացումը՝ ափսոսանք հայտնելով երկար տարիների աշխատանքից հետո հեռուստաալիքը լքելու կապակցությամբ:

https://www.facebook.com/rustavi2/photos/a.999817126729039/2762387283805339/?type=3
Մեկնաբանությունը՝ «Մենք հեռացանք»

Նախօրեին ուղիղ եթերի ժամանակ հեռուստադիտողներին հրաժեշտ էին տվել եզրափակիչ լուրերի՝ «Կուրյերի» հաղորդավարներ Դիանա Ջոջուան և Միշա Սեսիաշվիլին:

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ երկարատև դատական գործընթացից հետո՝ 2019թ. հուլիսի 18-ին, դատարանի որոշմամբ հեռուստաընկերությունն անցել է նախկին սեփականատերերից մեկին՝ իշխանություններին մոտ կանգնած գործարար Կիբար Խալվաշիին:

Հաղորդվում է, որ 2012թ. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո «Ռուսթավի 2»-ը խիստ քննադատաբար է վերաբերվել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարությանը՝ հանդես գալով պրոարևմտյան կողմնորոշմամբ: Այստեղ հեռուստաընկերությունն իր աջակցությունն է ցուցաբերել Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, որի ղեկավարը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է:

«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով քրեական գործ էր հարուցվել, որը դեռ ավարտված չէ: Գվարամիան այժմ նոր հեռուստաընկերություն է հիմնադրում՝ «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք»), պատրաստակամություն է հայտնել նախկին աշխատակիցներին ընդունել աշխատանքի՝ մինչև երկուշաբթի օրը որոշելու ժամանակ տալով ցանկացողներին: