Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանը «կոնյակ» անվանումից հրաժարվելու համար 3 մլն եվրո կստանա
Կառավարությունը հունիսի 10-ին հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ֆինանսավորման համաձայնագրին, որը նպատակ ունի խթանել Հայաստանում արտադրվող ապրանքների համար Եվրամիության «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման «սահուն և արդյունավետ դադարեցումը»:

Համաձայնագրով նախատեսվում է աջակցություն Հայաստանի արդյունաբերությանը՝ արտահանման շուկաներում իր մրցունակ դիրքը պահպանելու համար: Մասնավորապես, տնտեսվարողներն աջակցություն են ստանալու հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու և ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելու, գովազդելու և շուկայահանելու հարցերում։

Կառավարության հիմնավորման համաձայն` ծրագրի շրջանակներում հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություններ են զարգացվելու:

Նշվում է, որ նոր ապրանքանիշ է մշակվելու` «հիմնված ընթացիկ նախաձեռնությունների ուսումնասիրության և գնահատման, տեղական ու արտահանման ավանդական շուկաների համար նախատեսված շուկայահանման պլանի հիման վրա՝ ներառելով ապրանքանիշի դիրքավորումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3 մլն եվրո:

Ինչպես հաղորդվում է, ծրագրի ընդհանուր ուղղվածությունը վերահսկելու համար ստեղծվելու և գործելու է ղեկավար կոմիտե: Այն կազմված կլինի Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և այլ շահառու մարմինների ներկայացուցիչներից։

Կառավարության հիմնավորմամբ` Համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա ներքին և արտահանման ավանդական շուկաներում հասնելու հայկական կոնյակի նոր անվանման ճանաչելիությանը:

Հիշեցնենք, որ «կոնյակ» անվանումից հրաժարումը նախատեսված է դեռևս 2017թ. ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրով, որն ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 1-ից: Այն նախատեսում է հրաժարում նաև «շամպայն» անվանումից:

Հայաստանի Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանի խոսքով` «հայկական կոնյակն» այդ անվանումով ներկայումս արտահանվում է միայն հետխորհրդային երկրներ: Եվրոպական երկրներում այն ներկայացվում է որպես բրենդի:

Տնտեսական հեղափոխություն փորձեք անել, կտուգանեմ. ՊԵԿ-ը դեռ ստիպում է ՀԴՄ գնել շուկայից՝ բարձր գնով. խնդիրը չի լուծվել. (upd.)
Օրեր առաջ անդրադարձել էինք ՀԴՄ-ների սղության պատճառով ստեղծված իրադրությանը, երբ բազմաթիվ տնտեսվարողներ տուգանվում էին նոր սերնդի սարք չունենալու պատճառով, մինչդեռ ՊԵԿ-ի համապատասխան ՊՈԱԿ-ում դրանք պարզապես չկան:

Հրապարակման հենց հաջորդ օրը պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կայացել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Արդյունքում որոշվել էր, որ չեն տուգանվելու նոր ՀԴՄ ստանալու համար դիմած տնտեսվարողները:

https://www.facebook.com/samsgrig/posts/2522557331137893

Հաղորդվել էր նաև, որ նոր խմբաքանակ կներմուծվի հավանաբար սեպտեմբերին: Այն դեռ չկա, ու շատ կարևոր խնդիր դեռ լուծված չէ: Խոսքը «սև շուկայից» հարկադրված ավելի բարձր գնով սարք ձեռք բերելու մասին է:

Գնեք շուկայից

Այս թեմայով մեր առաջին հրապարակմամբ ներկայացրել էինք, որ տնտեսվարողները չտուգանվելու և օրենքի պահանջը կատարելու համար ստիպված պետք է ՀԴՄ գնեն «ձեռքի վրայից»՝ ավելի բարձր գնով:

Այսօր այդ խնդիրը դեռ առկա է: Մեզ հետ զրույցում տնտեսվարողները նշեցին, որ զանգահարել են ՊԵԿ թեժ գիծ, որտեղ պարզապես նշել են՝ գնեք շուկայից: Բարձր գնի մասին հարցին այնտեղից պատասխանել են՝ գտեք հարմար տարբերակ:

Եթե նշված հանդիպումից հետո որոշակի առաջընթաց գրանցվել էր արդեն դիմում ներկայացրածների համար, ապա նորաբաց վաճառակետերը պարզապես հարկադրված են տուգանքից խուսափելու համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին:

Տուգանելու են

Մեկ այլ զրուցակից նշեց, որ ՊԵԿ-ի թեժ գծով զանգել է, որտեղ պատասխանել են՝ տուգանելու են, եթե նոր ՀԴՄ չունենա: Հասկանալի է, որ առկա է օրենսդրական պահանջ, սակայն տնտեսվարողնե՛րը չեն ստեղծել այդ իրավիճակը: ՊԵԿ նախագահը նշել էր, որ խնդիրը ծագել է ազատականացումից հետո. ներկրող չի եղել, ՀԴՄ-ների պակասորդ առաջացել: Բայց տնտեսվարողը հարց է բարձրացնում՝ ո՞րն է իր մեղքը, ինչո՞ւ են իրեն տուգանում և ինչո՞ւ է ստիպված ավել վճարել, երբ տարեսկզբին Վարչապետի և ՊԵԿ նախագահի հանդիպմամբ որոշվել էր սարքերը տրամադրել 60 հազար դրամով:

Հավելենք, որ «շուկայում» նոր սերնդի ՀԴՄ սարքերի արժեքը տատանվում է 180-220 հազար դրամի սահմաններում, իսկ թեժ գծի օպերատորի նշած «հարմար տարբերակը», միևնույն է, 60 հազարից բավականին հեռու է: Այստեղ հիշեցնենք պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությունը՝

https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/2332075166873530

Տնտեսվարողներին մնում են հետևյալ տարբերակները. «հարմար գնով» մի քանի անգամ թանկ սարք գնեն՝ աշխատելու համար, կամ սպասեն, մինչև խմբաքանակի իրենց բաժինը կհատկացվի իրենց: Մյուս տարբերակը համբերատար տուգանվելն ու բողոքարկելն է: Հիշեցնենք, որ շրջանառվում էին ենթադրություններ, թե սա միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ:

UPD. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ նոր գրանցված և ՀԴՄ չունեցող բիզնեսներին Պետեկամուտների կոմիտեն ձեռնպահ է մնում տուգանելուց։ Անանյանի խոսքով՝ ՊԵԿ-ն իրավունք չունի տեսուչներին հորդորել ՀԴՄ չունեցողներին չտուգանել, բայց տեսուչները որոշակի հայեցողությամբ աշխատելու իրավունք ունեն:

ՊԵԿ նախագահը նշել է, այս ամիս ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը պատրաստ կլինի։ Դրանց գինը 100-120 հազար դրամ է լինելու, և կառավարությունը չի սուբսիդավորի, ինչն արվել է տարեսկզբին:

https://youtu.be/TFnLSQQAJSA
Դավիթ Անանյանի մեկնաբանությունը / ©Aravot Daily

Անանյանի խոսքով՝ ՀԴՄ չունեցող տնտեսվարողերի նկատմամբ մեղմ մոտեցում է ցուցաբերվելու, բայց ստուգումներ արվելու են մշտադիտարկման տեսքով՝ պարզելու օրական հասույթը, որպեսզի հետագայում համեմատություն կատարվի:

Նոր ՀԴՄ չունեցողները չեն տուգանվի, իսկ տուգանվածները կարող են բողոքարկել
Վերջին ամիսներին բազմաթիվ տնտեսվարողներ բախվել են մի խնդրի, որն իրենց մեղքով չի առաջացել, բայց որի պատճառով իրենք են տուժում: Խոսքը հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին է: Տարեսկզբին այս ոլորտում իրականացված ազատականացման հետ կապված՝ այլև ՊԵԿ-ի տիրույթում չէ ՀԴՄ-ի ներմուծման և մատակարարման գործընթացը:

Շեշտ.Am-ը անդրադարձել էր ստեղծված խնդրին: Նշել էինք, որ գործարարներին հնարավորություն էր տրվել ներմուծել պահանջվող տեխնիկական տվյալներով սարքեր, սակայն ամիսներ շարունակ ոչ մի ընկերություն չի ներգրավվել այս գործընթացում: Դրա հետևանքով առաջեցել մոտ 10 հազար ՀԴՄ-ի պահանջարկ, սակայն սարքը ՊԵԿ-ում չկա:

https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/2332075166873530

Տնտեսվարողները ստիպված էին սարքերը գնել «սև շուկայից»՝ մի քանի անգամ ավելի բարձր գին վճարելով, հակառակ դեպքում ենթարկվում էին տույժի:

Խնդրի կարգավորման նպատակով ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և գործարար Սամսոն Գրիգորյանի նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է կազմակերպվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Արդյունքում խնդիրը կարգավորվել է:

https://www.facebook.com/samsgrig/posts/2522557331137893

Պատգավորը նշել է, որ 9 ընկերություն ներգրավվել է ՀԴՄ-ի ներմուծման գործընթացում: Մեկի առաջին խմբաքանակը սեպտեմբերին Հայաստանում կլինի։ Գաբրիելյանը խորհուրդ է տվել տուգանվածներին՝ բաց չթողնել բողոքարկման ժամկետները (1 ամիս), բողոքարկել որոշումը,

ՀԴՄ չկա. օրենքի պահանջը հնարավոր է կատարել միայն «սև շուկայով»
Դեռևս ապրիլի 25-ին էր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել, որ Հանրապետությունում առկա է 11000 ՀԴՄ սարքի պահանջարկ: Դրանից առաջ՝ մարտի 29-ի որոշմամբ, Կառավարությունը սարքերի ձեռքբերման գործընթացն ազատականացրել էր՝ թույլատրելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր սերնդի ՀԴՄ ներկրել։ Մինչ այդ ոլորտի միանձնյա տնօրինողը ՊԵԿ-ն էր:

Ինչպե՞ս է առաջացել խնդիրը

Ազատականացումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՊԵԿ-ի  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չկա, սակայն մեծ պահանջարկ կա: Մամուլում կան տեղեկություններ, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բախվում են այս խնդրի հետ, իսկ առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու դեպքում կարող են տուգանվել նույն ՊԵԿ-ի կողմից:

ՊԵԿ-ը հայտարարել է, որ առկա քանակությունն առաջին հերթին տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին: Միաժամանակ, ազատականացման ջատագով տնտեսվարողներին և հնարավոր այլ ներմուծողներին մի քանի անգամ հորդորել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղայինների մոդելները՝ առկա 9000-ից ավել ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:

Սակայն գործընթացին ներգրավվել է 1 ընկերություն: Այն կներմուծի որոշակի խմբաքանակ, բայց ոչ ամբողջ պահանջարկը: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջացած խնդիրը չէր լինի, եթե 5-6 ամիս առաջ հայտարարված ազատականացմանն արձագանքեին ավելի շատ ընկերություններ, սակայն բիզնեսը չի արձագանքել: Նրա խոսքով՝ այստեղ Կառավարությունը մեղք չունի: Անանյանը միաժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե ՊԵԿ-ը միտումնավոր խոչընդոտում է այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին Վարչապետը Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազարով: Սակայն այսօր մեր տնտեսվարողները ստիպված են գնելու «սև շուկայից», «ձեռքի վրայից»՝ հիմնականում 180-220 հազար դրամի սահմաններում:

Տնտեսվարողները լուծում են պահանջում

Մամուլում շրջանառվում են ենթադրություններ, թե միտումնավոր, շահադիտական նպատակներով ստեղծված խնդիր է, որպեսզի տնտեսվարողները սարքերը գնեն ավելի բարձր գնով: Օրինակ, նմանատիպ դեպքի առընչությամբ ՊԵԿ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ արդեն կա հարուցված քրեական գործ: Այսպես, պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան ՊՈԱԿ-ի և Չինաստանում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՀՀ մատակարարված 25․000 հատ «Pax S 900» ՀԴՄ-ն պայմանագրով ավելի բարձր գնով է ձևակերպվել:

Կան նաև ենթադրություններ, որ այս քրեական գործն է պատճառը, որ նոր քանակություն չի ներմուծվում: Տնտեսվարողները հավանական են համարում, որ գուցե այլևս ձեռնտու չէ ներմուծումը, քանի որ աշխատելու են օրենքի լիարժեք դաշտում, ուր շահույթը շատ մեծ չի լինելու:

Հաղորդվում է, որ արդեն կան վարչական տույժի ենթարկված տնտեսվարողներ: Այս կապակցությամբ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ իրենք առաջնորդվում են բացառապես օրենքով, իսկ ՀԴՄ սարքեր ապահովելն այլևս իրենց պարտականությունը չէ: Նա առաջարկել է օգտվել բողոքարկելու իրավունքից: Դավիթ Անանյանի հայտարարությանն ի պատասխան՝ տնտեսվարողները պահանջում են ապահովել օրենքի կատարումը, դրանից հետո միայն կիրառել վարչական տույժ: