Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում ուժգին երկրաշարժերի վտանգ կա՞. մասնագետի մեկնաբանությունը
Վերջին օրերին Հայաստանի տարածքում զգացված երկրաշարժերին անդրադառնալով` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը նշել է, որ ներկա պահին մեզ մոտ երկրաշարժերի հետ կապված մեծ անոմալիաներ չեն նկատվում:

Նրա խոսքով` Թուրքիայում և Իրանում գրանցված երկրաշարժերի գոտիները տարբեր են, իսկ նախորդ օրը Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում գրանցված երկրաշարժը կապ ունի Ջավախքի խզվածքային գոտու հետ, սակայն այդ գոտիները փոխկապակցված չեն:

Խոսելով հետցնցումների մասին` Մարգարյանը նշել է, որ տեղի է ունենում օջախի լարվածության և կուտակված էներգիայի լիցքաթափում: Մասնագետը շեշտել է, որ Բավրայի երկրաշարժը նույնպես դիտարկվում է որպես հետցնցում։ Բացի այդ, մոտ 130 հետցնցում է գրանցվել, որոնց գերակշիռ մասը` շատ թույլ մագնիտուդով:

Այս համատեքստում Մարգարյանը համեմատել է Սպիտակի ու Երևանի` մեծ մագնիտուդով երկրաշարժերը` նշելով, որ դրանց հզորության պարագայում ակնկալվել են հետցնցումներ։ Հետցնցումները, նրա խոսքով, նույնպես լինում են տարբեր հաճախականությամբ ու տարբեր ուժգնությամբ` 2,5-ից մինչև 4,5 մագնիտուդ։

Ջավախքի խզվածքը, ինչպես նշում է, համեմատաբար ակտիվ է` ի տարբերություն Փամբակ–Սևան–Սյունիք խզվածքի: Մարգարյանի խոսքով` ցնցումային ակտիվությունը սովորաբար պայմանավորված է տվյալ օջախում կուտակված էներգիայի լիցքաթափմամբ: Մասնագետն ընդգծում է, որ շատ հնարավոր է` հետցնցումային ակտիվություն չլինի։

Յուրաքանչյուր օջախ, Մարգարյանի ներկայացմամբ, ունի իր բնութագիրը: Ակտիվության տարբերությունը, ինչպես նշում է, կախված է երկրաբանական, տեկտոնական և կառուցվածքային այլ գործոններից, որոնք յուրահատուկ են յուրաքանչյուր դեպքի համար։

Հետցնցումները, նրա խոսքով, հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել հետագա զարգացումների և ընդհանուր պատկերի մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, ժամը 09:43-ին,  3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Նույն տարածաշրջանում օգոստոսի 16-ին գրանցվել էին երկու երկրաշարժ ու 70 հետցնցում։

Կրկին երկրաշարժ Հայաստանում, այս անգամ` Երևանի մոտ (upd.)
ժամը 15:29-ին մայրաքաղաքից 8 կմ հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալներով` երկրաշարժը տեղի է ունեցել օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ:

Հաղորդվում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Երևանի և հարակից մարզերի բարձրահարկ շենքերի բնակիչները դուրս են եկել բակ: Բջջային կապը և համացանցը խափանվել էր, աստիճանաբար վերականգնվում է:

UPD 1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրել է, որ, նախնական տվյալներով, ավերածություններ չկան: Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Երկրաշարժի էպիկենտրոնը, նախնական տվյալներով, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:

Փլված պատ / © Armenpress

UPD 2. ԱԻ փոխնախարարը հատնում է, որ առկա է հետցնցումային ակտիվություն, վիճակը վերահսկվում է, առայժմ ցանկալի է գտնվել բաց տարածքներում:

Հաղորդվում է, որ գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Ստացվել են ահազանգեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում ավերածությունների վերաբերյալ։

Ի՞նչ անել երկրաշարժի դեպքում

ԱԻՆ սեյսմիկ ծառայության կողմից մշակած ուղեցույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«– Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

– Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը և հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։

– Հիշեք‚ ձեզ որոնում են և ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։ Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք, եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚ եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդուղքները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։

Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին: Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով: Շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից: Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում.

ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում, միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում. երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք. եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։ Այդ դեպքում՝

ա․ խուճապի մի մատնվեք և առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

բ․ Ցնցման ժամանակ ամուր բռնվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։ Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից.

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։ Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն»:

Առաջիկա օրերին թույլ և միջին ուժգնությամբ երկրաշարժերի տեսքով սեյսմիկությունը շարունակվելու է. ԱԻՆ (upd.)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` նախորդ օրը և կեսգիշերին տեղի ունեցած երկրաշարժերին հաջորդել են մոտ 60 սեյսմիկ իրադարձություններ՝ փետրվարի 5-ից 6-ը` ժամը 11։00-ի դրությամբ: Նշվում է, որ դրանցից 5-ի ուժգնությունը կազմել է M≥2.5, այսինքն`բոլորն էլ ավելի թույլ են եղել, քան առաջին ցնցումը:

Գերատեսչության հաղորդմամբ`ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է Հայաստանի, Արցախի և հարակից տարածքների սեյսմիկ դիտարկում: Առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը, կատարվել է երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն:

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն` տեղի ունեցած երկրաշարժից առաջ անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Շեշտվում է, որ դրանք դեռ ավարտված չեն։ Նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Գնահատելով ստացված տվյալները` համարվում է, որ ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

Գերատեսչությունը նշում է, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 19:36-ին, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Հաղորդվել է, որ հարակից բնակավայրերում փլուզումներ են տեղի ունեցել. քանդվել են հին կառույցների պատերը: Զոհեր և տուժածներ չկան:

UPD. ԱԻՆ հաղորդմամբ` փետրվարի 6-ին, ժամը 11:49-ին հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ 2,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (upd.)
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` այսօր, ժամը 19:36-ին հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստանի Հանրապետության Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Նշվում է, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

ԱԻՆ հաղորդմամբ` Գեղարքունիքի մարզում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6  բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ցնցումները զգացվել են նաև Վրաստանում:

Երկրաշարժի էպիկենտրոնի մոտավոր վայրը / © Google Maps

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ` երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքից 75 կմ դեպի արևմուտք, Հայաստանի Ճամբարակ համայնքից 14 կմ դեպի արևելք:

UPD. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ դեռ ավերվածությունների ամբողջ ծավալը չի կարող ասել, սակայն որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումներ կան։ Նրա խոսքով, մասնավորապես, հին անասնագոմեր են փլվել։ Մարզպետը նաև տեղեկացրել է, որ հոսանքի խնդիր է առաջացել, որը 1,5 ժամ անց վերականգնվել է:

Սասուն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ջիլ գյուղում որոշակի ավերածություններ կան։ Մեկնաբանություններում այլ օգտատերեր հաստատել են տեղեկությունը:

Թուրքիայում միմյանց հաջորդող երեք երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Իզմիր նահանգում միաժամանակ երեք երկրաշարժ է տեղի ունեցել` 5,1, 4,8 և 5,1 մագնիտուտ ուժգնությամբ: Առաջին երկուսը գրանցվել են փետրվարի 1-ի առավոտյան` 1 րոպե տարբերությամբ, երրորդը` մոտ 3 ժամ անց:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի արևմուտքում` Էգեյան ծովի ափամերձ շրջաններում:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչության (AFAD) հաղորդմամբ` առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 20,69 կմ խորության վրա` Իզմիր նահանգի Կարաբուրուն շրջանում: Մեկ րոպե անց 4,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է նույն շրջանում` 7 կմ խորության վրա: Երեք ժամ անց կրկին նույն վայրում է գրանցվել երկրաշարժը:

Տեղի իշխանություններն առայժմ տեղեկություններ չեն հաղորդում աղետի հետևանքով զոհերի ու ավերածությունների մասին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում երկրաշարժերը պարբերական բնույթ են ստացել. հոկտեմբեր ամսին Իզմիրում տեղի ունեցած 6,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 116 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը վիրավորվել են:

Ցունամին կարող է սպառնալ մի շարք ատոմակայանների
Խոսքը վերաբերում է Արաբական ծովին մոտ գտնվող ԱԷԿ-ներին, որոնց հովացման համար հենց ծովի ջուրն է օգտագործվում: Միևնույն ժամանակ համարվում է, որ այս տարածաշրջանը սեյսմիկ առումով վտանգավոր է Մակրանի խորասուզման (սուբդուկցիայի) պատճառով: Համարվում է, որ բարձր ամբարտակների կառուցումը կարող է նվազեցնել նմանատիպ վտանգները: Սակայն տնտեսական առումով այդօրինակ որոշումն արտադրվող էներգիայի ինքնարժեքի վրա կազդի:

Հետազոտության հեղինակների համոզմամբ՝ Հինդուստանի արևմտյան ափին ցունամիների առաջացման վտանգները չեն գնահատվել: Վերջին հզոր երկրաշարժը՝ 8,1 բալ, գրանցվել է 1945թ.: Սակայն, բացի այդ, գիտնականներն իրենց ուսումնասիրություններում տարբեր ապացույցներ են օգտագործել, այդ թվում՝ պորտուգալացի նավաստիների, կատարել են ծովից շատ հեռու՝ Կելշի գյուղի մոտ հայտնաբերված խեցիների ռադիոածխածնային վերլուծություն: Գիտնականների համոզմամբ՝ դրանք այստեղ են հասել ցունամիների հետևանքով, որոնք առաջացել են 9 բալանոց երկրաշարժերից՝ հենց Մակրանի խորասուզման տարածքում:

Հետազոտողները համարում են, որ ցունամին ավերածություններ կգօրծի Հնդկաստանի, Պակիստանի, ինչպես նաև Օմանի ափերին: Ափամերձ գոտում գտնվող Ատոմային էլեկտրակայանները նույնպես կարող են վնասվել՝ հանգեցնելով ռադիացիայի արտանետման:

Նմանատիպ ողբերգական զարգացում տեղի է ունեցել 2011թ.՝ Ճապոնիայում, երբ ուժգին երկրաշարժին հաջորդել էր ավերիչ ցունամին: Այն պատճառ էր դարձել երկրում բազմաթիվ ավերածությունների, խոշոր վթար էր տեղի ունեցել Ֆուկուսիմայի ատոմակայանում:

Android սմարթֆոնները կսկսեն ծանուցել երկրաշարժերի մասին և ինքնուրույն դիտարկում կկատարեն
Google-ն Android-ում երկրաշարժերի ծանուցում է տեղադրել: Սմարթֆոնները սկսում են նախազգուշացնել օգտատերերին և ձևավորում են նմանատիպ աղետների նախազգուշացման միասնական ցանց:

Առայժմ ծանուցումն աշխատելու է Կալիֆորնիայի օգտատերերի համար: Այդ նպատակով Google-ը պայմանավորվածություն է ձեռք բերել նահանգի իշխանությունների հետ. ընկերությունը ստանալու է 700 սեյսմոմետրերի տվյալները և ցնցումների մասին նախապես տեղեկացնելու է օգտատերերին:

Google-ում նաև լուծում են գտել այն տարածաշրջանների համար, որոնք ցնցումներն արձանագրող սարքավորումներով հագեցած չեն: Ընկերությունում առաջարկել են Android սմարթֆոններն օգտագործել որպես փոքր սեյսմոգրաֆներ, որոնք կձևավորեն դիտարկման միասնական ցանց:

Սարքավորումների աքսելերոմետրերը որսալու են ստորգետնյա ցնցումների ազդանշանները և համադրելու են դրանք տվյալ տարածքի մյուս սմարթֆոններից ստացված տվյալների հետ: Դեռևս այդ տեղեկատվությունն օգտագործելու են օգտատերերին նախազգուշացնելու նպատակով՝ «երկրաշարժ» և «երկրաշարժ իմ հարևանությամբ» բանալի բառերի որոնման միջոցով:

Հետազոտությունը հաստատել է, որ կենդանիները կարող են երկրաշարժերը կանխազգալ
Երկրաշարժերը մարդկության և շրջակա միջավայրի համար լրջագույն վտանգ են ներկայացնում: Բացի այդ՝ դրանք միշտ սկսվում են անսպասելի. գոյություն չունի այնպիսի հուսալի համակարգ, որը թեկուզ մի քանի ժամ առաջ կծանուցի երկրաշարժի ուժգնության, վայրի և ժամանակի մասին:

Ներկայումս երկրաշարժերի կանխատեսման համակարգերը հիմնված են տեղանքի և սեյսմիկ ակտիվության դիտարկումների տվյալների վրա, սակայն նույնիսկ այդպիսի վերլուծությունը հնարավոր չէ ամենուրեք կատարել. տարածաշրջանների ակտիվության վերաբերյալ տվյալները հավաքագրվում են միայն վերջին հարյուր տարում, ընդ որում՝ ոչ լիարժեք: Նախազգուշացման համակարգերն ուղարկում են բացառապես հնարավոր վտանգի մասին ծանուցում:

Բնական աղետներից առաջ կենդանիների արտասովոր վարքի մասին մարդիկ վաղուց գիտեն: Օրինակ՝ չինական Հայչենի երկրաշարժը՝ 1975թ., կանխատեսվել է հենց օձերի ու առնետների դիտարկումների արդյունքում. կենդանիներն արագ լքել էին իրենց բները: Տեղի իշխանություններն ուշադրություն էին դարձրել նրանց տարօրինակ վարքի վրա և աղետից առաջ հասցրել էին մարդկանց տարհանել: Չնայած այդպիսի դեպքերի առատությանը՝ լիարժեք վիճակագրական վերլուծության համար տվյալները քիչ էին:

Մաքս Պլանկի՝ Կենդանիների վարքի հետազոտության ինստիտուտի նոր հետազոտությունը վերջապես հաստատել է, որ կենդանիները կարողանում են կանխազգալ աղետները:

ա) Կենտրոնական Իտալիա, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած երկրաշարժի քարտեզ: Շրջանակները ցույց են տալիս այն տարածքը, որտեղ երկրաշարժը մարդիկ զգացել են: բ) Մանրամասն քարտեզ, որը ցույց է տալիս երկրաշարժի էպիկենտրոնները՝ ուսումնասիրված նշված հետազոտության շրջանակներում, և ֆերմայի գտնվելու վայրը, որտեղ հետազոտվել են կենդանիները: գ) դիտարկվող կովը. ընդունիչը կապված է կենդանու վզին / © Martin Wikelski. Ethology

Դա ապացուցելու նպատակով անհրաժեշտ է հետևել երեք կանոնի. կենդանիները պետք է հստակ տարբերեն մոտեցող երկրաշարժի նշանները, փոխեն իրենց պահվածքը, մշտապես արձագանքեն որոշակի կերպով և նրանց վարքն ամեն անգամ պետք է էապես տարբերվի սովորականից: Բազմաթիվ զեկույցներում այդ պայմանները հաշվի առնված չեն եղել:

Գիտնականները, Մարտին Վիկելսկիի գլխավորությամբ, Իտալիայի Կապրիլյա գյուղի ֆերմայում մի քանի կենդանիների, որոնք երկրաշարժերի նկատմամբ հնարավոր զգայուն են (6 կով, 5 ոչխար և 2 շուն) ամրացրել են ընդունիչներ: Դիտարկումների ընթացքում՝ 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. ապրիլ ամիսները, նշված տարածաշրջանում տեղի է ունեցել ավելի քան 18 ցնցում՝ մինչև 6,6 մագնիտուդ (Ռիխտերի սանդղակով) ուժգնությամբ: Խումբն առանձնացրել է նրանք, որոնք ազդել են հետազոտության տիրույթի ակտիվության վրա. ֆերմայի մոտակայքում արձանագրված, հեռավոր, բայց բավականին ուժգին ցնցումներ:

Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են կենդանիների վարքը՝ համադրելով սեյսմիկ ակտիվության քարտեզից ստացված տվյալների հետ: Պարզվել է, որ այն փոխվում է մոտավորապես 1-12 ժամը մեկ: Որքան մոտ է կենդանին գտնվել էպիկենտրոնին մոտ, այնքան շուտ է սկսել արձագանքել ստորգետնյա ցնցումներին: Ընդ որում՝ պարզվել է, որ խմբի կենդանիների վարքում փոփոխությունները ճանաչելն ավելի հեշտ է, քան՝ մյուսների:

Դեռևս գիտնականներին չի հաջողվել հաստատել, թե հատկապես ինչն է կենդանիներին ստիպում արտասովոր դրսևորում ցուցաբերել. անհրաժեշտ են հավելյալ, առավել զանգվածային հետազոտությունները: Սակայն նրանք վստահ են, որ կենդանիների մշտական դիտարկումը կարող է օգնել երկրաշարժերի՝ արագ կանխատեսման համակարգերի մշակմանը:

«Դալմա Գարդեն մոլի» շենքում ինչ-որ բան է շարժվել, բայց երկրաշարժ չկա. ԱԻՆ
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնից հաղորդում են ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ նշելով, որ ցուցափեղկերը շարժվում են: ԱԻՆ-ի տվյալներով՝ այդ պահին երկրաշարժ Հանրապետությունում չի գրանցվել:

Րոպեներ անց կրկին նկատվել է ցնցումների նմանվող երևույթ: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել մասնագետներ՝ տեղանքն ուսումնասիրելու: Նրա խոսքով՝ երևույթը նկատվել է շենքի մի հատվածում, որն ուսումնասիրվում է: Քաղաքացիները տարհանվել են:

https://youtu.be/fzIJ-WMjpMQ
ԱԻ նախարարից մանրամասներ են ճշտվում / ©Factor tv

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Հանրապետությունում երկրաշարժ է սպասվում, իսկ առևտրի կենտրոնում տեղի ունեցածը նախացնցում է: Սակայն, ինչպես գիտենք ըստ գիտական տեսակետի, երկրաշարժը կանխետեսելի երևույթ չէ:

Տարածվող լուրերը հերքվել են գերատեսչության կողմից: ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ համացանցում լուրերն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում, իրականությանը չեն համապատասխանում: Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ խուճապի հիմք չկա:

https://youtu.be/Afdu_aQovbU
Ուղիղ եթեր առևտրի կենտրոնի տարածքից / 24TV

Հաղորդվում է, որ ցնցումների նմանվող երևույթը տևել է մոտ 30 րոպե: Ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են: Առևտրի կենտրոնը հայտնել է, որ հունվարի 10-ին նույնպես փակ է լինելու:

Ըմբոստ բնության ճարտարապետություն. ինչպե՞ս են Ճապոնիայում տները կառուցվում
Հոկտեմբերի 12-ին Ճապոնիայում տեղի ունեցավ վերջին 60 տարվա ամենաուժգին «Հագիբիս» թայֆունը: Քամու արագությունը կազմում էր 45-65 մ/վ: Տարերքին զոհ գնաց 79 մարդ, վիրավորների թիվն անցնում էր 400-ից: Դա սեզոնի ընթացքում 9-րդ թայֆունն էր: Դրանից 1 շաբաթ անց օդերևութաբանական վարչությունը զգուշացրեց մոտեցող նոր՝ կրկնակի թայֆունի մասին:

Քամին արմատախիլ է անում ծառերը, գովազդային վահանակները պոկում, դեն նետում մեքենաները: Ճոճվում են շինությունները:

https://twitter.com/brad_weber9/statuses/1183000100160696320

ՈՒ թեև սարսափելի է գտնվել ճոճվող շինությունում, սակայն Ճապոնիայի դեպքում համարվում է, որ անվտանգ է: Տոկիոյում 153 երկնաքեր կա: Այն աշխարհի բարձր քաղաքների առաջին 10-յակում է: Շենքերից յուրաքանչյուրը կառուցված է շինարարական հատուկ չափորոշիչներով: Այստեղ օրենսդրորեն ամրագրված են սեյսմակայուն ամրանները և քամուց պաշտպանող կառուցվածքները: Այդ չափորոշիչները մշակվել են դարերի ընթացքում և կատարելագործվել են:

Փայտը լավագույն նյութն է

Ջեյմս Կլավելի «Սյոգուն» գրքում պատմվում է, որ ճապոնիայում ամեն օր երկրաշարժ է, հրդեհներ, ջրհեղեղ, բարձր ալիքներ, թայֆուններ: Բնությունն այստեղ խիստ է: Գրքի հերոսը եվրոպացի է, որ 16-17 դարերում հայտնվել է Ճապոնիայում՝ առաջին անգամ ոտքերի տակ զգալով ստորգետնյա ցնցումները:

Գրքում երկրաշարժից հետո ճապոնական ավանդական տնակները փլուզվել են: Փայտի ու բրնձեթղթե պատերի տակ մարդիկ էին մնացել, բայց ոչ ոք չէր տուժել: Բանն այն է, որ փայտն ու թուղթը հատուկ էին օգտագործվել՝ քիչ վնասվելու համար: Բացի այդ՝ տունը վերանորոգելն արդեն ավելի արագ կստացվեր, ի տարբերություն քարի:

Ճապոնական ավանդական տուն / ©Flickr

Փայտե տների ավանդույթը ծագել է Չինաստանում: Այնտեղ ներկում էին տան պատերը, մինչդեռ ճապոնացիները որոշեցին թողնել բնական գույները: Փայտը պաշտպանում էր ամռան տապից և ձմռան ցրտից: Տնակները հենվում էին հողի մեջ խրված սյուների վրա՝ գետնից մի փոքր բարձր, որպեսզի քամին չքշեր, այլ անցներ տակով:

Ճապոնական ճարտարապետական ավանդույթները սկսել են ձևավորվել 8-րդ դարից: Տարբեր կրոնների ու կառավարման ռեժիմների պայմաններում դրանք չնչին փոփոխություններ են կրել, քանի որ դրանք ոչ թե դիզայնի, այն կենսական նշանակություն ունեցող առանձնահատկություններ էին:

Ճապոնական տաճար / ©CNN

Ճապոնիայում կորացված կտուրներով մեհյանները ստեղծվել են բուդդայական մշակույթի ազդեցությամբ: Շինության այս մոդելը լավ դիմանում է ճոճին: Կենտրոնում փայտե հաստ սյունն է, որից տարածվող պատերը ձգվում են մինչև իրարից բավականին հեռու գտնվող ամրանները: Այդպիսով՝ կառույցը դիմանում է ինչպես քամուն, այնպես էլ ցնցումներին:

Աջ կողմում՝ ճապոնական մեհյան / ©Flickr

Էդոյի դարաշրջանում, որը տևել է 260 տարի՝ մինչև 19-րդ դարի կեսերը, Ճապոնիայում կառուցվել են բազմահարկ ամրոցներ, շատ սենյակներով ու միջանցքներով: Նրանցից յուրաքանչյուրում կմախքն էր՝ հենված 4 ծավալուն սյուների վրա: Պատերն արդեն քարից էին, որոնք հենված էին այլ կառուցվածքի վրա: Այս սկզբունքի շնորհիվ շինությունները դիմանում էին ստորգետնյա ցնցումներին: Կտուրներն արվում էին հատուկ հրակայուն նյութերից, քանի որ թայֆունների կամ երկրաշարժերի ժամանակ մարդիկ հիմնականում զոհվում էին դրանց պատճառով առաջացած հրդեհներից:

Առաջին բազմահարկերն ի հայտ են եկել 19-րդ վերջին: Դրան նպաստել է փոթորկի հետևանքով առաջացած հրդեհը, որն ավերել է Էդո քաղաքի (Տոկիո) 70%-ը: Քաղաքն այրվել է 3 օր՝ խլելով 100 հազար մարդու կյանք:

Այդ ժամանակ արդեն արևմտյան ավանդույթներն արդեն մուտք էին գործել Ճապոնիա: Դրանց թվում էր նաև ճարտարապետությունը: Այրված տների տեղում կառուցվեց ներկայիս Գինզա թաղամասը: Այն կոչվեց «Աղյուսե քաղաք» (Bricktown, ブリックタウン): Դրա օրինակով ճապոնացիները սկսեցին թարմացնել մյուս թաղամասերը:

Թատրոնի շենք / ©oakhouse.jp

30 մետր, 11 հարկ

Ամերիկյան Սան-Ֆրանցիսկոյում առաջին երկնաքերը կառուցվել է 1890թ.: Տերը San Francisco Chronicle ամսագիրն էր, և բարձր շենքը խորհրդանշում էր հրատարակության հզորությունն ու վեհությունը: Շենքը հաշվվում էր 66 մետր: 8 տարի անց նույն քաղաքում կառուցվեց 96 մետրանոց «Կանչի շենքը»: Այս երկու երկնաքերն էլ դիմացան 1905թ. տեղի ունեցած 7,7 մագնիտուդ երկրաշարժին:

Այդ մասին իմացել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տոսիկատո Սանոն: Նա մեկնել է ԱՄՆ՝ ծանոթանալու ամերիկյան երկնաքերերի կոնստրուկցիային: Նրա գիտելիքները հիմնվում էին Շինարարության մասին քաղաքային օրենքի և Կառուցապատման քաղաքային նախագծի վրա: Երկու փաստաթուղթն էլ ստորագրվել են 1919թ.՝ սահմանափակելով շինությունների բարձրությունը Տոկիո, Յոկոհամա, Կիոտո, Օսակա և Կոբե քաղաքներում: Առավելագույն թույլատրելին 30 մետրն էր:

1923թ. Տոկիոյում տեղի ունեցավ 7,9 մագնիտուդ երկրաշարժ: Ցնցումները հասան միչև Յոկոհամա: Ավերվեց 250 հազար տուն, զոհվեց 140 հազար մարդ: Եվս 450 հազար տուն այրվեց: 90%-ից ավելին հենց կրակին զոհ գնաց: Այս ամենի մեջ ուշագրավ էր, որ նոր կարգն ընդունելուց հետո Տոկիոյում և Յոկոհամայում հասցրել էին կառուցել 658 բարձրահարկ, որոնցից 35-ն ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել էին: 49-ը լուրջ էին վնասվել, իսկ մյուսները թեթև վերանորոգման կարիք ունեին կամ ընդհանրապես չէին տուժել: Այդպիսի արդյունքը գոհացուցիչ էր:

Տոկիոն՝ 1923թ. երկրաշարժից հետո / ©The Tokyo Files

1 տարի անց ճապոնացիները պրոֆեսոր Սանայի նախաձեռնությամբ մտածեցին սեյսմիկ գործակից: Նրա պնդմամբ՝ շինությունները ամրացած են հողին, ուստի երկրակեղևի շարժի ժամանակ դրանք ենթարկվում են հորիզոնական ցնցման: 1923թ. այդպիսի հորիզոնական ցնցումը Տոկիոյում 3 անգամ գերազանցել է թույլատրելին: Սանան առաջարկել է բետոնե շինությունները սահմանափակել մինչև 20 մետր:

45 մետր, 16 հարկ

Ճապոնիան սեյսմիկ առումով աշխարհում ամենաուսումնասիրվածն է: Երկրաշարժերն այստեղ այնքան շատ են, որ գիտնականներն ու փորձագետները խորհուրդներում ամեն տարի նորություն են մտցնում՝ հաշվի առնելով ողբերգական փորձը:

1950-60-ականներին ուսումնասիրվել է հզոր ցնցումերի ուժն ու սթրեսային իրավիճակներում շենքերի կառուցվածքային տարրերը: Սահմանվեց նոր՝ առավելագույն բարձրություն՝ 45 մետր (1963թ.): Ընդ որում` թույլատրվում էր կառուցել ավելի բարձր, սակայն յուրաքանչյուրի դեպքում Շինարարության նախարարության հատուկ հանձնաժողովի գնահատականից հետո:

1968թ. բարձրության սահմանաչափը եռապատկվեց: Կասումիգասեկի շենքն ունեցավ 147մ բարձրություն, 36 հարկ: Սա համարվում է ճապոնական առաջին երկնաքերը: Նախագծի վրա աշխատել են գիտությունների դոկտորներ, համալսարանների գիտնականներ: Շինարարության համար օգտագործվել են հավասար քանակությամբ բետոն և քար:

Կասումիգասեկիի շենքը / ©Wikimedia Commons

Դրանից 8 տարի անց կառուցվեց առաջին բնակելի բարձրահարկը՝ 18 հարկանի, 47,7 մ-անոց: Սա արդեն վերափոխված տարբերակն էր. ոչ թե քարե տուփ էր, այլ հատուկ բետոնային կառուցվածքներով: Կմախքի կառուցման համար օգտագործվել են 3 մետրանոց կաղապարներ, որոնց շնորհիվ շենքը կարող էր կորանալ՝ դիմանալով ճոճին: Այս նախագիծը դարձավ օրինակ` այլ բարձրահարկերի համար:

60 մետր, 22 հարկ

Շինարարական օրենսգիրքը վերանայվեց 1981թ.: Առավելագույն բարձրությունը հասցվեց 60 մետրի (22 հարկ): Դրանից բարձրների համար կարգը նույնն էր՝ հատուկ թույլտվությամբ: Հերթական փոփոխությունից հետո սկսվեց նորակառույցների ԲՈՒՄ-ը: 1993թ. կառուցվեց Landmark Tower-ը Յոկոհամայում. 266 մետր: Մինչև 2014թ. Յոկոհամայի 70 հարկանի շենքն աշխարհում ամենաբարձրն էր: Նրան փոխարինեց 60 հարկանի, բայց 300 մետրանոց Abeno Harukas-ը՝ Օսակայում:

Ներկայումս միայն Տոկիոյում կա 153 շենք՝ 150 մ-ից բարձր և 8-ն էլ կառուցվում են: Օսակայում 41-ն են, Նահոյում՝ 11, Կավասակիում՝ 10, Յոկոհամայում՝ 7, Կոբեում՝ 6, Տիբեում՝ 4 և Հիրոսիմայում՝ 3 հատ:

Տոկիոյում է գտնվում նաև ամենաբարձր աշտարակներից մեկը՝ 625 մետրանոց Tokyo Skytree-ն: Այն կառուցված է թայֆուններին ու երկրաշարժերին դիմանալու հաշվարկով: Նրա դեպքում շինարարները հետևել են հին, փորձված տեխնոլոգիային. Skytree-ն եղանակի մոդելով է կառուցված: Աշտարակի ներսում հսկայական փողն է՝ ռետինե ծածկույթով: Փողի շուրջբոլորը էկզոկմախք է (արտաքին կմախք)՝ դեմպֆերից (տատանումների մարիչ) պատրաստված: Այն չեզոքացնում էր ցնցումները:

https://youtu.be/H7pcm5vICdU
Skytree տեխնոլոգիայի մասին, երկրաշարժերի դիմակայություն / ©Science Channel

Դեմպֆերը հատուկ սարքավորում է, որի շնորհիվ վիբրացիան և իներցիան մարում է: Հաճախ այն բետոնե աղյուս է, որը հետ է մղում իներցիան՝ շինությանը զերծ պահելով ցնցումներից:

https://youtu.be/ft3vTaYbkdE
Դեմպֆերի կիրառումը լեգոյի օրինակով / ©minutephysics

Բայց շենքերը, ամեն դեպքում, պետք է ճոճվեն: Եթե բարձրահարկերը չճոճվեն, ինչպես տեսանյութերում են, ապա նվազագույն հորիզոնական ցնցման դեպքում կփլվեն: Իսկ տեսանյութում առավելագույն՝  9,1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժն է (2011թ.):

https://youtu.be/7Zw-BvKo0pI
Երկրաշարժից ճոճվող շենքեր, Տոկիո, 2011թ. / ©TheRoyal TV

Չնայած բարձրահարկերի ոլորտի զարգացմանը` փայտե տները Ճապոնիայում շարունակվում են հանդիսանալ հանրային մեծ պահանջարկ: Դրանց նկատմամբ նույնպես իշխանությունները խիստ են. հսկվում են շինարարական բոլոր մանրուքները:

Նոր տունը պետք է ունենա նյութերի 10 տարվա երաշխիք: Այսինքն՝ հնարավոր չէ մատչելի գնով պահեստից գնել հնացած ցեմենտ, տունը կառուցել դուրսգրված աղյուսից: Ընդ որում՝ 3 հարկից բարձր բնակելի շինությունները ստուգվում են կրկնակի: Նախագծի մակարդակում ստուգվում են բոլոր փաստաթղթերը, իսկ շինարարության ընթացքում ժամանում է հատուկ հանձնաժողովը: Այն ստուգում է աշխատանքների որակը և համապատասխանությունը նախագծին:

Ջուրը քամուց ու երկրաշարժից վտանգավոր է

2011թ. երկրաշարժը փոխեց ճապոնացիների և համաշխարհային հանրության վերաբերմունքը արդյունաբերական շինությունների նկատմամբ: Այդ ժամանակ առաջացան մի քանի ցունամիներ: Բազմաթիվ բարձր ալիքներ հարվածեցին ճապոնական ափերին: Տուժեց նաև Ֆուկուսիմայի ատոմակայանը:

2011թ. երկրաշարժը / ©National Geographic

Այն Ճապոնիայի համա կարևոր էներգետիկ կետ էր: Այնտեղ գեներացվում էր երկրի էլեկտրաէներգիայի 1/3-ը: Դեպքից հետո Ճապոնիայի բոլոր ԱԷԿ-ները կանգնեցվել են՝ ստուգվելու: Արդիականացման վրա ծախսվեց 17 մլրդ դոլար:

Հետևողական ճապոնացիները հաշվի առան թայֆունների և երկրաշարժերի հետևանքները: Հետազոտողները հիմնվում էին այն հանգամանքի վրա, որ արդյունաբերական շինություններին մշտական հոսանք է պետք: Այդ կառույցների վերաբերյալ դրույթներն ընդունվել են 1981թ.:

Փլուզված մայրուղի Կոբեյում / ©Weebly

Կանոնակարգի առաջին փորձությունը տեղի ունեցավ 1995թ., երբ սեյսմոլոգներն արձանագրեցին 6,9 մագնիտուդ ցնցում: Զոհվեց 6434 մարդ, ավերվեցին 200 հազար շինություններ, ինչպես նաև Հանսին մայրուղու 1 կմ-անոց հատվածը և Կոբեի 150 կառամատույցներից 120-ը: Քաղաքը մասամբ հոսանքազրկվեց: Միևնույն ժամանակ, 1981թ. չափորոշիչներով կառուցված շինությունն իրեն լավ դրսևորեց: Ճապոնական իշխանությունները սկսեցին վերագնահատել սեյսմիկ վտանգները և արդիականացման մասշտաբները:

Ֆուկուսիմայի ԱԷԿ-ը կառուցվել է 1966թ.: Այն սեյսմիկ վտանգների քարտեզում նշված էր որպես ամենաքիչ ակտիվություն ունեցողը: Սակայն ոչ ոք չէր սպասում այդչափ ուժգին ցունամիի:

https://youtu.be/NwroEpdODWY
Ցունամին Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ում / ©AFP News Agency

Յուրաքանչյուր արդյունաբերական համալիրում առկա է հատուկ մեկուսի կառույց: Այնտեղ են պահվում գեներատորները, հոսանքի պահուստային աղբյուրները, համակարգիչները՝ ինքնաշխատունակության ապահովման համար, և այլ պարագաներ՝ կախված համալիրի նշանակությունից: Մեկուսացված կառույցը գտնվում է երկաթբետոնե հատուկ տուփի մեջ: Այն դիմանում է մինչև 7 մագնիտուդի: Կառույցը չի վնասվում ուժգին ցնցումից, քամին չի քշում, բայց ոչ ոք չէր ենթադրում, որ այն կարող է լցվել ջրով:

Ջրհեղեղի հետևանքով բոլոր 13 դիզելային էլեկտրագեներատորները և մարտկոցային համակարգերը դարձան անպիտան: Կայանը հոսանքազրկվեց, ինչը նախագծով նախատեսված չէր: Այդ պատճառով էլ տեղի ունեցավ աղետը: Ճապոնիայում սկսվեցին տեղի ունեցածի ուսումնասիրությունները, յուրաքանչյուր ԱԷԿ ենթարկվեց «սթրես-թեստի», որպեսզի բացառվեն 2011թ.-ի դեպքերը:

Նյութափոխանակություն և սահմանափակ ճարտարապետություն

Ճապոնական ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում ոչ միայն դիմակայունությամբ, այլև շրջակայքի հետ ներդաշնակության ձգտմամբ: Նույնիսկ խոշոր շինությունների կառուցման ժամանակ ճապոնացիներն աշխատում են օգտագործել էկոլոգիական նյութեր՝ փայտ և թուղթ:

Այդ ավանդույթները ձևավորվել են 80-ականներին, երբ իմաստավորվեց «նյութափոխանակության (մետաբոլիզմ) շարժումը»: Այն ժամանակվա ճարտարապետները՝ Կիյոնորի Կիկուտակեն, Կիսո Կուրոկավան, Ֆումիգիկո Մակին, բողոքում էին արևմտյան «անհետաքրքիր» երկնաքերերի դեմ՝ ձգտելով գնելով նոր մոդել: Այդպես ձևավորվեցին մեգակառույցները և կենսաբանական համակարգերը: Շինություններում սկսեցին կիրառվել տարբեր գալարներ՝ բնության կողմից ստեղծվածի տպավորություն թողնելով:

https://youtu.be/1P4iINzzrOA
Ճապոնացի ժամանակակից ճարտարապետների աշխատանքները / ©Homedit

Ճապոնական մեկ այլ թրենդ պայմանավորված է ոչ միայն ինվայրոմենտալիզմով (շրջակա միջավայրի պաշտպանությամբ), այլև տարածքի սակավությամբ: Ճապոնիայում 1 քառ.կմ-ում հաշվվում է 336 մարդ. աշխարհում 25-րդ տեղում է բնակչության խտությամբ: Սա հանգեցնում է նրան, որ հողի գինն աճում է, ուստի ճարտարապետները ձգտում են քիչ տարածություն զբաղեցնել: Օրինակ, 2007թ. Օսակայում բնակելի շենքերը կառուցում էին զիգզագաձև՝ այն խցկելով այլ շինությունների արանքում ու թողնելով փոքր այգու տեղ:

Ներկայումս ճապոնացի ճարտարապետները պահանջարկ ունեն նաև արտերկրում: Նրանց նախագծերը գնում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Հաճախ նրանք գործում են «օրգանական ճարտարապետության» և մինիմալիզմի ժանրում: Նրանց համար արտաքին տեսքն ամենակարևորը չէ:

Տները պետք է լինեն դիմացկուն՝ բնության տարբեր անակնկալների նկատմամբ: Ճապոնացի ճարտարապետ Յուն Իգարասին նշել է, որ ներկայումս անհրաժեշտ է դիտարկել, որ տապին կառույցներն արձագանքեն ջերմաստիճանին, շինությունը դարձնեն ավելի հով և խնայեն էներգիան: Նրա խոսքով՝ էսթետիկան պետք է անցնի երկրորդ պլան՝ առավելությունը տալով շինության ֆունկցիոնալությանը: